15:13 20.09.2022
Սեպտեմբերի 21-ին կմեկնարկի ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 21-ին շվեյցարական Նիոն քաղաքում կկայանա առաջին խմբի Շվեյցարիա-Հունաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 27-ին Մերեն քաղաքում՝ Հունաստան-Չեխիա հանդիպումը։ Այս հանդիպումների գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնական՝ Մեսրոպ Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին կրկին Նիոնում կայանալիք Չեխիա-Շվեյցարիա հանդիպման 4-րդ պաշտոնյան է […]
15:04 20.09.2022
Այսօր մեկնարկել է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը՝ https://tickets.ffa.am կայքում: Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո: Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում: Տոմսերի արժեքներն են՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա՝ […]
17:41 19.09.2022
Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական խաղադաշտում մրցել էր «Ատալանտայի» հետ ու պարտվել 0-1 հաշվով։ Հանդիպման մրցավար Դանիելե Կիֆին երկրորդ խաղակեսում հեռացրել էր հռոմեացիների գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյուին։ 59-ամյա մասնագետը դժգոհել էր, որ հյուրերի պաշտպան Մեմե Օկոլիի ու «Ռոմայի» կիսապաշտպան Նիոկոլ Ձանիոլոյի բախման դրվագում 11-մետրանոց չէր նշանակվել։ «Մաքուր 11-մետրանոց էր։ Հետագայում ինձ ասացին, […]
17:20 19.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին 2 օրը մրցագորգ են դուրս եկել 24 պետությունների ազգային հավաքականները։ Մեր մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Նա առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին: Երկրորդ գոտեմարտում մեր մարզիկի հակառակորդը ադրբեջանցի […]
17:11 19.09.2022
2023 թվականի ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 24 միլիոն դրամ է հատկացվելու «Երևանի թենիսի և բադմինտոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը: Եվրոպայի առաջնության շրջանակներում նախատեսվում է «Կիլիկիա» մարզադահլիճը դարձնել ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները […]
17:05 19.09.2022
Մեքսիկացի Սաուլ Ալվարես Կանելոն պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում նա մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Գոլովկինի հետ և հաղթել 12 ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ (116:112, 115:113, 115:113)։ Այսպիսով՝ Սաուլ Ալվարես Կանելոն պաշտպանել է WBA (Super), WBC, IBF եւ WBO վարկածներով տիտղոսները։ Սաուլ Ալվարես Կանելոն […]
16:56 19.09.2022
Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրում 2 անընդմեջ հաղթանակով մեկնարկած 6 հայ շախմատիստից երկուսը շարունակեց հաղթարշավը: Ամենակրտսեր տարիքային խմբում ելույթ ունեցող Նարե Իսախանյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սևերով պարտության մատնելով մոնղոլ Իդեր Ցելմունին: Դեռևս ՖԻԴԵ-ի վարկանիշ չունեցող Նարեն 3 միավորով գլխավորում է մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարի աղյուսակը՝ […]
16:41 19.09.2022
Դանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Սիլկեբորգին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել «Ինստագրամ»-ում և գրառում կատարել: «Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Աղոթեք Հայաստանի համար: 3 միավոր, և գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը»,- գրել է Բաբայանը: Հիշեցնենք, որ […]
16:20 19.09.2022
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալել է «Խիմկիին» և հաղթել 3-1 հաշվով։ Հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Կարճ ժամանակ անց նա դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։ Այս խաղից հետո Սպերցյանը գլխավորել է ռմբարկուների ցուցակը Պրոմեսի և Նոբոայի հետ միասին․ նրանք բոլորն էլ 8 գոլ […]
16:00 19.09.2022
Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով։ Գոլը խփել է Լիոնել Մեսսին՝ Նեյմարի փոխանցումից հետո։ Սա նրա 672-րդ գոլն էր կարիերայում՝ չհաշված 11-մետրանոցներից գրանցած գոլերը։ 35-ամյա արգենտինացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Նրանցից յուրաքանչյուրը խփել է 671 գոլ՝ […]
15:54 19.09.2022
«Կոլամբուսը» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում սեփական հարկի տակ հանդիպել է «Պորտլանդի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Մոլինոն, որն աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո։ Սելարայանն ամբողջական հանդիպում է անցկացրել։ Այս խաղից հետո «Կոլամբուսը» 42 միավորով 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։ […]
15:46 19.09.2022
Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոբասկետ-2022-ի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 18-ին Բեռլինում կայացած հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 88։76 հաշվով։ Խաղի ընթացքում Իսպանիայի առավելությունը հասել է 21 միավորի, իսկ Ֆրանսիան է առաջ անցել միայն մեկ անգամ՝ հանդիպման հենց սկզբում՝ 1։0։ Իսպանիայի հավաքականի հարձակվող Խուան Էրնանգոմեսը վաստակել է 27 միավոր, նրա եղբայրը՝ Գիլերմո Էրնանգոմեսը` 14 միավոր։ […]
14:59 19.09.2022
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Սերբիայում ավարտված աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Ադրբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում: Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը […]
14:50 19.09.2022
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում ավարտված աշխարհի առաջնության թիմային հաշվարկում 17-րդ տեղն է զբաղեցրել։ Հիշեցնենք, մեր հավաքականը հանդես է եկել 6 մարզիկով՝ Մանվել Խնձրցյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, Արման Անդրեասյան, Հրայր Ալիխանյան, Արման Ավագյան։ Մեր հավաքականը վաստակել է 27 միավոր։ 15 միավոր թիմին բերել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Արսեն Հարությունյանը, 10 միավոր՝ […]
14:27 19.09.2022
Մեկնարկել է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Նա բավականին հաջող է մեկնարկել։ Առաջին 4 տուրերում Արոնյանը երկու հաղթանակ է տարել և գրանցել նույնքան ոչ-ոքի․ նա այժմ 6-րդն է մրցաշարային […]
14:01 19.09.2022
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա) […]
13:46 19.09.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) իր պաշտոնական կայքում հրապարակել է սեպտեմբերի 19-ի դրությամբ նոր վարկանիշը։ Տասնյակում փոփոխություններ չեն եղել. առաջատարը, ինչպես նախորդ շաբաթ, 19-ամյա իսպանացի Կարլոս Ալկարասն է։ Նրան հաջորդում են նորվեգացի Կասպեր Ռուդը և մեկ այլ իսպանացի՝ Ռաֆայել Նադալը։ Կարեն Խաչանովը 18-րդն է ցուցակում։ Հիշեցնենք, որ Խաչանովը զգալի առաջադիմեց աղյուսակում US Open-ում 1/2 եզրափակիչ դուրս […]
21:22 18.09.2022
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և առավելության հասավ 12:0 հաշվով: Արսեն Հարությունյանը պայքարն աշխարհի առաջնությունում սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության էր հասել […]
16:37 18.09.2022
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում Ինտերը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Ուդինեզեին,հաղորդում է Armsport.am-ը : 5-րդ րոպեին Բարելան բացեց հաշիվը: 17 րոպե անց Շկրինյարի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: 84-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 93-ին ձեվակերպեցին խաղի վերջնահաշիվը։ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 31-րդ րոպեին։ Այս հաղթանակից […]
19:00 17.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ է նվաճել մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին և դառնալով բրոնզ մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Բորիս Շատվերյանը (մարզական սամբոյի 79 կգ) և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբոյի 71 կգ) պարտվել են առաջին գոտեմարտերում և դուրս են մնացել պայքարից։ […]
13:42 17.09.2022
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում 13 ժամ հերթ է կանգնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին վերջին հրաժեշտը տալու և հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է Sky News-ը։ Գիշերն իր տեղը հերթում պահած Դևիդ Բեքհեմը քաղաքացիների հետ է անցկացրել ժամանակը։ Թագուհու դագաղի մոտ Բեքհեմը արտասվել է։ Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
13:30 17.09.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մաքաբի Հայֆա» -ՊՍԺ խաղի ժամանակ ֆրանսիական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ուղղությամբ երկրպագուներից մեկը շիշ է նետել: 35-ամյա արգենտինացին անկյունային հարված իրացնելիս է եղել, երբ տրիբունայից շիշ է նետվել։ Ֆուտբոլիստը խուսափել է վնասվածքից։ Նա շիշը նետել է մի կողմ ու իրացրել անկյունայինը։ Բայց սա այս խաղի՝ Մեսսիի հետ կապված միակ […]
13:00 17.09.2022
Սենթ Լուիսում ավարտվեց արագ շախմատի Champions Showdown – Chess9LX մրցաշարը: Մրցումների 3-րդ օրը կայացան 7-9-րդ տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանն անհաջող անցկացրեց վերջին 3 պարտիաները՝ վաստակելով ընդամենը կես միավոր: 7-րդ տուրում Լևոնը սևերով 58-րդ քայլին պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը կրկին պարտվեց՝ սպիտակներով 43-րդ քայլին զիջելով Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային: Արոնյանը մրցաշարն […]
12:50 17.09.2022
Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը խոսել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ չկայացած գործարքի մասին։ «Տպավորություն է, որ նա արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Երբ Արսենն առաջին քայլերն էր անում, մենք բոլորս հիացած էինք նրանով։ Նա բարձր վարպետություն ունի, իսկ ամենակարևորն այն է, որ քրտնաջան աշխատում է։ Հիմա Արսենն արդեն հասկանում […]
12:31 17.09.2022
Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը միանգամից բոլոր տարիքաին խմբերում: Երկրորդ օրը չափազանց հաջող էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք բրոնզե մեդալների են արժանացել Արփինե Մնացականյանը /50 կգ/, Նարեկ Ամիրյանը /71 կգ/, Գրիգոր Բեկնազարյանը /98 կգ/ և Նորիկ Խուրշուդյանը […]
12:10 17.09.2022
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, այսօր պայքարի մեջ են մտնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և Աշխարհի Գավաթի հաղթող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Արսեն Հարությունյանի պայքարը կսկի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ջահոնգիրմիրզա Թուրոբով (Ուզբեկստան) – Ալի Աբուրումաիլա (Պաղեստին) զույգի հաղթողի հետ: Իսկ Վազգեն Թևանյանը կմեկնարկի […]
11:18 17.09.2022
Գերմանիայի ՆԳՆ-ն նամակ է հղել ՈւԵՖԱ-ին պահանջելով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին հեռացնել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելուց։ Այս մասին հայտնում է Spiegel-ը: «Ոչ միայն Ռուսաստանը, այլև Բելառուսը որպես հիմնական դաշնակից պետք է դուրս մնա միջազգային բոլոր ֆուտբոլային հանդիպումներից և մրցաշարերից։ Բոլոր հանցագործները պետք է զրկված լինեն սպորտով զբաղվելու, դրա վրա ազդեցություն ունենալ կամ […]
10:59 17.09.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Twitter-ի իր էջում գրառում է կատարել անդրադառնալով՝ իսպանական հեռուստատեսության կողմից իրեն՝ գոլերը տոնելու ժամանակ պարելու համար կապիկի հետ համեմատելու վերաբերյալ։ «Ես դարձա այլատյացության և ռասիզմի զոհ մեկ հայտարարությամբ։ Բայց ամեն ինչ երեկ չի սկսվել։ Այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ լինել պրոֆեսիոնալ և օրինակելի քաղաքացի։ Բայց դա չի աշխատում, այն թրենդային […]
10:25 17.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել: Իրենց բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը […]
23:30 16.09.2022
UFC-ի մարտիկ Պաուլո Կոստան կատակել է Անգլիայի թագավոր Չարլզ 3-րդի մասին, որը սգում է իր մոր՝ Եղիսաբեթ 2-րդի մահը։ Բրազիլացին սոցցանցերի էջերում հրապարակել է Չարլզ 3-րդի նկարը՝ նշելով, որ նա սխալ է կոճկել պիջակը։ «Առաջին օրն առանց մայրիկի, նրա պիջակին նայեք»,- գրել է Կոստան։ First day without your mom , look at his suit pic.twitter.com/tpgVnSfKuJ […]