TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Nike-ը դադարեցնում է համագործակցությունը հակասեմիտիզմի մեջ մեղադրվող բասկետբոլիստի հետ

11:01 05.11.2022

Սպորտային հագուստ արտադրող Nike-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր համագործակցությունը Brooklyn Nets-ի պաշտպան Կայրի Իրվինգի հետ՝ հակասեմիտիզմի մեղադրանքների պատճառով: Ավելի վաղ Իրվինգը Twitter-ում անդրադարձել էր ֆիլմին, որը պարունակում է հակասեմական կլիշեներ։ Հաղորդագրությունը բացասական արձագանք առաջացրեց, սակայն Իրվինգը հրաժարվեց զղջալ իր արարքի համար և ներողություն խնդրեց միայն այն բանից հետո, երբ Բրուքլինը նրան որակազրկեց առնվազն […]

̰
Սերբ ֆուտբոլիստը խոստովանել է, որ սիրում է Վլադիմիր Պուտինին

10:20 05.11.2022

Սերբ ֆուտբոլիստ Գորան Չաուշիչը, ով հանդես է եկել Տուլայի «Արսենալում», Metaratigs.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ սիրում է Վլադիմիր Պուտինին։ Նա կարծում է, որ Ռուսաստանի նախագահն ամեն ինչ անում է իր երկրի համար։ Այս մասին գրել է news.ru-ն:  «Ես սիրում եմ Պուտինին, նա փորձում է ամեն ինչ անել իր երկրի և ժողովրդի համար։ Կարող եմ […]

̰
Քոնոր Մաքգրեգորը որոշել է փոխել իմիջը և հրաժարվել է մորուքից

23:20 04.11.2022

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Իռլանդացի մարտիկը սափրվել է՝ հրաժարվելով երկար ժամանակ խնամած մորուքից։ «Մորուքն անհետացավ, մանկիկ, իսկ հացը՝ ոչ»,- լուսանկարին կից գրել է Մաքգրեգորը։ 34-ամյա մարզիկը խառը մենամարտերում անցկացրել է 28 հանդիպում ու տարել 22 հաղթանակ։ Մաքգրեգորը ծրագրում է հաջորդ մենամարտն անցկացնել 2023 թվականի սկզբին:

̰
Հայտնի են Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերը

22:22 04.11.2022

Իսպանական «Բետիսի» հարձակվող Այտոր Ռուիբալը քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՀԻԿ-ի դեմ խաղում (3-0) նա դարձել էր դուբլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 26-ամյա իսպանացու խփած առաջին գոլը։ Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Կիրան Տիրնին («Արսենալ»), Ռիկը («Լուդոգորեց») և Անաստասիոս […]

̰
Լիվերպուլում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը մարզիկները ելույթ են ունեցել կաթացող տանիքի տակ

21:42 04.11.2022

Անգլիայի Լիվերպուլում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մարզիկները ելույթ են ունեցել կաթացող տանիքի տակ՝ անձրևաջրով ողողված գորգի վրա: Այս մասին հայտնում է Yahoo Sports-ը։ Դա տեղի  է ունեցել երեքշաբթի օրը՝ հորդառատ անձրևի ժամանակ: Հինգշաբթի օրը ամեն բան կարգավորվել է և կազմակերպիչները հայցել են մասնակիցների ներողամտությունը: Առաջնությունը շարունակվում է: Շաբաթ և կիրակի տեղի կունենան առանձին գործիքների […]

̰
Աշխարհի առաջին ռակետը լքեց Փարիզի մրցաշարը

21:25 04.11.2022

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչի խաղը, որտեղ նրա մրցակիցը Դանիայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Հոլգեր Ռունեն էր: Ռունեն հաղթում էր 6-3, 6-6 (3-1) հաշվով, և իսպանացին որոշեց ավարտել մրցախաղը: Երկրորդ սեթում Ալկարասը բժշկական թայմ-աութ էր վերցրել: Դրանից հետո Կառլոսն անցկացրեց 1 գեյմ, որից հետո […]

̰
Պիկեն հրաժարվել է իրեն հասանելիք 52 միլիոն եվրոյից

19:00 04.11.2022

Պաշտպան Ժերար Պիկեն, ով նախօրեին անսպասելիորեն հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին, հրաժարվել է իրեն հասանելիք 52 միլիոն եվրոյից, հայտնում է Cuatro-ն։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը Պիկեին պարտք է 52 մլն եվրո։ Այս գումարը ներառում է պանդեմիայի ընթացքում կուտակված պարտքը, երբ 35-ամյա խաղացողը համաձայնեց աշխատավարձի կրճատմանը: Սակայն Պիկեն որոշել է ներել «Բարսելոնային» բոլոր պարտքերը և չի […]

̰
Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից. Global Championship

17:40 04.11.2022

Տորոնտոյում ընթացող արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլում կայացան քառորդ եզրափակչի 5-8-րդ տուրերի պարտիաները: Սամուել Սևյանը, որն առաջին 4 պարտիաներից հետո 2,5-1,5 հաշվով առջևում էր հնդիկ Նիհալ Սարինի հետ մրցախաղում, անհաջող խաղաց: 5-6-րդ տուրերում ամերիկահայ գրոսմայստերը պարտվեց, հաջորդ երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Սևյանը պարտվեց 3,5-4,5 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Նա 25 հազար […]

̰
Ամերիկացի բասկետբոլիստը ծանրագույն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղում

16:48 04.11.2022

Հունական ՊԱՕԿ-ի բասկետբոլիստ Զակեուս Դարկո-Կելին ծանրագույն վնասվածք է ստացել իսպանական «Ունիկախայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (63:77)։ Առաջին քառորդի ժամանակ 25-ամյա ամերիկացին ոտքի կոտրվածք է ստացել անհաջող վայրէջք կատարելու հետևանքով։ Նրան խաղահրապարակից դուրս են բերել պատգարակով։ «Ցավոք, ստացել եմ շատ ծանր վնասվածք։ Գիտեմ, որ հիմա հուսալի ձեռքերում եմ։ Որոշ ժամանակ պետք է հրաժեշտ տամ բասկետբոլին, սակայն […]

̰
Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ. Խավիեր Տեբաս

16:15 04.11.2022

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հայտարարությունը կարիերան ավարտելու մասին։ «Իսպանական ֆուտբոլի լեգենդար խաղացող է Պիկեն։ Նա միշտ ասում էր, որ իր կարիերայում վերջին ակումբը կլինի «Բարսելոնան»։ Նա մի քանի տարի է՝ արդեն զբաղվում է բիզնեսով և այդ ոլորտում փորձ ունի։ Նա կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ, եթե ցանկանա […]

̰
ԱԱ-2022-ից հետո Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի Զինեդին Զիդանը

16:00 04.11.2022

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աշխարհի առաջնությունից հետո կփոխարինի Դիդիե Դեշամին աշխարհի 2018-ի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Libertad Digital-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն համաձայնության է հասել Զիդանի հետ և կհրաժարվի Դեշամի ծառայություններից անկախ ԱԱ-2022-ի արդյունքներից: «Ռեալում» Զիդանի օգնական Դավիթ Բետոնին նույնպես կընդգրկվի Ֆրանսիայի ազգային թիմի մարզչական շտաբում։ Զիդանը «Ռեալից» […]

̰
Խաչանովը պարտվել է Ջոկովիչին. սերբ թենիսիստը 90-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» մրցաշարերի քառորդ եզրափակիչում

15:43 04.11.2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 90-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» մրցաշարերի քառորդ եզրափակիչում։ Այդ ցուցանիշով սերբ թենիսիստը զիջում է միայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 99 անգամ է հասել «Մասթերս» մրցաշարերի քառորդ եզրափակիչ, հաղորդում է ATP-ն։ Փարիզի «Մասթերսի» երրորդ շրջանում Ջոկովիչը պարտության է մատնել Ռուսաստանը […]

̰
Մի ամբողջ կյանք՝ նվիրված «Բարսային». լեգենդար Պիկեն հեռանում է ֆուտբոլից

13:55 04.11.2022

Նոյեմբերի 3-ին «Բարսելոնայի» ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ 35-ամյա Պիկեն, հայտարարեց, որ իր վերջին հանդիպումը կատալոնական թիմի կազմում կանցկացնի առաջիկա հանգստյան օրերին։ Այսպիսով թիմի լեգենդդդներից մեկը ևս հեռանում է ֆուտբոլից: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը «Թվիթերում» հետևյալն է գրել Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշման մասին. «Մի ամբողջ կյանք՝ նվիրված «Բարսային»։ Շնորհակալությո՜ւն, Պիկե»: Ժերար Պիկեն «Բարսելոնայի» սան է: 2004 […]

̰
Հայտնի դարձան ԿԼ փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

11:28 04.11.2022

Կոնֆերենցիաներ լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի հանդիպումների արդյունքներով` որոշվեցին մրցաշարի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ Խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Ալկմարը» (Նիդեռլանդներ), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Ստամբուլը» (Թուրքիա), «Սիվասսպորը» (Թուրքիա), «Յուրգորդենը» (Շվեդիա), «Նիցան» (Ֆրանսիա) և «Սլովանը» (Սլովակիա): Այս թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Կոնֆերենցիաների լիգայի իրենց խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած 8 թիմեր՝ «Անդերլեխտ» (Բելգիա), […]

̰
Մինչև վերջին րոպեն երկրպագուները մեզ հետ էին, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին. Եղիշե Մելիքյան

10:23 04.11.2022

«Հանրապետական» ստադիոնում կայացած «Փյունիկ»-«Բազել» խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետևյալն է ասել. «Շնորհավորում եմ «Բազելին» հաղթանակի կապակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Այսօր մինչև վերջին րոպեն երկրպագուները մեզ հետ էին, այդ աուրան շատ կարևոր է։ Տխուր եմ, որ չկա արդյունք, բայց հպարտ եմ, որ մեր թիմն ունի մինչև վերջին րոպեն պայքարելու ցանկություն։ […]

̰
Հաճելի է, որ Եվրոպայում այդպիսի ավանդույթները դեռ պահպանվում են. «Բազելի» գլխավոր մարզիչը՝ հայերի հյուրընկալության մասին

09:34 04.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուչում 1-2 հաշվով զիջեց շվեյցարական «Բազելին» և դուրս մնաց հետագա պայքարից: Խաղի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել շվեյցարական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը․ «Վստահաբար կարող եմ ասել, որ դեղին կամ կարմիր քարտ այդ դրվագում չկար (հիշեցնենք, որ «Բազելի» ֆուտբոլիստը հեռացվել էր խաղադաշտից՝ ստանալով […]

̰
Հետաքրքիր իրավիճակ ԵԼ F խմբում. բոլոր թիմերը վաստակել են նույնքան միավոր

09:15 04.11.2022

Հետաքրքիր իրավիճակ Եվրոպա լիգայի F խմբում: Այստեղ ընդգրկված բոլոր չորս թիմերը վեց խաղից հետո վաստակել են 8 միավոր։ Եզրափակիչ տուրի խաղում «Լացիոն» 0-1 հաշվով պարտվել է «Ֆեյենորդին»: 64-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սանտյագո Խիմենեսը։ Խմբի մյուս խաղում «Միդտյուլանդը» 2-0 հաշվով հաղթել է «Շտուրմին»: Դուբլի հեղինակ է դարձել Անդերս Դրեյերը: Խմբային փուլի վերջում բոլոր թիմերը […]

̰
«Փյունիկը» պարտվեց «Բազելին» և դուրս մնաց ԿԼ մրցաշարից

23:42 03.11.2022

«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել էր Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»: Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ, և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները սպառնացին հյուրերի դարպասին։ Հետագայում էլ հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Փյունիկը» պարտվում է 0-2 հաշվով

22:46 03.11.2022

«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել է Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»: Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ, և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները սպառնացին հյուրերի դարպասին։ Հետագայում էլ հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց […]

̰
Հոլանդը տրանսֆերային արժեքով շրջանցել է Մբապեին և դարձել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

20:54 03.11.2022

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետ խաղը Պրեմիեր լիգայում ազդել է նաև նրա տրանսֆերային արժեքի վրա: Transfermarkt-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 170 միլիոն եվրո, ինչն այս պահին ամենաբարձրն է: Հոլանդն այս ցուցանիշով շրջանցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, որի տրանսֆերային արժեքը կազմում […]

̰
Արոնյանին փոխարինած Սամուել Սևյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ. Global Championship

20:15 03.11.2022

Տորոնտոյում մեկնարկել է արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլը: Մասնակից 8 շախմատիստները մրցել են քառորդ եզրափակիչում: Մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել նաև Լևոն Արոնյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող մյուս հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանին: Սակայն Արոնյանը հրաժարվել է մասնակցությունից և նրա փոխարեն պայքարը շարունակում է Սևյանը: Նա հաջող է անցկացրել քառորդ եզրափակիչի […]

̰
«Փյունիկին» հաղթելը բավականին դժվար է. «Բազելի» գլխավոր մարզիչ

19:43 03.11.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։ Խաղը կմեկնարկի 21.45-ին: Շվեյցարական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրեյը  նախախաղային ասուլիսի ժամանակ հետևյալն է  ասել։ «Կարծում եմ, որ «Փյունիկը» բավականին փորձառու թիմ է՝  հաշվի առնելով նաև ֆուտբոլիստների տարիքը: Նրանց հաղթելը բավականին դժվար է: Ընդհանուր առմամբ, դրական կարծիքի եմ թիմի մասին։ Մենք  […]

̰
Մբապեի գնդակը՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլ

19:17 03.11.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի գոլը «Յուվենտուսի» դարպասին ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի վեցերորդ տուրում: Մբապեն թուրինցիների դեմ խաղում մոտ 21 մետրից գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

̰
Մենք պետք է մեր երկրպագուների համար տոն սարքենք. Եղիշե Մելիքյան

18:37 03.11.2022

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։ Արդեն կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։ «Մենք հյուրընկալ ազգ ենք: Թող մինչև խաղը մեր հյուրերը վայելեն մեր երկիրը, իսկ երբ որ խաղը սկսվեց, մենք մարտական տրամադրված ենք լինելու ու շատ մեծ ցանկությամբ իրենց հաղթելու: Մենք անելու […]

̰
ՈՒԵՖԱ-ն կստեղծի նաև Կանանց Ազգերի լիգա

17:52 03.11.2022

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է Կանանց Ազգերի լիգայի ստեղծման մասին, որի եզրափակիչ փուլը կլինի Օլիմպիական խաղերի նախընտրական փուլ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՈւԵՖԱ-ն հրապարակել է կանանց մրցաշարերի նոր համակարգը։ Նոր ձևաչափն առաջին անգամ կկիրառվի ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնությունից առաջ: Ինչպես տղամարդկանց ֆուտբոլի Ազգերի Լիգայում, այնպես էլ այս մրցաշարում ուժեղագույն դիվիզիոնի […]

̰
ՉԼ փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները հայտնի են

17:37 03.11.2022

Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի բոլոր 16 մասնակիցները։ Խմբերից առաջին տեղով 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Բենֆիկան»։ Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «ՌԲ Լայպցիգը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ը։ Այսպիսով` […]

̰
Այսօր թնդալու է ամբողջ ստադիոնը. «Փյունիկի» գրառումը վճռորոշ խաղից առաջ

14:00 03.11.2022

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» կարող է եվրագավաթային փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել։ Թիմն այսօր սեփական հարկի տակ կընդունի շվեյցարական «Բազելին»։ Խաղը կմեկնարկի ժամը 21։45-ին։ Խաղից առաջ «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը գրառումներ է կատարել՝ երկրպագուներին կոչ անելով մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ․ «Բազելի» հետ խաղում մենք ակնկալում ենք ռեկորդային քանակի հանդիսատես: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ աջակցության […]

̰
Ի՞նչ էր տեղի ունեցել Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնի հետ.  ծանր վիճակում հոսպիտալացված Կարպովի մոտ դրական դինամիկա կա

13:42 03.11.2022

Շախմատի Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը հոկտեմբերի 29-ին հոսպիտալացվել է։ Գրոսմայստերը հիվանդանոց է տեղափոխվել կենցաղային բնույթի վնասվածքի հետևանքով։ Նա բուժվում է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի նյարդա-վերակենդանացման բաժանմունքում։ Կարպովի կինը՝ Նատալյա Բուլանովան, պատմել է, թե ինչպես են բժիշկները գնահատում շախմատիստի վիճակը։ Նրա խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։ «Բուժող բժիշկն արձանագրել է դրական դինամիկա բոլոր ուղղություններով, բայց առայժմ […]

̰
Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» զանգերը․ Sport.es

18:24 02.11.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերը։ Իսպանական ակումբը ցանկանում է վերադարձնել 35-ամյա արգենտինացուն, սակայն պարզվել է, որ նա բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի և ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է քննարկում են ունենում տեղափոխության վերաբերյալ, […]

̰
Ո՞ր ակումբի հետ է բանակցում Մեսսիի հայրը

20:51 01.11.2022

«Ինտեր Մայամին» շարունակում է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու փորձերը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ ՊՍԺ-ի հարձակվողի հայրը՝ Խորխե Մեսսին, բանակցություններ է վարում MLS ակումբի հետ, որի համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմն է։ Նշվում է, որ կողմերն արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Երեկ հայտնի դարձավ, որ փարիզցիները բանակցություններ են վարում արգենտինացու հետ պայմանագրի երկարաձգման […]

̰
BACK_TO_TOP