TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռեալ»-«Այնտրախտ». այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը

19:15 10.08.2022

Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը: Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կպարզեն գավաթակրին: «Ռեալն» ու «Այնտրախտը» միայն մեկ անգամ են մրցել պաշտոնական խաղերում: Դա տեղի է ունեցել 1960 թվականին: Այդ ժամանակ թիմերը մասնակցել են Չեմպիոնների գավաթի եզրափակչին: Մադրիդցիները 7-3 հաշվով հաղթանակ են տարել: Ընդ որում 4 գոլի […]

̰
4 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ. hայ բանակայինների նվաճումները համաշխարհային խաղերում

18:28 10.08.2022

Հայ մարզիկները ՀՀ ՊՆ հավաքականի կազմում մասնակցել են Սանկտ Պետերբուրգում անցկացվող Բանակայինների համաշխարհային խաղերին և նվաճել 5 մեդալ: Հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 1500 մ վազք) և Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ): 800մ վազք մրցաձևում Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե մեդալ է նվաճել, […]

̰
ՄՕԿ-ը շախմատը համարում է առանձին կատեգորիա. Արկադի Դվորկովիչ

18:06 10.08.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի դիրքորոշումը շախմատի օլիմպիական հեռանկարների վերաբերյալ այն է, որ կազմակերպությունը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա։ Այս մասին հայտնել է Արկադի Դվորկովիչը, ով անցած կիրակի վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում: «Շախմատն օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու մի քանի փորձ եղել է: Մենք ճանաչված ենք ՄՕԿ-ի կողմից, բայց օլիմպիական ծրագրի մասնակից չենք, չնայած ամեն անգամ […]

̰
Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

13:44 10.08.2022

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել օգոստոսի 1-9 Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում: Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, իսկ երիտասարդների պայքարում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանել են Գոռ Խաչատրյանը, Ռաֆայել Մնացականյանն ու Գոհար Հարությունյանը: Հրաձիգներն աշխարհի առաջնությունում մրցել են երկուական վարժությունում՝ 10 մ, նորմալ վազք և խառը վազք: Մեծահասակների պայքարում մեդալներ են նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մկրտչյանը 10 մ, […]

̰
Դժվար կլինի, բայց ռեալ է «Շերիֆի» դեմ պայքարելը. Եղիշե Մելիքյան

13:00 10.08.2022

ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումից հետո Եղիշե Մելիքյանը անդրադարձել է մեր թիմի խաղին և հաջորդ մրցակցին: «Հաշիվը չի համապատասխանում: Այսօր էլ 0:2-ի խաղ չէր, բայց սա մեզ մեծ փորձ տվեց: Հասկանում եմ, որ մենք ֆավորիտ չէինք, բայց արժանի էլ չէինք նման հաշվով պարտության: Շնորհակալ եմ տղաներին: Մեր թիմն այսօր խաղաց գրագետ ֆուտբոլ, ուղղակի […]

̰
20 հայ պատանի բռնցքամարտիկներ մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

12:35 10.08.2022

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը ճանապարհ է ընկել դեպի Թուրքիայի Էրզրում քաղաք, որտեղ օգոստոսի 10-ից 21-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Թիմում տրամադրությունը հաղթական է, պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի, այնպես որ Թուրքիա ենք գնում մեդալների հետևից»‎,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա […]

̰
Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

12:31 10.08.2022

Օգոստոսի 23-ին Սևանա լճում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Տեղանքն արդեն իսկ ընտրված է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները և այլ մանրամասներ բանախոսները ներկայացրեցին ասուլիսի ընթացքում։ «Օգոստոսի 23-ին՝ ժամը 08։15-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքը շարժվելու է դեպի «Շորժայի» կայարան։ 11։30 հասնելու են այնտեղ, և տեղում անցկացվելու է մանդատային գործընթացը»,- […]

̰
Աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի հրաձիգը թարմացրել է աշխարհի ռեկորդը

10:56 10.08.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած գնդակային հրաձգության՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ: Նշենք, որ ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը, հավաքելով 386 միավոր, ոչ միայն դարձել է […]

̰
5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել. Դեյան Ստանկովիչ

10:40 10.08.2022

ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղից հետո տեղի է ունեցել սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի մամուլի ասուլիսը: «5:0-ից հետո հարկավոր չէր ավելորդ ռիսկի դիմել, ու մեր փորձը մեզ օգնեց, որ այսօր հաղթանակ տանենք: «Փյունիկից» կառանձնացնեմ Հովհաննես Հարությունյանին ու Յուսուֆ Օտուբանջոյին»,-ասել է Ստանկովիչը:

̰
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը մոլդովական «Շերիֆն» է

10:31 10.08.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդային» զիջելուց հետո պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ «Փյունիկի» մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող «Շերիֆը», որը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլում պարտվել է չեխական «Վիկտորիա Պլզենին» (1:2, 1:2)։ «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Իսրայելը ներկայացնող «Մաքաբի Հայֆայի» հետ։ Իսրայելական թիմը ՉԼ-ի որակավորման երրորդ փուլի […]

̰
Սերենա Ուիլյամսը պատրաստվում է ավարտել կարիերան, նա ծրագրում է երկրորդ երեխան ունենալ

09:49 10.08.2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել կարիերան ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո և ծրագրում է կրկին երեխա ունենալ: «Չէի ցանկանա ընտրություն կատարել թենիսի և ընտանիքիս միջև: Կարծում եմ՝ դա արդար չէ: Եթե տղամարդ լինեի, կշարունակեի խաղալ ու հաղթել, ու դա չէր խանգարի ընտանիքի ընդլայմանը: Երբ Օլիմպիան դեռ […]

̰
Մեկնարկում է ծանրամարտի Մ15 և Մ17 ԵԱ-ն. Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ

09:38 10.08.2022

Լեհաստանում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանը մրցումներին կներկայացնեն 16 ծանրորդներ: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Մերի Միսակյանը (57 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (67 կգ)։ Մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 76 […]

̰
Տեսա, որ մայրս արտասվում էր. Ժորժինյոյի հուզիչ պատմությունը

08:57 10.08.2022

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն իր մայրիկի վերաբերյալ հուզիչ պատմություն է պատմել: «Երբ 2019 թվականին մենք հաղթեցինք Եվրոպա լիգան, մայրիկս այնտեղ էր։ Մենք վերադարձանք հյուրանոց, և «Չելսին» երեկույթ կազմակերպեց ընտանիքների համար։ Որոշ ժամանակ անց ես սկսեցի փնտրել մայրիկիս, մտածում էի՝ նա մոլորվել է։ Նկատեցի նրան պատշգամբում և տեսա, որ արտասվում էր։ Ես հարցրեցի նրան․ «Ամեն ինչ կարգի՞ն […]

̰
«Փյունիկը» դուրս մնաց ՉԼ-ից և կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում

08:48 10.08.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Հյուրերը խաղասկզբում մեկ երկու վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին: 30-րդ րոպեին գլխավոր մրցավարը VAR-ի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որը հետ մղեց Բուչնևը: 14 րոպե անց մեր թիմի դարպասին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց, սակայն այս անգամ Բուչնևը չկարողացավ փրկել իր թիմին: Երկրորդ […]

̰
Վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում հայ հրաձիգները նվաճել են 4 մեդալ

08:19 10.08.2022

Օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ 2022 թվականի 10մ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը: Հայ հրաձիգներն ընդհանուր հաշվով նվաճեցին 4 մեդալ. ☑️ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐ ✔️Լիլիթ Մկրտչյան 3-րդ տեղ 🥉 ✔️Արուսյակ Գրիգորյան 3-րդ տեղ🥉 ☑️ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ✔️Գոռ Խաչատրյան 1-ին տեղ🥇 ✔️Գոհար Հարությունյան 3-րդ տեղ 🥉 Թիմին ուղեկցեց ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

̰
Պարագվայում խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին քնած շան պատճառով

21:08 09.08.2022

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել լատինոամերիկյան ֆուտբոլային լիգաներից: Այս անգամ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել առաջին դիվիզիոնի՝ «Սոլ դե Ամերիկա»-«Գուարանի Ասունսյոն» խաղում: Խաղի մեկնարկը հետաձգվել է շան պատճառով, որը քնել է հենց խոտածածկի վրա: Տրիբունաներում հավաքված երկրպագուները սկսել են աղմկել, սակայն չեն կարողացել խանգարել շան քունը: Թե ինչու ֆուտբոլիստները, մրցավարները և անվտանգության աշխատակիցները չեն արթնացրել […]

̰
Արթուր Սերոբյանը գոլային փոխանցում է կատարել Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում

20:34 09.08.2022

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի «Տորպեդոյում»։ 19-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում մասնակցել է ստուգողական հանդիպման և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Արթուր Սերոբյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 2 հանդիպում՝ նորամուտը նշելով 2022 թվականին: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Երևանի «Արարատ-Արմենիային»:

̰
Քիչ հավանական է, որ այս անգամ Կարլսենը փոխի որոշումը. ՖԻԴԵ-ի նախագահ

19:58 09.08.2022

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կվերադառնա շախմատային թագի համար պայքարի։ Հիշեցնենք՝ Կարլսենը հրաժարվել է հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ երկրորդ անգամ մասնակցել չեմպիոնական մրցամարտին։ Անցած տարի Կարլսենը հաղթել էր Նեպոմնյաշչուն՝ պաշտպանելով տիտղոսը։ «Քիչ հավանական է, որ այս անգամ Կարլսենը փոխի որոշումը, բայց ես կարծում եմ՝ […]

̰
Ժոզե Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին

19:45 09.08.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դոնեցկի «Շախտյորի» հետ ստուգողական հանդիպումից հետո դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին: «Բոլոր նրանք, ովքեր ներկա են եղել «Stadio Olimpico»-ում, խորապես զգում են Ուկրաինայի քաղաքացիների խնդիրները։ Նրանք ցույց են տալիս, թե որքան միասնական, համարձակ և ընկերասեր են: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում, և ցանկանում ենք նույն բանը, ինչ բոլորը՝ երջանկություն և […]

̰
Դե իմ ազգանունը Սպերցյան է կամ ինչու՞ է «Կրասնոդարի» կիսապաշտպանը ընտրել Հայաստանի հավաքականը

19:30 09.08.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստը որոշել խաղալ Հայաստանի հավաքականում: «Որքան գիտեմ, նա երկար չի մտածել, և այդ որոշումը ինքն է կայացրել։ Ոչ ոք նրան չի համոզել կամ հակառակը։ Անձամբ ես նրա հետ այս թեմայով չեմ շփվել։ Միայն մեկ անգամ ասաց. «Ինձ հրավիրում են Հայաստանի հավաքական։ Ես […]

̰
Հայտնի է Արմեն Պետրոսյանի հաջորդ մրցակիցը UFC-ում

19:10 09.08.2022

UFC-ում ելույթ ունեցող և ՌԴ-ն ներկայացնող հայազգի մարտիկ Արմեն Պետրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Էյ Ջեյ Դոբսոնի հետ, տեղեկացնում է sport24.ru-ն։ Նրանք կհանդիպեն հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում կայանալիք UFC 280 խառը մենամարտերի մրցաշարի միջին քաշային կարգում։ 30-ամյա Արմեն Պետրոսյանը MMA-ում անցկացրել է 9 մենամարտ և տարել 7 հաղթանակ։ Էյ Ջեյ Դոբսոնը 8 մենամարտից 7-ում հաղթել […]

̰
Շախմատի միջազգային մրցաշար Գյումրիում․ «Gyumri open»-ին մասնակցում են 10 երկրի 211 շախմատիստներ

18:50 09.08.2022

Գյումրիում անցկացվում է  «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Մարզական միջոցառմանը, որն արդեն  երկրորդ անգամ  է անցկացվում, մասնակցում են Հայաստանի, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։ Մրցաշարը երկու տարիքային խմբերում է, որի  ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է երկու միլիոն դրամ։ […]

̰
ՈւԵՖԱ-ն կպատժի թուրքական «Ֆեներբախչեին» երկրպագուների կողմից Պուտինի անունը վանկարկելու համար

18:45 09.08.2022

ՈՒԵՖԱ-ն կպատժի թուրքական «Ֆեներբախչեին» այն բանի համար, որ ակումբի երկրպագուները Ստամբուլում Կիևի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում վանկարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։ Թուրքական ակումբը պատժվելու է եվրոպական մրցաշարերի մեկ տնային հանդիպմանը տրիբունաների մասնակի փակման տեսքով։ Նաև «Ֆեներբախչեն» պետք է վճարի 50 հազար եվրո տուգանք։

̰
Օլիմպիական խաղերի մեդալակիրը որակազրկվել է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու և առաջացած վթարի պատճառով

18:28 09.08.2022

Հարավկորեացի չմշկորդ Կիմ Մին Սոկը 1,5 տարով որակազրկվել է, հայտնում է Yonhap-ը: Որակազրկման պատճառն ավտովթարն է, որը տեղի է ունեցել Կիմ Մին Սոկի մեղավորությամբ: 23-ամյա հարավկորեացին մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, նրա հետ եղել են ևս 3 մարզիկներ: Կիմ Մին Սոկն այս տարի Պեկինում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել 1500 մետր […]

̰
Կարեն Գրիգորյանը՝ Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

17:52 09.08.2022

Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում արժանացել է գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը 9 պարտիայում վաստակել է 7,5 միավոր և չի կրել պարտություն: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 7 միավորով եզրափակել է ուժեղագույն եռյակը:

̰
Հուսով եմ՝ այս սենսացիոն մրցելույթը կարժանանա արժանի ճանաչման. Լևոն Արոնյանը՝ ՀՀ հավաքականի մասին

17:44 09.08.2022

Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաջող ելույթին Հնդկաստանի Չենայ քաղաքում կայացած 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում։ «Անհավանական մրցելույթ Ուզբեկստանի և Հնդկաստանի երկրորդ թիմի կողմից, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի խաղը։ Նվաճել արծաթե մեդալ և այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է։ Շատ հպարտ եմ այդ առթիվ։ Հուսով եմ՝ այս սենսացիոն մրցելույթը կարժանանա արժանի ճանաչման»,- թվիթերյան էջում […]

̰
«Ուոթֆորդի» հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է դաշտի կենտրոնից

17:26 09.08.2022

Չեմպիոնշիփի 2-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» – «Ուոթֆորդ» հանդիպմանը հյուրերի հարձակվողը գոլ է խփել դաշտի կենտրոնից: 24-ամյա սենեգալցի Իսմայիլա Սարը խաղադաշտի կենտրոնում ընդունել է գնդակը, այնուհետև այն ուղարկել է մրցակցի դարպասը դարպասապահ Դևիդ Բաթոնի վրայով, ով շատ է հեռացել դարպասից: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

̰
Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում

16:16 09.08.2022

Հայաստանի ներկայացուցիչները 2 մեդալ են նվաճել Ֆրանսիայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում։ Վազող թիրախ մրցաձևի մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում 555 միավորով անցել է եզրափակիչ, իսկ մեդալային մրցամարտում 6:0 հաշվով հաղթել է Կատարի ներկայացուցչին ու արժանացել բրոնզե մեդալի: Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալի է արժանացել Գոհար Հարությունյանը, որը որակավորման փուլը […]

̰
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի 19 ըմբիշ

15:50 09.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաքում oգոստոսի 15-21-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ ՀԸՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմերը: Առաջնությանը Հայաստանը կներկայացնի 19 ըմբիշ: Ազատ ոճ 57 կգ Հովհաննիսյան Հարություն 61 կգ Հայկ Աբրահամյան 65 կգ Արթուր Սարդարյան 70 կգ Հայկ Պապիկյան 74 կգ Մենուա Յարիբեկյան 79 կգ Մուշեղ Մկրտչյան 86 կգ Գուրգեն Սիմոնյան 92 կգ Սերգեյ Սարգսյան 97 […]

̰
Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում

14:42 09.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում։ Դա տեղի է ունեցել Մոնրեալի մրցաշարի առաջին տուրում, որտեղ նրա մրցակիցը արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե և ավարտվել է 7:6, 5:7, 6:3 հաշվով։ Խաչանովն իր ակտիվում ունի նաև 154 պարտություն։ Նա այս պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում 28-րդն է՝ […]

̰
BACK_TO_TOP