TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Իսպանիան պարտվեց շվեյցարացիներին, Պորտուգալիան ջախջախեց չեխերին. Ազգերի լիգա A դիվիզիոն

10:30 25.09.2022

Պրահայում կայացավ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի հանդիպումը, որում Չեխիան տանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0։4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգո Դալոտը։ Մեկական գոլ խփեցին Բրունո Ֆերնանդեշն ու Դիեգո Ժոտան։ Այս խմբի մյուս խաղում Իսպանիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։ Հյուրերի կազմում աչքի ընկան […]

̰
Ի՞նչ է պատասխանել Կապառոսը հրաժարական տալու վերաբերյալ հարցին

10:11 25.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Ուկրաինայի հավաքականից խոշոր՝ 0-5 հաշվով պարտություն կրելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի մարզչին հրաժարական տալու վերաբերյալ հարց է ուղղվել: «Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Խաղի հաշիվը չափազանց դաժան […]

̰
Եգիպտոսը կդիմի 2036 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու համար

23:33 24.09.2022

Եգիպտոսը հույս ունի դառնալ առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ 2032 թվականի Բրիսբենի խաղերից հետո,գրում է The Jerusalem Post-ը: Եգիպտոսը կդիմի 2036 թվականին ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարարը, որը հաջողության դեպքում այն ​​կդարձնի առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այդ միջոցառումը: […]

̰
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային

19:56 24.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։   ArmSport.am-ի հաղորդմամբ՝ առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման […]

̰
ՖԻԴԵ-ն դժգոհ է Կարլսենի պահվածքից

18:15 24.09.2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանի միջև ծագած սկանդալի ֆոնին։ «Նրա գործողություններն ազդում են գործընկերների վարկանիշի, մարզական արդյունքների վրա և կարող են վնասել մեր մարզաձևը։ Մենք վստահ ենք, որ ավելի լավ ուղիներ են եղել այս իրավիճակի դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ, մենք կիսում ենք նրա […]

̰
Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել

17:50 24.09.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել «Էվերթոնի» դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է The Telegraph-ը: 37-ամյա ֆուտբոլիստը կոտրել էր երկրպագուի հեռախոսը։ Երկրպագուն ձեռքը մեկնել էր պորտուգալացու ուղղությամբ: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Ռոնալդուին մեղադրվում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ

17:20 24.09.2022

Գյումրեցի պրոֆեսիոանլ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերի 15-ին: Լոս Անջելեսում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող մեր բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ: Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավի դիրքն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար: Նրա մենեջերներն են Վարդան Թորոսյանն ու Հայաստանի […]

̰
Զախարյանը թող կարգի բերի իր ուղեղը. Ռոման Օրեշչուկ

16:56 24.09.2022

Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզական տնօրեն Ռոման Օրեշչուկը կարծում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում կիսապաշտպան Արսեն Զախարյանից մնացել է միայն գունատ ստվերը։ «Սկզբի համար Զախարյանը պետք է սկսի ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրել է նախորդ մրցաշրջանում։ Առայժմ Արսենին ընդհանրապես չեմ տեսնում։ Նա պարզապես անհետացել է: Այս պահին մենք տեսնում ենք երբեմնի վառ կատարողի միայն […]

̰
Մեսսիի դուբլն ու Արգենտինայի խոշոր հաշվով հաղթանակը

16:48 24.09.2022

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացել է ընկերական հանդիպում Արգենտինայի ու Հոնդուրասի հավաքականների միջև ու ավարտվել հարավամերիկյան թիմի հաղթանակով՝ 3-0: Դուբլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Եվս մեկ գոլ խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Հաջորդ ընկերական խաղում Արգենտինայի հավաքականը կմրցի Ճամայկայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին: Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում […]

̰
Հայաստան-Ուկրաինա․ մեկնարկային կազմեր

16:35 24.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի ժամը 17։00-ին։ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստան – Յուրչենկո, Մարգարյան, Չալըշըր, Մկոյան, Համբարձումյան, Դաշյան, Բիչախչյան, Գրիգորյան, Բայրամյան, Բարսեղյան, Սելարայան։ Ուկրաինա – Լունին, Կաչարաբա, Կրիվցով, Զաբարնի, Տիմչուկ, Սիդորչուկ, Իգնատենկո, Միկոլենկո, Զուբկով, Յարեմչուկ, Ցիգանկով։

̰
Եվրոպական սուպերլիգա երբեք չի լինի. Նասեր Ալ Խելաիֆի

15:30 24.09.2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին վստահ է, որ ՈւԵՖԱ-ից անկախ ակումբային մրցաշար Եվրոպայում երբեք չի անցկացվի։ «Այն թիմերը, որոնք ցանկանում են ստեղծել Եվրոպական սուպերլիգա, մասնակցում են ՈւԵՖԱ-ի մրցաշարերին և այնտեղ նշում իրենց հաջողությունները։ Ամեն ինչ լավ է։ Հիմա չկա Սուպերլիգա և երբեք չի լինի»,- Ալ Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Ալ Խելաիֆին նաև […]

̰
Մխիթարյանի թիմի երկրպագուները պահանջել են ակումբի նախագահի հրաժարականը

15:21 24.09.2022

«Ինտերի» երկրպագուները պահանջում են ակումբի նախագահ Սթիվեն Չժանին հեռանալ պաշտոնից: Սեպտեմբերի 23-ին Curva Nord երկրպագուների ասոցիացիան սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված միլանյան ակումբի նախագահին, որում ասվում է. «ՉԺանգ, հեռացի՛ր»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ չանել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին: Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» 0-1 հաշվով պարտվել էր […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովակիայի ընտրանուն. Մ-19 ԵԱ որակավորման փուլ

15:14 24.09.2022

Կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 12-րդ խմբի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Մեր ֆուտբոլիստները պարտվեցին այս խաղում 0-2 հաշվով: Երկու գոլն էլ գրանցվեց երկրորդ խաղակեսում: Նախ 71-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Գայդոշը, ապա 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էնդի Մասարիկը: Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը տեղի էր ունեցել Գերմանիայում, մեր պատանի ֆուտբոլիստները պարտվել էին տանտերերին 0-5 […]

̰
Ո՞ր մարզաշապիկներով հանդես կգան թիմերը Հայաստան-Ուկրաինա խաղում

14:27 24.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի ժամը 17։00-ին։ Հայաստանի հավաքականը կխաղա տնային կարմիր, իսկ ուկրաինացիները՝ դեղին մարզաշապիկներով։ Հիշեցնենք, որ առաջին արտագնա խաղում, որը, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, տեղի է ունեցել Լեհաստանում, Ուկրաինայի հավաքականը հաղթել է 3-0 հաշվով: Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո […]

̰
Լեգենդար Ռոջեր Ֆեդերերը արտասվել է կարիերայի վերջին խաղից հետո

14:20 24.09.2022

Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարիերայի վերջին մրցախաղից հետո չի կարողացել զսպել արցունքները: Լոնդոնում 41-ամյա Ֆեդերերը պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մրցախաղն է անցկացրել։ Լեյվերի գավաթում նա Ռաֆայել Նադալի հետ զուգախաղում մրցել է ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյի ու Ջեկ Սոկի հետ: Ֆեդերերն ու Նադալը պարտվել են 6-4, 6-7 (2-7), 9-11 հաշվով: Մրցախաղից հետո Ֆեդերերը արտասվել է: Այս հանդիպումը […]

̰
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղի համար

13:59 24.09.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հանդիպման համար: Առաջին շրջանում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է Ուկրաինայի հավաքականին, որը Լեհաստանում կայացած խաղում […]

̰
Կայացավ 7-րդ տուրը. Շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

09:47 24.09.2022

Բաթումիում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը: 5 միավորով հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Վաչե Քոչարյանն առաջին պարտությունը կրեց: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն այժմ 11-րդ տեղում է և 1,5 միավորով զիջում է առաջատարին: Տարիքային նույն խմբում Տիրան Համբարձումյանը 4,5 միավորով […]

̰
Կարլսենը անկասելի է. հայտնի դարձան Julius Baer Generation Cup-ի եզրափակչի մասնակիցները

09:30 24.09.2022

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսլենը դուրս եկավ Julius Baer Generation Cup-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա առանց դժվարության 3-1 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Վինսենտ Կեյմերին։ Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում Կարլսենը նույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանին: Եզրափակչում Կարսլենի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին, ով […]

̰
Գերմանիան ու Անգլիան պարտվեցին. բրիտանացիները տեղափոխվում են Ազգերի լիգայի B դիվիզիոն

09:16 24.09.2022

Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի C խմբի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի թիմին: Իտալացիների կազմում 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռասպադորիn: C խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունգարիայի ընտրանուն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Շալային: Վերջին տուրում Իտալիան ու Հունգարիան կպայքարեն առաջին տեղի համար: Հունգարացիներն ունեն 10, […]

̰
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը դուրս է գալիս Ազգերի լիգայի A դիվիզիոն

08:45 24.09.2022

Բոսնիա և Հերցեգովինայի ու Չեռնոգորիայի հավաքականները Ազգերի լիգայի B դիվիզիոնի 3-րդ խմբում պայքարում էին առաջին տեղի համար։ Երկու թիմերի դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերն ու հաղթեցին 1։0 հաշվով։ Աչքի ընկավ ​​Էրմեդին Դեմիրովիչը՝ Էդին Ջեկոյի փոխանցումից հետո։ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին անհասանելի դարձավ մրցակիցների համար և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա A լիգայում։ Խմբի մյուս խաղում Ֆինլանդիան […]

̰
Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը

23:39 23.09.2022

Հայաստանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսին, այս մասին հայտնում են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը «այո» քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում […]

̰
Նրա բացակայության պատճառը հենց ինքն է. Կապառոսը՝ Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին

19:16 23.09.2022

Սեպտեմբերի 24-ին կկայանա Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների մասին: «Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել հավաքական։ Այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները, իմ կարծիքով, ավելի ուժեղ են։ Ադամյանին բոլորս սիրում ենք և գնահատում։ Բայց […]

̰
ՈւԵՖԱ-ն փոխել է մտադրությունը և չի պատրաստվում ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը

17:40 23.09.2022

ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հրաժարվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցների թվի ընդլայնման մտքից, հաղորդում է Daily Mail-ը։ Եվրո-2016-ից հետո Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը 16-ից դարձել էր 24: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն մտադիր է 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը կրկին ավելացնել մասնակիցների թիվը՝ դարձնելով 32: Եվրոպական հեռարձակողները, սակայն, հայտնել են ՈւԵՖԱ-ին, որ 32 հավաքականների մասնակցությամբ Եվրոպայի առաջնությունը […]

̰
Մոուրինյուն նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում

17:26 23.09.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նկարահանվել է բրիտանացի ռեփեր Stormzy-ի «Mel Made Me Do It» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Ի դեպ, Stormzy-ն երգում ասում է. «Ես նախընտրում եմ լռել, ինչպես Ժոզեն»: Պորտուգալացի մասնագետն էլ տեսահոլովակի իր էպիզոդիկ դերում մատով փակում է բերանը՝ ի նշան լռության:

̰
Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների հնարավորությունները հավասար են այս խաղում. Ալեքսանդր Պետրակով

17:08 23.09.2022

Սեպտեմբերի 24-ին Երևանում կկայանա Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել այդ հանդիպման մասին։ «Զինչենկոյի բացակայությունն ազդեց նախորդ խաղի վրա, որում Ուկրաինան պարտվեց Շոտլանդիային։ Երեք առաջատար խաղացողի բացակայությունը ազդեց այդ խաղի հաշվի վրա։ Կապառոսը բավականին ուժեղ մարզիչ է, հարգում եմ նրան։ […]

̰
Լևանդովսկին քննադատել է Լեհաստանի հավաքականին Նիդեռլանդների ընտրանուց կրած պարտության համար

16:55 23.09.2022

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին քննադատել է իր թիմի խաղը Նիդեռլանդների հավաքականի հետ: Հիշեցնենք՝ լեհերը պարտվել են 0-2 հաշվով: «Այս խաղում կար անօգնականություն: Նիդեռլանդների հավաքականը փորձ և որակներ ունի: Հնարավոր է՝ նրանք 100-տոկոսանոց պահեր այդքան էլ շատ չստեղծեցին, բայց երկու պահ ունեցան, որոնք գոլի վերածեցին: Իսկ մենք դժվարանում էինք պահ ստեղծել: Մեզ վրա շատ ազդեց […]

̰
Պարզվում է՝ Պոլ Պոգբան երկար ժամանակ օգտվում է շամանի ծառայություններից

16:43 23.09.2022

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը` Մաթի Պոգբան սոցցանցերի իր էջերում պատմել է, թե ինչպես է Պոլն օգտվում շամանի ծառայություններից: Նա նշել է, որ շամանի հետ Պոգբան ծանոթացել է Սերժ Օրյեի միջոցով: Մաթին նշել է, որ շամանը փորձել է եղբորը կտրել ընտանիքից, ֆուտբոլիստը շաբաթական երկու անգամ այցելել է նրա մոտ՝ վճարելով 75-100 հազար եվրո: Մաթի Պոգբան […]

̰
Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

16:25 23.09.2022

Հաստատվել է Ազգերի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ […]

̰
Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը

13:41 23.09.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը: Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Արդյունքում, ֆուտբոլիստը կարող է փոխել նաև մարզական քաղաքացիությունը: «Արսեն Զախարյանը քննարկում է ՀՀ քաղաքացիություն խնդրելու հարցը: Դա, անկասկած, պայմանավորված է հունվարին նրա հնարավոր տրանսֆերով: Այնուամենայնիվ, կա նաև հնարավորություն, որ ՖԻՖԱ-ն կարող է բացառություն անել […]

̰
ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

13:29 23.09.2022

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք։ Եվս մեկ ուսումնամարզական հավաք թիմն ավելի […]

̰
BACK_TO_TOP