16:17 08.10.2022
Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը: Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել էին Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակը, սակայն երևանյան թիմի երկրպագուները ցուցադրաբար խախտել էին լռության րոպեն։ Այսօր «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ բացատրելով երկրպագուների նման պահվածքի շարժառիթը․ […]
15:46 08.10.2022
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ հանդիսավորությամբ դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, արցախցի պատանի մարզիկ Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին: Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցել են 33 երկրի բռնցքամարտիկներ, Էրիկ Առուստամյանը հաղթելով ընդհանուր առմամբ 4 մենամարտում, նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Արցախցի պատանի բռնցքամարտիկը մեկնարկում հաղթել էր թուրք բռնցքամարտիկին, ապա առավելության էր հասել […]
15:38 08.10.2022
Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։ Առաջնությանը նախապատրաստվելու փուլում սա արդեն մեր ընտրանու 3-րդ հավաքն է: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում՝ երիտասարդների աշխարհի և […]
14:16 08.10.2022
Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է իր դիրքորոշումը բրիտանացի երկրպագուների ստորագրահավաքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Անգլիայում երկրպագուները կատակով ստորագրահավաք էին սկսել՝ մանչեսթերյան ակումբի նորվեգացի հարձակվող էռլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայից հեռացնելու պահանջով, այն պատճառով, որ նորվեգացին «ռոբոտ է»: «Կարծում եմ՝ զվարճալի կատակ է»,- արձագանքել է 51-ամյա մարզիչը: Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» […]
13:46 08.10.2022
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են երկու հայազգի գրոսմայստերներ՝ Սամուել Սևյանը և Լևոն Արոնյանը: Առաջնության երրորդ տուրից հետո Սամուել Սևյանը ևս 3 շախմատիստների հետ 2 միավորով կիսում է 1-4 տեղերը: Արոնյանը ունի 1,5 միավոր և տեղ է զբաղեցնում աղյուսակի միջնամասում: ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Սևյանից և Արոնյանից […]
13:18 08.10.2022
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում երրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում ու 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովին: Նոկաուտից հետո ռուս բռնցքամարտիկը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Անմիջապես ռինգում նրան օգնություն է ցուցաբերվել: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ երկու մենամարտում նույնպես հաղթանակ է տարել: Եգոր Ֆրոլցովը երկրորդ […]
11:48 08.10.2022
Անգլիայում երկրպագուները տարակուսանքի մեջ են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունից և կատակով կոչ են անում հեռացնել նրան ԱՊԼ-ից ստորագրահավաքի միջոցով: Բրիտանիայի կառավարությանն ուղղված միջնորդության մեջ երկրպագուները խնդրում են Հոլանդին հեռացնել ԱՊԼ-ից, քանի որ «նա ռոբոտ է»։ Արդեն ավելի քան 2 մլն ստորագրություն է հավաքվել։ Այդ իսկ պատճառով, մոդերատորները ստիպված են եղել […]
11:43 08.10.2022
Սերբ գիտնականները հայտնաբերել են միջատի նոր տեսակ և որոշել են անվանել այն Duvalius djokovici՝ ի պատիվ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչի։ «Միջատի նոր տեսակը գիշատիչ է ստորգետնյա միջավայրում, իսկ Նովակը, պատկերավոր, թենիսի կորտում է գիշատիչ: Երկուսն էլ Սերբիայից են։ Այս տեսակի հայտնագործության հեղինակները Ջոկովիչի երկրպագուներն են, ինչը լրացուցիչ պատճառ հանդիսացավ տեսակը անվանելու բոլոր ժամանակների և ժողովուրդների […]
11:30 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր՝ 3:0 հաշվով հաղթել է մրցակցին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Դուբլի հեղինակ է դարձել Իզաբելա Ներսեսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մարիա Վարդանյանը: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել […]
11:05 08.10.2022
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ավարտին է մոտենում շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, երկու առաջատարներն էլ իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Մանուել Պետրոսյանը սպիտակներով արդեն 15-րդ քայլին հաշտություն է կնքել Արման Փաշիկյանի հետ, իսկ իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան ոչ-ոքի է խաղացել վրացի Միխեիլ Մչեդլիշվիլիի հետ: Վերջին տուրից առաջ Մանուել Պետրոսյանն ու […]
10:37 08.10.2022
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Կատարում կայանալիք ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության պաշտոնական երգը, որը կոչվում է Light the sky («Լուսավորիր երկինքը»): Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Կատարն առաջին անգամ է ընդունելու Մունդիալը: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբերին՝ պայմանավորված Կատարում ամառային շոգ եղանակով: Աշխարհի չեմպիոնի […]
10:02 08.10.2022
MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը, որը նախկինում հանդես է եկել «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուի հետ քննարկել է նրա տեղափոխություննղ ամերիկյան ակումբ։ Այս մասին գրում է ինսայդեր Պեդրու Ալմեյդան։ Աղբյուրի հավաստմամբ՝ խոսքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր տեղափոխության մասին է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ […]
23:07 07.10.2022
Սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում 2007-2008 թվականներին ծնված մարզիկների բազմամարտի պայքարում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2005-2006 թվականների բազմամարտի պայքարում Էրիկ Բաղդասարյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առանձին գործիքների պայքարը տեղի կունենա վաղը: Մեր մարզիկներին ուղեկցում են մարզիչ՝ Արտակ Այդինյանը և միջազգային կարգի մրցավար՝ Սերոբ Սողոմոնյանը։
22:53 07.10.2022
Լեհաստանի առաջնության 12-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, արտագնա խաղում 2-4 հաշվով զիջեց «Ստալ Մելեցին»: Վահան Բիչախչյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել 73-րդ րոպեին, իսկ 8 րոպե անց դարձել է գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում անցկացրած 15 խաղում խփել է 3 […]
22:20 07.10.2022
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները: Առաջին տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն, իսկ նրա ակումբակից, Լիոնել Մեսսին երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. 1. Կիլիան Մբապե (ՊՍԺ/Ֆրանսիա) – 131,2 միլիոն եվրո (112 միլիոնը՝ ֆուտբոլից, 19,8 միլիոնը՝ ոչ ֆուտբոլային գործունեությունից) […]
22:06 07.10.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Ինչպես գրում է լրագրող Պեդրո Ալմեյդան՝ փարիզյան ակումբը մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը, բայց կատալոնացիները հույս ունեն մյուս ամառ արգենտինացուն անվճար ձեռք բերել։ Նշվում է, որ Մեսսին որոշել է հրաժարվել ՊՍԺ-ի պայմանագրի երկարաձգման առաջարկից ու 2023-ի ամռանը վերադառնալ «Բարսելոնա»։
18:40 07.10.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Այդ շրջանակներում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական […]
17:56 07.10.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում: 1/4 եզրափակչում աշխարհի 18-րդ ռակետը 2 սեթում 4-6, 3-6 հաշվով պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին: Մրցախաղը տևեց 1 ժամ 40 րոպե: Աշխարհի 7-րդ ռակետը կիսաեզրափակչում կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի և Դանիիլ Մեդվեդևի դիմակայության ուժեղագույնի հետ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել […]
17:43 07.10.2022
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեն որոշել է 2023 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը։ Մրցաշարը կանցկացվի Եգիպտոսում՝ նոյեմբերի 10-ից 12-ը։ Հաղորդվում է նաև, որ 2023 թվականի օգոստոսին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի կունենա լողափնյա սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Որոշումներ են կայացվել նաև մի շարք այլ մրցումների անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ. սամբոյի Եվրոպայի առաջնությունը և երիտասարդների առաջնությունը կանցկացվեն […]
17:10 07.10.2022
Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներից հետո այսօր վերադարձել է հայրենիք, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աշիկ Գրիգորյանի գլխավորած թիմն Իտալիայում նվաճել էր 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էին դարձել Վաղարշակ Քեյանն (46 կգ) ու Էրիկ Առստամյանը (52 կգ)։ Երանոս Օհանյանը (70 կգ) […]
17:00 07.10.2022
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը շաբաթական 865 հազար ֆունտ ստեռլինգ է վաստակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հոլանդի աշխատավարձին ավելանում են երաշխավորված բոնուսներ, ինչի արդյունքում 22-ամյա գոլահարն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: Նորվեգացուն հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 480 հազար ֆունտով և Հոլանդի թիմակից, Կևին Դե Բրույնեն, որը […]
16:57 07.10.2022
Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ է հատկացվում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, […]
16:48 07.10.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն: Վնասվածքը լուրջ չէ, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» հետ հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ […]
16:30 07.10.2022
Ռուսաստանի Պոյկովսկի քաղաքում անցկացված շախմատի շրջանաձև մրցաշարում հաջող է ելույթ ունեցել Հայկ Մարտիրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչն 8 պարտիաներում վաստակել է 4,5 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել երրորդ տեղը: Հայ գրոսմայստերը կես միավոր է զիջել մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սանան Սյուգիրովին, որի հետ 6-րդ տուրի մրցախաղում հաշտություն էր կնքել: Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չի կրել ոչ մի պարտություն: Նա […]
16:20 07.10.2022
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Աստանայում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեցլ է հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ 1 ժամ 11 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:1 հաշվով։ 1/4 փուլում «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթողի մրցակիցը Կարեն Խաչանովն է: […]
15:31 07.10.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը […]
15:09 07.10.2022
Ծաղկաձորում շարունակվող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 7-րդ տուրը հաղթական էր երկու առաջատարների համար: Մանուել Պետրոսյանը սևերով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Սոչակիին, իսկ իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան պարտության է մատնել ուկրաինացի Վիտալի Սիվուկին: Պետրոսյանն ու Ամիռեզան 6,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 5-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Շանթ […]
14:42 07.10.2022
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Աչքի ընկան Էդի Նկետիան, Ռոբ Հոլդինգը և Ֆաբիո Վիեյրան: Լոնդոնցիները 6 միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը, «Բուդյո-Գլիմտը» և հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ունեն 4-ական միավոր, իսկ շվեյցարական «Ցյուրիխը» միավոր չունի: B խմբում ֆրանսիական «Ռենը» սեփական հարկի տակ 2-1 […]
14:27 07.10.2022
PRAVDA մրցաշարի մասնակիցների կշռման ժամանակ MMA մարտիկ Վագաբ Վագաբովը ապակե շիշը կոտրել է ռուս մարտիկ Մագոմեդ Իսմայիլովի գլխին: Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Կշռվելուց հետո Իսմաիլովը մոտեցել է Վագաբովին և ինչ-որ բանի շուրջ վիճաբանել նրա հետ։ Այնուհետև մարզիկները հրել են միմյանց, իսկ Վագաբովը ձեռքի շիշը կոտրել է Իսմայիլովի գլխին։ Սրան ի պատասխան՝ Իսմայիլովը սպառնալից […]
10:55 07.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումից հետո խաղի մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց ես գոհ եմ։ Մենք ստացանք և՛ արդյունք, և՛ դիտարժան ֆուտբոլ։ Դա ոչ հաճախ է լինում։ Մենք ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, կարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը։ 24 ժամ ունենք վայելելու […]