19:55 15.09.2022
Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթները շարունակում է Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ: Մարիամը 10 հնարավորից վաստակել է 10 միավոր և վերջին տուրից առաջ դարձել է աշխարհի չեմպիոն: Նշենք, […]
18:25 15.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց 79 կգ քաշային ըմբիշ Արման Ավագյանը: Հայաստանը ներկայացնող ըմբիշը 1/8 եզրափակչում 6-7 հաշվով պարտվել էր ճապոնացի Յուդայի Տակահաշիին, որն էլ 1/4 եզրափակչում 3-5 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Ալի Ամիրփաշաևին: Այսպիսով, Ավագյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորությունից: Ավագյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ […]
17:32 15.09.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի […]
17:25 15.09.2022
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումը կանցկացնի: Նախախաղային ասուլիսում Մելիքյանը հետևյալն է ասել. «Երկրում իրավիճակը շատ վատ է: Պետք է հոգեբանորեն պինդ լինել, հաղթել, ինչ-որ կերպ ուրախություն պարգևել մեր երկրին և ժողովրդին: Վերլուծել ենք մրցակցի խաղը, գիտակցում ենք, որ […]
16:37 15.09.2022
Սլովակիայի չեմպիոն, Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի 2-րդ տուրի հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: «Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ երկու անգամ պարտվել եմ Երևանում, բայց հավատում եմ, որ այս անգամ հաջողությունը մեզ կուղեկցի: Մարզել եմ Հայաստանի մի քանի ներկայացուցիչների, ունեմ […]
16:33 15.09.2022
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 70 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնող Արման Անդրեասյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք՝ նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 6-2 հաշվով հաղթել իտալացի Ջանլուկա Տալամոյին: Այսպիսով՝ Արման Անդրեասյանը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցեց ամերիկացի Զեյն Ալեն Ռետեռֆորդի հետ: Ամերիկացին ուժեղ գտնվեց հայ մարզիկից և […]
16:10 15.09.2022
Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ: Այսօր մեդալների համար պայքարում են ըմբիշներ 4 քաշային կարգում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգում: 79 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնում է Արման Ավագյանը: Նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է կանադացի Ադամ […]
16:00 15.09.2022
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին մրցակցի հարկի տակ կխաղա Իռլանդիայի հավաքականի հետ։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Ստանիսլավ […]
15:42 15.09.2022
Սեպտեմբերի 7-13-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է «Ուզբեկստանի նախագահի գավաթի» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։ Հայկը մրցաշարում ոչ մի պարտություն չի կրել՝ տարել է 4 հաղթանակ և 6 խաղ […]
15:33 15.09.2022
Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ: Այսօր մեդալների համար պայքարում են ըմբիշներ 4 քաշային կարգերում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգերում: 70 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնում է Արման Անդրեասյանը: Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 6-2 հաշվով հաղթել է […]
15:31 15.09.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքի և Ղրղզստանի հետ կայանալիք ընկերական խաղի համար: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Բիշքեկում: Թիմի վերջնական հայտացուցակում են ընդգրկվել «Կռիլյա Սովետովի» հայազգի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն և Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանը: Հիշեցնենք, որ Զախարյանը համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը, իսկ Կովալենկոն՝ «Արարատ-73»-ի […]
15:15 15.09.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջական ագրեսիային։ «Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ»,- գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սոցիալական ցանցերում իրենց գրառումներով ադրբեջանական ագրեսիային անդրադարձել են նաև Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի […]
15:12 15.09.2022
Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ: Այսօր մեդալների համար պայքարում են ըմբիշներ 4 քաշային կարգերում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգերում: 79 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնում է Արման Ավագյանը: Նա պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է կանադացի Ադամ […]
14:50 15.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան պատանի սամբիստները: Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 27 մարզիկով՝ Պատանիներ՝ Ռոբերտ Սիմոնյան-53 կգ Մարտին Մանուկյան-58 կգ Մհեր Մելոյան-64 կգ Անդրեաս Հարությունյան-71 կգ Սեյրան Սարուխանյան-79 կգ Աղվան Պետրոսյան-98 կգ Էրիկ Սաղաթելյան-+98 կգ Աղջիկներ՝ Աննա Այվազյան-47 կգ Անի Մարտիրոսյան-50 կգ Երիտասարդներ՝ […]
14:24 15.09.2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թվիթերյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Այս դժվար պահին ես ձեզ եմ ուղարկում իմ ամբողջ ուժը։ Մենք բոլորս հայ ենք»,- գրել է իսպանացին։ Ավելի վաղ նշել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ գրառում է արել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի չեմպիոն […]
14:11 15.09.2022
Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթները շարունակում է Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 9-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ: Հայաստանի գործող չեմպիոնուհին պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով 41-րդ քայլին պարտության է […]
12:27 15.09.2022
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ֆեներբահչեի» հետ կայացած խաղի մասին: Այդ խաղում ոիկրաինացիները պարտվել են 1-2 հաշվով: «Ստամբուլում շատ բարդ խաղ ունեցանք: Չեմ հասկանում, թե «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներն ինչու էին իրենց այդպես պահում: Այդ խաղն ինձ ցլամարտ էր հիշեցնում: Հասկանում եմ, երբ թիմն այդպիսի տրամադրվածությամբ է խաղում […]
12:12 15.09.2022
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթանում է արագ շախմատի Champions Showdown – Chess9LX մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է աշխարհի 13-րդ չեմպիոն, Խորվաթիան ներկայացնող Գարրի Կասպարովը: Հենց նրա նկատմամբ սպիտակներով 36-րդ քայլին տարած հաղթանակով մրցաշարը սկսել էր Լևոն Արոնյանը: Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր օր մասնակիցները 3-ական մրցախաղ են անցկացնում: 2-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը սևերով պարտվել է […]
11:52 15.09.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի հնգակի, աշխարհի քառակի և Օլմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել ինստագրամյան էջի «պատմություններ» բաժնում՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմաններին: «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Ռմբակոծվում են Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերը: Թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրել է Արթուր Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը […]
10:59 15.09.2022
Մեքսիկայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանում զոհված հայորդիների: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կայացել է 9 մենամարտ, որից 7-ում հաղթանակի են հասել հայ բռնցքամարտիկները: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մեքսիկա է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը:
10:21 15.09.2022
Բելգրադում այսօր կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 4 քաշային կարգերում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգերում: 70 կգ քաշայինների կարգում մեր երկիրը կներկայացնի Արման Անդրեասյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կհանդիպի Էլիե Ջերայոմ (Չադ) – Ջանլուկա Տալամո (Իտալիա) […]
09:46 15.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 9-րդ տեղը: Հայաստանի հավաքականը ստացել է 58 միավոր: Հավաքականին միավորներ են բերել 4 ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը – 25 միավոր, Մալխաս Ամոյանը – 15 միավոր, Հրաչյա Պողոսյանը – 10 միավոր և Ռուդիկ Մկրտչյանը – 8 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում […]
09:21 15.09.2022
Ռումինիայում ընթացող շախմատի մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը հաղթանակի հասավ Անդրեյ Ֆիլիպի նկատմամբ։ Այս տուրից հետո Օհանյանը 7,5 միավորով առաջինն է։ Նշենք, որ վարկանիշով Օհանյանը 7-րդն է այս խմբում: Տարիքայինների նույն խմբում հանդես եկող Արսեն Դավթյանն ու Ալեքս Սահակյանը ունեն 5,5-ական միավոր: Դավթյանը լրացուցիչ գործակիցներով 19-րդն է, իսկ Սահակյանը՝ […]
00:01 13.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը և պարգևատրման արարողությունը։ Տեսանյութը՝ այստեղ։
23:28 12.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը։
23:09 12.09.2022
Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։ Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ […]
18:11 12.09.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը US Open-ի ավարտից հետո։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը նահանջել է 4-րդ հորիզոնական։ 19-ամյա իսպանացի Կարլոս Ալկարասը US Open-ում հաղթելուց հետո դարձել է աշխարհի նոր առաջին ռակետը և վարկանիշային աղյուսակի պատմության ամենաերիտասարդ առաջատարը։ US Open-ի եզրափակիչի մասնակից Կասպեր Ռուդը (Նորվեգիա) ATP-ի […]
17:36 12.09.2022
Transfermarkt հեղինակավոր սպորտային պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքը։ Ամենաշատը բարձրացել են Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի (6-ից 9 միլիոն եվրո), Ռուսաստանի հավաքականի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի (15-ից 18 միլիոն եվրո) և «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի (3-ից 6 միլիոն եվրո) տրանսֆերային արժեքները: Նշենք, որ մինչ այդ Սպերցյանը տրանսֆերային արժեքով […]
16:37 12.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը։ Որակավորման փուլի գոտեմարտում Էդմոնը բացահայտ առավելությամբ հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Ջուստաս Պետրավիչուսին, ապա հաղթել է եգիպտացի Հատհեմ Մահմուդին,իսկ 1/4 եզրափակիչում առավելության է հասել ադրբեջանցի Մուրադ Մամադովի նկատմամբ։ Այսպիսով հայազգի ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի […]
15:43 12.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է ռումինացի Ռազվան Առնաուտին և երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հրաչյայի մրցակիցը ադրբեջանցի Թալեհ Մամադովն է։ Հայ ըմբիշը երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստիան Նադին, սակայն վերջինս հասել էր […]