TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Պայքարը սկսում են ազատ ոճայինները. ըմբշամարտի Մ23 ԱԱ

10:39 21.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում  պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր մեկնած Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյանն (79 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մրցագորգ դուրս կգան այսօր, իսկ Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 […]

̰
Կարեն Մարգարյանը դուրս մնաց պայքարից. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

20:47 20.10.2022

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը (81 կգ) զրո է ստացել: Մ23 մրցաշարի հրում վարժությունում հայ ծանրորդը 3 անգամ ձախողել է մոտեցումը և չի կարողացել սանձել 145 կգ կշռող ծանրաձողը: Կարեն Մարգարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն է, 2018թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ու […]

̰
Ես չեմ ավարտել իմ կարիերան․ Սերենա Ուիլյամս

19:42 20.10.2022

Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտնել է, որ դեռ չի ավարտել կարիերան և կարող է վերադառնալ մեծ սպորտ։ Ուիլյամսի խոսքերը մեջբերում է San Francisco Standard-ը։ Օգոստոսի սկզբին Ուիլյամսը հայտարարեց, որ կավարտի ելույթները US Open-ից հետո։ Իր վերջին խաղում նա Նյու Յորքի մրցաշարի երրորդ շրջանում պարտվեց ավստրալուհի Այլա Տոմլյանովիչին։ Հիմա պարզվում է Սերենան […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին

18:26 20.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Թիմը հոկտեմբերի 2-9-ը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի այս տարվա նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք. սպորտ 2022»: Խաղերին մասնակցել է 12 երկրի 1200 մարզիկ. Հայաստանի հավաքական թիմը բաղկացած էր […]

̰
Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

17:18 20.10.2022

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Մ20 խմբում հանդես եկող, 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը: Հայ ծանրորդը 143 կգ արդյունքով պոկում վարժությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ապա 180 կգ արդյունքով  2-րդ ցուցանիշն է գրանցել հրում վարժությունում, իսկ երկամարտի 323 կգ […]

̰
Հոկտեմբերի 28-ից Իսպանիայում հնարավոր է՝ դադարեցվեն ֆուտբոլային բոլոր մրցաշարերը

17:00 20.10.2022

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ իսպանական ամբողջ ֆուտբոլը կարող է դադարեցվել հոկտեմբերի 28-ից։ Տեբասի խոսքերով՝ սա գործադուլ է կառավարության կողմից ներկայացված նոր օրենքի դեմ, որը թիմերին թույլ է տալիս միաժամանակ մասնակցել ազգային մրցաշարերին և Սուպերլիգային։ Որոշումը վտանգի տակ է դնում Լա Լիգայի գործարքը CVC ներդրումային հիմնադրամի հետ, ըստ որի՝ իսպանական թիմերը պետք […]

̰
Մախաչևը ցանկանում է շրջանցել Հաբիբ Նուրմագոմեդովի ցուցանիշը

15:57 20.10.2022

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ ցանկանում է շրջանցել իր ընկերոջ, լեգենդար մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի ցուցանիշը: Նուրմագոմեդովը կարիերան ավարտել է 2020 թվականի հոկտեմբերին: Նա անցկացրել է 29 մենամարտ, և բոլորը հաղթել է: Արդյո՞ք ցանկանում եք շրջանցել Հաբիբի ռեկորդը հարցին՝ Մախաչևը պատասխանել է. «Ես ցանկանում եմ ավելի շատ տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնել, իսկ հետագայում՝ […]

̰
Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները կշարունակվեն. ՄՕԿ նախագահ

14:19 20.10.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ելույթ է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի նիստում՝ արտահայտելով ՄՕԿ-ի դիրքորոշումը ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։ «Ստիպված եմ սկսելու քաղաքական շարժման դիրքորոշումը հայտնելով հատուկ գործողության վերաբերյալ։ Այս իրավիճակը եզակի է oլիմպիական շարժման մեջ։ Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ դրա հետևանքները նշանակալի են մարզաշխարհի համար։ Կառավարությունները միջամտում […]

̰
Սևյանը գերազանցեց Արոնյանին, սակայն մնաց առանց մեդալի. 2022 U.S. Championships

13:53 20.10.2022

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի տղամարդկանց ԱՄՆ-ի առաջնությունը: 14 մասնակիցների թվում էին նաև Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը: Հայաստանի հավաքականի նախկին առաջատարն առաջին անգամ մասնակցեց այդ մրցաշարին ու 6 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: 13 տուրերում Արոնյանը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն: Սամուել Սևյանը 7 միավորով կիսեց 5-9 տեղերը, սակայն լրացուցիչ […]

̰
Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ և ավելի մոտեցավ առաջատարներին. շախմատի Մ20 ԱԱ

13:35 20.10.2022

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը: Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ մրցաշարում: Այս անգամ սպիտակներով 43-րդ քայլին նա պարտության մատնեց ղազախ Լիա Կուրմանգալիևային: Մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհին վաստակեց 6 միավոր: Մարիամը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային, որի […]

̰
3 մեդալ և թիմային 6-րդ տեղը. ըմբշամարտի Մ23 ԱԱ

13:15 20.10.2022

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր հավաքականը վաստակել է 70 միավոր: Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը նվաճել էր ոսկե մեդալ (25 միավոր), Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե (20 միավոր) և Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալ (15 միավոր): 77 կգ քաշայինների պայքարում Մալխաս Ամոյանը եզրափակչում 7:2 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ […]

̰
Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

12:59 20.10.2022

Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև մեր ընտրանու լեգիոները՝ Եկատերինա Սիչևան: 54 կգ քաշային մարզուհուն ¼ եզրափակիչում շատ բարդ մրցակից էր բաժին հասել: Ֆին Վիլմա Վիտանեն առաջին իսկ ռաունդից գրոհում էր ու փորձում առաջին համարով գործել: Մեկնարկային ռաունդը ֆիննուհին շահեց 4:1 հաշվով: Երկրորդում Եկատերինան […]

̰
Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը

10:17 20.10.2022

Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը կգլխավորի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր նեդրումային ընկերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին իր սեփական ներդրումային ընկերությունն է հիմնել, որը կոչվում է Play Time։ Այն նեդրումներ կկատարի սպորտում, նորագույն տեխնոլոգիաներում և մեդիայում։ Play Time-ը կտեղակայվի Սան-Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը կկարողանա աջակցություն ցուցաբերել […]

̰
Եթե չհաղթենք, կգա այլ մարզիչ. Չավին՝ իր հնարավոր հեռացման մասին

09:54 20.10.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր հնարավոր հեռացման մասին։ «Կհասկանամ, եթե ղեկավարությունը որոշի հեռացնել ինձ։ Սա ֆուտբոլ է։ Բայց մարդիկ դրսում բռունցք են պարզում ինձ՝ ի նշան աջակցության։ Պետք է շարունակենք աշխատել և միևնույն ժամանակ ճշմարտության աչքերին նայենք, ես լավտեսորեն եմ նայում ապագային։ Ակումբի ու թիմի գործադրած ջանքերի շնորհիվ մենք պետք է պայքարենք տիտղոսների […]

̰
ՀՀ հավաքականը նոյեմբերին 2-ին ընկերական խաղ կանցկացնի

09:30 20.10.2022

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին երկուսին ընկերական խաղ կանցկացնի։ Աս մասին հայտնել է ArmSport-ը: Լրատվականին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական համաձայնություն է ձեռք բերել Կոսովոյի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ այդ երկրների հավաքականների հետ ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ։ Ըստ նախնական համաձայնության, նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիների հետ։

̰
Գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը լավագույնն է հայ շախմատիստներից Yerevan Open-ում

13:13 19.10.2022

Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարը: Վերջին տուրից առաջ հայ շախմատիստներից գլխավոր մրցանակին հավակնում էր միայն գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, որը կես միավոր էր զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Սերգեյ Լոբանովին: Վերջինս առաջինն ավարտեց մրցաշարը՝ սևերով 30-րդ քայլին հաշտություն կնքելով իր հայրենակից Կլեմենտի Սիչովի հետ ու վաստակեց 7 միավոր: Մամիկոն Ղարիբյանը հաղթանակով ավարտեց մրցաշարը՝ սևերով […]

̰
Մարիամ Մկրտչյանը մոտենում է առաջատարներին․ շախմատի Մ20 ԱԱ

12:45 19.10.2022

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը: Մարիամ Մկրտչյանը 49-րդ քայլին հաղթեց լեհ Հոնորատա Կուչարսկային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 4-րդ հաղթանակը տարավ ու վաստակեց 5 միավոր: Մարիամը մեկ միավորով է հետ մնում երկու առաջատարներից և մի խումբ շախմատիստուհիների […]

̰
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:13 19.10.2022

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լեյթոն Մաքսվելը, որն ակումբի կազմում հանդես է եկել 1999-2001 թվականներին, 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ 43-ամյա տղամարդն իր տունը տրամադրել է հանցախմբի՝ որպես թմրանյութերի պահեստ, ընդհանուր առմամբ 6 միլիոն ֆունտ արժողությամբ։ Իրավապահ մարմինները Մաքսվելի մոտ ավելի քան 60կգ կոկաին և հերոին […]

̰
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Անի Հովսեփյանը նոկաուտի է ենթարկում մրցակցին․ բռնցքամարտի կանանց ԵԱ

11:25 19.10.2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հիշեցնենք՝ հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտի առաջին ռաունդում մեր մարզուհին նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 2-րդ ռաունդում Անին ավելացրել է ճնշում և դարձյալ նոկդաունի է ենթարկել հունգարուհուն։ Մրցավարը նորից կանգնեցրել է մենամարտը, իսկ քիչ անց դադարեցրել այն՝ գրանցելով  տեխնիկական նոկաուտ։ Անի Հովսեփյանը դուրս […]

̰
Անցել ենք դժվար ճանապարհ, և դեռ անցնելու ենք․ Մալխաս Ամոյանը՝ իր հաղթանակի մասին

11:18 19.10.2022

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում. «Անցել ենք դժվար ճանապարհ, և դեռ անցնելու ենք: Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին: Այս հաղթանակս բոլորինս է»,- գրել է Ամոյանը: Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 77 կգ […]

̰
Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

10:53 19.10.2022

Բռնցքամարտում հաջողությունները շարունակվում են, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան: 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցակցին հաղթել է նոկաուտով: «Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում մեր մարզուհին պարզապես ջախջախեց մրցակցին: Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպավ հունգարացուն և մրցավարը հաշիվ բացեց: 2-րդ ռաունդում […]

̰
Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել` առաջ անցնելով Թուրքիայի ներկայացուցիչներից

08:16 19.10.2022

Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։ Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Սահակյանը հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։ Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են […]

̰
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել

22:48 18.10.2022

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր, պատմում է ԿԳՄՍ նախարարությունը: 77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել […]

̰
Մալխաս Ամոյանը` Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

21:26 18.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրրին Գուտուին` դառնալով աշխարհի չեմպիոն։

̰
Աշխարհի չեմպիոնուհին թուրքական դրոշով ծածկել է Ղազախստանի դրոշը

21:05 18.10.2022

Բազկամարտի աշխարհի առաջնությունը նշանավորվել է սկանդալային իրավիճակով կանանց մրցումներում պարգևատրման արարողության ժամանակ: Հաղթող ճանաչված Թուրքիայի ներկայացուցիչը ծածկել է իր երկրի ազգային դրոշով մյուս երկու մեդալակիրների դրոշը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ղազախստանցի մարզուհիները: Պատվանդանի վրա նրանք ծածանել են իրենց երկրի դրոշը, սակայն բարձրացած թրքուհին նրանց դրոշը ծածկել է թուրքականով։ Մի որոշ ժամանակ մրցակիցները փորձել […]

̰
Այսօր ոչ մի հայ ըմբիշի չհաջողվեց դուրս գալ 1/4 եզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

18:40 18.10.2022

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան ևս 5 քաշային կարգի ըմբիշներ։ Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Մեր ըմբիշները պարտություններ կրեցին տարբեր փուլերում […]

̰
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցների

16:24 18.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: 1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների համար (2005-2007 թթ. ծնված դպրոցականներ) մրցաշարը կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային […]

̰
Կարիմ Բենզեման ստացավ 2022-ի «Ոսկե գնդակը»

12:14 18.10.2022

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակի», որը շնորհվում է Տարվա լավագույն ֆուտբոլիստին: 2021-22 մրցաշրջանում Կարիմ Բենզեման 46 խաղում դարձել է 44 գոլի հեղինակ ՝ «Ռեալի» հետ հաղթելով Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում: Քվեարկության արդյունքում 2021/22 մրցաշրջանում «Լիվերպուլում» հանդես եկող Մյունխենի «Բավարիայից» Սադիո Մանեն երկրորդն էր, «Մանչեսթեր Սիթիից» […]

̰
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ եզրափակիչ

11:16 18.10.2022

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճել է ¼եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: «Մեր մարզուհին համառ պայքարում կամային հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը: Ավելի վաղ ¼ եզրափակիչի […]

̰
Ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին. Դենիս Ջորկաեֆ

08:40 18.10.2022

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ուղարկված ԱԹՍ-ների առնչությամբ աշխարհի կողմից հնչող մտահոգություններին՝ դրանք զուգորդելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ: «Աշխարհն իրավացիորեն ցնցված է Կիև ուղարկված ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերից, բայց ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և […]

̰
BACK_TO_TOP