TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Աշխարհի չեմպիոն հռչակված և մեդալներ նվաճած հայ հրաձիգները վերադարձել են հայրենիք

18:22 11.08.2022

Հրաձգության Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքից, որտեղ օգոստոսի 1-9-ը մասնակցել էր աշխարհի առաջնությանը և նվաճել 4 մեդալ: Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյանը (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց) և Արուսյակ Գրիգորյանը (խառը վազք 10մ, 20+20 կրակոց) դարձել էին բրոնզե մեդալակիր։ Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել էր աշխարհի երիտասարդական […]

̰
Հայտնի է «Փյունիկ» – «Շերիֆ» խաղերի ժամանակացույցը

17:41 11.08.2022

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի և Մոլդովայի չեմպիոնները՝ Երևանի «Փյունիկը» և Տիրասպոլի «Շերիֆը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղը կանցկացնեն օգոստոսի 18-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթ անց՝ Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Հայաստանի ժամանակով 21:00-ին: Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա […]

̰
Կարեն Խաչանովը պարտվել է Մարին Չիլիչին. Մոնրեալի ATP Masters 1000

17:32 11.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին և դուրս մնացել հետագա պայքարից։ 1 ժամ և 26 րոպե տևած պայքարում հայ թենիստիստը պարտություն է կրել 3-6, 2-6 հաշվով: Մոնրեալի մրցաշարի երրորդ շրջանում Մարին Չիլիչը կխաղա ամերիկացի Թոմի Փոլի հետ։

̰
Մխիթարյանը տարբեր ժամանակահատվածներում մերժել է ռուսական բազմաթիվ ակումբների

17:16 11.08.2022

Միլանի «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը տարբեր ժամանակահատվածներում մերժել է ռուսական մի շարք ակումբների: Այդ մասին հայտնել է նախկին ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը։ «Տարբեր ժամանակահատվածներում նա Ռուսաստանում կարիերան շարունակելու համար տարբերակներ է ունեցել։ Ե՛վ «Սպարտակը», և՛ «Անժին», երբ այնտեղ խաղում էին բոլոր աստղերը, և՛ «Կրասնոդարը» միշտ հետաքրքրություն են ցուցաբերել Մխիթարյանի նկատմամբ։ «Զենիթը» վերջերս մի քանի անգամ […]

̰
Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

17:05 11.08.2022

Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը օգոստոսի 16-ին կմեկնի Մոլդովա, որտեղ օգոստոսի 18-ին և 20-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի Մ-17 թիմի հետ։ Մինչ այդ մեր հավաքականը մեկշաբաթյա մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

̰
«Բարսելոնայի» նորեկներից երկուսը կարող են հեռանալ թիմից, քանի որ ակումբը դեռևս չի կարողանում գրանցել նրանց

16:52 11.08.2022

«Բարսելոնայի» նորեկներից երկուսը կարող են հեռանալ թիմից: Խոսքը դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի և իվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի մասին է, որոնք այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում են տեղափոխվել կատալոնական ակումբ: «Բարսելոնան» դեռևս չի կարողանում գրանցել նորեկներին: ESPN-ի հաղորդմամբ՝ Քրիստենսենն ու Կեսիեն հույս ունեն, որ «Բարսելոնան» կհաջողի գրանցումը: Կատալոնացիները դեռևս պետք է թեթևացնեն աշխատավարձերի բյուջեն, որպեսզի կարողանան […]

̰
Մխիթարյանի և թիմակիցների արտագնա խաղերի մարզաշապիկը նոր մրցաշրջանի համար

16:43 11.08.2022

«Ինտերը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղերի մարզաշապիկը։ Շապիկը տպված է աշխարհի քարտեզի տեսքով, սպիտակ և կանաչ գույներով է: «Մենք ողջունում ենք խաղացողներին ամբողջ աշխարհից: Մեր ընտանիքը մեծանում է, մեր եղբայրներն ու քույրերը կիսում են ընդհանուր արժեքները: Կարևոր չէ, թե որտեղից են նրանք գալիս»,- ասվում է միլանյան ակումբի հայտարարության մեջ։

̰
Աշխարհի առաջին ռակետը պարտվել է Նիկ Կիրյոսին

16:28 11.08.2022

Ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մոնրեալի Մասթերսի երկրորդ շրջանում պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին: Մրցակիցները կորտում անցկացրել են ուղիղ 2 ժամ։ Մեդվեդևը մրցաշարում իր առաջին խաղում պարտություն է կրել երեք սեթում՝ 7:6, 4:6, 2:6 հաշվով։ Հաջորդ տուրում Կիրյոսը կխաղա Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ալեքս Դե Մինաուր (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։

̰
Երբ մադրիդցիները խաղում են եզրափակչում, սովորաբար հաղթում են. Տիբո Կուրտուա

16:22 11.08.2022

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով. «Մենք շատ բարձր որակի խաղ ցուցադրեցինք: Երեք եզրափակիչներում մենք կարողացանք պաշտպանել մեր դարպասը։ Երբ մադրիդցիները խաղում են եզրափակչում, սովորաբար հաղթում են այն: Ուստի «Ռեալը» համարվում է մեծագույն ակումբը»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

̰
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նոր ռեկորդ է սահմանել

16:00 11.08.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում: 63-ամյա իտալացին նվաճեց իր չորրորդ Սուպերգավաթը՝ 2:0 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Անչելոտին այս մրցաշարում հաղթանակների քանակով գերազանցեց Խոսեպ Գվարդիոլային, ով երեք հաղթանակ ունի։ Անչելոտին երկու անգամ հաղթել է Եվրոպայի Սուպերգավաթը «Միլանի» հետ (2003, 2007) և երկու անգամ «Ռեալի» հետ (2014, 2022)։

̰
Մոուրինյոն չի ուզում կորցնել  Զանիոլոյին

14:40 11.08.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է արտահայտվել կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի՝ «Տոտենհեմ» տեղափոխվելուն։ Il Corriere dello Sport-ը հայտնում է, որ ակումբները համաձայնության են եկել 42 միլիոն ֆունտ ստեռլինգ տրանսֆերային գործարքի շուրջ, սակայն Մոուրինյոն միջամտել է գործարքին: Ձանիոլոն հռոմյան թիմում հանդես է գալիս 2018 թվականից:

̰
Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

14:03 11.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին երկրորդ ոսկե մեդալը գրանցվեց: Մ17 տարեկան աղջիկների մրցապայքարում փայլուն հանդես եկավ գյումրեցի ծանրորդուհի, 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: Նա երկամարտի 167կգ (73+94) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գյումրեցի մարզուհին արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները և նվաճեց նաև երկու փոքր ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ երեկ ԵԱ պատանեկան առաջնության […]

̰
Բենզեման աշխարհի ամենակարևոր, ամենաառանցքային ֆուտբոլիստն է. Անչելոտի

14:00 11.08.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում տարած հաղթանակին և թիմի ֆուտբոլիստների խաղին: «Ալաբայի գոլից հետո մենք շատ լավ էինք վերահսկում իրավիճակը: Երեք եզրափակիչներում անընդմեջ մենք գոլ բաց չենք թողնում. սա ինձ համար առանձնահատուկ փաստ է: Կարծում եմ՝ իմ մարզչական կարիերայի ամբողջ ընթացքում թիմի հանդերձարանում ամենաառողջ մթնոլորտը հիմա ունեմ՝ հաշվի առնելով […]

̰
Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» կազմում

13:23 11.08.2022

«Ինտերը» նախամրցաշրջանային փուլի վերջին հանդիպումն է անցկացրել։ Թիմը մարզումային խաղում մրցել է «Սանտանջելոյի» հետ և հաղթել 11։0 հաշվով։ Գնդակներից մեկը իր հաշվին է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք՝ նա «Ինտեր» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Միլանյան թիմն A Սերիայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին՝ հյուրընկալվելով առաջնության նորեկ «Լեչեին»։

̰
Անհավանական վիճակագրություն. ԱՊԼ-ում «Չելսիի» հարձակվողն իր գոլերի ուղիղ կեսը խփել է մեկ թիմի դեմ խաղերում

13:00 11.08.2022

Հարձակվող Տիմո Վերները, ով «Չելսիից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», անգլիական խաղադաշտերում լիովին չբացահայտեց իր գոլային տաղանդը, սակայն աչքի ընկավ անհավանական ցուցանիշով: «Չելսիում» երկու տարվա ընթացքում գերմանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ 10 գոլից 5-ը` ուղիղ 50%-ը, նա խփվել է «Սաութհեմփթոնի» դարպասը: Երեքշաբթի օրը պաշտոնապես հաստատվեց Վերների վերադարձը «ՌԲ Լայպցիգ»։ Տրանսֆերը գերմանական […]

̰
«Ռեալը» 5-րդ անգամ տիրացավ  ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին

12:49 11.08.2022

Մադրիդի «Ռեալը», 2:0 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը՝ կրկնելով մրցաշարի ռեկորդը: Խաղի 37-րդ րոպեին Կազեմիրոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիդ Ալաբան: 65-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բենզեման: Հինգ անգամ այս գավաթը նախկինում նվաճել են «Միլանը» և «Բարսելոնան»: Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» դարձավ երրորդ ակումբը, որը հինգ անգամ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են, որ Ռոնալդուն հեռանա թիմից

23:51 10.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ ֆուտբոլիստներ ցանկանում են, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա թիմից, հայտնում է The Sun-ը: Հրատարակության համաձայն՝ թիմում շատերը ուզում են, որ պորտուգալացին հեռանա և հանգուցալուծվի այլ թիմ նրա հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը։ Ֆուտբոլիստների շրջանում աճում է դժգոհությունը հարձակվողի՝ ղեկավարության նկատմամբ վերաբերմունքից։ Աղբյուրը նաև նշում է, որ Ռոնալդուն ջենթլմենական պայմանավորվածություն է ունեցել ակումբի […]

̰
Լևանդովսկին չի ցանկանում ՉԼ-ի խմբային փուլում հանդիպել իր նախկին թիմի հետ

23:37 10.08.2022

Ռոբերտ Լևանդովսկին, ով այս ամառ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», խոստովանել է, որ չէր ցանկանա մյունխենյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդիպել։ «Ո’չ… Պարտադիր չէ, որ դա լինի խմբային փուլում: Դեռ վաղ է, ինձ համար դա անսովոր զգացողություն կլինի։ Խնդրում եմ, միայն ոչ «Բավարիան».․․ Ինչպե՞ս կդիմավորեն ինձ երկրպագուները Մյունխենու՞մ, չգիտեմ․․․ հուսով եմ, որ լավ: […]

̰
«Այաքսի» ֆուտբոլիստը ավազակային հարձակման հետևանքով վնասվածք է ստացել

23:25 10.08.2022

Ամստերդանի «Այաքսի» սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչն ավազակային հարձակման հետևանքով թեթև վնասվածք է ստացել, հայտնում է Parool-ը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Սաղավարտներով երկու տղամարդ Տադիչին սպասել են նրա տան մոտ, Ամստերդամում: Նրանք հարձակվել են խաղացողի վրա, երբ նա դուրս է եկել մեքենայից։ Ծեծկռտուք է սկսվել, Տադիչին […]

̰
Իբրահիմովիչի որդիները ևս կխաղան «Միլանում»

23:18 10.08.2022

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդիները կխաղան իտալական ակումբի երիտասարդական թիմերում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ավագ որդին՝ Մաքսիմիլիանը, ով 15 տարեկան է, կխաղա միլանյան ակումբի մինչև 17 տարեկանների թիմում։: Իսկ կրտսեր որդին՝ 14 ամյա Վինսենթը, հանդես կգա մինչև 15 տարեկանների թիմում։ Հիշեցնենք, որ հուլիսին 40-ամյա Իբրահիմովիչը երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2023 թվականի հունիսի վերջը։

̰
Պիկեն «Բարսելոնային» օգնելու համար հրաժարվել է մեկ տարվա աշխատավարձից

23:07 10.08.2022

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպմանը համաձայնել է հնարավորինս օգնել թիմին։ Ըստ AS-ի՝ ֆուտբոլիստը ֆինանսական լուրջ զիջումների է գնացել․ Պիկեն մեկ մրցաշրջան կանցկացնի «Բարսելոնայի» կազմում առանց աշխատավարձի։ Սակայն նա որոշակի գումար կստանա․ դրանք կլինեն բոնուսային վճարումներ անհատական ​​հաջողության և թիմային արդյունքների համար: Լապորտան ակնկալում է, որ մյուս խաղացողները կհետևեն Պիկեի օրինակին: […]

̰
Ինդոնեզիայի նոր կառուցվող մայրաքաղաքը՝ Նուսանտարան կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը

22:57 10.08.2022

Կառուցվող Նուսանտարա քաղաքը, որն ապագայում կդառնա Ինդոնեզիայի մայրաքաղաքը, կարող է ընդունել 2036 թվականի Օլիմպիական խաղերը։ Այս մասին հայտնում է Inside the games-ը։ Հրատարակությունը փոխանցում է Ինդոնեզիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների խոսքերը: «Մենք ողջունում ենք Օլիմպիական խաղերի հայտ ներկայացնելու նախագահի հրահանգը: Մենք կընդունենք այս մարտահրավերը և ջանասիրաբար կաշխատենք՝ դառնալու ԱՍԵԱՆ-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) առաջին երկիրը, որը […]

̰
Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատիստները վերադարձան հայրենիք

22:53 10.08.2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը այսօր վերադարձել է հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքվածները մեծ շուքով են դիմավորել տղաներին: Նրանք էլ կիսվել են իրենց տպավորություններով ու խոսել օլիմպիադայի արծաթե մեդալը նվաճելու համար անցած ճանապարհի մասին: Սա հայկական սպորտի վերջին տարիների ամենավառ սենսացիան էր ու անակնկալը՝ այսպես է տղաների հաղաթանակը բնութագրել […]

̰
Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով՝ գրավեն երկրորդ տեղը. Արման Փաշիկյան

22:50 10.08.2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոն հռչակված շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը Հայաստան վերադառնալուց հետո կիսվել է տպավորություններով: «Միանշանակ, հավաքականը շատ լավ ելույթ է ունեցել: Կարող եմ ասել, որ դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով՝ գրավեն երկրորդ տեղը: Եղել են դեպքեր, որ ավելի քիչ միավորներով դարձել են օլիմպիական չեմպիոն: […]

̰
Խաչանովը պարտվել է զուգախաղում, սակայն կշարունակի պայքարը մենախաղում. Մոնրեալի ATP Masters 1000

22:12 10.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը դուրս են մնացել թենիսի Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի զուգախաղի պայքարից: 1/16 եզրափակիչում զույգը պարտվել է հնդիկ Ռոհան Բոպանային և հոլանդացի Մատվե Միդելկոպին։ Զուգախաղի 1/8 եզրափակիչում Բոպանան և Միդելկոպը կխաղան լեհ թենիսիստներ Յան Զելինսկիի և Հուբերտ Հուրկաչի հետ։ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մոնրեալի մրցաշարի […]

̰
ԱԱ-2022-ի մեկնարկի օրը հնարավոր է փոխվի

21:49 10.08.2022

ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկի օրը, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպությունը քննարկում է մրցաշարի ժամանակացույցի փոփոխությունը։ Նշվում է, որ Աշխարհի առաջնության մեկնարկը կարող է տեղի ունենալ մեկ օր շուտ։ Այդ դեպքում Քաթարի և Էկվադորի հավաքականների մեկնարկային հանդիպումը կկայանա ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ 20-ին։ Որոշումը պետք է կայացվի […]

̰
Գյումրեցի պատանի ծանրորդը գերազանցել է թուրք մրցակիցներին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն

21:23 10.08.2022

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցեց Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան, 49 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Միքայել Չոլակյանը, որի անձնական մարզիչը հայտնի ծանրորդ Ալեքսան Կարապետյանն է: Միքայելը հռչակվել է չեմպիոն՝ երկամարտի 182 (81+101) կգ ցուցանիշով: Նա հաջողությամբ կատարել է բոլոր 6 մոտեցումները և գերազանցել է թուրք մրցակիցներին, […]

̰
Տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ, շատ մրցակիցների էլ. ՀՀ 3-րդ նախագահը՝ հայ շախմատիստների ելույթի մասին

20:59 10.08.2022

Այսօր Հայաստան են ժամանել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները, ովքեր մասնակցում էին ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադային: Փոխչեմպիոններին դիմավորելու էր գնացել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: «Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր […]

̰
«Բարսելոնան» ծրագրում է խանութ բացել Մադրիդում

19:53 10.08.2022

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ակումբային խանութ բացել Մադրիդում։ Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից անմիջապես առաջ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է այս շաբաթ։ «Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։

̰
Հայտնի են ՉԼ որակավորման փուլի փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

19:37 10.08.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան որակավորման փուլի փլեյ-օֆֆի բոլոր վեց զույգերը։ Դրանք հետևյալն են՝ «Բոդո-Գլիմտ» – «Դինամո» Զագրեբ «Մաքքաբի» Հայֆա – «Ցրվենա Զվեզդա» «Կոպենհագեն» – «Տրաբզոնսպոր» «Դինամո» Կիև – «Բենֆիկա» «Քարաբագ» – «Վիկտորիա» Պլզեն «Ռեյնջերս» – ՊՍՎ Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-17-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 23-24-ին։

̰
BACK_TO_TOP