TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Կոսովոյին

22:41 17.07.2022

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին: 18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոնին» «Վիձևի» դեմ խաղում

21:30 17.07.2022

Լեհաստանի առաջնության առաջին տուրում «Պոգոնը» ընդունել էր «Վիձևին» ու հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ ArmSport.am -ի տեղեկացմամբ՝ Վահան Բիչախչյանը 55-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ, երբ հաշիվը 1-1 էր ու 16  րոպե անց գրավել է մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Պոգոնին»։ Այս խաղից հետո «Պոգոնն» առայժմ 4-րդ տեղում է։

̰
Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել Քյոլնի կազմում

20:34 17.07.2022

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել նոր թիմի՝ «Քյոլնի» կազմում։ «Քյոլնը» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է գերմանական «Կիկերսին» և 65-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ադամյանը 88-րդ րոպեին խփել է թիմի երկրորդ գոլը։ Սարգիս Ադամյանը գերմանական ակումբ է տեղափոխվել հուլիսի 5-ին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Սերբ կիսապաշտպան Իգոր Ստնաևիչը հեռանում է «Արարատից»

17:50 17.07.2022

Սերբ կիսապաշտպան Իգոր Ստնաևիչը երկկողմանի համաձայնության արդյունքում հեռանում է «Արարատից»։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել «Արարատ» ֆուտբոլային ակումբը։ Իգոր Ստանոևիչը «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 20 հանդիպում և դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է  հայտնել Իգորին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

̰
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

17:05 17.07.2022

Հուլիսի 20-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու են նաև մեր հավաքականները: Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները: ArmSport.am-ի հաղորդմամբ, Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը:

̰
Հայ բռնցքամարտիկները մարզումներ են անցկացնում Վլադիկավկազում

13:15 17.07.2022

Հայաստանի հավաքականի 8 անդամներեր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ֆիզպատրաստության հավաք են անցկացնում Վլադիկավկազում: Հայտնում է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան։ Հավաքին մասնակցում են Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, մինչև 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, նաև Գուրգեն Մադոյանը […]

̰
Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել Քյոլնի կազմում՝ Միլանի դեմ խաղում

12:30 17.07.2022

«Քյոլն»-ը ընկերական խաղ է անցկացրել իտալական «Միլանի» հետ՝ Telekom Cup մրցաշարի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 1-2 հաշվով հաղթանակով։ «Քյոլնի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նա թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել ընդմիջմանը։ «Միլանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն՝ գոլի հեղինակ դառնալով 16-րդ […]

̰
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է

22:31 16.07.2022

Կոսովոյում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 70:58 հաշվով առավելության հասավ Կոսովոյի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գրեգորի Մողոյանը: Նա վաստակել է 28 միավոր, 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Ալբանիա զույգի […]

̰
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է

20:13 16.07.2022

Ալբանիայում ավարտին են մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը: Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանը եզրափակչում […]

̰
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

18:10 16.07.2022

Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ Հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։ «17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի […]

̰
Բավարիայից հաստատել են՝ Լևանդովսկին տեղափոխվում է Բարսելոնա

15:57 16.07.2022

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հաստատել է «Բարսելոնայի» հետ համաձայնությունը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ, փոխանցում է armsport.am-ը: «Մենք համաձայնության ենք եկել «Բարսելոնայի» հետ։ Առայժմ, սակայն, միայն բանավոր, պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Իմ գործը բացառապես «Բավարիայի» համար միշտ լավագույնին հասնելն է. մենք մտածեցինք, որ լավագույն որոշումը Լևանդովսկուն բաց թողնելն է: «Բարսելոնան» այնպիսի գումար է առաջարկել, […]

̰
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ անցկացվել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարը

13:52 16.07.2022

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը դարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող՝ 9 խաղափուլից հետո վաստակած 7 միավորով: Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության […]

̰
Չելսին հայտարարել է նոր տրանսֆերի մասին

12:20 16.07.2022

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին տեղափոխվել է «Չելսի»։ Այս մասին հայտնում է sports.ru-ն: Ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Կուլիբալիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։ 31-ամյա ֆուտբոլիստը իտալական թիմում էր 2014 թվականից:

̰
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային

00:07 16.07.2022

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի […]

̰
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Շվեյցարիային

23:49 15.07.2022

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 62:116 հաշվով պարտվեց Շվեյցարիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը շվեյցարիացի Սոֆի Լոկատելին էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով:

̰
Վերադառնում եմ մրցումներին, առջևում Համբուրգն է. Կարեն Խաչանով

23:35 15.07.2022

Աշխարհի 27-րդ ռակետ, ազգությամբ հայ և ՌԴ-ը ներկայացնող Կարեն Խաչանովը պատմել է Համբուրգում կայանալիք ATP-500 մրցաշարի նախապատրաստական փուլի մասին։ «Ավարտեցի թիմի հետ երկշաբաթյա ծանր մարզումները։ Հիմա վերադառնում եմ մրցումներին։ Առջևում Համբուրգն է»,- թվիթերյան էջում գրել է մարզիկը։ Համբուրգի մրցաշարը կկայանա հուլիսի 18-24-ը։ Մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան է։

̰
Կրիստիան Էրիկսենը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

23:27 15.07.2022

Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Եվրո-2020-ի ժամանակ սրտի կանգ ունենալուց հետո Կրիստիան Էրիկսենը խաղադաշտ էր վերադարձել այս տարվա հունվարին և միացել անգլիական «Բրենթֆորդին»։ Անգլիայում […]

̰
Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մերժել է ռուսական ակումբների և ՌՖՄ-ի բողոքը

23:07 15.07.2022

Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է ռուսական ակումբների և Ռուսաստանի ֆուտբոլային միության՝ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի որոշումների դեմ ներկայացրած բողոքը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը: Հիշեցնենք՝ «Զենիթը», «Դինամոն», «Սոչին» և ԲԿՄԱ-ն մայիսին բողոք էին ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան՝ իրենց եվրագավաթներից հեռացնելու ՈւԵՖԱ-ի որոշման դեմ։ Մերժվել է նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքը ՖԻՖԱ-ի՝ Ռուսաստանի բոլոր տարիքային […]

̰
«Ուրարտուն» ընկերական խաղում պարտվել է սերբական «Զլատիբորին»

22:43 15.07.2022

Երևանի «Ուրարտուն» Սերբիայում ընթացող հավաքի նախավերջին ստուգողական խաղում 1։2 հաշվով պարտվել է տեղի «Զլատիբորին», որը հանդես է գալիս այս երկրի առաջին խմբի առաջնությունում։ Երևանյան ակումբի գոլը 90-րդ րոպեին խփել է Համլետ Սարգսյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Սա «Ուրարտուի» չորրորդ ստուգողական հանդիպումն էր հավաքի շրջանակներում։ Մինչև այդ Դմիտրի Գունկոյի թիմը ոչ-ոքի էր խաղացել չեռնոգորական «Պետրովացի» […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերի» մյուս ֆուտբոլիստները ներկայացվել են երկրպագուներին

22:23 15.07.2022

Իտալական «Ինտերը» Միլանի Գաե Աուլենտիի անվան հրապարակում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ երկրպագուներին է ներկայացրել տղամարդկանց և կանանց թիմերի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միջոցառմանը մասնակցել է նաև թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ռոմայից» հեռանալուց հետո Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտերին», որի հետ կնքել է 2 տարվա համաձայնագիր: Ավելի […]

̰
Ալեքսիս Օհանյանը կնոջ՝ Սերենա Ուիլյամսի և դստեր հետ հանգստանում են Հունաստանում

21:45 15.07.2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մրցաշարից հետո հանգիստն անցկացնում է Եվրոպայում։ Նա ամուսնու եւ դստեր հետ Հունաստանում է։ Ամերիկացի թենիսիստուհին ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի և 4-ամյա Օլիմպիայի հետ Աթենքից լուսանկար է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Միայն երեքով»։ Լուսանկարը մեկնաբանել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը՝ գրելով․ «Վայելեք»։   View this […]

̰
Կյանքից հեռացել է ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը

20:05 15.07.2022

75 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիչ Գեորգի Յարցևը։ Նրան մահացած են հայտնաբերել սեփական տանը, հաղորդում է «РЕН ТВ»-ն։ Ֆուտբոլային կարիերայի տարիներին Գեորգի Յարցևը խաղացել է Կոստրոմայի «Սպարտակում», Սմոլենսկի «Իսկրայում», ԲԿՄԱ-ում, «Գոմսելմաշում», Մոսկվայի «Սպարտակում» ու «Լոկոմոտիվում», «Մոսկվիչում»։ Ռուսաստանցին մարզչական աշխատանք է կատարել «Սպարտակում», «Դինամոյում», «Ռոտորում», «Տորպեդոյում», մոլդովական «Միլսամիում» ու Ռուսաստանի ազգային հավաքականում (2003-2005)։ 2016-2021-ը նա […]

̰
Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

15:43 15.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են Սիմոն Մարտիրոսյանն ու շինարարական հարցերով պատասխանատուները: Կառուցվող մարզադպրոցն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 800 քառակուսի մետր […]

̰
 ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել FTX Road to Miami-ի կիսաեզրափակիչ

14:48 15.07.2022

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս եկավ FTX Road to Miami օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակիչում մրցեց հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ և առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5։ Եզրափակիչ դուրս գալու համար Լևոն Արոնյանը կխաղա լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, որը քառորդ եզրափակիչում նույն 2,5:1,5 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։ Ամերիկահայ Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից։ Քառորդ […]

̰
Արտյոմ Սիմոնյանը կխաղա Մոսկվայի «Տորպեդոյում»

14:10 15.07.2022

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Տորպեդո Մոսկվան» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է։ Պետերբուրգյան ակումբի համակարգում անցկացրել է 14 տարի։ Առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է շվեյցարական «Ցյուրիխը»։ 2017-2020-ին հանդես է եկել Հայաստանում՝ «Ալաշկերտում», «Արարատում», «Փյունիկում» և «Նոայում»։ 2021թ․ հունվարին տեղափոխվել […]

̰
Եթե ուզում ես զվարճանալ, գնա բրազիլական կառնավալի. Նեպոմնյաշչին՝ Կառլսենին

13:45 15.07.2022

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պատասխանել է նորվեգացի Մագնուս Կառլսենի՝ շախմատի համաշխարհային թագի համար դիմակայության ձևաչափը փոխելու խնդրանքին: «Երբ այն հայտնվեց դեկտեմբերին, ես մտածեցի, որ դա ավելի շատ նման է դասական առաջխաղացման պատմության: Բայց հետո Մագնուսը մի փոքր ավելի մանրամասնեց իր դիրքորոշումը։ Գուցե նրան չի գոհացնում ձևաչափը, թեև, իմ կարծիքով, եթե այն փոխվի, ապա դա պետք […]

̰
ՀՀ Պրեմիեր լիգան կմեկնարկի հուլիսի 30-ին

13:37 15.07.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 թվականների մրցաշրջանի վիճակահանությունը և որոշվել է առաջնության խաղացանկը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցափուլերի խաղացանկը։ Առաջնության անդրանիկ տուրը նշանակված է հուլիսի 30-31-ին։ Առաջին տուրի խաղերը․ «Նոա» – «Ալաշկերտ» «Լեռնային Արցախ» – «Վան» […]

̰
Ըմբշամարտի ՀՀ Մ15 հավաքականները  կմասնակցեն Եվրոպահի առաջնությանը

12:53 15.07.2022

Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է առաջնությանը հայտավորված մեր մարզիկների անունները։ Ազատ ոճ 38 կգ Արմեն Պապիկյան 41 կգ Ավետիք Թութխալյան 44 կգ Գագիկ Ղազարյան 44 կգ Վրեժ Հարությունյան 48 կգ Տիգրան Ըխտոյան 48 կգ Արսեն Հյուսունց 52 կգ Դավիթ Դավթյան 57 կգ Հայկ […]

̰
«Ալաշկերտը» 20 րոպեում 4 գնդակ բաց թողեց և խոշոր հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող թիմին

12:36 15.07.2022

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» ուժերը չափեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ և պարտություն կրեց խոշոր հաշվով: Այսպիսով երևանյան ակումբը լքեց մրցաշարը: Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց իր թիմին։ Ավելին հայկական ակումբը չկարողացավ անել, փոխարենը 20 րոպեում 4 գնդակ […]

̰
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

10:10 15.07.2022

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է.  թիմը կմրցի էստոնական «Պաիդեի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-ին ու 28-ին: «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ խաղի տոմսերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

̰
BACK_TO_TOP