16:57 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) քառորդ եզրափակչում 4-0 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին։ Այսպիսով՝ հայ մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ղազախ Մակսատ Սաիլաուի հետ։ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ազատ Սալիդինովին ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է […]
16:55 17.10.2022
Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայազգի Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները, որոնցում Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են խաղացելհամապատասխանաբար Ուեսլի Սոյի և Ռեյ Ռոբսոնի հետ։ Առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 5,5 միավորով ևս 5 շախմատիստների հետ […]
16:31 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը։ Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երրորդ գոտեմարտում մրցեց ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ Երեկոյան 23-ամյա Ամոյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։ Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Իրանի […]
16:21 17.10.2022
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկավ Ռաֆիկ Մինասյանը։ Մ23 տարիքային խմբում հանդես եկող գյումրեցի մարզիկը 61 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում 116 կգ արդյունքով Մինասյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց միայն մեկ մոտեցում։ 140 կգ արդյունքով նա […]
16:14 17.10.2022
Կատարն ԱԱ-2022-ից հետո կընդունի նաև 2023թ. Ասիայի գավաթի խաղարկությունը: Որոշումը կայացրել է Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (AFC) գործադիր կոմիտեն: «Կատարի կարողությունն ու փորձառությունը խոշոր միջազգային սպորտային իրադարձություններ հյուրընկալելու հարցում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը հիացմունքի են արժանանում ամբողջ աշխարհում: Վստահ ենք, որ համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով և հոսթինգի անզուգական հնարավորություններով Կատարը կցուցադրի իր հեղինակությունը և դիրքը՝ […]
16:10 17.10.2022
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը տարել է երկրորդ հաղթանակը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան մրցել է վրացի Անա Կունջուայի հետ ու հաղթել 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը 1/8 եզրափակչում հաղթել էր լեհ Ժակլինա Կլաուդիային […]
15:58 17.10.2022
Անգլիական Չեմպիոնշիփի 15-րդ տուրի «Հալ Սիթի»-«Բիրմինգեմ» խաղի մեկնարկը հետաձգվել է դարպասի մեծության պատճառով: Նախախաղային ստուգման ժամանակ պարզվել է, որ ստադիոնի դարպասներից մեկի չափսերը մեծ են, ուղղահայաց դարպասաձողերը մոտ 5 սմ երկար են եղել թույլատրելիից: Ստադիոնի աշխատակիցներն իջեցրել են դարպասը, կարճացրել դարպասաձողերը, որից հետո հանդիպումը մեկնարկել է: «Բիրմինգեմը» հաղթել է 2-0 հաշվով:
15:54 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակներով մեկնարկեցին նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ դժվարին պայքարում 1-1 հաշվով հաղթեց մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Ազատ Սալիդինովի հետ և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթանակ տարավ։ Ավելի […]
15:39 17.10.2022
Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դուրես քաղաքում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում ունի 23 մասնակից: Առաջինը մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես եկող 55 կգ քաշայիններ՝ Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը։ Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում սանձելով 107 կիլոգրամանոց ծանրաձողը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում […]
15:24 17.10.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը: Առաջատարը դարձյալ իսպանացի 19-ամյա թենիսիստ Կառլոս Ալկարասն է: Լավագույն տասնյակ է բարձրացել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որն այնտեղից դուրս է մղել բրիտանացի Քեմերոն Նորիին: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ վերադարձել է 18-րդ տեղ՝ այնտեղից 1 դիրք իջեցնելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը […]
15:12 17.10.2022
Իսպանական Լա Նուսիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ է ունեցել Կարեն Գրիգորյանը, որը 9 պարտիաներում վաստակած 7 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը: Կարենը մեկ միավորով է հետ մնացել մրցաշարի հաղթող, հնդիկ Ռաունակ Սադհվանից, որի հետ 5-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել: Կարեն Գրիգորյանը մրցաշարում պարտություն չի կրել՝ տարել է 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտել […]
15:00 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջինը մրցագորգ է դուրս եկել Մալխաս Ամոյանը։ Դժվարին պայքարում նա 1-1 հաշվով […]
14:38 17.10.2022
Սլովակիայի առաջնության 14-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Միխայլովցեին»։ Հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Յուրայ Կուցկան։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման է մտել 62-րդ րոպեին։ «Սլովանը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
14:22 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։ Առաջինը մրցագորգ է դուրս եկել Մալխաս Ամոյանը։ Դժվարին պայքարում նա 1-1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ […]
13:57 17.10.2022
Marca-ն տեղեկություն է տարածել, թե ով ինչ մրցանակներ է ստանալու Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման France Football ամսագրի կողմից կճանաչվի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Տարվա լավագույն դարպասապահ «Լև Յաշինի մրցանակին» կարժանանա մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լավագույն երիտասարդ խաղացող կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ Արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին։
12:48 17.10.2022
Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները, որոնցում կենտրոնականը 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Մամիկոն Ղարիբյանը սևերով 27-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ, ռուսաստանցիներ Ալեքսեյ Գոգանովն ու Սերգեյ Լոբանովը ևս ոչ-ոքի խաղացին: 5,5 միավոր ունեցող վերը նշված 4 շախմատիստներին միավորներով հավասարվեցին հնդիկ Գուպտա Սանկալփը, իրանցիներ Արման Հակեմին և Ամիռեզա Փուրամեզանալին: […]
12:33 17.10.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է այն լուրերը, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։ Լրատվամիջոցները շարունակ հայտնում են, որ Մբապեն վատթարացրել է հարաբերությունները ակումբի ղեկավարության և թիմակիցների հետ, ինչի պատճառով կարող է փոխել ակումբն արդեն առաջիկա ձմռանը։ «Ես չեմ խնդրել հունվարին հեռանալ ՊՍԺ-ից. ես բարկացած չեմ ակումբի վրա, դա ճիշտ չէ»,- ասել […]
12:20 17.10.2022
Լա լիգայի հերթական Էլ կլասիկոն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Մադրիդցիները 9-րդ տուրում հյուրընկալել էին «Բարսելոնային» և 3-1 հաշվով հաղթանակ գրանցեցին։ Հանդիպման 12-րդ րոպեին Տոնի Կրոսն ընկնելիս գնդակը կարողացավ առաջ փոխանցել՝ Վինիսիուսին մեն-մենակ դուրս բերելով Տեր Շտեգենի դեմ։ Վերջինս կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց Բենզեմայի մոտ, որն էլ գրավեց դատարկ դարպասը։ 35-րդ րոպեին Վալվերդեն Մենդիի՝ ձախ […]
11:47 17.10.2022
Նիդեռլանդներում կայացել է վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի հանդիպումը, որում Սերբիայի հավաքականը հաղթել է Բրազիլիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է սերբ վոլեյբոլիստների վստահ հաղթանակով երեք սեթում՝ 26:24, 25:22, 25:17 հաշվով։ Սերբիայի հավաքականի համար Աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երկրորդն էր անընդմեջ և պատմության մեջ։
08:07 17.10.2022
Ուկրաինայի առաջնության յոթերորդ տուրի Լվովի «Ռուխ»-ի և Դնեպրոպետրովսկի «Դնեպրոմ-1»-ի հանդիպումը խաղադաշտում ավարտվել է ծեծկռտուքով, հայտնում է Ռիա Նովոստին: «Դնեպրը» հաղթել է 3։2 հաշվով։ Դա բախման պատճառ է դարձել թիմի մարզական տնօրեն Եվգենի Կրասնիկովի և «Ռուխայի» գլխավոր տնօրեն Իգոր Դեդիշինի միջև։
23:09 16.10.2022
Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, նորամուտը նշանավորել է նոր ռեկորդով ու չեմպիոնությամբ, փոխանցում է armsport.am-ը։ Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242: Հիշեցնենք, որ Հայաստանը ծանրամարտի […]
22:27 16.10.2022
Խառը ոճի ռուս մարտիկներ Բիբերթ Թումենովն ու Անդրեյ Գոնչարովը ծեծկռտուք են սարքել հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ։ Սկզբում մարզիկները հայացքների մենամարտ են անցկացրել, իսկ հետո լեզվակռվի մեջ են մտել։ Թումենովը հայտարարել է, որ Գոնչարովը դողում է իր առջև ևառաջարկել է հարաբերությունները պարզել անմիջապես: Դրանից հետո մարտիկների միջև ծեծկռտուք է սկսվել։
20:49 16.10.2022
Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակի հասավ Մայքլ Քոֆիի նկատմամբ: 7-րդ ռաունդում Հովհաննիսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Այսպիսով, Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը:
19:17 16.10.2022
Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել երեք բրոնզե մեդալ: Մնացականյան Արփինե – 50 կգ /բրոնզ/ Նիկոյան Մեսրոպ – 64 կգ /բրոնզ/ Հարությունյան Գոռ -88 կգ/բրոնզ/ Ինչպես տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից՝ այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. Երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ / 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ/: […]
23:11 15.10.2022
Բելառուսի ֆուտբոլի առաջնության ԲԱՏԷ – Բրեստի «Դինամո» հանդիպման գլխավոր մրցավար Դմիտրի Դոլյան խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Մրցավարը վատացել է խաղի 12-րդ րոպեին, ինչից հետո անմիջապես ընկել է խոտածածկին։ Նրա մոտ են անմիջապես վազել երկու թիմերի ֆուտբոլիստները, ովքեր բժիշկներին խնդրել են արագ դուրս գալ խաղադաշտ։ Որոշ ժամանակ անց մրցավարին պատգարակով տարել են, իսկ գլխավոր մրցավար […]
19:23 15.10.2022
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել Եգիպտոսում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում։ Հոկտեմբերի 15-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը 10մ, 60 կրակոց կանանց պայքարում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12-25-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Հաղորդում է ArmSport.am-ը։
18:33 15.10.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին: 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրել է սպասելիքները և նվաճել ոսկե մեդալ: 58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացել են բրոնզե մեդալների: Մրցումների երկու օրվա […]
12:52 15.10.2022
Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջեֆրի Հիոնգի հետ: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Պերես Դոմինգեսն էր, հայտնում է «Արմենպրես»-ը: Առաջատարն այս տուրից հետո շարունակում […]
18:27 14.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում «Ժալգիրիսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը» պահպանեց երկրորդ տեղը H խմբում։ «Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղն, ու խաղասկզբում Յուսուֆ Օտուբանջոն նույնիսկ կարող էր բացել հաշիվը։ Սակայն դա արեցին դաշտի տերերը 23-րդ րոպեին, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ հեռահար հարվածով Օլիվեյրան կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Արտակ […]
19:13 13.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես […]