14:06 09.08.2022
Մյունխենում օգոստոսի 11-21-ը կկայանա Եվրոպայի համալիր առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը: Մեր երկրի պատվիրակները նույնպես հանդես կգան այդ ստուգատեսում: Ծրագրում ընդգրկված մարզաձևերում կխաղարկվեն Եվրոպայի առաջնությունների մեդալներ: Առաջնության 11 օրերի ընթացքում շուրջ 4800 մարզիկ-մարզուհիներ 9 մարզաձևերում կպայքարեն մեդալների […]
13:46 09.08.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձավ 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր տղաները վերջին տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեցին իսպանացիներին և վաստակեցին 19 միավոր: Սակայն ուզբեկ շախմատիստները, որոնք կիսում էին 1-2 տեղերը մեր ընտրանու հետ, բայց լրացուցիչ գործակիցներով առաջինն էին, նույնպես հաղթանակ տարան և վաստակեցին դարձյալ 19 միավոր: Այս դեպքում ևս Ուզբեկստանի հավաքականը շրջանցեց […]
13:39 09.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին տուրում առաջատարները՝ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները, հաղթեցին իրենց մրցակիցներին։ Խաղի արդյունքների մասին ֆեյսբուքյան էջում կիսվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Հաղթական միավորը թիմին բերեց մեր առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը։ Ուզբեկստանի շախմատիստներն էլ նույն հաշվով հաղթեցին Նիդերլանդների թիմին։ Այսպիսով, […]
13:16 09.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Իսպանիայի ընտրանու հետ և հաղթեց 2,5-1,5: Մեր հավաքականում հաղթանակ տարավ Գաբրիել Սարգսյանը, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին: Հայաստանի հավաքականը ընթացիկ առաջատարն է: Տուրի մյուս հանդիպումները դեռ չեն ավարտվել:
13:15 09.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն: Մեր հավաքականին մեկական միավորներ բերեցին Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Սուսաննա Գաբոյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի իսկ Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց: Այսպիսով մեր հավաքականը տանելով 8 հաղթանակ և կրելով 3 պարտություն՝ հավաքեց 16 միավոր: Թե […]
12:51 09.08.2022
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Տորոնտոյում ընթացող WTA-1000 մրցաշարի մեկնարկում 6։3, 6։4 հաշվով հաղթել է իսպանուհի Նուրիա Պարրիզաս-Դիասին։ Լեգենդար ամերիկուհու համար այս հաղթանակը 35-րդն էր Canadian Open-ում, որը բացարձակ ռեկորդ է կանանց շրջանում: Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է 4 օլիմպիական ոսկե մեդալ, որոնցից մեկը մենախաղում և 3-ը՝ զուգախաղում: Գործող և կին, և տղամարդ թենիսիստների շրջանում […]
12:29 09.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի ընտրանու դեմ հաղթանակին ու Օլիմպիադայում հաղթելու շանսերին․ «Ադրբեջանի հետ խաղերը միշտ շատ նյարդային են լինում, քանի որ շատ ուժեղ թիմ է, անգամ առանց Ռաջաբովի։ Խաղի սկիզբը լավ դասավորվեց մեզ համար, քանի որ Մամեդյարովը սխալ թույլ տվեց սկզբնախաղում։ […]
23:59 08.08.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լիոնել Մեսսիին ակումբ վերադարձնելու հույսեր ունի։ Լրագրող Խավի Կամպոսի տեղեկություններով՝ Լապորտան այժմ բանակցություններ է վարում արգենտինացու ներկայացուցիչների հետ՝ 2023 թվականին նրա՝ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Նա կատալոնացիների կազմում հանդես է եկել 2006 թվականից։
23:43 08.08.2022
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 1-ին տուրում «Վեսթ Հեմին» 2-0 հաշվով հաղթելուց հետո արձագանքել է հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։ Նորվեգացին դուբլի հեղինակ էր դարձել Պրեմիեր լիգայում իր նորամուտի խաղում և խաղից հետո ասել էր, որ պետք է երրորդ գոլը խփեր ու կշարունակի աշխատել իր արդյունավետության վրա։ «Լավ է, ինձ դուր է գալիս դա: […]
23:35 08.08.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել ֆուտբոլի Պերուի առաջնությունում։ 6-րդ տուրում «Սպորտ Բոյզը» 2։2 հաշվով է ավարտել «Դեպորտիվո Մունիցիպալի» դեմ արտագնա հանդիպումը։ 36-ամյա Գևգեոզյանը 77-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ 6-րդ տուրից հետո Մաուրո Գևգեոզյանը 6 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Գևգեոզյանն այս տարի պերուական «Կարլոս Մանուչիից» տեղափոխվել […]
23:15 08.08.2022
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպման մասին: Բելգրադում Հայաստանի չեմպիոնը զիջել էր 0-5 հաշվով: «Վաղը դժվար խաղ է լինելու, 4 կորուստ ունենք: Անուններ չեմ տա՝ մրցակցի գործը չհեշտացնելու համար: Այս տարի շատ խաղեր ենք հաղթել, սակայն 0-5 հաշվով […]
23:09 08.08.2022
Ֆուտբոլի կանանց Անգլիայի Մ18 հավաքականի նախկին խաղացող Մարիա Էդվարդսը տեղափոխվել է գերմանական «Էսեն» ակումբ: «Ստորագրելով իմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ տեղափոխվել եմ «Էսեն» ակումբ: Ուրախությամբ եմ ընդունել այս նոր մարտահրավերը»,- գրել է 19-ամյա հայ ֆուտբոլիստուհին ինստագրամյան էջում: Մինչև «Էսեն» տեղափոխությունը Մարիան ելույթ էր ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» Մ21 թիմում: Նախորդ տարի «Հաուելի» դեմ ընկերական խաղում հայ ֆուտբոլիստուհին […]
22:51 08.08.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» վաղը Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Այսօր կայացել է սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի նախախաղային ասուլիսը: «Իհարկե մեր խփած գոլերում դեր խաղացին «Փյունիկի» ֆուտբոլիստների անհատական սխալները, բայց կարծում եմ մեծ դեր խաղացին նաև մեր խաղացողների գրագետ հակագրոհները: Առաջին խաղի համեմատ երկու խաղացող […]
22:34 08.08.2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Շիրակին»։ 8-րդ րոպեին հաշիվը բացել է Մաքսիմ Մայրովիչը։ 71-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Դմիտրո Խլյոբասը։ «Ուրարտուն» 6 միավորով երկրորդ տեղում է։ «Ալաշկերտը» նույնքան միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» 3 միավորով 6-րդ տեղում է։
22:16 08.08.2022
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 17 միավորով կիսում է 1-2 տեղերը Ուզբեկստանի ընտրանու հետ: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է: Վերջին տուրում մեր հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ: Այսօրվա պարտությունից հետո մեր կանանց հավաքականը 18-րդ տեղում է և զրկվել է մրցանակային տեղի համար պայքարելու […]
21:51 08.08.2022
Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 3:0 հաշվով հաղթել է «Սկալիցային»: Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում փոխարինման է մտել 40-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 8 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: 4-րդ տուրից հետո «Սլովանը» Սլովակիայի առաջնության առաջատարն է:
21:35 08.08.2022
«Բարսելոնան» ընկերական խաղում 6-0 հաշվով հաղթել է մեքսիկական «Պումասին»։ Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Պեդրիի փոխանցումից հետո հաշիվը բացել է կատալոնացիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ Երկու րոպե անց Լևանդովսկու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Պեդրին, իսկ ևս 5 րոպե անց Դեմբելեն խփել է 3-րդ գոլը։ 19-րդ րոպեին Լևանդովսկիի ևս մեկ […]
21:15 08.08.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի հարձակվող Մարտին Բրայթվայթի և պաշտպան Սամուել Ումտիտիի ապագային: «Բրայթվայթը և Ումտիտին հասկացան, որ հիմա ճիշտը մեկ այլ թիմի կազմում խաղալն է: Եկել է պահը, որ նրանք պետք է քայլ առաջ կատարեն»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում TV3-ը: 31-ամյա Բրայթվայթը 2020 թվականի փետրվարին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: 57 խաղերում Բրայթվայթը […]
20:22 08.08.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշների հերթական աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ Կարեն Խաչանովը զիջել է դիրքերը։ 1395 վարկանիշային միավոր ունեցող 26-ամյա թենիսիստը 24-րդից նահանջել է 28-րդ հորիզոնական։ Աղյուսակի առաջին տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն. իտալացի Յանիկ Սիները տեղափոխվել է 12-րդ տեղ, իսկ լեհ Հուբերտ Հուրկաչը […]
19:45 08.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ և ցավալի պարտություն կրեց: Մեր աղջիկները՝ Էլինա Դանիեյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտոթյուններ կրեցին, ասպիսով զիջելով մրցակցին չոր՝ 0-4 հաշվով: Այս պարտությունից հետո մեր կանանց հավաքականը գործնականում կորցրեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը:
19:41 08.08.2022
Արկադի Դվորկովիչը վերընտրվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նախագահի ընտրությունը կայացել է Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի կոնգրեսում։ Ռուսաստանցին ստացել է 157 ձայն։ Մյուս թեկնածուն էր ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցը, որը հավաքել է 16 ձայն։ ՖԻԴԵ-ի փոխնախագահ է ընտրվել շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը։ Արկադի Դվորկովիչը 2018 […]
19:30 08.08.2022
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում «Քյոլնը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է ուժեղագույնների լիգա վերադարձած Գելզենկիրխենի «Շալկեին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի կազմում փոխարինման է մտել 61-րդ րոպեին ու 1 րոպե անց մասնակցել է գոլային գրոհին: Ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը Քյոլն քաղաքը ներկայացնող թիմի կազմում անցկացրել է 2 պաշտոնական խաղ ու կատարել 1 գոլային փոխանցում:
19:15 08.08.2022
Հայաստանի առաջատար լողորդներից Արթուր Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում ընթացող Բանակայինների 3-րդ համաշխարհային խաղերում: Հայ մարզիկն առաջին տեղն է գրավել բատերֆլյայ ոճով 100 մետր լողի մրցումներում։ Նա մրցատարածությունը հաղթահարել է 55,09 վայրկյանում։ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող Խաղերի ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև՝ վոլեյբոլ, աթլետիկա, ամառային բիաթլոն, միջազգային […]
19:03 08.08.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը EBU-ի միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի, տեղեկացնում է Sport24-ը: Ավանեսյանը սեպտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայում կմենամարտի Իսպանիան ներկայացնող Յոն Միգեսի հետ: Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 32 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Յոն Միգեսը 16 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթել է:
18:44 08.08.2022
2026 թվականին շախմատի Համաշխարհային օլիմպիադան կկայանա Ուզբեկստանում՝ Տաշքենդում կամ Սամարկանդում։ Որոշումը կայացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գլխավոր ասամբլեայում, որն անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարը հյուրընկալելուն հավակնում էին նաև Լեհաստանն ու Զամբիան։ Հիշեցնենք, որ 2024 թվականին Օլիմպիադան կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։
18:26 08.08.2022
Հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024թ․ առաջնության հիմնական փուլում։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Խաղացանկը հետևյալն է՝ 17․09․2022 – Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան 08․10․2022 – Հայաստան – Չեխիա 12․10․2022 – Չեխիա – Հայաստան 03․03․2023 – Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա։ Սեպտեմբերի 17-ին նախատեսված Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Զենիցա […]
18:14 08.08.2022
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ՝ 3-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջաթ Աբասովին։ Մյուս 2 պարտիաներում հաղթող չեղավ։ Հրանտ Մելքումյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ, իսկ […]
17:59 08.08.2022
Հայաստանի լողի հավաքականը վաղը 4 մարզիկով կմեկնի Հռոմ, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանը կներկայացնի 2 մարզիկ և 2 մարզուհի: Անհատական պայքարից բացի Արթուր Բարսեղյան – Վլադիմիր Մամիկոնյան – Վարսենիկ Մանուչարյան և Անի Պողոսյան քառյակը հանդես կգա նաև թիմային խառը 4×100 մ համալիր փոխանցալողում:
17:51 08.08.2022
Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ն ու Եվրոպա լիգայի գավաթակիր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ն օգոստոսի 10-ին Հելսինկիի «Օլիմպիական» ստադիոնում կվիճարկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հայտնի են թիմերի հայտացուցակներն ու խաղի մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Ռեալի» հայտացուցակը. Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին։ Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալյեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի։ […]
16:46 08.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արմեն Գյոզալյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի՝ «Armenia Fund»-ի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Վերջերս «Armenia Fund»-ի ջանքերով ԱՄՆ-ում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում իրականացված […]