TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ հավաքականը չի մասնակցի Եվրո-2024-ին

12:39 23.09.2022

Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պաշտոնական կայքը։ Պատճառը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) փետրվարյան որոշումն է՝ կասեցնել ռուսական ակումբների և թիմերի մասնակցությունը կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս որոշումը վիճարկվել է ՌՖՄ-ի կողմից Լոզանի մարզական […]

̰
«Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում

11:14 23.09.2022

Մադրիդի «Ռեալում» այլևս չեն մտածում Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին հրավիրելու մասին: Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը նա, երկարատև բանակցություններից հետո մերժելով մադրիդյան գրանդին, ևս 3 տարով երկարաձգել էր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: El Debate-ի հաղորդմամբ, «Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում: «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ Կիլիանը ակումբի հետ բանակցություններն օգտագործել […]

̰
«Նապոլի» ակումբը այլևս չի կարողանա մարզաշապիկների վրա պատկերել լեգենդար Մարադոնային

10:50 23.09.2022

Իտալական «Նապոլի» թիմի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դիեգո Մարադոնայի կերպարն այլևս չի կարող պատկերվել մարզաշապիկների վրա, հայտնում է La Repubblica-ն: Նեապոլի դատարանը բավարարել է ֆուտբոլիստի երեխաների հայցը: «Նապոլին» աշխարհի չեմպիոնին մարզաշապիկների վրա պատկերել էր նախորդ տարի՝ հեղինակային իրավունքը գնելով նրա գործակալ Ստեֆանո Չեչիից: Նախորդ մրցաշրջանում նեապոլիտանական ակումբը վաճառել է Մարադոնայի պատկերով 6000 մարզաշապիկ՝ ստանալով 900000 եվրո […]

̰
Նիդերլանդներն ու Խորվաթիան իրենց խմբերի առաջատարներն են. կայացան Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպումները

10:25 23.09.2022

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Բելգիայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ։ Բելգիացիների կազմում աչքի ընկան Կևին Դե Բրույնեն և Միշի Բատշուային։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կիֆեր Մուրը։ A լիգայի 4-րդ Խմբի մյուս խաղում Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Լեհաստանի թիմին։ Լուի վան Գալի գլխավորած թիմում աչքի ընկան Կոդի Գակպոն […]

̰
1 հաղթանակ, 3 պարտություն. Արոնյանը զիջեց Կարլսենին. Julius Baer Generation Cup

10:02 23.09.2022

Շախմատի Հայաստանի հավաքականից հեռացած Լևոն Արոնյանը, որը հիմա հանդես է գալիս ԱՄՆ- ընտրանու կազմում, Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչու զիջեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Կայացած 4 պարտիաներից առաջինում Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոնին, սակայն հաջորդ 3 պարտիաներում պարտություն կրեց: Այսպիսով Արոնյանը չկարողացավ դուրս գալ 1/2 եզրափակիչ: 1/4 եզրափակչի մյուս դիմակայություններում Վինսենթ Կեյմերը […]

̰
ՀՖՖ-ն հերթական տեսանյութն է հրապարակել հավաքականի մարզումների մասին

09:40 23.09.2022

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին։ Երեկ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հերթական մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Տեղի կունենա նաև Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը, որին […]

̰
Կառլսենը կոչ է արել պայքարել  խարդախության դեմ շախմատում

08:46 23.09.2022

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը կոչ է արել լուրջ պայքար մղել խարդախության դեմ շախմատում: «Ցավոք սրտի, ես չեմ կարող ավելի կոնկրետ լինել այս հարցում, բայց մարդիկ կարող են իրենց եզրակացությունները անել: Պետք է ասեմ, որ տպավորված եմ Նիմանի ելույթով, նրա ներկայացուցիչ Մաքսիմ Դլուգին պետք է մեծ աշխատանք կատարած լինի։ Հուսով եմ, որ մրցաշարից հետո […]

̰
Տհաճ իրավիճակներ եղել են. Կիկե Սետյենը չի ցանկացել խոսել Մեսսիի մասին

20:19 22.09.2022

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը «Informe+ I Habla Setién» ֆիլմում չի ցանկացել խոսել «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին: «Ես նախընտրում եմ չխոսել Մեսիի մասին։ Ճիշտ է, որ որոշ տհաճ իրավիճակներ են եղել»,- նշել է Սետյենը: Հիշեցնենք, որ 63-ամյա իսպանացի մասնագետը 2020 թվականի հունվարից մինչև օգոստոս գլխավորել էր «Բարսելոնան»՝ աշխատելով […]

̰
Լեգենդար Ֆեդերերը հրաժեշտ կտա մեծ թենիսին

20:00 22.09.2022

Grand Slam-ի մրցումների 20-ակի չեմպիոն, շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որն ավելի վաղ հայտարարել էր Լեյվերի գավաթից հետո կարիերան ավարտելու մասին, իր վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 23-ին: Զուգախաղում նրա թիմակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը: Նրանք կմրցեն ամերիկյան Ջեք Սոք-Ֆրենսիս Տիաֆո զույգի հետ: 41-ամյա շվեյցարացի թենիսիստն ավելի վաղ ասել էր, որ առողջական վիճակն իրեն այլևս թույլ […]

̰
Խորեն Բայրամյանն ու Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

19:37 22.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բարյամյանը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված են խորհրդանշական հավաքականում։ Բայրամյանն առաջին գոլն է խփել 10-րդ տուրում, իսկ Սպերցյանն ընթացիկ առաջնությունում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» ներկայացնող ֆուտբոլիստը 5-րդ անգամ է հայտնվում տուրի […]

̰
Մաքգրեգորը չի ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ

15:59 22.09.2022

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը չի ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ: 34-ամյա մարտիկն ինստագրամյան էջում Մեյվեզերի դեմ առաջին մենամարտից լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով՝ «Հետաքրքիր չէ»։ Ավելի վաղ 45-ամյա Մեյվեզերը հայտարարել էր, որ պատրաստվում է 2023 թվականին մենամարտ անցկացնել Մաքգրեգորի հետ: Հիշեցնենք, որ Մաքգրեգորի ու Մեյվեզերի […]

̰
ՈւԵՖԱ-ն մտադիր է  Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը հրավիրել ՄԼՍ-ի հաղթողին

15:48 22.09.2022

ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի ձևաչափը՝ վերածելով չորս թիմերի մասնակցությամբ մրցաշարի, կիսաեզրափակիչի և եզրափակիչի խաղերով, հաղորդում է AS-ը։ Մրցաշարին կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի հաղթողներն ու հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի չեմպիոնը։ Մրցաշարը կանցկացվի ամռանը Եվրոպայից դուրս։ Եվրոպայի Սուպերգավաթն անցկացվում է 1972 թվականից։

̰
Կատարը կարգելի սովորական զբոսաշրջիկների մուտքը երկիր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

15:35 22.09.2022

Կատարի իշխանությունները որոշել են արգելել սովորական զբոսաշրջիկների մուտքը երկիր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Արգելքը չի ազդի Կատարի քաղաքացիների, տոմսեր գնած այլ երկրների երկրպագուների և մի քանի այլ խմբերի վրա: Սահմանափակումները կգործեն 2022 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 23-ը, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել էր, […]

̰
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը մարզումներն անցկացնում է  կապի նոր տեխնոլոգիայով

15:29 22.09.2022

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականում ներդրվել է մարզումների համար նախատեսված կապի նոր տեխնոլոգիա անհատական ռադիոկապով, GPS համակարգով և ֆիզիոլոգիական տվյալների ստացման ցուցիչներով, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջին մարզումն է անցկացրել նոր տեխնիկական միջոցներով՝ ամեն խաղացողի տալով անհատական ցուցումներ ռադիոկապով։ Ազգերի լիգայում Իսպանիայի հավաքականը սեպտեմբերի 24-ին կմրցի Շվեյցարիայի, սեպտեմբերի 27-ին՝ Պորտուգալիայի հավաքականների […]

̰
Դեռ ոչինչ չենք կորցրել, հիմա ավելի կարևոր է երևանյան խաղը. Ուկրաինայի հավաքականի մարզիչը՝ շոտլանդացիներից կրած պարտության մասին

15:14 22.09.2022

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրից հետաձգված խաղում Շոտլանդիայից կրած խոշոր հաշվով պարտությունը (0-3): «Մենք վնասվածք ունեցող առաջատար խաղացողներ չունենք: Մյուս խաղացողներին խաղալու հնարավորություն տվեցի: Հիմա տեսնում եմ, որ նրանք չեն կարող փոխարինել առաջատարներին։ Երեկ մարզման ժամանակ սխալ բան տեսա, մարզումը դադարեցրի, խոսեցի, բայց […]

̰
Լեգենդար Կովալենկոյի թոռը՝ հայերի, Հայաստանի և ազգային թիմի ընտրության մասին

14:59 22.09.2022

Առաջին անգամ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրված «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսաապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի, հայերի և ազգային թիմի ընտրության մասին: Այս մասին գրել է vnews.am-ը: – Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում: «Մայիսին, եղբորս հետ մեկ շաբաթով մեկնել էինք այնտեղ։ Մենք ուզում էինք հանգստանալ, տեսնել հարազատներին ու հիշել այն […]

̰
Կապառոսը նախախաղային ասուլիսին կմասնակցի Հրայր Մկոյանի հետ

14:52 22.09.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրում սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ուկրաինայի ընտրանուն: Խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին։ Ուկրաինայի հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի […]

̰
Գերմանիայի հավաքականի 2 առանցքային խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով

14:41 22.09.2022

Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ու կիսապաշտպան Լեոն Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 21-ին ֆուտբոլիստները թեստավորում են անցել, ինչի արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակ: Նոյերն ու Գորեցկան մեկուսացվել են և առաջիկայում կլքեն ազգային հավաքականի հյուրանոցը: Նրանք Գերմանիայի հավաքականին չեն կարողանա օգնել Ազգերի լիգայում Հունգարիայի և […]

̰
Հայկ Շահնազարյանն ու Վարազդատ Մկրտչյանը հաղթանակներ են տարել պրոֆեսիոնալ ռինգում

14:30 22.09.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկներ Հայկ Շահնազարյանն ու Վարազդատ Մկրտչյանը սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած «Shamo Boxing»-ի կազմակերպած երեկոյի ընթացքում հաղթանակների են հասել: Թեթև քաշային կարգում հանդես եկող 29-ամյա Հայկ Շահնազարյանը հաղթել է 32-ամյա Դենիս Մվալեին: 10 ռաունդանոց մենամարտի 9-րդ ռաունդում Հայկ Շահնազարյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով: Հայկ Շահնազարյանն ունի 26 հաղթանակ, 4 պարտություն, 1 ոչ-ոքի։ Միջին […]

̰
Հայ շախմատիստներից լավագույնը Վաչե Քոչարյանի արդյունքն է. Մ8, Մ10, Մ12 ԱԱ

13:10 22.09.2022

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Վաչե Քոչարյանը, որը վաստակել է 5 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն սպիտակներով հաղթել է ֆրանսիացի Դավիդ Լականին: Քոչարյանը 7-րդ տեղում է և ընդամենը կես միավոր է զիջում 2 առաջատարներին: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում […]

̰
Եվրոպա տեղափոխվելը պետք է լինի ոչ թե թռիչք, այլ բնական քայլ. Չերչեսովը՝ Զախարյանի մասին

11:58 22.09.2022

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին և հունգարական «Ֆերենցվարոշի» ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին: «Եվրոպա տեղափոխվելը պետք է լինի ոչ թե թռիչք, այլ բնական քայլ։ «Դինամոն» երկրի թոփ ակումբն է, բայց «Չելսին» այլ մակարդակի վրա է: Սրան պետք է պատրաստ լինել»,- նշել է 59-ամյա մասնագետը «Спорт-экспресс»-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ […]

̰
Արոնյանը դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ ծանր պայքար է սպասվում Կարլսենի հետ. Julius Baer Generation Gup

11:47 22.09.2022

Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի 13-15-րդ տուրերի մրցախաղերով ավարտվեց նախնական փուլը: Հայտնի դարձան պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը: Ի տարբերություն մրցումային նախորդ երկու օրերի, Արոնյանը վերջնագծում հաջող խաղաց, որի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց: 13-րդ տուրում  նա հաղթեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ հաջորդ պարտիայում   հաշտություն կնքեց […]

̰
Ռոնալդուն ուզում է մասնակցել նաև Եվրո-2024-ին

11:09 22.09.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ազգային հավաքականի հետ կապված իր ծրագրերի մասին։ «Մտադիր եմ ևս մի քանի տարի լինել ազգային հավաքականի կազմում։ Ես դեռ մեծ հավակնություններ ունեմ։ Իմ մոտիվացիան մասշտաբներից դուրս է, հետևաբար չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս: Առջևում Աշխարհի առաջնությունն է, հետո ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը»,- […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը կգնի 12-րդ ակումբը

11:00 22.09.2022

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը՝ City Football Group-ը, կգնի բրազիլական «Բաիա» ակումբը․ այն կլինի 12-րդ ֆուտբոլային ակումբը City Football Group-ում։ Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատերերն արդեն պայմանավորվել են գործարքի շուրջ։ Այն կձևակերպվի մի քանի օրվա ընթացքում։ City Football Group-ին առայժմ պատկանում է 11 ֆուտբոլային ակումբ ամբողջ աշխարհում: Բրազիլական ակումբն այս ցուցակում կլինի 12-րդը։ Հոլդինգում այժմ ընդգրկված են «Մանչեսթեր […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվել է Գերմանիայի ընտրանուն. Մ-19 ԵԱ որակավորման փուլ

10:28 22.09.2022

Մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը։ 12-րդ խմբի Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19 հանդիպումը, որը տեղի է ունեցել Գերմանիայում, ավարտվել է տանտերերի խոշոր՝ 5-0 հաշվով հաղթանակով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 5։0 (2։0) Գոլերը՝ Գրուդա, 24, Դամար, 33, Թոպ, 69 (11մ), 79, Ուլրիխ, 89 Հայաստան Մ-19 […]

̰
Հարգելով զոհերի հիշատակը իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

10:14 22.09.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․ «Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինեն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օրերս ավարտված Աշխարհի առաջնությունում […]

̰
Հայաստանի ընտրանուն հյուրընկալվելուց առաջ Ուկրաինայի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է շոտլանդացիներին. Ազգերի լիգա

09:39 22.09.2022

Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 1-ին տուրից հետաձգված խաղում Շոտլանդիայի ազգային հավաքականը տանն ընդունել է Ուկրաինայի ընտրանուն և խոշոր հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով: Հաշիվը բացվել է 70-րդ րոպեին. աչքի է ընկել ՄաքԳինը: Այնուհետ դուբլի հեղինակ է դարձել Դայքսը: Այսպիսով, սեպտեմբերի 24-ին Հայաստանի դեմ խաղից առաջ Ուկրաինան խոշոր հաշվով պարտություն […]

̰
3 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են. պատանեկան ԱԱ

16:33 21.09.2022

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրից հետո 3 հայ շախմատիստներ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներին հետապնդողների թվում են: 5-րդ տուրում Վոլոդյա Թորոսյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Թայմազ Թեմիրբեկովին և 4 միավորով 12-րդ տեղում է: 4-ական միավոր են վաստակել նաև Վաչե Քոչարյանն ու Նարե Իսախանյանը: Վաչեն սևերով […]

̰
Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական. Վարազդատ Հարոյան

15:23 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Սիրելի՛ երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված մեկ թիմի պես: Ես՝ որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ […]

̰
Արսեն Զախարյանը աստղ չէ, նրան լրատվամիջոցներն են դարձրել աստղ. Ռոման Շիրոկով

14:24 21.09.2022

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը նշել է, որ Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին լրատվամիջոցներն են դարձրել աստղ: «Ամբողջ թիմն այնքան էլ լավ տեսք չունի, այդ թվում՝ Զախարյանը։ Արսենը լավ ժամանակաշրջան անցկացրեց, ԶԼՄ-ները նրան աստղ դարձրին։ Հիմա պետք է մարսել այս հատվածը: Բայց մինչև այժմ, բառի ամբողջ իմաստով, Զախարյանն աստղ չէ։ «Դինամոյում», սկզբունքորեն, աստղեր […]

̰
BACK_TO_TOP