18:33 15.10.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին: 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրել է սպասելիքները և նվաճել ոսկե մեդալ: 58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացել են բրոնզե մեդալների: Մրցումների երկու օրվա […]
12:52 15.10.2022
Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջեֆրի Հիոնգի հետ: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Պերես Դոմինգեսն էր, հայտնում է «Արմենպրես»-ը: Առաջատարն այս տուրից հետո շարունակում […]
18:27 14.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում արտագնա խաղում «Ժալգիրիսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը» պահպանեց երկրորդ տեղը H խմբում։ «Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղն, ու խաղասկզբում Յուսուֆ Օտուբանջոն նույնիսկ կարող էր բացել հաշիվը։ Սակայն դա արեցին դաշտի տերերը 23-րդ րոպեին, իսկ առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ հեռահար հարվածով Օլիվեյրան կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Արտակ […]
19:13 13.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես […]
17:26 13.10.2022
Երևանում կայանալիք սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, FIAS-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Կորսիկը, FIAS-ի նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանը […]
15:35 13.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի A խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ռեյնջերսին» և 7-1 հաշվով հաղթանակ տարել։ Հատկանշական է, որ հաշիվը բացել են տանտերերը 17-րդ րոպեին: Բայց 24-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրել է այն։ Երկրորդ կեսը Կլոպի սաները բոլոր առումներով գերազանցել են մրցակցին: 55-րդ րոպեին Ֆիրմինոն դուբլ է ձևակերպել։ 66-րդ րոպեին Նունյեսը հաշիվը դարձրել է 3-1, տասը […]
14:43 13.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում, D խմբում «Տոտենհեմը» ընդունել էր «Այնտրախտին» և 3-2 հաշվով հաղթանակ է տարել։ 14-րդ րոպեին հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ, բայց 6 րոպե անց Սոն Հին Մինը հավասարեցրել է այն։ 8 րոպե անց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոցն իրացրել է Հարի Քեյնը։ 36-րդ րոպեին Սոնը դուբլ է ձևակերպել։ 60-րդ րոպեից հյուրերը […]
14:20 13.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի B խմբում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է «Պորտուին»։ Արդեն 6-րդ րոպեին հյուրերը բացել են հանդիպման հաշիվը: Աչքի է ընկել Գալենոն։ Երկրորդ կեսում պորտուգալական թիմը երկու գոլ էլ խփել է 11-մետրանոցներից։ Հիշեցնենք, որ այս խմբի մյուս զույգի խաղում «Ատլետիկոն» և «Բրյուգեն» գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել։ Այս տուրից […]
13:35 13.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացան C խմբի հանդիպումները։ «Բարսելոնան» ընդունել էր «Ինտերին»: Դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Հաշիվը բացվեց առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ․ տանտերերի կազմում աչքի ընկավ Դեմբելեն։ 50-րդ րոպեին, Բարելան հավասարեցրեց հաշիվը։ 13 րոպե անց Լաուտարոն առաջ մղեց միլանյան թիմին։ 82-րդ րոպեին Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից […]
08:27 13.10.2022
Կատարի գլխավոր օդանավակայանը պատրաստ չէ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ծանրաբեռնվածությանը, հաղորդում է Daily Mail-ը: «Համադ» միջազգային օդանավակայանում անհանգստացած են, որ չեն կարողանա սպասարկել ուղևորների զանգվածային հոսքը, ինչի հետևանքով այցելուների անվտանգությունը կարող է վտանգի տակ դրվել: Օդանավակայանի որոշ աշխատակիցներ անհանգստացած են, որ չվերթների կրկնապատկվելը (օրական 700-1600) կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Պաշտոնյաներից մեկն իրավիճակը գնահատել է […]
00:18 13.10.2022
Հոկտեմբերի 14-ից 16-ը մարզահամերգային համալիրում կանցկացվի Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ-մարզուհի՝ ավելի քան 20 պետությունից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելոռուսցի, ֆրանսիացի մարզիկները: Կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին […]
00:00 13.10.2022
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Դարիուշ Շվերցին, իսկ մյուս հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Զեֆրի Քսյոնգի հետ: Այժմ ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է, ով […]
23:46 12.10.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդունում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մեղադրանքը՝ կապված աուտիզմով տղայի հեռախոսը կոտրելու միջադեպի հետ: Ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Էվերթոնից» կրած պարտությունից հետո, 37-ամյա ֆուտբոլիստը հանդերձարան տանող ճանապարհին ձեռքով հարվածել և կոտրել էր 14-ամյա երկրպագուի հեռախոսը, որը տրիբունայից պարզել էր՝ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հետ լուսանկարվելու համար: Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան սեպտեմբերին […]
23:32 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի խաղերն են տեղի ունենում: Երկուսն արդեն ավարտվել են: Իտալական «Նապոլին» A խմբում ընդունել էր Ամստերդամի «Այաքսին» և հաղթել 4-2 հաշվով: «Նապոլիի» կազմում գոլի հեղինակ են դարձել Իրվինգ Լոսանոն, Ջակոմո Ռասպադորին, Խվիչա Կվարացխելյան և Վիկտոր Օսիմհենը: Օրերս Ամստերդամում կայացած խաղում ևս հաղթել էին իտալացիները: Այդ անգամ 6-1 հաշվով: «Նապոլին» […]
23:19 12.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում մեկնարկել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Այն հաղթանակով են սկսել Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը և Արմեն Բարսեղյանը: Դավթյանը սևերով 17-րդ քայլին պարտության է մատնել իսրայելցի Նադավ Զեմաչին: Բարսեղյանն էլ սպիտակներով 52-րդ քայլին հաղթել է Իսրայելը ներկայացնող Եգոր Ստոլյարսկուն: Աղջիկների մրցաշարում կանանց միջազգային վարպետ, մինչև 18 տարեկանների […]
23:04 12.10.2022
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն մեկնել է Չեռնոգորիա: Բուդվա քաղաքում մեր աղջիկների ընտրանին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կմասնակցի 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ-ում՝ երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում Հայաստանը […]
22:28 12.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» ընդունում է «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։ Արդեն հայտնի են մրցող թիմերի կազմերը: Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է «Ինտերի» մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մի քանի օր առաջ Իտալիայում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Ինտերը»: Այդ խաղում Մխիթարյանն անցկացրել էր ամբողջական հանդիպում:
21:56 12.10.2022
Կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024-ի որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթել էր չեխերին: Մեր ընտրանին այս խաղում ևս վստահ հանդես եկավ ու հաղթեց 4-1 հաշվով: Այսպիսով զբաղեցնելով խմբում առաջին տեղը՝ ՀՀ ֆուտզալի հավաքականը ժամկետից շուտ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց:
20:23 12.10.2022
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին և քննադատել է նրան։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապեն չափազանց դժգոհ է խաղադաշտում իր դիրքից։ «Ոչ ոք չի սիրում, երբ իրեն օգտագործում են մի տեղ, որում այնքան էլ լավ չէ: Բայց ակումբի շահերը վեր են ամեն ինչից։ Ես […]
19:45 12.10.2022
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն այսօր դառնում է 96 տարեկան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ. «ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք»,- ասվում է ՀՖՖ տարածած հաղորդագրության […]
17:17 12.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների […]
15:57 12.10.2022
Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», կատալոնական «Բարսելոնայի» ու իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալի հայրը հեռացել է կյանքից: 61-ամյա Էրասմո Վիդալին մահացած են գտել աշխատավայրում՝ Hípico de Santiago ձիարշավարանում: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է սրտի կաթվածից: «Մենք տեղեկացանք, որ նա գիշերն է մահացել: Էրասմոն հետևում էր ձիերին, որոնք պատկանում են նրա որդուն: […]
15:39 12.10.2022
Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն (WADA) գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցությունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` տեղեկացնելով, որ Լոզանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան պաշտոնապես հայտարարել է` հակադոպինգային պայքարում կարելի է օրինակ վերցնել ՀՀ կառավարությունից: «Մենք համագործակցում ենք WADA-ի հետ և ամեն ինչ անում ենք, որ խնդիր չունենանք և […]
14:33 12.10.2022
Հայ առագաստանավորդները մրցանակային տեղեր են գրավել Ռուսաստանում և Վրաստանում անցկացված պատանիների միջազգային մրցումներում։ «Սևաստոպոլյան առագաստներ» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1-ական ոսկե և արծաթե մեդալ։ «Օպտիմիստ» դասում աղջիկների պայքարում առաջին տեղն է գրավել Նարե Սուքիասյանը։ «Լազեր 4,7» դասի նավակներով պատանիների մրցումներում Միքայել Դավթյանը եզրափակել է մրցանակային եռյակը։ Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ մասնակցել է […]
14:07 12.10.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է 400 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ինսայդեր Անտերո Էնրիկեն: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Կիլիան Մբապեն դժգոհ է ՊՍԺ-ի ղեկավարությունից և մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել թիմը: Նշվել էր նաև, որ ծայրաստիճան լարված են ֆուտբոլիստի հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ: Ապա տեղեկություն տարածվեց, որ […]
13:27 12.10.2022
Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 2-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարը հաղթանակով սկսած հայաստանցի 21 շախմատիստներից 2-րդ տուրում դրձյալ հաղթանակ տարան 9-ը՝ Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Գևորգ Հարությունյանը, Սարգիս Սարգսյանն ու Էրիկ Չաքրյանը: Վերջինս հաղթեց Ռաֆայել Վահանյանին: Ընդհանուր առմամբ` մրցաշարի 18 մասնակիցներ են 2 անընդմեջ հաղթանակ տարել: Այսօր […]
13:17 12.10.2022
ՖԻՖԱ-ն ակումբներին 209 միլիոն դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի ֆուտբոլիստների՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Փոխհատուցումը կտրամադրվի բոլոր այն ակումբներին, որոնց կազմում ԱԱ-ին մասնակցող ֆուտբոլիստները երկու տարի խաղացել են։ ԱԱ-18-ից հետո ՖԻՖԱ-ն նմանատիպ գումար էր վճարել 63 ասոցիացիա-անդամների 416 ակումբների։ ԱԱ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։
13:07 12.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Միլանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց իտալական ակումբի դարպասը։ Հանդիպման 18-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Տոմորին։ 21-րդ րոպեին միլանյան թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն իրացրեց Ժորժինյոն։ 34-րդ րոպեին Օբամեյանգը Մաունթի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։ E խմբի մյուս խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ավարտեց […]
12:52 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ։ Լեհաստանում կայացած խաղում հաշիվը բացեց Ալեքսանդր Զուբկովը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 90+5-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Ռյուդիգերը։ F խմբի մյուս խաղում «Լայպցիգը» մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտիկի» դարպասը: Այս խմբում 4-րդ տուրից հետո «Ռեալը» […]
12:28 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Այս խաղում գոլեր չգրանցվեցին: 25-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոցը։ 5 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Սերխիո Գոմեսը։ Նշենք, որ այս խաղում բացակայում էր մանչեսթերցիների գլխավոր ռմբարկուն՝ Էրլինգ Հոլանդը: G խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական […]