19:20 26.09.2022
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ: «Զախարյանը հայկական արմատներ ունի, և եթե նա ուզում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, ապա թող խաղա: Դա նրա որոշումն է: Եթե շատ են ուզում Զախարյանին պահել Ռուսաստանի հավաքականում, թող համոզեն: Ինչպե՞ս հետ պահել մարդուն: […]
19:00 26.09.2022
Ավարտվեց Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն էր: Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եզրափակիչ 2-րդ մրցախաղում էլ առավելության հասավ հնդիկ Արջուն Էրիգայսիի նկատմամբ և նվաճեց գլխավոր մրցանակը: Այս անգամ հաջողության համար Կարլսենին բավարար եղան 2 պարտիաները, որոնցում նա հաղթեց: Եզրափակիչի առաջին մրցախաղում աշխարհի չեմպիոնը հաղթել էր […]
18:33 26.09.2022
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է պարա (հաշմանդամային) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հաշմանդամային ծանրամարտի կանանց պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Մանուկյանը (50 կգ), հայտնում է «Փյունիկ» հաշմանդամների միությունը: Սվետլանան առաջին մեդալն է նվաճել պրոֆեսիոնալ կարիերայում: Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, մրցահարթակ դուրս կգա միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի փոխչեմպիոն և Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը: Հարություն Մխիթարյանը կորոնավիրուսի դրական […]
18:20 26.09.2022
Բաթումում շարունակվող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստներից առավել հաջող ելույթներ է ունենում Վաչե Քոչարյանը: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 9-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել հնդիկ Շահ Վիվան Վիշալին: Վաչեն 7 միավորով 4-րդ տեղում է և ընդամենը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Նիկոլայ Կլեյմենովին: Տարիքային նույն […]
17:57 26.09.2022
Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան (DFB) հայտարարել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների մրցանակային գումարի չափը՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հաղթանակների դեպքում։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ֆուտբոլիստները կստանան 50.000-ական եվրո, քառորդ եզրափակչում հաղթելու համար՝ 100.000 եվրո, կիսաեզրափակչում հաղթելու համար՝ 150 հազար եվրո, իսկ բրոնզե մեդալակիր դառնալու դեպքում՝ 200.000 եվրո։ Արծաթե մեդալներ նվաճելու դեպքում մրցանակային գումարը կկազմի 250.000 եվրո, […]
17:44 26.09.2022
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով: ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը` 1. ԱՄՆ – 760.7 միավոր, 2. Իսպանիա – 758.9, 3. Ավստրալիա – 741.1, 4. Արգենտինա – 736.1, 5. Ֆրանսիա – 712.9, 6. Սերբիա – 711.5, 7. Սլովենիա […]
17:34 26.09.2022
Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի առաջին խմբի եզրափակիչ 6-րդ տուրում Դանիան սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Ֆրանսիային։ Դանիացիները երկու գոլն էլ խփել են առաջին կեսում։ Աչքի են ընկել Կասպեր Դոլբերգն ու Անդրեաս Սկով-Օլսենը։ Հատկանշական է, որ ֆրանսիացիները արդեն 3-րդ պարտությունը կրեցին խմբում, փոխարենը ունեն ընդամենը 1 հաղթանակ։ Խմբի մյուս խաղում Խորվաթիան հյուրընկալվելիս […]
17:22 26.09.2022
Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի չորրորդ խմբի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն։ Գոլը 73-րդ րոպեին խփել է Վիրջիլ վան Դեյկը։ Խմբի մյուս խաղում Լեհաստանը ևս նվազագույն հաշվով առավելության հասնելով Ուելսի նկատմամբ։ Լեհերի կազմում աչքի ընկավ Կառոլ Սվիդերսկին։ Նիդեռլանդների հավաքականը 16 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը՝ չկրելով […]
16:06 26.09.2022
Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։ Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա […]
14:47 26.09.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել Երևանում կայացած Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ կոնգրեսի որոշումով։ «Մտահոգիչ հարցերի թվում են այն, որ ընտրություններ չեն եղել: Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի (FBU) անդամակցությունը դադարեցվել է համագումարից առաջ վիճելի պատճառներով, ինչպես նաև քվեարկության ընթացքում խախտումներ են եղել»,- հայտարարել է ՄՕԿ-ը։ Կազմակերպության նախագահի նոր ընտրություն անցկացնելուն դեմ էին քվեարկել կոնգրեսի 106 […]
17:00 25.09.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի […]
14:14 25.09.2022
Սամարայի «Կռիլյա Սովետովի» հայազգի կիսաապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը Ղրղզստանի դեմ ընկերական խաղում նորամուտն էր նշել Ռուսաստանի հավաքականի կազմում, կիսվել է հանդիպումից ստացած տպավորություններով. «Դրական զգացողություններ են, սակայն ավելին էինք սպասում: Ցանկանում էինք հաղթել ավելի վստահ: Ղրղզստանը լավ թիմ է, բոլոր ֆուտբոլիստները պայքարում էին: Ռուաստանի հավաքականում շատ էին նորեկները, որոնք միմյանց հետ չէին խաղացել, խաղակցվածության խնդիր […]
13:50 25.09.2022
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը հայտնել է, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողանա տեղափոխվել եվրոպական ակումբ, եթե չփոխի քաղաքացիությունը։ «Իմ կանխատեսումը հետևյալն է` հիմա մարդիկ, ովքեր ներգրավված են նրա Եվրոպա տեղափոխության մեջ, բանակցում են քաղաքացիությունը հայկական փոխելու համար։ Հակառակ դեպքում, կարծում եմ, որ անցման հնարավորություն չկա»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստիի գործակալը։ Ավելի վաղ լրագրող Հրաչ […]
13:00 25.09.2022
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այս շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է El Clásico TV-ն։ Նրանք քննարկել են Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։ Վերադարձի մեջ կարևոր դեր կարող է խաղալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նույնպես ցանկանում է աշխատել Մեսսիի հետ։ Ժոան Լապորտան ֆուտբոլիստից ներողություն է խնդրել 2021 թվականի ամռանը […]
12:19 25.09.2022
MMA-ի ռուսաստանցի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն բռնցքամարտի կանոններով անցկացված մարտում պարտվել է հայրենակից Վյաչեսլավ Դացիկին։ Մոսկվայի Hardcore Boxing League մրցաշարի գլխավոր մենամարտն ավարտվել է նոկաուտով՝ 13-րդ վայրկյանին։ Ավելի վաղ մրցաշարի ղեկավար Անատոլի Սուլյանովը հայտնել էր, որ հաղթողը հաջորդ մենամարտը կանցկացնի MMA-ի ռուսաստանցի մեկ այլ մարտիկ Մագոմեդ Իսմայիլովի հետ 2022 թվականի դեկտեմբերին կամ 2023 թվականի փետրվարին։ Այս […]
12:08 25.09.2022
Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսաապաշտպան, հայազգի Ալեքսանդր Կովալենկոն, ով «Արարատ-73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է, նորամուտն է նշել ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Կովալենկոն դուրս է եկել խաղադաշտ Ղրղզստանի հավաքականի դեմ ընկերական խաղում: Վալերի Կարպինի գլխավորած թիմը արտագնա այս խաղում հաղթանակ է տարել 2-1 հաշվով։ 19-ամյա Կովալենկոն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջմանը: […]
12:00 25.09.2022
Բաթումիում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում Վաչե Քոչարյանը, սպիտակներով հաղթելով ղազախ Դանիս Կուանդիկուլիին, վաստակեց 6 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 7-րդ տեղում է: Նա մեկ միավորով է զիջում 2 առաջատարներին: Քոչարյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստների շրջանում: Նույն տարիքային խմբում Տիրան Համբարձումյանը 5,5 միավորով 20-րդ […]
11:52 25.09.2022
Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի առաջին մրցախաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին: Առաջին երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթանակ տարավ, 3-րդն ավարտեց ոչ-ոքի՝ վճռելով մրցակցության ելքը: 4-րդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կկայանա եզրափակչի 2-րդ մրցախաղը: Եթե Էրիգաիսիին հաջողվի ռևանշի հասնել, ապա մրցաշարի հաղթողը կորոշվի կայծակնային […]
11:36 25.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականին 5-0 հաշվով հաղթելուց հետո Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին. «Ֆուտբոլը դաժան է։ Ես եղել եմ այս իրավիճակում Շոտլանդիայի հետ խաղում՝ ամսի 21-ին: Ցանկանում եմ աջակցել Հայաստանի հավաքականին։ Զարմացած չեմ այս արդյունքից։ Հրաշալի է, որ այդպիսի պարտությունից հետո տղաներն ամեն բան […]
11:22 25.09.2022
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի Չեխիայի դեմ խաղում: Հանդիպման 14-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը օդային պայքարում բախվել է տանտերերի դարպասապահ Տոմաշ Վացլիկի հետ: Պորտուգալիայի հավաքականի բժիշկներին հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը, Ռոնալդուն շարունակել է հանդիպումը: Հիշեցնենք, որ այս խաղում Պորտուգալիայի […]
11:16 25.09.2022
Ազգերի լիգայում կայացել է B դիվիզիոնի 5-րդ տուրի ևս երկու հանդիպում։ 4-րդ խմբում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է Շվեդիայի ընտրանուն: Բալկանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Եվս մեկ գոլ խփել է Սաշա Լուկիչը։ Շվեդների կազմում աչքի է ընկել Կլաեսենը։ Սերբիայի հավաքականը վաստակել է 10 միավոր և […]
10:55 25.09.2022
Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում տեղի ունեցավ 5-րդ տուրի Շոտլանդիա-Իռլանդիա հանդիպումը։ Այն ավարտվեց շոտլանդացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Նախ իռլանդացիների կազմում աչքի ընկավ Իգանը, իսկ հետո տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Հենդրին։ Հանդիպման 82-րդ րոպեին Քրիստիեն անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանայինը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հիշեցնենք՝ այս խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0-5 […]
10:48 25.09.2022
Հրապարակվել է Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի հինգերորդ տուրի Հայաստան-Ուկրաինա խաղի մասին տեսանյութը, որում ներառված են գոլերն ու վտանգավոր պահերը: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 0-5 հաշվով: Հայաստան-Ուկրաինա 0:5 (0:1) Մրցավար՝ Ժոաո Պինեյրո (Պորտուգալիա) Գոլեր՝ Տիմչիկ, 22, Զուբկով, 57, Դովբիկ, 69,84, Իհնատենկո, 81 Զգուշացումներ՝ Սիդորչուկ, 30, Կրիվցով, 61, Դաշյան, 71, Հարությունյան, 88
10:30 25.09.2022
Պրահայում կայացավ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի հանդիպումը, որում Չեխիան տանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0։4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգո Դալոտը։ Մեկական գոլ խփեցին Բրունո Ֆերնանդեշն ու Դիեգո Ժոտան։ Այս խմբի մյուս խաղում Իսպանիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։ Հյուրերի կազմում աչքի ընկան […]
10:11 25.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Ուկրաինայի հավաքականից խոշոր՝ 0-5 հաշվով պարտություն կրելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի մարզչին հրաժարական տալու վերաբերյալ հարց է ուղղվել: «Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Խաղի հաշիվը չափազանց դաժան […]
23:33 24.09.2022
Եգիպտոսը հույս ունի դառնալ առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ 2032 թվականի Բրիսբենի խաղերից հետո,գրում է The Jerusalem Post-ը: Եգիպտոսը կդիմի 2036 թվականին ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարարը, որը հաջողության դեպքում այն կդարձնի առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այդ միջոցառումը: […]
19:56 24.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։ ArmSport.am-ի հաղորդմամբ՝ առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Առաջին կեսը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, բայց խաղասկզբում ռեալ գոլային պահեր ստեղծեց մեր ընտրանին: Հանդիպման […]
18:15 24.09.2022
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանի միջև ծագած սկանդալի ֆոնին։ «Նրա գործողություններն ազդում են գործընկերների վարկանիշի, մարզական արդյունքների վրա և կարող են վնասել մեր մարզաձևը։ Մենք վստահ ենք, որ ավելի լավ ուղիներ են եղել այս իրավիճակի դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ, մենք կիսում ենք նրա […]
17:50 24.09.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել «Էվերթոնի» դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է The Telegraph-ը: 37-ամյա ֆուտբոլիստը կոտրել էր երկրպագուի հեռախոսը։ Երկրպագուն ձեռքը մեկնել էր պորտուգալացու ուղղությամբ: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Ռոնալդուին մեղադրվում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը […]
17:20 24.09.2022
Գյումրեցի պրոֆեսիոանլ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերի 15-ին: Լոս Անջելեսում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող մեր բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ: Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավի դիրքն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար: Նրա մենեջերներն են Վարդան Թորոսյանն ու Հայաստանի […]