11:42 22.10.2022
Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ Եվրո-2024-ի որակավորման նույն խմբում հայտնվելու փաստը ու ասել, թե ում է ցանկանում տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: «Երկար տարիներ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները չեն առանձնացվել տարբեր խմբերում, այնպես որ, նման վիճակահանությունը սպասելի էր: Միշտ էլ պատրաստ էինք խաղալ Թուրքիայի հետ, եթե հայտնվեինք […]
11:17 22.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտին է մոտենում շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Նախավերջին՝ 10-րդ տուրը հաղթական էր Հայաստանի 2 ներկայացուցիչների համար: Արթուր Դավթյանը 26-րդ քայլին հաղթեց ռումինացի Սամուել-Տիմոտեյ Գիմպուին: Վերջին տուրից առաջ Դավթյանը ունի 6,5 միավոր: Նա 1,5 միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող հունգարացի Ադամ Կոզակին: 6 միավոր ունի Արմեն Բարսեղյանը, […]
11:05 22.10.2022
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվել է «Մայնցին»: Գոլերի հեղինակ են դարձել դանիացի հարձակվող Մարկուս Ինգվարտսենը, գերմանացի կիսապաշտպաններ Դոմինիկ Կոհրը և Անտոն Ստաչը, իսպանացի պաշտպան Աարոն Մարտինը և ավստրիացի հարձակվող Կարիմ Օնիսիվոն: Խաղի 28-րդ րոպեից «Քյոլնը» մնացել է 10 հոգով: Դաշտից հեռացվել է Լուկա Կիլիանը: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների […]
10:57 22.10.2022
Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում ուժերը չափել է «Այաչոյի» հետ ու վստահ հաղթանակ է տարել 3-0 հաշվով: Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լիոնել Մեսին: ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող […]
10:47 22.10.2022
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ևս 4 հայըմբիշներ: Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ: Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի […]
10:37 22.10.2022
Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անորտոսիսը», որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Վարազդատ Հարոյանը, սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է «Դոկսային»։ «Անորտոսիսի» երկրորդ գոլը 58-րդ րոպեին խփել է Վարազդատ Հարոյանը՝ բացելով գոլերի հաշիվը կիպրոսյան թիմի կազմում: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չի եղել հանդիպմանը: «Անորտոսիսը» 11 միավորով 7-րդն է և հաջորդ տուրում կմրցի «Պաեկի» հետ։
10:24 22.10.2022
Ալբանական Դուրեսում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարիքայինների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ և բոլորն էլ մեդալների հավակնորդներ են: Առաջինը մրցահարթակ դուրս կգան մեր աղջիկները, 81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը և գյումրեցի Էմմա Պողոսյանը: Նրանք երկուսն էլ նախնական պատվիրել են 210 կգ, ինչը ամենաբարձր կիլոգրամներն են այս […]
09:15 22.10.2022
Ամերիկահայ Քեթլին Չուկագյանն ամբողջությամբ մերկացել է UFC-ի մրցաշարից առաջ կշռման ժամանակ: Խառը մենամարտերի մարտիկ Քեթլին Չուկագյանը UFC 280 մրցաշարից առաջ ձախողել է կշռումը, հաղորդում է Lenta.ru-ն: Արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին։ Քեթլինը նախ հագուստով է կանգնել կշեռքի վրա, իսկ հետո խնդրել է փակել իրեն շիրմայով, որպեսզի լրիվ մերկանա և կարողանա ապահովել անհրաժեշտ քաշը: Բայց […]
23:37 21.10.2022
Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությունում այսօր անհաջող ելույթ ունեցավ Մ23 խմբում հանդես եկող 89 կգ քաշային Վարդան Մանուկյանը: Հայ ծանրորդը պատվիրած նախնական քաշով երկրորդն էր և պատրաստվում էր պայքարել մեդալների համար: Սակայն պոկում վարժությունում Վարդանը հաջող հանդես չեկավ՝ 3 անգամ ձախողելով մոտեցումը 153 կգ կշռող ծանրաձողին: Չնայած այս անհաջողությանը՝ Մանուկյանը շարունակեց […]
21:59 21.10.2022
Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրու քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց «Շիրակի» հետ ու առավելության հասավ 1-0 հաշվով: Գոլը երկրորդ խաղակեսում խփեց հյուրերի հարձակվող Դավիդ Դավիդյանը: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ընդմիջումից հետո ընդգրկվել էր «Փյունիկի» մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ այս խաղում գործարկվել է Գյումրիի քաղաքային մարզադաշտի նոր լուսավորության համակարգը: 11 հանդիպում […]
21:31 21.10.2022
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Արմանը 1/8 եզրափակչում 7-5 հաշվով պարտվել էր վրացի Վլադիմերի Գամկրելիձեին: վերջինս սակայն հասել է եզրափակիչ: Այսպիսով՝ Արմանը վաղը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Շվեյցարացի Տանգույ Դարբելային հաղթելու դեպքում նա ևս մեկ սփոփիչ գոտեմարտ կացկացնի իսրաելցի Իլան […]
21:09 21.10.2022
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան կիսաեզրափակիչում պարտվեց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին ու բավարարվեց բրոնզե մեդալով: Հիշենենք, որ բրոնդե մեդալ էր նվաճել նաև Սոնա Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում զիջել էր ուկրաինացի Մարիա Բովային: Իսկ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը 5-0 հաշվով հաղթել էր Թամարա Ռադունովիչին ու […]
21:00 21.10.2022
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Վազգենը դժվարին պայքարում 7-6 հաշվով հաղթել է ղազախ Ադլան Ասկարովին: Հիշեցնենք, որ Վազգենը մեկնարկել էր վստահ հաղթանակով, 10-0 հաշով առավելության հասնելով կանադացի Դանիել Կոլեսի նկատմամբ: Այնուհետ 1/8 եզրափակիչում Վազգենը նույն 10-0 […]
20:51 21.10.2022
Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր, մարզասերներ։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և […]
20:05 21.10.2022
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող կանանց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակիչ մենամարտում Անին բացահայտ առավելությամբ փայլուն հաղթանակ է տարել հյուրընկալող երկրի ներկայացուցչի՝ Տամարա Ռադունովիչի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Անի Հովսեփյանը, մրցակցին՝ հունգարացի Ռեգինա Լակոսին, հաղթել էր նոկաուտով: Այսպիսով, Անին եզրափակիչում է և կպայքարի չեմպիոնի կոչման համար: […]
18:50 21.10.2022
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող կանանց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը կստանա բրոնզե մեդալ: Հիշեցնենք՝ 1/4 եզրափակչում հայ մարզուհին մրցել էր վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Կիսաեզրափակչում Սոնան մրցեց ուկրաինուհի Մարիա Բովայի հետ և պարտություն կրեց, ինչը նշանակում է, որ նա կստանա բրոնզե մեդալ: Հայաստանի կանանց բռնցքամարտի պատմության մեջ սա […]
18:36 21.10.2022
Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցան Մ20 խմբում հանդես եկող 89 կգ քաշային հայ ծանրորդները: Մինչ մեկնարկը 2-ական հայ և թուրք ծանրորդներ պատվիրել էին նույն 345 կգ քաշը, և պարզ էր, որ մեդալների համար պայքարը ծավալվելու էր այդ 4 մարզիկների միջև: Արդյունքում հաղթեց Սուրեն Գրիգորյանը, ով երկամարտի արդյունքով […]
16:44 21.10.2022
Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցավ Մ20 խմբում հանդես եկող 76կգ քաշային Միլենա Խաչատրյանը: նա, երկամարտում գրանցելով 219 կգ (99+120) արդյունք, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։ Հատկանշական է, որ Միլենայի 2 հիմնական մրցակիցները թուրքեր էին: Նրանցից Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձավ […]
16:41 21.10.2022
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ նա մեկնարկել էր վստահ հաղթանակով, 10-0 հաշով առավելության հասնելով կանադացի Դանիել Կոլեսի նկատմամբ: Այնուհետ 1/8 եզրափակիչում Վազգենը նույն 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռոսս Քոնըլիին: 1/4 եզրափակչում […]
16:14 21.10.2022
Լա լիգայի 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վիլյառեալի» նկատմամբ: Չավիի թիմի կազմում դուբլով աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփել է Անսու Ֆատին: Կատալոնական ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում: 33-ամյա Լևանդովսկին 10 խաղում խփած 11 գոլով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակը: 10 […]
15:29 21.10.2022
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ցավալի պարտություն կրեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում մրցեց Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանի հետ: Գոտեմարտի ավարտից 13 վայրկյան առաջ Մանվելը հաղթում էր 4-3 հաշվով, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը, 2 միավոր տվեց մրցակցին և պարտվեց: Ավելի […]
14:46 21.10.2022
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։ Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և 3-7 հաշվով պարտվել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիին: Իսկ 97 կգ քաշային Հոհվաննես Մաղաքյանը որակավորման փուլում 10-0 հաշվով վստահ հաղթանակ է […]
14:14 21.10.2022
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշներից 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը վստահ հաղթանակով է մեկնարկել։ նա բացահայտ առավելությամբ 10-0 հաշով հաղթել է կանադացի Դանիել Կոլեսին: Վազգենը դուրս է 1/8 եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ռոսս Քոնըլիի հետ: Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), […]
14:00 21.10.2022
Աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Անտվերպենի մրցաշարում: Երկրորդ շրջանում Կարենը 2 սեթում՝ 5-7, 6-7 հաշվով պարտվել է աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային: Մրցախաղը տևել է 1 ժամ 58 րոպե: Քառորդ եզրափակիչում Սեբաստիան Կորդան կմրցի Յոսիհիտո Նիսիոկիի հետ:
13:37 21.10.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիդ Ավանեսյանը (29-3-1, 17 նոկաուտ) կմենամարտի ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ, WBC, WBA, IBF, WBO, The Ring առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թերենս Քրոուֆորդի (38-0, 29 նոկաուտ) հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 10-ին Նեբրասկայի CHI Health Center-ում: Հաղորդվում է նաև, որ 35-ամյա Քրոուֆորդն […]
13:20 21.10.2022
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ 2030թ. Աշխարհի առաջնությունն ընդունելու Ուկրաինայի համատեղ հայտի մասին։ «Ուկրաինան իր ներդրումն է ունենալու, ինչպես մյուս երկրները։ Դեռ հստակեցված չէ, թե քանի խաղ և որտեղ կանցկացվի, սակայն Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական առումով հետաքրքիր է։ Այդ մրցաշարը նվիրված կլինի աշխարհին»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է A Bola-ն։ Հիշեցնենք, որ […]
12:57 21.10.2022
Ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը դատական հայց է ներկայացրել շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի դեմ, որն իրեն մեղադրել էր խարդախության մեջ: 19-ամյա շախմատիստը Թվիթերում հրապարակել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգի շրջանային դատարանին ուղարկած հայցը: Կառլսենից բացի, պատասխանողի դերում են Chess.com կայքը, ամերիկացի գրոսմայստեր Հիկարուն Նակամուրան, շախմատիստ Դենի Ռեշն ու Play Magnus Group-ը, որը պատկանում է աշխարհի չեմպիոնին: […]
12:45 21.10.2022
Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթանում է շախմատային փառատոն, որը ներառում է կայծակնային շախմատի (բլից) 4 և արագ շախմատի մեկ մրցաշար: Կայծակնային շախմատի 2-րդ մրցաշարում հիանալի է խաղացել Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Կարեն Գրիգորյանը կես միավորով գերազանցել է 7 […]
12:41 21.10.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուին չի ընգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում: Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտեմհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: «Մանչեսթեր Յունայթեդը» լոնդոնյան ակումբին հաղթել էր 2-0 հաշվով: Ավելի ուշ տեղեկություն […]
11:19 21.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտին մոտեցող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիամ Մկրտչյանը սևերով պարտվեց միանձնյա առաջատար, ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց և գործնականում զրկվեց գլխավոր մրցանակին արժանանալու հնարավորությունից: Մարիամն ունի 6 միավոր և արդեն 2 միավոր է զիջում առաջատարին: […]