17:10 05.10.2022
Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Կանանց Ռումինիայի Մ-19 հավաքականը հաղթեց 8։0 հաշվով։ B լիգայի երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի և Լատվիայի ընտրանիները։ Ռումինիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 8։0 (4։0) Գոլերը՝ Հորվաթ, 6, 58, Ջիվան, 7, […]
15:50 05.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռեյնջերսի» դարպասը: Անգլիական թիմի կազմում գոլերը խփել են Ալեքսանդր Արնոլդն ու Մոհամեդ Սալահը: Խմբի մյուս խաղում «Նապոլին» Ամստերդամում 6:1 հաշվով ջախջախել է «Այաքսին»: Իդեպ հատկանշական է,որ հաշիվը բացելեն դաշտի տերերը։ Նեապոլյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռասպադորին, մեկական անգամ […]
15:34 05.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Բարսելոնային»: Միլանյան թիմի միակ գոլը խփել է Չալհանօղլուն: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և անցկացրելէ ամբողջական հանդիպում։ Այս տուրից հետո խմբի աղյուսակը 9 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան»: «Ինտերը» ունի 6, […]
15:20 05.10.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-ից 23-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմասնակցեն Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: ՀԸՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է մեր հավաքականների կազմերն առաջիկա առաջնության համար՝ Հունահռոմեական ոճ 60 կգ Տիգրան Մինասյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սահակ Հովհաննիսյան 72 կգ Շանթ Խաչատրյան 77 կգ Մալխաս Ամոյան 82 կգ Գագիկ Հակոբյան […]
15:05 05.10.2022
«Ռոմայի» ղեկավարությունը լիովին վստահում է ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, հռոմեական ակումբը նախատեսում է երկարաձգել համագործակցությունը պորտուգալացի մասնագետի հետ։ Ակումբի ղեկավարությունն արդեն բանակցությունների մեջ է պարտուգալացու ներկայացուցիչների հետ՝ նոր աշխատանքային պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Հռոմեական ակումբը ցանկանում է համաձայնության գալ նոր՝ 4 տարվա պայմանագրի շուրջ․ Մոուրինյուի գործող պայմանագիրն ավարտվում է […]
14:14 05.10.2022
Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։ Հայ բռնցքամարտիկները եզրափակչում առավելության են հասել Անգլիայի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի […]
16:27 04.10.2022
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Ոսկանյանը հունիսին էր գլխավորել «Արարատը», որը Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո 8 միավորով 7-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան ակումբը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբին։ Արամ Ոսկանյանի հետ միասին «Արարատից» հեռացել […]
16:16 04.10.2022
Ալեքսանդր Չեֆերինը պատրաստվում է կրկին առաջադրվել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում կայացած Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի 84-րդ համագումարում։ «Այո, ես առաջադրվելու եմ ևս մեկ ժամկետով։ Արդեն ստացել եմ 55 աջակցության նամակ։ Միակ թեկնածուն ես կլինե՞մ։ Այսօր այդպես է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում ANSA-ն: ՈւԵՖԱ-ի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։ […]
16:00 04.10.2022
Արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանին: Առաջին պարտիայում գրանցվել է ոչ-ոքի, հաջորդ երկու պարտիաներում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը հաղթել է: Քառորդ եզրափակչում Արոնյանի մրցակիցը կորոշվի չինացի Դին Լիժենի և հնդիկ Նիհալ Սարինի մրցախաղում:
15:55 04.10.2022
Ուկրաինան պատրաստվում է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ 2030 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ ներկայացնել։ The Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի ու Պորտուգալիայի ղեկավարները պայմանավորվել են խմբերից մեկի հանդիպումներն անցկացնել Ուկրաինայի տարածքում։ Համագործակցության մասին կհայտարարվի հոկտեմբերի 5-ին ՈւԵՖԱ-ի համաժողովի ժամանակ։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի միացումը Իսպանիայի և Պորտուգալիայի հայտին կարող է զգալիորեն մեծացնել […]
15:32 04.10.2022
Ծաղկաձորում ընթացող շախմատի ChessMood Open միջազգային մրցաշարի 4-րդ տուրից հետո 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորեց Տիգրան Պետրոսյանը, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Տիգրանը սևերով 53-րդ քայլին պարտության մատնեց ռուսաստանցի Մատվեյ Գալչենկոյին, որը մինչ այս տուրը ևս առաջատարների խմբում էր։ 3,5-ական միավորով առաջատարին հետապնդող 6 շախմատիստների թվում են Շանթ Սարգսյանը, Հայկ Երիցյանն ու Մանուել Պետրոսյանը: Սարգսյանն […]
15:10 04.10.2022
Ֆրանսիայի վեց քաղաքներ բոյկոտում են 2022 թվականին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, հայտնում է Ge.globo-ն՝ մեջբերելով Փարիզի քաղաքային խորհուրդը։ Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի վեց քաղաքներ՝ Փարիզը, Մարսելը, Լիլը, Ստրասբուրգը, Ռեյմսը և Բորդոն Աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումների ուղիղ հեռարձակումներ և այլ միջոցառումներ չեն կազմակերպի։ Այս որոշումը քաղաքի ղեկավարների բողոքն էր Կատարի դեմ՝ որպես 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալող […]
14:49 04.10.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Աստանայում ընթացող ATP մրցաշարի առաջին շրջանում։ Կարենը 6:4, 7:6 հաշվով հաղթել է ամերիկացի Մաքսիմ Կրեսսիին։ Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա Չիլիչ-Օտտե զույգի հաղթողի հետ։ Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը ևս հաղթանակով է մեկնարկել Աստանայում ընթացող մրցաշարում։ Առաջին տուրի խաղում աշխարհի 9-րդ ռակետ Ռուբլյովը հանդիպել է սերբ Լասլո Ջերեի […]
14:42 04.10.2022
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։ Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ […]
14:31 04.10.2022
ONE Championship-ում ելույթ ունեցող հայ մարտիկ Մարատ Գրիգորյանը Սինգապուրի Կալան քաղաքում կայացած խառը մենամարտերի մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տայֆուն Օզկանին: 31-ամյա Գրիգորյանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 79 մենամարտ, տարել 66 հաղթանակ, որից 34-ը՝ նոկաուտով, կրել 12 պարտություն, 1 մենամարտ էլ ավարտել է ոչ-ոքի: Հայ մարտիկը ելույթ է ունենում թեթև ու […]
16:40 03.10.2022
Կատարը մոտ 9 միլիարդ դոլար կվաստակի գալիք Աշխարհի առաջնությունն ընդունելու արդյունքում։ Այս մասին հայտնել է մրցաշարի գործադիր տնօրեն Նասեր ալ Խաթերը։ Նրա խոսքերով՝ մրցաշարից ստացված հասույթը կկազմի մոտ 17 մլրդ դոլար։ Ընդհանուր ենթակառուցվածքային ծախսերը կկազմեն մոտավորապես 8 միլիարդ դոլար: Այսպիսով, կազմակերպիչների զուտ շահույթը կկազմի մոտավորապես 9 միլիարդ դոլար։ «Սա նշանակում է, որ մենք կստանանք եկամուտներ, […]
16:09 03.10.2022
Ծաղկաձորում ընթանում է «Չեսմուդ Օփեն» միջազգային 2-րդ բաց մրցաշարը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Գլխավոր մրցաշարում ելույթ է ունենում 9 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի 87 շախմատիստ: Նրանցից 19-ը գրոսմայստերներ են: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 33 շախմատիստ: Շանթ Սարգսյանը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2661): Այլազգի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն […]
23:21 02.10.2022
Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։ Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս […]
12:16 02.10.2022
Ինդոնեզիայի Մալանգի մարզադաշտում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Արեմի» և «Պերսեբայայի» միջև կայացած խաղից հետո անկարգություններ են սկսվել: Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, ինչի հետևանքով խուճապ և հրմշտոց է սկսվել: Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունների և հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 174-ի: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Antara գործակալությունը հաղորդում է, որ […]
11:00 02.10.2022
Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունը, թե ինքը կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի պաշտոնը: «Ասում են՝ ես կգլխավորեմ Հայաստանի հավաքականը։ Ասում են՝ հավերին կթում են։ Ով է ասում՝ նրան էլ հարցրեք»,- Տալալաևի խոսքը փոխանցում է առաջնության թղթակից Իլյա Նիկուլնիկովը։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի […]
22:30 01.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել, որում ասվում է․ «Կայացած հանդիպումից հետո մենք փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի ֆեդերացիայի հետ՝ ավարտելու մեր այս փուլը ազգային հավաքականում։ Պատիվ էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լինելը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և հատկապես ֆեդերացիայի […]
19:52 01.10.2022
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լեռնային Արցախը» Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ ատկանշական է՝ հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում։ «Լեռնային Արցախի» կազմում խաղի հաշիվը բացել է կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանը՝ 21-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ թիմի ֆուտբոլիստները հեղինակել են արդեն 39-րդ րոպեին։ «Շիրակի» […]
19:23 01.10.2022
ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Կանանց դասակարգման աղյուսակում էլ առաջին անգամ ընդգրկվել է վերջերս Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։ Կանանց […]
18:49 01.10.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը․ «Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ և ոչ մի բանակցություն չի վարել մասնագետի հետ։ Խոակին Կապառոսի հեռանալուց ընդամենը 2 օր է անցել։ Մեր փնտրտուքները դեռ շարունակվում […]
14:20 01.10.2022
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում՝ հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։ «Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն […]
17:09 30.09.2022
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան, Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը։ Sport-express.ru-ի հետ հարցազրույցում 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ կապ է պահպանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյո՞ք նրան հիմա զանգում են Հայաստանից: «Ոչ, զանգում էին, երևի, կես տարի առաջ։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի […]
14:46 30.09.2022
Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց արագ շախմատի Chess Global Championship առցանց մրցաշարի 1/16 եզրափակչի արգելքը: ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը 2,5-0,5 հաշվով հաղթեց հույն Նիկոլաս Թեոդորուին: Առաջին երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց, երրորդում գրանցվեց ոչ-ոքի: Հոկտեմբերի 2-ին կայանալիք հաջորդ փուլում Արոնյանը կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի հետ: Վերջինս 3-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի […]
13:46 30.09.2022
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել Մագնուս Կառլսենի դեմ մրցախաղում 19-ամյա ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի հնարավոր խարդախության գործով հետաքննություն սկսելու վերաբերյալ։ ՖԻԴԵ-ի արդար խաղի հանձնաժողովը (FPL) որոշել է ստեղծել Հետաքննող հանձնաժողով, որը հնարավորություն կունենա նաև խորհրդատվություն ստանալու արտաքին փորձագետներից։ Հետաքննությունը կունենա երկու հիմնական նպատակ՝ ստուգել Նիմանի կողմից ենթադրյալ խաբեության մասին աշխարհի չեմպիոնի պնդումները և […]
12:26 30.09.2022
Իտալիայում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում փայլուն են հանդես գալիս հայ բռնցքամարտիկները: Մրցումային երրորդ օրը չափազանց հաջող էր մեր տղաների համար: Ռինգ դուրս եկած մեր 8 բռնցքամարտիկներն էլ հաղթանակներ են տարել: 48 կգ քաշային Արման Արզումանյանը 5-0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Էդուարդ Նոսկովին: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը նույնպես վստահ՝ […]
21:44 29.09.2022
Հայ պատանի բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Մրցումների երկորդ օրը ռինգ դուրս եկած մեր 2 տղաներն էլ հաղթանակներ տարան: (75-80կգ) քաշային կարգում հանդես եկով Դավիթ Սիմոնյանին հաղթանակ գրանցվեց, քանի որ նրա մրացակիցը՝ Բռցքամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս մարզիկ Վալենտին Դուդարենկոն ռինգ դուրս չեկավ: Իսկ (66-70կգ)քաշային կարգում […]