TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Արոնյանը դժվարությամբ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ ծանր պայքար է սպասվում Կարլսենի հետ. Julius Baer Generation Gup

11:47 22.09.2022

Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի 13-15-րդ տուրերի մրցախաղերով ավարտվեց նախնական փուլը: Հայտնի դարձան պայքարը շարունակող 8 ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը: Ի տարբերություն մրցումային նախորդ երկու օրերի, Արոնյանը վերջնագծում հաջող խաղաց, որի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց: 13-րդ տուրում  նա հաղթեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, իսկ հաջորդ պարտիայում   հաշտություն կնքեց […]

̰
Ռոնալդուն ուզում է մասնակցել նաև Եվրո-2024-ին

11:09 22.09.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ազգային հավաքականի հետ կապված իր ծրագրերի մասին։ «Մտադիր եմ ևս մի քանի տարի լինել ազգային հավաքականի կազմում։ Ես դեռ մեծ հավակնություններ ունեմ։ Իմ մոտիվացիան մասշտաբներից դուրս է, հետևաբար չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս: Առջևում Աշխարհի առաջնությունն է, հետո ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը»,- […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը կգնի 12-րդ ակումբը

11:00 22.09.2022

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը՝ City Football Group-ը, կգնի բրազիլական «Բաիա» ակումբը․ այն կլինի 12-րդ ֆուտբոլային ակումբը City Football Group-ում։ Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատերերն արդեն պայմանավորվել են գործարքի շուրջ։ Այն կձևակերպվի մի քանի օրվա ընթացքում։ City Football Group-ին առայժմ պատկանում է 11 ֆուտբոլային ակումբ ամբողջ աշխարհում: Բրազիլական ակումբն այս ցուցակում կլինի 12-րդը։ Հոլդինգում այժմ ընդգրկված են «Մանչեսթեր […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվել է Գերմանիայի ընտրանուն. Մ-19 ԵԱ որակավորման փուլ

10:28 22.09.2022

Մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը։ 12-րդ խմբի Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19 հանդիպումը, որը տեղի է ունեցել Գերմանիայում, ավարտվել է տանտերերի խոշոր՝ 5-0 հաշվով հաղթանակով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 5։0 (2։0) Գոլերը՝ Գրուդա, 24, Դամար, 33, Թոպ, 69 (11մ), 79, Ուլրիխ, 89 Հայաստան Մ-19 […]

̰
Հարգելով զոհերի հիշատակը իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է. Արսեն Հարությունյան

10:14 22.09.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․ «Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։ Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինեն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Արսեն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օրերս ավարտված Աշխարհի առաջնությունում […]

̰
Հայաստանի ընտրանուն հյուրընկալվելուց առաջ Ուկրաինայի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է շոտլանդացիներին. Ազգերի լիգա

09:39 22.09.2022

Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի 1-ին տուրից հետաձգված խաղում Շոտլանդիայի ազգային հավաքականը տանն ընդունել է Ուկրաինայի ընտրանուն և խոշոր հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով: Հաշիվը բացվել է 70-րդ րոպեին. աչքի է ընկել ՄաքԳինը: Այնուհետ դուբլի հեղինակ է դարձել Դայքսը: Այսպիսով, սեպտեմբերի 24-ին Հայաստանի դեմ խաղից առաջ Ուկրաինան խոշոր հաշվով պարտություն […]

̰
3 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են. պատանեկան ԱԱ

16:33 21.09.2022

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրից հետո 3 հայ շախմատիստներ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներին հետապնդողների թվում են: 5-րդ տուրում Վոլոդյա Թորոսյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Թայմազ Թեմիրբեկովին և 4 միավորով 12-րդ տեղում է: 4-ական միավոր են վաստակել նաև Վաչե Քոչարյանն ու Նարե Իսախանյանը: Վաչեն սևերով […]

̰
Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական. Վարազդատ Հարոյան

15:23 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Սիրելի՛ երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված մեկ թիմի պես: Ես՝ որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ […]

̰
Արսեն Զախարյանը աստղ չէ, նրան լրատվամիջոցներն են դարձրել աստղ. Ռոման Շիրոկով

14:24 21.09.2022

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը նշել է, որ Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին լրատվամիջոցներն են դարձրել աստղ: «Ամբողջ թիմն այնքան էլ լավ տեսք չունի, այդ թվում՝ Զախարյանը։ Արսենը լավ ժամանակաշրջան անցկացրեց, ԶԼՄ-ները նրան աստղ դարձրին։ Հիմա պետք է մարսել այս հատվածը: Բայց մինչև այժմ, բառի ամբողջ իմաստով, Զախարյանն աստղ չէ։ «Դինամոյում», սկզբունքորեն, աստղեր […]

̰
Դժվար թե նրա հետ դառնայինք աշխարհի չեմպիոն. Կարպինը՝ Սպերցյանի մասին

12:54 21.09.2022

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ֆուտբոլային քաղաքացիության վերաբերյալ հարցին։ «Մենք բաց ենք թողել Սպերցյանին, բայց այդ ժամանակ չէինք մտածում, որ բաց ենք թողել։ Մի՞թե Ռուսաստանն առանց նրա կմեռնի։ Դժվար թե նրա հետ դառնայինք աշխարհի չեմպիոն, չնայած, որ Սպերցյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- Կարպինի խոսքերն […]

̰
Ժոզե Մոուրինյուն ու Մաուրիցիո Սարին որակազրկվել են

12:47 21.09.2022

Ժոզե Մոուրինյուն և Մաուրիցիո Սարին որակազրկվել են Ա Սերիայի մեկական խաղով: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը: «Ռոմայի» գլխավոր մարզիչը կարմիր քարտ էր ստացել Ա Սերիայի 7-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում: Պորտուգալացի մասնագետը դժգոհել էր մրցավարի նշանակած 11-մետրանոցից: «Լացիոյի» գլխավոր մարզիչն էլ դեղին քարտ էր ստացել «Կրեմոնեզեի» դեմ խաղում (4-0): Սարիի համար այդ զգուշացումը […]

̰
Կփորձեմ օգուտ տալ ազգային հավաքականին. Սերգեյ Մկրտչյան

11:56 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Ուրարտու» ակումբի ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանը հավաքական հրավիրվելուց հետո ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել է իր առաջին տպավորություններով։ «Երազել եմ ազգային հավաքականում հանդես գալու մասին։ Լուրը ստացել եմ մարզումից հետո։ Շատ ուրախացա։ Տղաներն էլ շատ ուրախացան ինձ համար։ Շատ ուրախ էի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական։ Տարբեր տարիքային հավաքականներում եմ հանդես […]

̰
Ուկրաինան և Բելառուսը չեն կարող հանդես գալ նույն խմբում. ՈւԵՖԱ

11:22 21.09.2022

ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի և Բելառուսի հավաքականներին կընդգրկի տարբեր խմբերում։ Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։ Նույն խմբում չեն կարող լինել նաև Հայաստանի և Ադրբեջանի, Ջիբրալթարի և Իսպանիայի, Կոսովոյի և Բոսնիա ու Հերցեգովինայի, Կոսովոյի ու Սերբիայի հավաքականները։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Ռուսաստանի հավաքականին չի թույլատրվի մասնակցել մրցաշարին Ուկրաինայի հետ […]

̰
ՌԴ ֆուտբոլային միության բողոքից հետո ՈւԵՖԱ-ն տուգանել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչին

10:37 21.09.2022

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պավելկոն։ «Ռուսների հիստերիկ նոպան՝ կապված Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ չնչին ուշադրության անգամ արժանի չէ, քանի որ ՈՒԵՖԱ-ն արդեն վաղուց դիտարկել է նրանց անխոհեմ բողոքը։ Իհարկե, որակազրկման մասին ոչ […]

̰
Արոնյանը ձախողեց նաև 3-րդ խաղային օրը. Julius Baer Generation Cup

10:14 21.09.2022

Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Խաղային երրորդ օրը կայացան 9-12-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում: Նման արդյունք էր գրանցել Արոնյանը նաև 2-րդ խաղային օրը: Այս անգամ Արոնյանը պարտվել է Լի Քուանգ Լիեմին, Դավիդ […]

̰
Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել հավաքի շրջանակներում

09:58 21.09.2022

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ Մեր ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։ Խոակին Կապառոսի թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։ […]

̰
Նարեկ Ղազարյանը հետապնդում է առաջատարներին. շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

19:07 20.09.2022

Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Նարե Իսախանյանը և Նարեկ Ղազարյանը առաջին միավորները կորցրին: Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարներից մեկը պարտվեց ռուսաստանցի Վիկտորիա Մախինային: Նարե Իսախանյանը 4 հնարավորից 3 միավորով այժմ 7-րդ տեղում է: Նարեկ Ղազարյանը մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում […]

̰
Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

18:47 20.09.2022

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը […]

̰
Մարմնամարզությունը չի ընդգրկվի Եվրոպական 3-րդ խաղերի ծրագրում

18:08 20.09.2022

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, Եվրոպական երրորդ խաղերի կազմկոմիտեն և մարմնամարզության ֆեդերացիան համատեղ հայտարարություն են հրապարակել: Դրանում ընդգծվում է, որ ստիպված են եղել ծրագրում չընդգրկել մարմնամարզական ձևերը: Պատճառն այն է, որ ժամանակակից չափանիշները բավարարող մրցավայր չկա նշանակված քաղաքներում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. Լեհաստանում: Ամեն դեպքում, ԵՕԿ-ը իր […]

̰
Կքննարկվի Եվրոպայից դուրս ՉԼ-ի խաղեր անցկացնելու հնարավորությունը

17:49 20.09.2022

Առաջատար եվրոպական ակումբները հետաքրքրված են Եվրոպայից դուրս Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությամբ: Այն կքննարկվի այսօր Խորվաթիայում մեկնարկած ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում և սեպտեմբերի 22-23-ին Ստամբուլում անցկացվելիք Եվրոպական ակումբների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայում, հաղորդում է ESPN-ը։ Ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեցող խոշոր ակումբները ցանկանում են Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնել նաև ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում և Չինաստանում։ Այս տարածաշրջանների մեծ […]

̰
Սխալ էր Կատարին աշխարհի առաջնություն վստահելը. Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

17:46 20.09.2022

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճիշտ չի համարում Կատարում աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար անցկացնելը։ «Շատ ավելի շուտ պետք էր պատասխանել Կատարին աշխարհի առաջնություն վստահելու նպատակահարմարության մասին հարցին։ Այդ պատասխանը բացասական է։ Սխալ էր Կատարին աշխարհի առաջնություն վստահելը։ Ակնհայտ է, որ այնտեղ շատ բան ճիշտ չէ մարդու իրավունքների և հանդուրժողականության տեսանկյունից»,- Ֆլիկի խոսքերն […]

̰
Ինչու՞ է Մագնուս Կարլսենը բոյկոտել Հանս Նիմանի հետ պարտիան. Julius Baer Generation Cup

17:26 20.09.2022

Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի 6-րդ տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը բոյկոտել է ամերիկացի Հանս Նիմանի հետ պարտիան, որին երկրորդ քայլին գրանցվել է հաղթանակ։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup ամենամյա մրցաշարի երրորդ տուրում Մագնուս Կարլսենը պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին և հրաժարվել հետագա մասնակցությունից։ Մամուլը գրել […]

̰
Հաստատվել է ՀՀ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղացանկը

17:05 20.09.2022

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղացանկը: Մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղով։ 1/8 եզրափակիչում հաղթողները կորոշվեն մեկխաղյա դիմակայությամբ։ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հայաստանի գավաթի խաղարկություն-2022     Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Վայքի […]

̰
Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից

16:50 20.09.2022

Մոսկվայի Դինամոյի հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը: Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ 19-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել: Զախարյանը վերականգնվելու է «Դինամոյի» բժիշկների հսկողության ներքո: Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին ընկերական խաղում մրցելու է Ղրղզստանի ընտրանու հետ: Արսեն Զախարյանն ընթացիկ […]

̰
Կյանքից հեռացել է ՀԱՕԿ նախկին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը

16:41 20.09.2022

80 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախկին նախագահ, նշանավոր մարզական գործիչ Ռազմիկ Ստեփանյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ «Հայոց մարզաշխարհի մարդիկ նրան ճանաչում են որպես հրաշալի ընկերոջ, քաղաքացու և նշանավոր մարզական գործչի: Շնորհալի ըմբիշ էր, Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց […]

̰
Ամեն ինչ կանեմ Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Արազ Օզբիլիս

16:22 20.09.2022

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական։ «Հիմա ամեն ինչ լավ է: Ես երկար ժամանակ չէի մտածում ֆուտբոլի մասին: Մայրս հիվանդ է, ես մեկնեցի Նիդերլանդներ և մեկ տարի անցկացրեցի նրա հետ: Բարդ ժամանակներ ենք ապրել, բայց դրանք անցել են: «Այաքսի» ակադեմիայում ես աշխատում էի թիմերից […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» 12 ներկայացուցիչ թունավորվել է «Շերիֆի» հետ խաղից հետո

16:11 20.09.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոլդովայից վերադարձել են սննդային թունավորումով։ Սեպտեմբերի 15-ին մանչեսթերյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթել է «Շերիֆին» (2:0): Այս խաղից անմիջապես հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով վերադարձել է Անգլիա: Հաջորդ օրը ակումբի 12 ներկայացուցիչ (ֆուտբոլիստներ և ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցներ) իրեն վատ է զգացել, հայտնում է The Sun-ը։ Մի քանի խաղացող […]

̰
Էդգար Բաբայանը չի միանա hավաքականին վնասվածքի պատճառով

15:49 20.09.2022

Էդգար Բաբայանը չի միանա ազգային հավաքականին` «Սիլկեբորգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` նրա փոխարեն հավաքական է հրավիրվել ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 24-ին […]

̰
Արոնյանը ձախողեց խաղային 2-րդ օրը և նահանջեց 10-րդ հորիզոնական. Julius Baer Generation Cup

15:37 20.09.2022

Շարունակվում է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Խաղային երկրորդ օրը կայացան 5-8-րդ տուրի հանդիպումները։ Այս 4 տուրերում Լևոն Արոնյանը մեկ հաղթանակ է տարել և պարտվել մյուս պարտիաներում: Արոնյանը առավելության է հասել Ադհիբանի նկատմամբ, զիջել է Վինսենթ Կեյմերին, Արջուն Էրիգաիսիին, Մագնուս Կարլսենին: Հայաստանի հավաքականից հեռացած և […]

̰
16 մեդալ և թիմային 2-րդ տեղը. հայ սամբիստների փայլուն ելույթը ԵԱ-ում

15:24 20.09.2022

Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ մեծահասակներից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը […]

̰
BACK_TO_TOP