19:32 10.10.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մարզաձևի միջազգային Փառքի սրահում ընդգրկվելու թեկնածու է դարձել: Որոշումը կկայացվի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: 42-ամյա բռնցքամարտիկը կարիերայի վերջին մենամարտն անցկացրել էր 2019 թվականի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ […]
19:06 10.10.2022
Բուլղարիայում կայացած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել Ղուկաս Սահակյանը (70 կգ), տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը C դիվիզիոնում 4 հաղթանակներից հետո եզրափակիչում 2-6 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող ըմբիշին: Մինչև եզրափակիչը Ղուկաս Սահակյանը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին։
18:54 10.10.2022
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանն ավստրիական ASVOe Pamhagen թիմի կազմում դարձել է կանանց Եվրոպայի ակումբային չեմպիոն։ Ավստրիայում կայացած առաջնության 7 տուրերում ASVOe Pamhagen-ը տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի ու հավաքել է 18,5 միավոր։ Երկրորդ տեղը գրաված CSU ASE Superbet-ն առաջատարին զիջել է 1 միավոր։ Էլինա Դանիելյանը 7 պարտիաներում տարել է […]
17:56 10.10.2022
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, […]
16:44 10.10.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էվերթոնի» նկատմամբ: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և 29-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի Անտոնի Մարսիալին։ 37-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում խփեց 700-րդ գոլը: […]
16:28 10.10.2022
Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, արտագնա խաղում 0-4 հաշվով պարտվել է «Տրենչինին»: Հայ ֆուտբոլիստը հյուրերի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է 67-րդ րոպեին: «Սլովանը» 12 խաղից հետո 26 միավորով առաջատարն է: Տիգրան Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել […]
13:50 10.10.2022
MLS-ի 34-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվել է «Օրլանդո Սիթիին» և պարտվել է 1-2 հաշվով: Հաշիվը բացել են հյուրերը, 38-րդ րոպեին գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինիս կրունկով փոխանցումից հետո աչքի է ընկել Դերիկ Էթյենը։ Ավելին Սելարայանի թիմն անել չի կարողացել: Դաշտի տերերը նախ 56-րդ րոպեին […]
13:08 10.10.2022
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: ՈՒԵՖԱ-ն հաստատել է հանդիպումների խաղացանկը. 25.03.2023 Հայաստան – Թուրքիա 16.06.2023 Ուելս – Հայաստան 19.06.2023 Հայաստան – Լատվիա 08.09.2023 Թուրքիա – Հայաստան 11.09.2023 Հայաստան-Խորվաթիա 12.10.2023 Լատվիա – Հայաստան 18.11.2023 […]
13:00 10.10.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակը մնացել է անփոփոխ՝ 1-ին տեղում իսպանացի Կարլոս Ալկարասն է, երկրորդում՝ նրա հայրենակից Ռաֆայել Նադալը, երրորդում՝ նորվեգացի Կասպեր Ռուդը։ ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 19-րդն է: Հիշեցնենք, որ վերջերս Խաչանովը Աստանայի մրցաշարի 1/4 եզրափակչում պարտվեց աշխարհի ամենատիտղոսակիր […]
12:42 10.10.2022
Հոկտեմբերի 11-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի H խմբի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։ Նույն օրը կկայանա նաև ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։ Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
11:43 10.10.2022
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ռոստովին» և 2-3 հաշվով պարտություն է կրել։ Ընդ որում «Կրասնոդարը» հաղթելիս է եղել 2-0 հաշվով: 31-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հյուրերի ֆուտբոլիստ Կորդոբան հաշիվը դարձրել է 0-2: Սակայն 57-րդ րոպեից հյուրերը մնացել են տասը հոգով։ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հայաստանի […]
10:08 10.10.2022
Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Քյոլնը» արտագնա խաղում 2։5 հաշվով պարտություն է կրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ 27-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Ֆրիդրիխը։ 4 րոպե անց Կայնցը հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի վերջնամասում հեռացվել խաղադաշտից։ Առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին Բենսեբայինին առաջ է մղել «Բորուսիային»։ Երկրորդ խաղակեսում «Բորուսիայից» աչքի են ընկել Շտինդլը և Թյուրամը, իսկ Բենսեբայինին […]
09:40 10.10.2022
«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը անակնկալ խոստովանություն է արել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ես նույնասեռական եմ։ Խնդրում եմ հարգել ինձ»,-գրել է նա: Կասիլյասի շոկային գրառման մեկնաբանություններում էլ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։ Կարճ ժամանակ անց Կասիլյասը Թվիթերից հեռացրել է շոկային գրառումը։ Ապա Կասիլյասը […]
21:08 09.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է Եվրո-2024-ի վիճակահանության վերաբերյալ իր տպավորություններով: «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս […]
20:46 09.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում՝ Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ․ «Կարծում եմ Հայաստանի հավաքականը բավականին հարմար խմբում է հայտնվել, որտեղ ի վիճակի է պայքարել անցողիկ տեղերից մեկի համար: Այստեղ մեծ դեր է խաղալու մարզիչի ընտրության […]
20:00 09.10.2022
15 տարի անց, Եվրո-2024-ի որակավորման խմբում, նորից կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Թուրքիայի ընտրանու նկատմամբ՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում ։ Թուրքիայի թիմի 67-րդ րոպեին խփած գոլից հետո Հայաստանի հավաքականի կազմում 89-րդ րոպեին պատասխան գնդակը […]
19:46 09.10.2022
Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր: Իրենց քաշային կարգերում հաղթողներ են դարձել 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը: Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը: […]
19:15 09.10.2022
Երևանում կայացած ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը ավարտվել է մեր ընտրանու հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նիկիտա Խրոմիխը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել մեր դարպասապահ Լուան Մյուլերը։ «Մենք խաղում էինք Եվրոպայի 8-րդ հավաքականի հետ, բայց գրեթե բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին»,- խաղից հետո ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն […]
18:35 09.10.2022
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ «Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։ Մխիթարյանը մեր տարբերակներից մեկն է։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց այն, […]
16:50 09.10.2022
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ նա այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցումով: «Դեռ «Բարսելոնայի» հետ խաղում մենք ապացուցեցինք, որ թերթել ենք անհաջողությունների էջը։ Հիմա որոշ բաներ ավելի լավ ենք անում, բայց ոչ իդեալական։ Այնուամենայնիվ, մենք լավ աշխատեցինք և հաղթանակի հասանք։ […]
15:45 09.10.2022
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի ընտրանիների հետ։ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության ընդհանուր արդյունքները՝ A Խումբ – Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս B խումբ – Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար C խումբ – Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, […]
15:25 09.10.2022
Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Միլանյան ակումբի կազմում առաջին կեսի վերջնամասում աչքի է ընկել Էդին Ջեկոն։ 60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ֆրատեզին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 75-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ևս մեկ գոլ խփեց։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտավ ընդմիջումից հետո և […]
14:10 09.10.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ Մանկունիացիները պատրաստ են 37-ամյա ֆուտբոլիստին վաճառել 11 մլն եվրոյի դիմաց։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Star-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ռոնալդուի տրանսֆերն ամերիկյան «Ինտեր Մայամիին» վաճառելու մասին է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բեքհեմը թիմը պորտուգալացուն պատրաստ է մեկ մրցաշրջանի համար 34 […]
13:14 09.10.2022
Սոչիում ավարտվել է «Мы вместе. Спорт 2022» ամառային պարալիմպիկ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը հայրենիք կվերադառնա 6 մեդալով՝ 2 արծաթ, 4 բրոնզ։ Պարա աթլեթիկա՝ 2 արծաթ, 2բրոնզ (Սմբատ Կարապետյան, Արման Սարգսյան Պարա սեղանի թենիս՝ 1 բրոնզ՝ Տիգրան Պետրոսյան Պարա թաեքվանդո՝ 1 բրոնզ ՝ Նաիրա Աբգարյան Պարա սեղանի […]
12:46 09.10.2022
Ծաղկաձորում ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարը։ Մրցաշարի Ա խմբում հաղթողի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Ամիռեզա Պու Աղա Բալան։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արման Փաշիկյանը 6,5-ական միավորներով կիսել են 4-6-րդ տեղերը։ Բ խմբում ևս հաղթանակ […]
12:27 09.10.2022
Այսօր գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ վիճակահանությունը կմեկնարկի ժամը 14։00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում: Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին 3 […]
17:21 08.10.2022
«Բարսելոնան» դեռ պարտք է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը 2021թ․ ամռանն է կատալոնական ակումբից տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ։ Աշխատավարձային պարտքը գոյացել է 2020 թ-ին՝ կորոնավիրուսի համավարակի կարանտինային ամիսներից, հաղորդում է ESPN-ը։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն կա։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին […]
16:52 08.10.2022
Ծաղկաձորում ավարտվեց շախմատի Chess Mood Open 2-րդ միջազգային մրցաշարը: Վերջին տուրից առաջ գլխավոր մրցանակին հավակնում էին 7-ական միավորով աղյուսակը գլխավորող Մանուել Պետրոսյանն ու իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան: Առաջինը մրցախաղն ավարտեց իրանցի շախմատիստը, որն արդեն 13-րդ քայլին հաշտություն կնքեց իր հայրենակից Արաշ Դաղլիի հետ: Մանուել Պետրոսյանն էլ սևերով 59–րդ քայլին ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ […]
16:39 08.10.2022
Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Կանանց Լատվիայի Մ-19 հավաքականը հաղթեց 13։0 հաշվով։ Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով. 12․ Յանա Հարությունյան (ա), 2․ Էմմա Դուզմանյան, 3․ Մարիամ Կարապետյան (19․ Արաքսյա Ամիրյան, 79), 4․ Յանա […]
16:36 08.10.2022
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվում է «Սասուոլոյին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։ «Ինտեր»-Օնանա, Դամբրոսիո, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Ասլանի, Չալհանօգլու, Դիմարկո, Ջեկո, Լաուտարո Մարտինես։ «Սասուոլո» – «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին։