TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Արթուր Գալոյանը՝ Ռուսաստանի Առաջին լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:15 29.09.2022

Ռուսաստանի Առաջին լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է սեպտեմբերի լավագույն 3 ֆուտբոլիստների անունները: Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վլադիկովկասի «Ալանիայի» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Սեպտեմբերին Գալոյանը խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Արթուրի արդյունավետության շնորհիվ «Ալանիան» 8 միավոր է վաստակել և Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Երկրորդ տեղում Կիրիլ Պատչենկոն է: Երրորդ տեղում […]

̰
Մեր մարզիկները հայրենասերներ են, որոնք սատարել են նախագահին. ՌԴ սպորտի նախարարը նշել է, որ մարզիկները ևս մոբիլիզացվում են

20:55 29.09.2022

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը խոսել է մարզիկների մոբիլիզացիայի մասին: «Մարզիկները մաքսիմալ մոբիլիզացված են։ Սպորտը չի կարելի առանձնացնել որպես առանձին համայնք, որը կարող է օգտվել արտոնություններից։ Մեր մարզիկները հայրենասերներ են, որոնք սատարել են նախագահին։ Սպորտը մեկ ընտանիք է, և բոլոր խնդիրները, որ պետությունը լուծում է, սպորտը ևս մասնակցում է։ Արտոնության մասին խոսք լինել չի […]

̰
Արդյո՞ք Ռուսաստանի Պրեմիեր լիգան կդադարեցվի. ՌՖՄ-ն   աշխատում է խաղացողների մոբիլիզացիոն ամրագրումների ուղղությամբ

20:16 29.09.2022

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայումս աշխատում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին դիվիզիոնի խաղացողների մոբիլիզացիոն ամրագրումների վրա: «Спорт-Экспресс»-ի հաղորդմամբ՝ ՌՖՄ-ն էլեկտրոնային նամակների միջոցով խնդրել է ակումբներից խաղացողների և աշխատակիցների ցուցակները՝ նրանց հետագա ամրագրման համար: Հիշեցնենք Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատցինը նշել էր, որ մարզիկները ևս մոբիլիզացվում են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
Սահմանվել է Փարիզ-2024 ՕԽ ըմբշամարտի մրցումների վարկանշային մրցաշարերի ձևաչափը

19:57 29.09.2022

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի ձևաչափը: Ըմբիշներն օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 3 մրցաշարերում, որոնցից առաջինը կլինի 2023թ․ Աշխարհի առաջնությունը։ Հաջորդ երկու մրցումները կանցկացվեն 2024-ին: Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կստանան ԱԱ-2023-ի բոլոր՝ 4 մեդալակիրները (ոսկե, արծաթե ու 2 բրոնզե), իսկ 5-րդ ուղեգիրը կվիճարկեն բրոնզե մեդալի համար գոտեմարտերում պարտված ըմբիշները։ […]

̰
Էդուարդ Սպերցյանի գոլը հավակնում է դառնալ ամսվա լավագույնը ՌՊԼ-ում

19:23 29.09.2022

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սոչիի» դարպասն ուղարկած գնդակը հավակնում է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլը, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 3-ին կայացած 8-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը դարձել էր նաև գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Կրասնոդարը» հաղթել էր 2-1 հաշվով: Սեպտեմբերի լավագույն գոլի կոչմանը հավակնում են նաև Դենիս Մակարովը («Դինամո»), […]

̰
Տղա՛ս, նախքան մահանալը, ես ուզում եմ քեզ նորից տեսնել «Սպորտինգի» մարզաշապիկով. Մարիա  Ավեյրու

18:50 29.09.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Մարիա Դոլորեշ Ավեյրուն հայտնել է, որ ցանկանում է մինչև իր մահանալը որդուն կրկին տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» մարզաշապիկով: «Ես նրան ասացի՝ «Տղա՛ս, նախքան մահանալը, ես ուզում եմ քեզ նորից տեսնել «Սպորտինգի» մարզաշապիկով»»,- Ավեյրուի խոսքը մեջբերում է Nova Genta-ն: Ռոնալդուի մայրը նաև հույս է հայտնել, որ եթե […]

̰
Ծաղկաձորում մեկնարկում է ChessMood Open մրցաշարը, որին կմասնակցեն 9 երկրի շախմատիստներ

17:54 29.09.2022

Ծաղկաձորում սեպտեմբերի 30-ին կմեկնարկի շախմատի «Չեսմուդ Օփեն» միջազգային 2-րդ բաց մրցաշարը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով: Գլխավոր մրցաշարում ելույթ կունենա 9 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի 87 շախմատիստ: Նրանցից 19-ը գրոսմայստերներ են: Հայաստանից մրցաշարին կմասնակցի 33 շախմատիստ: Շանթ Սարգսյանը մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2661): Այլազգի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն (2613) […]

̰
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը

17:42 29.09.2022

Ռուսաստանը ներկայացնող UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ռուսաստանցի Դամիր Իսմագուլովի հետ, հայտնում է Sport-express․ru-ն։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 17-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Vegas 66 մրցաշարում: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ESPN 38-ում Ծառուկյանը երրորդ պարտությունն էր կրել UFC-ում՝ մրցավարների միաձայն որոշմամբ զիջելով լեհ Մատեուշ Գամրոտին: Հայ մարտիկն UFC-ում անցկացրել է 21 մենամարտ ու […]

̰
Նրանք պարզապես անշնորհակալ են. Ռոնալդուի քույրը քննադատել է պորտուգալացի երկրպագուներին

17:29 29.09.2022

Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն Ազգերի լիգայի խաղարկությունում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո քննադատել է պորտուգալացի երկրպագուներին: Ավելի վաղ պորտուգալացի երկրպագուները սոցցանցերում քննադատել էին Ռոնալդուին: «Այս ամենն ինձ իսկապես զարմացնում է։ Պորտուգալացիները թքում են իրենց կերակրող ափսեի վրա։ Ընդհակառակը, պետք է օգնության ձեռք մեկնել թիմին: Իսկ երկրպագուները հիվանդ […]

̰
Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի ՀՀ ազգային հավաքականը

16:38 29.09.2022

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել […]

̰
Ֆրանսիայի հավաքականի 3 ֆուտբոլիստներ Դանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո այցելել են գիշերային ակումբ

15:30 29.09.2022

Ֆրանսիայի հավաքականի 3 ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի 6-րդ տուրում Դանիայի հավաքականին 0-2 հաշվով պարտվելուց հետո այցելել են Կոպենհագենի գիշերային ակումբներից մեկը: Այս մասին հայտնում է Befoot-ը: Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայությունը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 25-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերային ակումբ են այցելել Ռաֆայել Վառանն ու Օլիվյե Ժիրուն, Ֆրանսիայի հավաքականի 3-րդ ֆուտբոլիստի անունը չի […]

̰
Հայաստանի հավաքականը ամենաշատն է կարմիր քարտեր ստացել Ազգերի լիգայի խմբային փուլում

15:12 29.09.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի երրորդ մրցաշարի խմբային փուլում ամենաշատն է ստացել կարմիր քարտեր: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ազգերի լիգայի խմբային փուլում խաղադաշտից հեռացվել են Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ՝ Արման Հովհաննիսյանն ու Կամո Հովհաննիսյանը կարմիր քարտ էին ստացել Շոտլանդիայի դեմ 4-րդ տուրի տնային խաղում, որն ավարտվել էր 1-4 հաշվով, իսկ Հովհաննես […]

̰
Նա կ​​գնա զինկոմիսարիատ, չի փախչի. «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստի հայրը՝ որդուն մոբիլիզացիայի ծանուցագիր տալու մասին

14:56 29.09.2022

Անգլիական «Էվերթոնի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դինիյար Բիլյալետդինովը ՌԴ ՊՆ-ից մոբիլիզացիոն գործընթացում ընդգրկվելու ծանուցագիր է ստացել: Այդ մասին հայտնել է նրա հայրը` Ռինատ Բիլյալետդինովը։ «Այո, Դինիյարը ծանուցագիր է ստացել։ Ի՞նչ է անելու, չի վազվզելու, Ղազախստանի կամ Թուրքիայի տոմսեր չի գնելու։ Նա կ​​գնա զինկոմիսարիատ, չի փախչի: Եթե ամեն ինչ օրենքով է, ուրեմն թող գնա: Միգուցե […]

̰
Պատանի հայ ֆուտբոլիստը ներառվել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր խաղացողների թվում. The Guardian

14:41 29.09.2022

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը ներկայացրել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։ 60 ֆուտբոլիստներից կազմված ցանկում տեղ է գտել նաև «Ուրարտուի» երկրորդ թիմի կիսապաշտպան Գառնիկ Մինասյանը։ Նա 2 մրցաշրջանի ընթացքում 24 գոլի ու 31 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Մինասյանը կատարյալ, էլեգանտ կիսապաշտպան է, որը կարող է կառավարել խաղն իր տեխնիկայի ու խաղը կարդալու […]

̰
Արսեն Զախարյանի գոլն ու Ստեփան Օգանեսյանի գոլային փոխանցումը գավաթային խաղում

14:04 29.09.2022

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել «Օրենբուրգի» հետ: Հյուրերի կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացել է 19-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Օրենբուրգը» 76-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացել է 82-րդ և 89-րդ րոպեին գոլեր խփել և խաղը տեղափոխել 11-մետրանոց հարվածաշար: 82-րդ րոպեին […]

̰
Ի՞նչ տեղաշարժեր կլինեն Ազգերի լիգայի դիվիզիոններում

13:22 29.09.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ մրցաշարի խմբային փուլն ավարտվեց: A դիվիզիոնի 4 խմբերում հաղթեցին Իսպանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի ու Խորվաթիայի հավաքականները, որոնք եզրափակիչ փուլում կպայքարեն մրցաշարի հաղթողի կոչման համար։ Եզրափակիչը կանցկացվի 2023թ-ի հունիսի 14-18-ը։ Ազգերի լիգայի A դիվիզիոնում իրենց խմբերում վերջին տեղերը զբաղեցրին և B դիվիզիոն տեղափոխվեցին Անգլիայի, Ավստրիայի, Չեխիայի և Ուելսի հավաքականները։ Նրանց փոխարեն A դիվիզիոն […]

̰
Ծանրամարտի Մ20 ու Մ23 ԵԱ-ին կմասնակցի 24 հայ ծանրորդ

12:21 29.09.2022

Ալբանիայում հոկտեմբերի 15-ից 25-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը: Տղամարդկանց Մ20 մրցաշարին հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Սեյրան Խուդինյանը (55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ […]

̰
Բրազիլիա, Ֆրանսիա, Արգենտինա. ԱԱ 2022-ի ֆավորիտները ըստ Goal-ի

12:05 29.09.2022

Goal պարբերականը ներկայացրել է ԱԱ 2022-ի ֆավորիտներին։ Ըստ այս պարբերականի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Արգենտինան։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Բրազիլիա Ֆրանսիա Արգենտինա Իսպանիա Գերմանիա Անգլիա Նիդերլանդներ Բելգիա Դանիա Պորտուգալիա

̰
Կանգ առնելու ժամանակն է. Կասանոյի խորհուրդը Ռոնալդուին

10:51 29.09.2022

Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Անտոնիո Կասանոն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն պետք է ավարտի կարիերան։ «Ժամանակն է կանգ առնել, եթե արդեն գլուխ չես հանում։ Ցանկացած մարզիկի հետ նման բան լինում է։ Ռոնալդուն մեծ հաջողությունների է հասել, նա ֆենոմենալ է։ Բայց կանգ առնելու ժամանակն է։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա արդեն պահեստային խաղացող է […]

̰
Քննարկվել է 2024 թվականի  քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը

10:28 29.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը: Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը: Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի […]

̰
Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը մեկնարկել են հաղթանակով. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ

09:29 29.09.2022

Հայ պատանի բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Մրցումների մեկնարկային օրը մեր 5 մարզիկներից 4-ը հաղթանակ են տարել: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին: 3-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային […]

̰
Օրեգոնի նահանգի համալսարանը ստեղծել է ամենաարագ երկոտանի ռոբոտը

09:11 29.09.2022

Օրեգոնի պետական ​​համալսարանը ներկայացրել է աշխարհի ամենաարագ երկոտանի ռոբոտը՝ Քեսսին: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է TMZ պորտալը։ Ռոբոտը ստեղծվել է ինժեներական քոլեջի աշխատակիցների կողմից։ Այն դիզայնով նման է և ունի ջայլամի ոտքեր, հագեցած չէ սենսորներով և տեսախցիկներով՝ տիեզերքում կողմնորոշվելու համար: Կասիի հնարավորությունները ցուցադրելու համար կազմակերպվել է 100 մ. մրցավազք, ռոբոտը տարածությունը հաղթահարել է 24,73 […]

̰
Հայաստանը՝ գիտական, մշակութային, մարզական միջոցառումների կենտրոն. Ադրբեջանն էլ փորձում է գցել մեր վարկանիշը

19:07 28.09.2022

Հայաստանն այս տարի հյուրընկալեց մի քանի խոշոր իրադարձություն: Մոտ երկու շաբաթ առաջ ավարտվեց Սթարմուս փառատոնը, իսկ այս օրերին Հայաստանում տեղի է ունենում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը: Ընդհանրապես, որոնք են դրանց կարևորությունն ու արդյունքները Հայաստանը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու և այլ նպատակներ իրագործելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանին թիրախավորում է նաև հենց այս պատճառով: […]

̰
Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

18:23 28.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի: Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը: Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում […]

̰
Նրա հանդեպ իմ վերաբերմունքը փոխվեց․ Կառլսենը Նիմանին մեղադրել է խարդախության մեջ

17:46 28.09.2022

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը խարդախության մեջ է մեղադրել ամերիկացի Հանս Նիմանին: «Խարդախությունը բավականին լուրջ խնդիր ու մեծ սպառնալիք է շախմատի համար: Վստահ եմ՝ կազմակերպիչները ջանք չեն խնայում մեր սիրելի խաղը նման վտանգներից հեռու պահելու համար: Կարծում եմ՝ Նիմանը հաճախ է խաբել, հատկապես վերջին շրջանում: Նրա աճը անհավանական է, իսկ մեր երկուսի պարտիայում […]

̰
Թայսոն Ֆյուրին խոստացել է կործանել Ալեքսանդր Ուսիկին նույնիսկ 1 ձեռքով ու 10 լիտր գարեջուր խմելուց հետո

17:20 28.09.2022

Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (32-0-1) վստահ է, որ կարող է հաղթել նույն քաշային կարգում WBA Super, WBO, IBF և IBO վարկածներով չեմպիոն, ուկրաինացի, նույնպես անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկին (20-0): «Ես հրապարակայնորեն արտահայտեցի իմ կարծիքը Ալեքսանդր Ուսիկի մասին։ Նա լավ միջին քաշային է: Երբ Ուսիկը կռվի ինձ նման […]

̰
Մալթայի հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել են ֆուտբոլիստի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար

17:06 28.09.2022

Ֆուտբոլի Մալթայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դևիս Մանջան որակազրկվել է, հայտնում է The Times of Malta-ն: Վերջերս Մալթայի ֆուտբոլային ասոցիացիան հաղորդագրություն է ստացել` գլխավոր մարզչի կողմից ֆուտբոլիստի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին։ Մարզչի դեմ մեղադրանքների հարցը կքննարկի անկախ կարգապահական խորհուրդը։ Հիշեցնենք, որ Մանջան 2019 թվականից է գլխավորում Մալթայի հավաքականը: Մալթացիներն Ազգերի լիգայի D դիվիզիոնի 2-րդ խմբում […]

̰
Ֆլոյդ Մեյվեզերը կմենամարտի վիդեոբլոգերի հետ

17:00 28.09.2022

5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը նոյեմբերի 13-ին Դուբայում ցուցադրական մենամարտ կանցկացնի բրիտանացի վիդեոբլոգեր Դելի Օլատունջիի հետ: Տոկիոյում կայացած Super Rizin մրցաշարի ցուցադրական մենամարտի 2-րդ ռաունդում Մեյվեզերը նոկաուտի էր ենթարկել MMA-ի մարտիկ, ճապոնացի Մուկուրու Ասակուրային, որը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրած 19 մենամարտում տարել է 16 հաղթանակ ու կրել 3 պարտություն: […]

̰
Բասկետբոլիստուհիների ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում

16:57 28.09.2022

Մալիի հավաքականի բասկետբոլիստուհիներ Սալիմատու Կուրուման և Կամիտա Էլիզաբեթ Դաբուն ներողություն են խնդրել Սիդնեյում աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Սերբիային պարտվելուց հետո տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ «Մենք տխուր էինք պարտության պատճառով, հիմա ցանկանում ենք ներողություն խնդրել բասկետբոլի աշխարհից, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից (FIBA): Ցանկանում ենք ներողություն խնդրել սոցցանցերում հայտնված կադրերի համար։ Դա մեր մտադրությունը չի եղել»,- Կուրումայի […]

̰
Ռուսաստանում ցանկանում են մենամարտ կազմակերպել ուկրաինացի չեմպիոնի համար

16:50 28.09.2022

Ռուսական Hardcore Boxing-ի ղեկավար Անատոլի Սուլյանովը խոստովանել է, որ ցանկանում է մենամարտ կազմակերպել ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկի մասնակցությամբ։ Սուլյանովը մտադիր է հանդիպում կազմակերպել Ուսիկի և անպարտելի ռուս Սոսլան Ասբարովի միջև, ով անցյալ շաբաթավերջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Դմիտրի Կուդրյաշովին։ «Սա իմ երազանքի մենամարտն է բռնցքամարտում։ Մեկուկես կամ երկու տարի, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի […]

̰
BACK_TO_TOP