TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

2 ոսկի, 1 բրոնզ և թիմային 7-րդ տեղը․ ազատ ոճի ըմբշամարտի Մ23ԱԱ

13:38 24.10.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ […]

̰
Հայ-ֆրանսիական դիմակայությունում մերոնք անգերազանցելի էին

13:00 24.10.2022

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տարել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում մեր բռնցքամարտիկներին բաժին էին հասել ֆրանսիացի մրցակիցներ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության […]

̰
Վաղը  բռնցքամարտի աղջիկների հավաքականը կվերադառնա  Հայաստան

23:57 23.10.2022

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերցիայից տեղեկացնում են , որ բռնցքամարտի Հայաստանի աղջիկների հավաքականը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24֊ին 03։30֊ին

̰
Արսեն Հարությունյանը` Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

20:54 23.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Արսեն Հարությունյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։   Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ, ապա 11-0 հաշվով առավելության էր հասել պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 9-3 հաշվով […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանից կարելի է մեծ սպասելիքներ ունենալ․ ամերիկյան մամուլը՝ հայ բռնցքամարտիկի մասին

19:35 23.10.2022

Գուրգեն Հովհաննիսյանի հաղթական մենամարտից հետո ամերիկյան մամուլը չի դադարում գովեստի խոսքեր գրել հայ բռնցքամարտիկի մասին: Հիշեցնենք, որ Մայքլ Քոֆին 6-րդ ռաունդից հետո չէր կարողացել շարունակել մենամարտը: «Հայ բռնցքամարտիկը լավ կոմբինացիաներ էր կիրառում և ուժեղ հարվածներ էր հասցնում: Քոֆին պատասխան հակահարված չուներ անպարտելի հեռանկարային բռնցքամարտիկի դեմ, որը ցույց էր տալիս սիրողական բռնցքամարտում ունեցած իր ամուր կարիերան: […]

̰
Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը  պատմել է  չեմպիոնական զգացողությունների մասին

16:35 23.10.2022

ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը  ֆեդերացիայի մամաուլի ծառայությանը պատմել է   չեմպիոնական զգացողությունների, անցած ճանապարհի և նպատակների մասին: «Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, […]

̰
Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարը

15:02 23.10.2022

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են ,որ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող “Արծաթե գոտի” անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ

̰
Անի Հովսեփյանի չեմպիոնական մենամարտը

00:08 23.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։

̰
Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

23:13 22.10.2022

Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում: Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։ Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը […]

̰
Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում․ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:03 22.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ: Հայաստանն […]

̰
Գյումրեցի Արա Աղանյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ Մ23

22:34 22.10.2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Արա Աղանյանը (96 կգ), փոխանցում է vnews.am-ը։ Մ23 մրցաշարում հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրավեց վրացի ծանրորդ Իրակլի Գոբեջիշվլինի (354 կգ): Հայաստանի թիմը երկամարտում մեդալների […]

̰
Գերլարված պայքարում Արման Ավագյանը նվաճեց բրոնզե մեդալ. Մ23 ԱԱ

22:13 22.10.2022

Իսպանիայում ընթացող առաջնությունում 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 […]

̰
Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք Ալաջային և դարձավ Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

21:19 22.10.2022

Իսպանիայում ընթացող առաջնությունում Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով […]

̰
Թուրք ծանրորդը սադրել է Մ20 Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանին

21:08 22.10.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճել է Գարիկ Կարապետյանը (96 կգ): Մ20 մրցաշարում հայ ըմբիշը պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում: Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրաված […]

̰
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

19:08 22.10.2022

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը (96 կգ) երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարապետյանը գերազանցեց թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեին, որը երկամարտում գրանցեց 340 կգ արդյունք: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 […]

̰
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է. ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:35 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 9-3 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Ռամազ Տուրմանիձեի հետ: Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ […]

̰
Հրայր Ալիխանյանը ցավալի պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:30 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրափակչում: Հրայրը 2-4 հաշվով զիջեց ադրբեջանցի Հաջիմուրադ Գաջիևին և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր ըմբիշներից կիսաեզրափակչի համար շարունակում է պայքարը միայն Արսեն Հարությունյանը:

̰
Սերգեյ Սարգսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:53 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/4 եզրափակչում 8-16 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մայսուրաձեին: Հատկանշական է, որ առաջին կեսից հետո Սերգեյը հաղթում էր 8-0 հաշվով: Հիշեցնենք, որ Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 10:3 հաշվով առավելության էր հասել հունգարացի Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ:

̰
Սերգեյ Սարգսյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, Կնյազ Իբոյանը պարտվեց. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:31 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 10:3 հաշվով առավելության հասավ հունգարացի Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ, 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը՝ 3:11 հաշվով պարտվելով […]

̰
Արսեն Հարությունյանը և Հրայր Ալիխանյանը 2-րդ հաղթանակները տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:05 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթները 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 11-0 հաշվով առավելության հասնելով պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, աշխարհի Մ23 չեմպիոնը որակավորման […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» 720 հազար ֆունտ ստերլինգով կտուգանի Կրիշտիանու Ռոնալդուին

15:45 22.10.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Կրիշտիանու Ռոնալդուին կտուգանի 720 հազար ֆունտ ստերլինգով, հաղորդում է TalkSport-ը։ Այս գումարը պորտուգալացու 2 շաբաթվա աշխատավարձն է: Պատճառը նրա սկանդալային վարքն է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման վերջնամասում։ Պահեստայինների կազմում մնացած Ռոնալդուն հեռացել էր հանդիպման ավարտից շուտ՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, երբ դեռ 2 փոփոխության հնարավորություն ուներ հոլանդացի մարզիչ Էրիկ […]

̰
Հայ ծանրորդուհիները փայլեցին. ոսկի և արծաթ Եվրոպայի առաջնությունից

15:30 22.10.2022

Ալբանական Դուրեսում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարիքայինների Եվրոպայի առաջնությունը: Այսօր առաջինը մրցահարթակ դուրս եկան մեր աղջիկները՝ Մ20-ի 81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը և գյումրեցի Էմմա Պողոսյանը: Նրանք երկուսն էլ նախնական պատվիրել էին 210 կգ, ինչը ամենաբարձր կիլոգրամներն է այս քաշային կարգում: Ըստ էության՝ պայքարն ընթանացավ մեր երկու մարզուհիների միջև: Երբ […]

̰
Պատմական ոսկու սպասումով. հրապարակվել է Անի Հովսեփյանի՝ կիսաեզրափակիչ մենամարտում տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

15:11 22.10.2022

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութը, որում Անի Հովսեփյանը փայլուն հաղթանակ է տանում և դուրս գալիս բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այսպիսով` Հայաստանն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ եզրափակչի մասնակից ունի: Հիշեցնենք` կիսաեզրափակչում Անին 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: Մի դրվագում էլ Անին նոկդաունի էր ենթարկել մրցակցին: Քառորդ եզրափակչում Անին տեխնիկական […]

̰
Արսեն Հարությունյանը ևս մեկնարկում է վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:30 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջող մեկնարկեց նաև 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, աշխարհի Մ23 չեմպիոնը որակավորման փուլում ուժերը չափեց Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ: Արսենը ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարավ 10-0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ […]

̰
Արման Ավագյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:14 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կոուգիոմցիդիսի հետ: Հիշեցնենք, որ Արման Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-7 հաշվով պարտվել վրացի Վլադիմերի Գամկրելիձեին, որը նվաճել էր եզրափակչի ուղեգիր ու հայ ըմբիշին սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու […]

̰
Հրայր Ալիխանյանը և Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

13:55 22.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել ազատ ոճային ևս 4 հայ ըմբիշ: Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչի ուղեգիրը վիճարկել է բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում և ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարել 12-1 հաշվով: 86 կգ քաշային կարգում հանդես […]

̰
Լևոն Արոնյանը հայր է դարձել

13:21 22.10.2022

Գրոսմայստեր, ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հայր է դարձել: Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը: Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը ընտրյալի հետ տեղափոխվեց ԱՄՆ` բնակության: Այս ընթացքում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը պարբերաբար այցելում է Հայաստան, թիմի հետ մարզումներ անցկացնում: Օգոստոսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային […]

̰
Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարերում

13:07 22.10.2022

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատային փառատոնում կայացավ կայծակնային շախմատի 4-րդ մրցաշարը: Նախորդ երկու մրցաշարերի հաղթող Կարեն Գրիգորյանն այս անգամ 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, Նիդերլանդների ներկայացուցիչ Ջորդեն վան Ֆորեստին, որի հետ 8-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել: Գրիգորյանը տարավ 6 հաղթանակ, 2 պարտիա […]

̰
Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

12:30 22.10.2022

Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթել է «Սկալիցային»: Գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ ու կատարել 3 գոլային փոխանցում: «Սլովանը» 14 խաղից հետո 32 միավորով առաջատարն է: Հիշեցնենք, որ «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային […]

̰
Աշխարհի նախկին առաջին ռակետը որակազրկվել է դոպինգ օգտագործելու  համար

11:53 22.10.2022

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրվել է, հայտնում է Թենիսի արդարության ապահովման միջազգային գործակալությունը (ITIA): 31-ամյա ռումինուհուց փորձանմուշը վերցվել է 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության ժամանակ: Նա սոցցանցերում հայտնել է, որ իր հակադոպինգային փորձանմուշում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ռոկսադուստատ: Հալեպը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է: 2018 թվականին նա հաղթել […]

̰
BACK_TO_TOP