Լեգենդար Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/2 եզրափակիչ․ Ըմբշամարտի ԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Լեգենդար Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/2 եզրափակիչ․ Ըմբշամարտի ԱԱ

16:37 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը։ Որակավորման փուլի գոտեմարտում Էդմոնը բացահայտ առավելությամբ հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Ջուստաս Պետրավիչուսին, ապա հաղթել է եգիպտացի Հատհեմ Մահմուդին,իսկ 1/4 եզրափակիչում առավելության է հասել ադրբեջանցի Մուրադ Մամադովի նկատմամբ։ Այսպիսով հայազգի ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի Ֆումիտա Կենիչիրոյի հետ։

Հիշեցնենք, որ Էդմոնդ Նազարյանը լեգենդար հայ ըմբիշ Արմեն Նազարյանի որդին է։
Արմեն Նազարյանը Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.) և Օլիմպիական խաղերի կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն է, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։

Համարվում է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկե մեդալակիրը, որը 1996 թ. Ատլանտայի Ամառային օլիմպիական խաղերում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, նվաճեց ոսկե մեդալ հունահռոմեական ըմբշամարտի տղամարդկանց մինչև 52 կգ քաշային կարգում։ Դրանից հետո Նազարյանը տեղափոխվեց Բուլղարիա և այնտեղ 1997 թ-ին ստացավ քաղաքացիություն։ Հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո, Նազարյանը կարողացավ կրկին օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալ Սիդնեյի 2000 թ. Օլիմպիական խաղերում։ Նա ունի նաև մեկ օլիմպիական բրոնզե մեդալ (Աթենք 2004 թ.)։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն, Արմեն Նազարյանին երկու անգամ (1996 և 2003 թվականներին) հռչակել է «Տարվա լավագույն ըմբիշ»։

2015 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

12:55 17.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:49 17.06.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP