16:16 27.10.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած խոշոր հաշվով պարտությունը և անդրադարձել մրցաշարից դուրս մնալուն։ «Ամոթ է, բայց ոչ ֆուտբոլիստներին, ոչ էլ մարզչին չի կարելի որևէ բանում մեղադրել: Մենք պետք է առաջ նայենք, քանի որ դեռ ունենք Լա լիգան և այլ մրցաշարեր: Սա երիտասարդ նախագիծ է. մենք […]
15:59 27.10.2022
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլի հեղինակ դառնալով չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (4-0), լուրջ նվաճման է հասել: Հայաստանի հավաքականի նախկին ավագը պատմության չորրորդ ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 7 տարբեր ակումբների կազմում, հայտնում է լրագրող Ջուզեպե Պաստորեն: Նախկինում այդպիսի ցուցանիշ գրանցել էին նաև «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ռումինացի Ադրիան Մուտուն ու նորվեգացի […]
15:32 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 3 մասնակիցներ: Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Պորտուն» ու իտալական «Ինտերը», որի կազմում երեկ գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական […]
12:55 27.10.2022
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը: Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադան, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է, կանցկացվի 2023 թվականի հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում: ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: […]
11:32 27.10.2022
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած տնային պարտությունը խոշոր հաշվով: «Մենք փորձում էինք թույլ չտալ, որ վաղաժամ դուրս մնալն ինչ-որ կերպ ազդի մեզ վրա «Բավարիայի» դեմ խաղից առաջ, բայց դա եղավ: Այս մրցաշրջանում առաջին անգամ զգացի, որ թիմը խաղադաշտ դուրս եկավ չմրցելու համար։ Այսօր մենք […]
11:18 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել է «Այաքսին»։ 42-րդ րոպեին հաշիվը բացել է Մոհամեդ Սալահը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերի առավելությունը կրկնապատկել է Դարվին Նունյեսը։ 3 րոպե անց գոլի հեղինակ է դարձել Հարվի Էլիոթը։ Խմբի մյուս խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռեյնջերսի» դարպասը։ 11-րդ և 16-րդ […]
10:50 27.10.2022
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այն ժամանակից ի վեր, ինչ սկսել է մասնակցել Չեմպիոնների լիգային, առաջին անգամ չի հայտնվել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Այս մասին հայտնում է MisterChip թվիթերյան միկրոբլոգը: Աղբյուրի փոխանցմամբ` Լևանդովսկին 2011/12 մրցաշրջանից ի վեր, երբ առաջին անգամ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլին, ոչ մի անգամ դուրս չէր մնացել խմբային փուլից: Լևանդովսկին այս […]
10:34 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում սեփական հարկի տակ Պլզենի «Վիկտորիային» 4-0 հաղթելուց հետո Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել սոցցանցի իր էջում: Հիշեցնենք, որ այս խաղում առասջին գնդակը խփել էր Մխիթարյանը: «Որակավորվեցինք ՉԼ 1/8 եզրափակչին: Մենք շարունակում ենք առաջ գնալ»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ լուսանկար հրապարակելով երեկվա հանդիպումից: «Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է […]
09:50 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3։0 հաղթել է «Բարսելոնային»։ 10-րդ րոպեին հաշիվը բացել է Սադիո Մանեն։ 31-րդ րոպեին երկրորդ գոլը խփել է Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ 90+5-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում խոշոր հաշիվ է ձևակերպել Բենժամեն Պավարը։ «Բավարիան» 15 միավորով C խմբում առաջին տեղում է։ «Ինտերը» ունի 10 միավոր և երկրորդն է: «Բարսելոնան» […]
09:29 27.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Հաշիվը խաղի 35-րդ րոպեին գլխի հարվածով բացել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Առաջին կեսի վերջնամասում Էդին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում նաև դուբլ է ձևակերպել։ 86-րդ րոպեին էլ Ռոմելու Լուկակուն […]
22:58 26.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել, գրանցած հաղթանակների համար շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկ-մարզուհիներին, նրանց մարզիչներին: Նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ […]
20:52 26.10.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթներն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող АТР 500 մրցաշարում։ Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ շրջանում 1 ժամ 17 րոպեում 2-6, 2-6 հաշվով պարտվեց բրիտանացի Դանիել Էվանսին։ Աշխարհի 26-րդ ռակետ Էվանսի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Դենիս Շապովալովի և ամերիկացի Թեյլոր Ֆրիցի մրցախաղի հաղթողը։ Առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր ամերիկացի Ջեյ Ջեյ […]
20:26 26.10.2022
3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն վաղը։ Մեր բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի արգելքն այսօր հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։
20:20 26.10.2022
Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» կընդունի չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է: «Ինտեր». Օնանա, Դյումֆրիս, Աչերբի, Դիմարկո, Շկրինյար, Բաստոնի, Մխիթարյան, Բարելա, Չալհանօղլու, Ջեկո, Մարտինես: «Վիկտորիա Պլզեն». Ստանյեկ, Հեյդա, Տիջանի, Պերմիկա, Մոսկուերա, Բուչա, Կալվաչ, Հավել, Յիրկա, Վիկանովա, Բասե: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20:45-ին:
19:46 26.10.2022
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն արձագանքել է ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելուն: «Ես դեռ կենտրոնացած եմ շախմատի վրա: Եվ դա որպես պատրվակ չի օգտագործվի՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Կառլսենի խոսքը մեջբերում է NRK-ն։ Նիմանը դատական հայցով, որպես փոխհատուցում, պահանջում է Կառլսենից 100 միլիոն դոլար: Կառլսենն ամերիկացուն մեղադրել […]
19:25 26.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի մասին։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը լուրջ վնասվածք է ստացել մարզման ժամանակ և ըստ նախնական տվյալների՝ բաց կթողնի 2-3 ամիս։ «Տիգրանը մեկնարկային կազմի խաղացող է։ Նա […]
16:08 26.10.2022
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը: Մեդալակիրներն ու նրանց գլխավոր մարզիչն առաջնության արդյունքներն ամփոփել են այսօր՝ ասուլիսի միջոցով: «Իմ համար ամենակարևորը […]
15:02 26.10.2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Հայաստանի հավաքականը, փոխանցում է vnews.am-ը: Հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 15 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե, 4-ական արծաթե ու բրոնզե։ Թիմային հաշվարկում երկրորդ տեղը գրավել է Թուրքիան, որը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ […]
14:47 26.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ՝ բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջին չեմպիոն Անի Հովսեփյանը, բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, ըմբշամարտի […]
09:21 26.10.2022
Երևանում ամփոփել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները: Հայտնի է, որ թիմային հաշվարկում մեր հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը: Մալխաս Ամոյանը նվաճել էր ոսկե մեդալ, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե և Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ այս տարի Մալխասը նաև դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ մասնակցել […]
21:27 25.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի […]
21:10 25.10.2022
Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ՝ տարբեր տարիքային խմբերից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Էջմիածնում եղանակն արևոտ ու տրամադրող էր: Մինչ մրցաշարի մեկնարկը, խճուղային մրցավազքի մասնակիցները նախ տարբեր նախավարժանքներով տաքացնում էին մկանները: Մրցաշարը մեկնարկեց ժամը 13-ին: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես […]
20:14 25.10.2022
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում: Հայաստանի […]
18:14 25.10.2022
Հոկտեմբերի 25–ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը։ Շիրակի մարզից մրջոցառմանը մասնակցել է 100 ներկայացուցիչ։ Մրցաշարը անցկացվել է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են եղել 15-17 տարեկան դպրոցականները: Երկրորդ տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ: Երրորդ տարիքային խմբում էլ […]
17:38 25.10.2022
Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին […]
16:25 25.10.2022
Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Sport.sk-ն, Բարսեղյանը մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել։ Հիշեցնենք, որ «Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Բրատիսլավայում։ Այս պահի դրությամբ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Սլովանը» […]
14:50 25.10.2022
Հոկտեմբերի 22-23-ը կայացել է Հայաստանի սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 11 և կանանց 10 թիմեր ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Կանանց մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Հայաստան» մարզական ընկերության թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մալաթիա համայնքի մարզադպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է «Դինամո» մարզական ընկերության թիմը: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալին արժանացել է […]
11:32 25.10.2022
Նիդերլանդների Հոխեվեյն քաղաքում ավարտվել է Hoogeveen Open շախմատային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից՝ հաղթողի կոչումը նվաճել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: 9 խաղափուլերի արդյունքում նա վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաև Նիկո Ցվիրսը (Նիդերլանդներ): Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով:
21:10 24.10.2022
Կարեն Սարգսյանը պարգևատրել է ՀՀ-ում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությանը մասնակցած՝ ՆԳՆ հավաքական թիմին: Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության […]
20:12 24.10.2022
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիրմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Այն բարերարի հերթական հայրենանվեր նախաձեռնությունն էր՝ այս անգամ միտված մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովմանը»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: