10:34 07.10.2022
Արգենտինայի Պրիմերայի 23-րդ տուրի «Խիմնասիա Էսգրիմա»-«Բոկա Խունիորս» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտից դուրս տեղի ունեցած բախումների պատճառով։ Հանդիպման մեկնարկից քիչ անց արցունքաբեր գազի հոտ է զգացվել մարզադաշտում: Միջադեպը սկսվել է մարզադաշտի մոտ, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ճնշելու երկրպագուների հոսքը, ովքեր պայքարել են առանց այն էլ լեփ-լեցուն մարզադաշտ մտնելու համար։ Դաշտ լցված արցունքաբեր […]
10:00 07.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումից հետո լիտվական թիմի մարզիչ Վլադիմիր Չեբուրինը իր կարծիքն է հայտնել խաղի մասին: «Սպասում էինք, որ մրցակիցը սուր կգրոհեր։ Փակում էինք եզրերը, որ ապահովագրեինք մեզ։ Հնարավորություն ունեինք գոլ խփելու։ Երկրորդ խաղակեսում գնդակի տիրապետումը մի թիմից մյուսին էր անցնում։ Փորձում էինք ու ունեինք հնարավորություն։ Հնարավոր է, որ խաղադաշտին չադապտացվելու պատճառով էինք […]
09:20 07.10.2022
sport24.ru պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանին: Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար: ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը 70-ականների կեսերին իսկական լեգենդ էր դարձել Անդրկովկասի տարածքում։ Հատկապես նրան սիրեցին 1973 թվականից հետո: Այդ տարի ՀԽՍՀ գլխավոր ակումբը նվաճեց ոսկե դուբլ՝ հաղթելով և՛ ԽՍՀՄ առաջնությունը, և՛ ԽՍՀՄ գավաթը։ «Արարատն» իր պատմության […]
08:38 07.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում, H խմբի 3-րդ տուրում շվեյցարական «Բազելը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Սլովանին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցեց խաղին, դաշտ դուրս գալով 62-րդ րոպեին: Այս խաղից հետո Երևանի «Փյունիկը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը H խմբում: Նույնքան միավոր ունի նաև «Բազելը», սակայն «Փյունիկը» առջևում է խփած և բաց թողած […]
23:50 06.10.2022
60 կգ քաշային բռնցքամարտիկ, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը հոկտեմբերի 7-ին 3-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: 30-ամյա մարզիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովի հետ: Հայ բռնցքամարտիկը նախորդ երկու մենամարտերում հաղթանակ է տարել: Մրցակիցը երկրորդ անգամ դուրս կգա պրոֆեսիոնալ ռինգ (առաջին մենամարտում հաղթել է): 19-ամյա Ֆրոլցովը սիրողական բռնցքամարտում անցկացրել է […]
22:51 06.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ Հանդիպման մեկնարկային տասը րոպեներն անցել են հիմնականում հավասար պայքարում, որից հետո աստիճանաբար ավելի ակտիվ են գործել մեր ֆուտբոլիստները։ 22-րդ րոպեին Յուրիչիչի հարվածից հետո գնդակը որսաց մրցակցի դարպասապահը։ Քիչ անց Օթուբանջոյի հարվածից հետո դարպասապահը նորից փրկեց իր թիմին […]
22:15 06.10.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունն իր համար լինելու է վերջինը: «Այդ առաջնությունն ինձ համար լինելու է վերջինը, դա հաստատ է: Որոշումը կայացված է»,- Մեսսիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ավելի […]
21:53 06.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ Հանդիպման մեկնարկային տասը րոպեներն անցել են հիմնականում հավասար պայքարում, որից հետո աստիճանաբար ավելի ակտիվ են գործել մեր ֆուտբոլիստները։ 22-րդ րոպեին Յուրիչիչի հարվածից հետո գնդակը որսաց մրցակցի դարպասապահը։ Քիչ անց Օտուբանջոյի հարվածից հետո դարպասապահը նորից փրկեց իր թիմին […]
21:28 06.10.2022
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի 9-րդ տուրի խաղի նախաբանում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին: «Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայում նորամուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ խաղում: Իտալիայի առաջնության պատմության առաջին հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 22-րդ րոպեին՝ խփելով իր առաջին գոլը Ա Սեիայում»,- գրված է միլանյան ակումբի պաշտոնական […]
18:30 06.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Շախտյորին»։ Մադրիդյան ակումբի կազմում աչքի են ընկել Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը։ Հյուրերից միակ գոլը խփել է Ալեքսանդր Զուբկովը։ F խմբի մյուս խաղում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Սելթիկին»: «Ռեալը» 3 խաղից հետո 9 միավոր F խմբի առաջատարն է։ […]
17:56 06.10.2022
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույնը։ ՊՍԺ-ն հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որը գրավել էր իսպանական «Սևիլիայի» դարպասը (4:1), Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […]
17:45 06.10.2022
Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Որակավորման փուլին մասնակցող 53 երկրները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով և 3 խումբ` 6 մասնակիցներով) և կվիճարկեն ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ խմբային փուլի 23 ուղեգրերը։ Գերմանիան կմասնակցի ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։ ՀՖՖ-ն ներկայացնում է վիճակահանության անցկացման […]
17:39 06.10.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տնային հաղթանակը: Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթել էր 1-0 հաշվով, իսկ Մխիթարյանը անցկացրել էր ամբողջական հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում անցկացրել է 8 հանդիպում: ««Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք՝ նույնպես, և դա […]
17:20 06.10.2022
Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող «Мы вместе. Спорт» ամառային Պարալիմպիկ խաղերում: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի աթլետներ Սմբատ Կարապետյանը և Արման Սարգյանը մրցումային երկրորդ օրը հաջողության են հասել 1500 մետր սայլակավազքի մրցաշարում: Սմբատ Կարապետյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Արման Սարգսյանը՝ բրոնզե:
17:00 06.10.2022
Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն հաստատվել է այսօր ՀՀ կառավարության նիստում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Առաջնության անցկացման համար կհատկացվի շուրջ 295 մլն դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում […]
16:44 06.10.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան: Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ շրջանում 3 սեթում 2-6, 6-3, 6-3 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին, ով աշխարհի 14-րդ ռակետն է: Մրցախաղը տևել է 2 ժամ 26 րոպե: Հաղթանակից հետո Կարենը հետևյալն է ասել խաղի մասին. «Անկեղծ ասած, առաջին […]
16:27 06.10.2022
Ծաղկաձորում ընթացող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը մրցաշարային աղյուսակը գլխավորող Մանուել Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի պարտիան էր, որը ավարտվել է սպիտակներով խաղացող Մանուելի հաղթանակով: Տիգրան Պետրոսյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց ու զիջեց առաջատարի դիրքը: Մանուել Պետրոսյանն իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալայի հետ 5,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 4,5-ական միավորով առաջատարներին հետապնդող […]
16:24 06.10.2022
Հայտնի են դարձել Ինդոնեզիայի առաջնության խաղից հետո մարզադաշտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները: Այս մասին հայտնում է CNN-ը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ստադիոնից որոշ ելքեր արգելափակված են մնացել, ինչի արդյունքում հրմշտոցը մեծացել է։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել հանդիպմանը աշխատող ոստիկանների միջև կապի խափանման պատճառով։ Միջադեպից հետո աշխատանքից ազատվել է մարզադաշտի ելքերի […]
16:06 06.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆոֆանան, Օբամեյանգն ու Ջեյմսը։ Ш Խմբի մյուս խաղում «Ռեդ բուլլ Զալցբուրգը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամոյին»: Այս տուրից հետո «Ռեդ բուլլ Զալցբուրգը» 5 միավորով գլխավորում է խմբի աղյուսակը։ […]
14:36 06.10.2022
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան և հայտնվել 93-րդ տեղում: Օգոստոսին հրապարակված աղյուսակում Հայաստանի հավաքականը 92-րդն էր, իսկ այժմ այդ տեղը զբաղեցնում է Լյուքսեմբուրգի ընտրանին: Հայաստանի հավաքականը սեպտեմբերին Ազգերի լիգայի B դիվիզիոնի խմբային փուլի վերջին 2 տուրերի խաղերում պարտվել էր Ուկրաինայի (0-5) և Իռլանդիայի […]
12:29 06.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5։0 հաշվով հաղթել է «Կոպենհագենին»։ Հաշիվը 7-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մանչեսթերյան ակումբի կազմում աչքի ընկնելով 8-րդ անընդմեջ խաղում։ 32-րդ րոպեին նորվեգացին հաշիվը դարձրել է 2։0։ 40-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Դավիթ Խոչոլովան դարձել է ինքնագոլի հեղինակ։ Առաջին խաղակեսից հետո Հոլանդը փոխարինվել […]
12:04 06.10.2022
MLS-ի 33-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Շառլոտի» հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Առաջինը աչքի են ընկել հյուրերը: 36-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ է դարձել «Կոլամբուս Կրյուի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը։ Հայ կիսապաշտպանը դաշտի կենտրոնից տուգանային հարվածով գնդակը ուղարկել է մրցակցի դարպասը։
11:43 06.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Բենֆիկայի» հետ։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Լիենոլ Մեսսին: Դանիլոյի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվել է։ H խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթել է «Մաքքաբիին»։ Թուրինյան թիմից դուբլ է ձևակերպել Ռաբիոն, մեկ անգամ աչքի է ընկել Վլահովիչը։ H խմբի աղյուսակը գլխավորում է […]
10:51 06.10.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) թույլ է տվել ռուսներին և բելառուսներին մասնակցել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներին՝ օգտագործելով դրոշը և օրհներգը: Սակայն մարզիկները չեն կարողանա մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Ինչու՞ է Օլիմպիադան առանձնանում և արդյոք մյուս միջազգային ֆեդերացիաները կհետևեն IBA-ի օրինակին: Նշվում է, որ սա բեկում է պատժամիջոցների և Միջազգային օլիմպիական կոմիտեի […]
10:08 06.10.2022
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս Երևանում կամային հաղթանակ է տարել «Միկայի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել են «Միկայի» ֆուտբոլիստները՝ երկրորդ կեսի սկզբում: Կապանի թիմը նախ 80-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, ապա 90-րդ րոպեին հաղթական գոլն է խփել: Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասարը» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ […]
09:37 06.10.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» այսօրվա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա Երևանում։ Այդ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Մենք ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Մենք պատրաստ ենք այս խաղին։ Չունենք խնդիրներ, բոլոր ֆուտբոլիստները թե՛ հոգեպես, թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես […]
21:51 05.10.2022
Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը անցկացված երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships)Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան օղակաձև պուրակում մարզիկին և մարզչին դափնեպսակներով դիմավորել են սպորտի գերատեսչության անդամները, ընկերն ու հարազատները: Առաջնությանը մասնակցում էր 30 […]
17:55 05.10.2022
Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում բանակ հնարավոր զորակոչվելու հարցին։ «Կարծում եմ, որ ես, ինչպես Ռուսաստանի շատ այլ քաղաքացիներ, նույնպես կարող ենք ծանուցագիր ստանալ։ Գոնե ինձ ոչ ոք չի ասել, որ ես ինչ-որ ամրագրում ունեմ։ Չեմ պատրաստվում թաքնվել շախմատի խաղատախտակի հետևում։ Ես բնիկ Ղրիմից եմ, պարզ է, որ […]
17:37 05.10.2022
Ծաղկաձորում ընթացող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական մրցախաղում միանձնյա առաջատար Տիգրան Պետրոսյանը 39-րդ քայլին սպիտակներով հաշտություն է կնքել Շանթ Սարգսյանի հետ և այժմ ունի 4,5 միավոր: Մանուել Պետրոսյանը և իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալային նույնպես ունեն 4,5 միավոր և հավասարվել են առաջատարին ու նրա հետ կիսում են 1-3 տեղերը: Մանուել Պետրոսյանը […]
17:19 05.10.2022
«Բարսելոնան» կբողոքարկի Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի մրցավարությունը՝ դիմելով ՈՒԵՖԱ-ին: Այդ խաղի 90-րդ րոպեին գնդակը եզրից փոխանցման ժամանակ դիպչել է սեփական տուգանայինում գտնվող «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ձեռքին: Տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարները՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ, որոշել են 11-մետրանոց չնշանակել կատալոնացիների օգտին: Կատալոնացիները պաշտոնական բողոք կներկայացնեն ՈՒԵՖԱ, հայտնում է AS-ը: Բացի դրանից, կատալոնացիները խնդրելու են նաև, […]