12:54 27.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում: Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային […]
11:07 27.06.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ավարտված Sada Cup միջազգային մրցաշարում։ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի խոսքերով մրցաշարը հիանալի հնարավորություն էր թիմի իրական հնարավորությունները գնահատելու համար․ «Խաղի վերջին […]
23:40 26.06.2022
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է SADA CUP միջազգային մրցաշարը, ինչից հետո հայտնի են դարձել մրցաշարի լավագույնները, տեղեկացնում է armsport.am-ը: Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան) Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան) Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան) Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա) Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան) MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին: […]
20:09 26.06.2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել, տեղեկացնում է armsport.am-ը: Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով […]
14:44 26.06.2022
Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը, վստահություն է հայտնել, որ […]
12:20 26.06.2022
Երևանում այսօր մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը՝ մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։ Խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հղումով:
23:56 25.06.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով կասկածվում է բռնաբարության մեջ, կշարունակի գրավի դիմաց ազատության մեջ մնալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հունիսի 24-ին դատարանը երկարաձգել է 20-ամյա ֆուտբոլիստի՝ ազատության մեջ մնալու ժամկետը։ Մանչեսթերի ոստիկանությունը նշել է, որ գործի մասին նոր հաղորդագրություններ չեն լինի այնքան ժամանակ մինչև նրան մեղադրանք չներկայացվի կամ նա ազատ չարձակվի։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը […]
23:34 25.06.2022
«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից: Խոսքը վերաբերում է լեհ ֆուտբոլիստի՝ ամռանը ակումբից հեռանալու ցանկությանը: Ինչպես տեղեկացնում է Bayern&Germany-ն՝ լեհ ֆուտբոլիստի հրապարակավ արած հայտարարությունները լավ չեն ընդունվել թիմի կողմից։ Նշվում է, որ կոլեկտիվում կասկածներ կան, թե արդյո՞ք կկարողանան առաջվա պես վստահել Լևանդովսկուն, թե բաժանումը քիչ թե շատ ողջամիտ որոշում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, […]
23:12 25.06.2022
Երկրպագուների քվեարկությամբ ընտրվել է «Լիվերպուլի» պատմության լավագույն գոլը: Ակումբի 130-ամյա պատմության լավագույն գոլ է ճանաչվել 2019 թվականին Դիվոկ Օրիգիի՝ «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» «Կամպ Նոուում» 0:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային», սակայն պատասխան հանդիպմանը կարողացել էր անհավանական հաշիվ գրանցել՝ 4-0: 27-ամյա բելգիացին խփել էր խաղի 4-րդ […]
22:50 25.06.2022
«Լացիոն» կարող է նոր սեփականատեր ունենալ։ Հռոմեական ակումբը գնելու հավակնություններ ունի աշխարհահռչակ Red Bull ընկերությունը։ Մեկնարկային առաջարկը ֆինանսական տեսանկյունից կազմում է 350-360 միլիոն եվրո։ Նշվում է, որ իտալական կողմը գործարքից ցանկանում է ստանալ նվազագույնը 500 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Red Bull-ին են պատկանում գերմանական «Լայպցիգը», ավստրիական «Զալցբուրգը», MLS-ը ներկայացնող «Նյու Յորքը» և բրազիլական «Բրագանտինոն»։
22:25 25.06.2022
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով դժգոհել էր առաջնությունների խիտ խաղացանկից։ «Միշտ հեշտ է մեղադրել ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին։ Եթե դու ցանկանում ես քիչ խաղալ, ուրեմն պետք է քիչ գումար վաստակես։ Բողոքել կարող են ֆաբրիկայի աշխատողները, որոնք ամսական հազար եվրո են վաստակում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։ […]
21:39 25.06.2022
SADA CUP միջազգային մրցաշարի երկրորդ խաղում բասկետբոլի Հայաստանի հավաքականը մրցեց Իրանի ընտրանու հետ: Համառ պայքարից հետո մեր թիմը հաղթեց 77:73 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտության էր մատնել ԱՄՆ-ը ներկայացնող թիմին: Վաղը՝ հունիսի 26-ին, մեր հավաքականը ուժերը կչափի Սիրիայի բասկետբոլիստների հետ:
21:12 25.06.2022
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 6-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Այդ հաղթանակի շնորհիվ Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Ամին Տաբատաբաեին: Նրանց միջև կայացած մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Նույն արդյունքը գրանցվեց նաև Հանս Նիմանի ու Մանուել Պետրոսյանի, Նիհալ Սարինի ու Ալեքսանդր Դոնչենկոյի, Մամիկոն Ղարիբյանի […]
19:51 25.06.2022
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում։ ՖԻՖԱ-ի համագումարը 2023 թվականին կանցկացվի Ռուանդայում, հայտնում է կազմակերպության կայքը։ Միջոցառումը կանցկացվի մարտի 16-ին երկրի մայրաքաղաք Կիգալիում։ Այս կոնգրեսը կլինի 73-րդը, որի շրջանակներում կանցկացվեն նաև նախագահական ընտրությունները։
19:30 25.06.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղ չի գտել FourFourTwo-ի վարկածով անգլիական ակումբի պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Նա զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ պորտուգալացին իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է այլ ակումբում։ Իսկ թոփ-10-ն այս տեսքն ունի: 1. Ռայան Գիգզ 2. Բոբի Չարլթոն 3. Ջորջ Բեսթ 4. Բրայան […]
18:50 25.06.2022
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ակումբին դեռևս չի հաջողվում համաձայնության գալ եգիպտոսցու հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Սալահի ներկայիս պայմանագիրը լրանում է 2023 թվականի ամռանը, որից հետո վերջինս կարող է ազատ գործակալի կարգավիճակով անվճար փոխել ակումբը։ Ըստ աղբյուրի՝ նման սցենարից խուսափելու համար «Լիվերպուլը» կարող է դիտարկել հարձակվողի տրանսֆերը […]
18:03 25.06.2022
Խառը մենամարտերի UFC վարկանիշային աղյուսակի 12-րդ համար, թեթև և կիսաթեթև քաշային կարգերում KSW նախկին չեմպիոն, լեհ Մատեուշ Գամրոտը խոսել է Արման Ծառուկյանի հետ առաջիկա մենամարտի մասին։ «Ոչ ոք չի ցանկանում կռվել Արման Ծառուկյանի հետ, շատերը վախենում են նրանից։ Ոչ ոք չի ցանկանում նաև իմ դեմ դուրս գալ, և մենք կհանդիպենք ութանկյունում։ Արմանը գերազանց մարտիկ է, […]
16:37 25.06.2022
Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով պարտության է մատնել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սև ֆիգուրներով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և 4 միավորով երկրորդ տեղում է։ Հիկարու Նակամուրա-Դին Լիժեն, Թեյմուր Ռաջաբով-Ռիչարդ Ռապորտ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։ […]
16:27 25.06.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ, թեթևքաշային Արման Ծառուկյանը հուսով է, որ հաղթանակ կտանի լեհ Լատեուշ Գամրոտի նկատմամբ։ Նրանք մենամարտելու են խառը մենամարտերի UFC Fight Night 208 մրցաշարում։ «Հրաշալի եմ ինձ զգում և շատ ոգևորված եմ։ Առաջիկա մենամարտը կլինի գլխավոր իրադարձությունը երեկոյի ընթացքում։ Այս մենամարտից հետո ինձ համար ամեն ինչ պետք է փոխվի։ Բոլորը կխոսեն իմ մասին։ […]
16:00 25.06.2022
«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն խոսել է Սենեգալում իր հանդեպ երկրպագուների հարգանքի, ինչպես նաև իր գլխավոր երազանքի մասին։ «Երբ ես ֆուտբոլ եմ խաղում, Սենեգալում ոչ ոք չի աշխատում։ Դա նման է իսկական տոնի։ Բոլորը հեռուստացույցով դիտում են իմ մասնակցությամբ հանդիպումները։ Հիմա էլ նույն պատկերն է լինելու։ Այժմ բոլորը հետևելու են «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպումներին։ Այժմ իմ գլխավոր […]
15:23 25.06.2022
Միջազգային Օլիմպիական կոմիտեն նոր որոշում է կայացրել՝ կապված Բռնցքամարտի Միջազգային ասոցիացիայի (IBA) հետ։ IBA-ին չի թույլատրվելու կազմակերպել 2024 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը։ Համապատասխանաբար, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի կարող մասնակցություն ունենալ անմիջական Օլիմպիական խաղերի մրցաշարերի կազմակերպմանը։ Որոշման մեջ այս քայլը բացատրվում է կազմակերպությունում շարունակվող կառավարչական ճգնաժամով։ Մասնավորապես, սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) խախտումներ է գտել բռնցքամարտի […]
14:58 25.06.2022
Խառը մենամարտերի միջին քաշային կարգի գլխավոր՝ Bellator 282 մրցաշարում, որը կայացել է ԱՄՆ-ում, Անքասվիլի «Մոհեգան Սան Արենա» մարզադաշտում, մրցել են Նիդերլանդների 36-ամյա ներկայացուցիչ, հայազգի Գեղարդ Մուսասին ու 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինը։ Մրցավարների որոշմամբ հաղթող է ճանաչվել Ջոնի Էբլինը (50-45, 50-45, 50-45): Այսպիսով՝ ամերիկացին միջին քաշային կարգում հռչակվել է Bellator-ի չեմպիոն։ Մուսասին MMA-ի կարիերայում 8-րդ պարտությունն […]
14:47 25.06.2022
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն ու ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կարող են ռևանշ մրցամարտ անցկացնել, հաղորդում է fighthype.com-ը։ Մեյվեզերն ու Մաքգրեգորն այս հարցով բանակցություններ են վարում։ Հաղորդվում է, որ Մեյվեզերը մեծ գումար կվաստակի, եթե կողմերը կարողանան համաձայնության հասնել։ Նրանց առաջին մենամարտը կայացել է 2017 թվականի օգոստոսին։ 10-րդ ռաունդում մրցավարը Ֆլոյդի օգտին […]
14:40 25.06.2022
Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում միջադեպ է գրանցվել: Ելույթի ժամանակ ԱՄՆ-ը ներկայացնող սինխրոն լողորդուհի Անիտա Ալվարեսը ջրի մեջ կորցրել է գիտակցությունը: Դա անմիջապես նկատել է նրա մարզիչը՝ Անդրեա Ֆուենտեսը, ու նույն պահին նետվել լողավազան։ Արդյունքում սինխրոն լողորդուհին փրկվել է և դուրս է բերվել ջրից։ «Ես լողում էի նրա մոտ այնքան արագ, որքան կարող էի: […]
14:20 25.06.2022
Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն հերթական որոշումն է կայացրել: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, ըստ որի ժամանակավորապես արգելվելու է կառույցի շրջանակներում մրցաշարերի անցկացումը Մերձդնեստրի տարածաշրջանում: Այս որոշումով պայմանավորված՝ Տրիասպոլի «Շերիֆը» չի կարող հանդիպում անցկացնել իր մարզադաշտում: Թիմը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և մեկնարկելու է որակավորման 1-ին փուլից: Բոսնիական «Զրինսկիի» դեմ առաջին խաղը […]
12:58 25.06.2022
Լաս Վեգասում կայացել է «UFC Վեգաս 57» մրցաշարի մասնակիցների կշռման արարողությունը: Մրցաշարի գլխավոր իրադարձությունը Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանի և լեհ Մատեուշ Գամրոտի մենամարտն է: Կշռումից հետո կայացել է հայացքների մենամարտը: Նշենք, որ Արման Ծառուկյանը տարել է 18 հաղթանակ, կրել 2 պարտություն: Գամրոտը 20 հաղթանակ է գրանցել, 1 պարտություն, իսկ մենամարտերից մեկն անվավեր է […]
12:55 25.06.2022
Հայաստանի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 5-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում: Որակավորման 1-ին փուլում երևանյան ակումբը «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 13-ին: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից այս զույգից պայքարը լքող թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ մրցելով Անդորրան ներկայացնող «Ինտեր Էսկալդեսի» հետ: Անդորրական ակումբը Չեմպիոնների լիգայի […]
12:50 25.06.2022
Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս ամառ հնարավոր է հեռանա ՊՍԺ-ից: ՝Այս մասին տեղեկացնում է El Chiringuito-ն: Բանն այն է, որ փարիզյան թիմը Նեյմարի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»: ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարի տրանսֆերային իրավունքը «Բարսելոնային» վաճառել 50 միլիոն եվրոյով: Նեյմարի գործակալն արդեն բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ: Բրազիլացին դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», որը, ըստ աղբյուրի, միակ […]
12:38 25.06.2022
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է Լիոնել Մեսսիին 35-ամյակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ իր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ։ Ըստ իս՝ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, բայց դժվար է ու անարդար տարբեր սերունդների ֆուտբոլիստներին համեմատելը։ Մարադոնան հիանալի էր, ես Պելեի, Պուշկաշի և նույնիսկ Բեսթի խաղերն եմ դիտել, բայց Մեսսիին համարում եմ լավագույնը»,- […]
12:35 25.06.2022
Հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ին թույլ է տվել տարեկան մոտ 700 միլիոն եվրո վաստակել, հայտնում է Marca-ն։ Մեսսիի տրանսֆերը նաև թույլ է տվել ՊՍԺ-ին կնքել 10 նոր հովանավորչական պայմանագիր և առաջին անգամ ավելացնել սոցիալական ցանցերում ակումբի բաժանորդների թիվը 15 միլիոնով: Առաջին անգամ ՊՍԺ-ն վաճառեց մեկ խաղացողի մարզաշապիկի ավելի քան մեկ միլիոն օրինակ: Մեսսին […]