15:50 08.08.2022
Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: ինչպես արդեն տեղեկացրել ենք Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևից մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ […]
15:45 08.08.2022
Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվել է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ի դեմս եռացատկորդ Գոռ Հովակիմյանի և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանի: Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավել է 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկել 15,20 մետր […]
12:50 08.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ: Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի […]
20:04 07.08.2022
«Զիմբրուի» հոլանդացի պաշտպան ուշագնաց է եղել Մոլդովայի առաջնության «Դինամո-Ավտո»-ի դեմ խաղում։ Այս մասին հայտնում է ակումբի կայքը։ Մոլդովական ակումբի 27-ամյա պաշտպանը բախվել է մրցակցի դարպասապահին, ինչի պատճառով կորցրել է գիտակցությունը։ Ֆուտբոլիստին բուժօգնություն է ցուցաբերվել՝ նրան տեղափոխել են Քիշնևի հիվանդանոցներից մեկը։ «Զիմբրուն » հայտնել է, որ Իպերենի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Վան Իպերենը գրեթե ողջ կարիերան […]
23:55 06.08.2022
Օգոստոսի 6-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նոա»-«Լեռնային Արցախ»՝ 0:1 (0:0) Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Մարվին Պերեա, 89 «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 2:0 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտեմ Գասպարյան Գոլերը՝ Բլադիմիր Դիաս, 56, Սարգիս Մեթոյան, 89
20:00 06.08.2022
Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալվել է «Նոայի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ Սա թիմի առաջին հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբում։ ArmSport. am-ի հաղորդմամբ՝ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները հանդիպման միակ գնդակը հեղինակել են խաղավարտին՝ 89-րդ րոպեին։ Այս հաղթանակի շնորհիվ «Լեռնային Արցախը» առաջին 3 միավորն է վաստակում և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ […]
19:36 06.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և ոչ-ոքի՝ 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ […]
18:59 06.08.2022
Հայտնի է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, որը օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: ArmSport. am-ի հաղորդմամբ՝ եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, […]
12:13 06.08.2022
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 🥉Հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս /1 տղա+1աղջիկ/ վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր: 🥈🥉Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, […]
20:36 05.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել: Հաղոորդում է ArmSport.am-ը։ Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել […]
20:13 05.08.2022
Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» հուլիս ամսվա լավագույն խաղացող։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է ձայների ավելի քան 45%-ը։ «Մաեստրո»․ այսպես է անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։
19:11 05.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել: Այս միավորի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը […]
16:08 05.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր ընթանում են խաղի 7-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում մեր մրցակիցը ԱՄՆ հավաքականն է: Սպիտակներով խաղացող առաջին համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցն այս տուրում Ֆաբիանո Կարուանան է, […]
12:52 05.08.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել […]
10:24 05.08.2022
«Չելսին» հայտարարել է թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ «Մենք շատ ուրախ ենք, որ Սեզարը մնում է «Չելսիում»։ Մենք հիացած ենք, որ մեր ավագն օրինակելի հավատարմություն է ցուցաբերում։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է ակումբի սեփականատեր Տոդ Բոելին, փոխանցում է armsport.am-ը:
16:00 04.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հիշեցնենք՝ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերում Հայաստանը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 […]
19:10 03.08.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի դեմ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, և հաղթել է 2,5:1,5 հաշվով: Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել […]
15:46 03.08.2022
Օգոստոսի 4-ին կիպրական Լառնակայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի ԱԵԿ (Կիպրոս) – «Պարտիզան» (Սերբիա) հանդիպումը։ ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։
12:42 03.08.2022
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր: Եվս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը: Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել: Մինչ այդ պատանի մարզուհին 598.0 միավորով անցել էր կիսաեզրափակիչ, իսկ […]
19:20 02.08.2022
Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Լոռու մարզպետն իր երախատագիտությունն է հայտնել աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը […]
19:15 02.08.2022
«Շիրակ» ՖԱ-ն շարունակում է համալրվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Ուրախ ենք տեղեկացնել, որ մեզ է միացել 19-ամյա իվուարացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալազան Դումբիան: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկամյա պայմանագիր»,- այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
18:15 02.08.2022
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ […]
14:03 02.08.2022
ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել Ավստրիայի ընտրանուն 3-1 հաշվով և շարունակում է գտնվել առաջատարների խմբում։ Կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։
12:43 02.08.2022
Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում: Հրաձիգներն այսօր են սկսել պայքարը, վաղը կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի […]
16:53 01.08.2022
Արգենտինայում աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել Տրես Արոյոս քաղաքում սիրողական «Գարմենսե» և «Դեպորտիվո Ինդեպենդենսիա» թիմերի հանդիպման ժամանակ։ Հանդիպման երկրորդ խաղակեսում խաղացողներից մեկը խաղադաշտի կենտրոնում խախտումներ է թույլ տվել և մրցավարի սուլիչից հետո գնդակը դուրս մղել խաղադաշտից։ Այս հանդիպման 30-ամյա կին մրցավար Դալմա Կորտադին, կանոնակարգի համաձայն, դեղին քարտ է ցույց տվել Գարմենսեի Քրիստիան Տիրոնեին։ Սակայն ֆուտբոլիստը վրդովվել […]
10:32 01.08.2022
Միջմրցաշրջանային հերթական ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ընթացքում առաջին անգամ է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Պորտուգալացին դաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Դիալոն երկու րոպե անց գրավել է մրցակցի […]
10:21 01.08.2022
Հայտնի են Հայաստանի հավաքականների մրցակիցները շախմատային օլիմպիադայի 4-րդ տուրում: Մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Ավստրիայի ընտրանու հետ, իսկ կանանաց հավաքականն ուժերը կչափի Իռլանդիայի թիմի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը նախորդ տուրում պարտվել էր էստոնուհիներին, իսկ տղամարդկանց հավաքականը հաղթել էր Եգիպտոսի ընտրանուն:
10:10 01.08.2022
Արքայազն Ուիլյամն ու ՈՒԵՖԱ-ի նախագահն Անգլիայի կանանց հավաքականին են հանձնել Եվրոպայի չեմպիոնի գավաթը՝ Եվրո-2022-ում հաղթանակի համար։ Անգլուհիները, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2-1 հաշվով հաղթել են Գերմանիային՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնությունը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացել են դաշտի տերերը, Էլլա Թունն է դարձել գոլի հեղինակ։ […]