TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Բելգրադում հնչում է Հայաստանի հիմնը․ Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը

00:01 13.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը և պարգևատրման արարողությունը։ Տեսանյութը՝ այստեղ։

̰
Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական մենամարտը

23:28 12.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը։

̰
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի քառակի չեմպիոն

23:09 12.09.2022

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։ Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ […]

̰
Հայ թենիսիստի մեծ առաջընթացը. Կարեն Խաչանովը բարելավել է իր վարկանիշը 13 հորիզոնականով

18:11 12.09.2022

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը US Open-ի ավարտից հետո։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը նահանջել է 4-րդ հորիզոնական։ 19-ամյա իսպանացի Կարլոս Ալկարասը US Open-ում հաղթելուց հետո դարձել է աշխարհի նոր առաջին ռակետը և վարկանիշային աղյուսակի պատմության ամենաերիտասարդ առաջատարը։ US Open-ի եզրափակիչի մասնակից Կասպեր Ռուդը (Նորվեգիա) ATP-ի […]

̰
Էդիկը գերազանցեց Հենոյին․ Սպերցյանը՝ ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստն է

17:36 12.09.2022

Transfermarkt հեղինակավոր սպորտային պորտալը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքը։ Ամենաշատը բարձրացել են Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի (6-ից 9 միլիոն եվրո), Ռուսաստանի հավաքականի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի (15-ից 18 միլիոն եվրո) և «Լոկոմոտիվի» հարձակվող Վիլսոն Իսիդորի (3-ից 6 միլիոն եվրո) տրանսֆերային արժեքները: Նշենք, որ մինչ այդ Սպերցյանը տրանսֆերային արժեքով […]

̰
Լեգենդար Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/2 եզրափակիչ․ Ըմբշամարտի ԱԱ

16:37 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը։ Որակավորման փուլի գոտեմարտում Էդմոնը բացահայտ առավելությամբ հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Ջուստաս Պետրավիչուսին, ապա հաղթել է եգիպտացի Հատհեմ Մահմուդին,իսկ 1/4 եզրափակիչում առավելության է հասել ադրբեջանցի Մուրադ Մամադովի նկատմամբ։ Այսպիսով հայազգի ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի […]

̰
Հրաչյա Պողոսյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալի համար պայքարում կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ․ Ըմբշամարտի ԱԱ

15:43 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է ռումինացի Ռազվան Առնաուտին և երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հրաչյայի մրցակիցը ադրբեջանցի Թալեհ Մամադովն է։ Հայ ըմբիշը երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստիան Նադին, սակայն վերջինս հասել էր […]

̰
Դավիթ Օվասափյանն ու Գևորգ Ղարիբյանը պարտվեցին․ Ըմբշամարտի ԱԱ

15:25 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվեց իր երկրորդ գոտեմարտում։ Հայ ըմբիշը փայլուն էր մեկնարկել՝ տուշեով հաղթելով վրացի Պրիդոն Աբուլաձեին։ Երկրորդ գոտեմարտում, սակայն, Գևորգը զիջեց ղազախ ըմբիշին։ Այսօր մեկնարկեց նաև 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասափյանը: Մեր գերծանրքաշային ըմբիշն անհաջող հանդես եկավ մեկնարկային գոտեմարտում և […]

̰
Գևորգ Ղարիբյանը տուշեով փայլուն հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ․ Ըմբշամարտի ԱԱ

13:27 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը։ Հայ ըմբիշը փայլուն մեկնարկեց` հաղթելով Պրիդոն Աբուլաձեին։ Գևորգը 8-2 հաշվի ժամանակ տուշեով հաղթեց վրացի ըմբիշին։ Այսօր կմեկնարկի նաև 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասափյանը: Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի հավաքականն ունի 1 մեդալ: Երեկ երեկոյան բրոնզե […]

̰
Հայ երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

13:21 12.09.2022

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում, որին այս տարի մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ: Մեր մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո […]

̰
Ինձ ասացին, որ Իլարին այլ տղամարդկանց հետ է շփվում․  Ֆրանչեսկո Տոտիի սենսացիոն հայտարարությունը նախկին կնոջ մասին

12:57 12.09.2022

Լեգենդար Ֆրանչեսկո Տոտին պատմել է իր նախկին կնոջ՝ Իլարի Բլասիից բաժանման պատճառների մասին։ Զույգը միասին է ապրել 17 տարի։ Ըստ նախնական լուրերի՝ ամուսնալուծությունը տեղի է ունեցել Տոտիի դավաճանությունների պատճառով, սակայն նա հարցազրույցներից մեկում ասել է, որ իրականում հակառակն է եղել պատճառը։ «Ես տարբեր սենսացիաներ եմ կարդացել այս թեմայով, այդ թվում այն, որ ամեն ինչ եղել […]

̰
19-ամյա Կառլոս Ալկարասը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ

12:38 12.09.2022

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը US Open-2022-ում հաղթելուց հետո կդառնա աշխարհի առաջին ռակետը։ ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում Ալկարասը 4-րդից կտեղափոխվի 1-ին տեղ։ Այսպիսով, իսպանացին 19 տարեկան 4 ամսական հասակում կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ։ Կարլոսը կգերազանցի ավստրալացի Լեյթոն Հյուիթին, որը 21-րդ դարի սկզբին 20 տարեկան 9 ամսականում զբաղեցնում էր առաջին տեղը։ Աշխարհի երկրորդ ռակետը […]

̰
Կառլոս Ալկարասի փայլուն հաղթանակը US Open-ում

11:09 12.09.2022

Նյու-Յորքում ավարտվել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Իսպանիան ներկայացնող Կառլոս Ալկարասը 3 ժամ 23 րոպե տևած մրցախաղում 6-4, 2-6, 7-6, 6-3 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին՝ նվաճելով իր համար առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը: US Open-ի եզրափակիչում հաղթելու համար Ալկարասը կստանա 2,6 միլիոն դոլար մրցանակ և կվաստակի […]

̰
Արոնյանը միջինից ցածր ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը 9 մասնակիցների թվում. Սինկֆիլդի գավաթ

10:53 12.09.2022

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը, որը Grand Chess Tour-ի վերջին՝ 5-րդ փուլի մրցաշարն էր: Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 39-րդ քայլին ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը՝ արժանանալով 19750 դոլար պարգևավճարի: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը կիսել էր միավորը ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի, […]

̰
Հայազգի էլեգանտ կիսապաշտպանի՝ «Չելսի» տեղափոխվելը հնարավոր է իրականություն դառնա

09:54 12.09.2022

«Չելսին» դեռևս չի քննարկել անձնական պայմանագրի պայմանները Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ։ Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է «Чемпионат.com»-ը։ «Ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը դեռևս չի քննարկվել, բայց կողմերը մտածում են, որ դա խնդիր չի լինի։ Հիմա ակումբներն աշխատում են գումարի փոխանցումը հնարավոր դարձնելու և գործարքը պաշտոնապես հաստատելու ուղղությամբ։ Բանակցային գործընթացը շարունակվում է»,- գրում […]

̰
Արթուր Ալեքսանյանը այսօր կպայքարի ոսկու համար, մրցագորգ դուրս կգան ևս 3 հայ ըմբիշներ

09:32 12.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգան վերջին 2 քաշային կարգերի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գևորգ Ղարիբյանը, իսկ 130 կգ քաշային կարգում՝ Դավիթ Օվասափյանը: Հիշեցնենք, որ առայժմ Հայաստանի հավաքականը ունի 1 մեդալ: Երեկ երեկոյան բրոնզե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Այսօր Հրաչյա Պողոսյանը կանցկացնի […]

̰
Մարիամ Մկրտչյանը բացառիկ ցուցանիշով Աշխարհի առաջնության առաջատարն է

09:16 12.09.2022

Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում վստահ ելույթներով հիացնում է Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը ուղղակի անկասելի է: Նա տոնել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Մարիամը սպիտակներով 52-րդ քայլին պարտության է մատնել ղազախ Լիա Կուրմանգալիևային: Մկրտչյանը 6 միավորով շարունակում է միանձնյա […]

̰
Անդրե Չալըշըրը օգնել է իր թիմին հաղթանակ տանել

09:10 12.09.2022

Դանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրխուսին»։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Սիլկեբորգի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը։ Այս խաղից հետո «Սիլկեբորգը» 16 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Նորշելանդին» Չալըշըրի թիմը զիջում է 4 միավոր։ Հիշեցնենք՝ Անդրե Չալըշըրը իր նորամուտը նշել է Շվեդիայի […]

̰
Բալեկյանի «Բոկա Խունիորսը» արգենտինական Սուպերկլասիկոյում հաղթել է «Ռիվեր Փլեյթին»

08:49 12.09.2022

Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացավ արգենտինական Սուպերկլասիկոն․ «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռիվեր Փլեյթին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով․ 65-րդ րոպեին աչքի ընկավ Բենեդետոն։ «Բոկա Խունիորսի» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 65-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» իր ակտիվում ունի 32 միավոր […]

̰
Իտալիայի վոլեյբոլի հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

08:18 12.09.2022

Իտալիայի վոլեյբոլի հավաքականը դարձավ 2022 թվականի տղամարդկանց Աշխարհի առաջնության չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Լեհաստանի ընտրանուն։ Կատովիցեում կայացած եզրափակիչ խաղն ավարտվել է 3-1 հաշվով (22:25, 25:21, 25:18, 25:20): Մրցաշարի բրոնզե մեդալակիրները բրազիլացիներն են, ովքեր հաղթել են Սլովենիայի հավաքականին (3-1): Բրազիլիայի հավաքականը 21-րդ դարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ․ նախորդ հինգ մրցաշարերում բրազիլացիները խաղացել էին […]

̰
Գևորգ Հարությունյանը` միջազգային մրցաշարի հաղթող

23:05 11.09.2022

Չելյաբինսկում անցկացված Իգոր Կուռնոսովի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարում գերազանց ելույթ ունեցավ Գևորգ Հարությունյանը՝ 11 պարտիաներում վաստակած 9,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը պարգևատրվեց 160 հազար ռուբլով: Հարությունյանը մրցաշարում 8 անընդմեջ հաղթանակ տարավ, այնուհետ նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնու, ղազախ Առուստանբեկ Ուրազաևի և ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նշված 3 շախմատիստները 8,5-ական միավորով […]

̰
Բիչախչյանի «Պոգոնը» ոչ-ոքի է խաղացել

22:37 11.09.2022

Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության 9-րդ տուրում «Պոգոնը» Շչեցինում ընդունել էր «Լեխ Պոզնանին» և պարտությունից փրկվել է ավելացված 8-րդ րոպեին։ Գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2: Դաշտի տերերը խաղի հաշիվը բացել են 8-րդ րոպեին կիսապաշտպան Սեբաստիան Կովալչիկի գոլի շնորհիվ, սակայն հյուրերը 20-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը, ապա՝ 48-րդ րոպեին առաջ անցել: Աչքի են ընկել Միքայել Իսհակը և Միխալ Սկորասը։ […]

̰
Աշխարհի առաջին ռակետը նվաճեց US Open-ի հաղթողի կոչումը

22:19 11.09.2022

Լեհ թենիսիտուհի Իգա Շվյոնտեկը նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը կանանց մենախաղում։ Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ և հաղթեց երկու սեթում 6:2, 7:6 (7:5) հաշվով։ Պայքարը տևեց 1 ժամ 45 րոպե։ Շվյոնտեկն առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը և կստանա 2,6 միլիոն դոլար մրցանակային գումար և 2000 […]

̰
Մալխաս Ամոյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար. ըմբշամարտի ԱԱ

21:55 11.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկից հետո, փայլուն հանդես եկավ Մալխաս Ամոյանը: Հիշեցնենք, հայաստանցի ըմբիշը երեկ հավասար պայքարում 3-3 հաշվով զիջել էր հունգարացի Զոլտան Լևային: Վերջինս, սակայն, հասել էր եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Մալխասին պայքարելու բրոնզե մեդալի համար: Նախ Մալխասը այսօր 3 հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտերում: Մալխասը առավելության հասավ վրացի […]

̰
Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի. ըմբշամարտի ԱԱ

21:51 11.09.2022

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել: Հայ ըմբիշը երկու հաղթանակից հետո, քառորդ եզրափակիչում, զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստիան Նադին, սակայն վերջինս հասել է եզրափակիչ: Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-2 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի […]

̰
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ

21:18 11.09.2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ: Հիշեցնենք, Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում […]

̰
Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

21:01 11.09.2022

Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։ Հիշեցնենք, որ քառորդ […]

̰
Մարիամ Մկրտչյանը շարունակում է փայլել շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունում

18:30 11.09.2022

Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթներն է շարունակում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սևերով 64-րդ քայլին պարտության մատնելով մոնղոլ Բաթ-Էրդենե Մունգունզուլին, ով վարկանիշով առաջինն է այս մրցաշարում: Մկրտչյանը 5 հնարավորից ունի 5 միավոր ու […]

̰
Հրաչյա Պողոսյանը չկարողացավ դուրս գալ 1/2 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

18:07 11.09.2022

Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչում նա զիջեց սերբ Սեբաստիան Նադին: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում նա 5-2 հաշվով հաղթանակի էր հասել ճապոնացի Ռիուտո Իկեդայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին: Հիշեցնենք նաև, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել 97 […]

̰
Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց և նահանջեց մրցաշարային աղյուսակի վերջնամաս. Սինկֆիլդի գավաթ

18:00 11.09.2022

Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը: Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, որը ներկայացնում ԱՄՆ-ը, սպիտակներով 52-րդ քայլին պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Դա մրցաշարում Արոնյանի 2-րդ պարտությունն էր: Լևոնը վաստակած 3 միավորով Հանս Նիմանի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին անդամը ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս […]

̰
BACK_TO_TOP