TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Աշոտ Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

08:37 30.06.2022

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը: Եզրափակիչ գոտեմարտում նա 1-3 հաշվով զիջել է վրացի Նիկա Բրոլաձեին և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն: Խաչատրյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով պարտության էր մատնել թուրք մրցակից Օնուր Յուրթադային, իսկ կիսաեզրափակչում` հաղթել ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին։ Ընդհանուր առամամբ Աշոտ Խաչատրյանը 4 հաղթանակ […]

̰
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

00:00 30.06.2022

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ: Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթել է 100:63 հաշվով: Ինչպես տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին […]

̰
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

23:33 29.06.2022

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։ Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ընթանում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում և մեկնարկել է […]

̰
Եղիշե Մելիքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021-2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ

20:00 29.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:   Հավաքելով 97 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:   61 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:   27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիրի […]

̰
Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021-2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:51 29.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:   Հավաքելով 58  միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն։   56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» […]

̰
Գյումրիում անցկացվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

18:48 29.06.2022

ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա մրցաշարի անցկացման վայր, կոմիտեի որոշմամբ, այս տարի ընտրվել է Գյումրին, չնայած որ քաղաքի մարզադահլիճներն ու մարզասրահները լիովին հարմարեցված չեն և դժվարամատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Եռօրյա փառատոնի ընթացքում 100-ից ավելի մարզիկներ Գյումրիում կմրցեն 7 մարզաձևերում։ Ամենամյա մարզական այս միջոցառումը բոլոր մասնակիցների համար սոցիալ-վերականգնողական նշանակություն ունի։ Մասնակիցներին իրենց […]

̰
Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

12:19 29.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ 63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը: Նա անցկացրեց 4 գոտեմարտ և բոլորը հաղթեց բացահայտ առավելությամբ: Էդմոնդը հաջորդաբար պարտության մատնեց հունգարացի (11-0, տուշե), թուրք (8-0 ), ֆրանսիացի (9-0) և լեհ (11-2) ըմբիշներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Էդմոնդն անվանի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն […]

̰
Աշոտ Խաչատրյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

11:55 29.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն է ելույթ ունենում 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը։ Նա արդեն 4 հաղթանակ է տարել, որոնցից 3-ը բացահայտ առավելությամբ: Աշոտը 4 գոտեմարտերում միասին 33 միավոր է վաստակել և տվել ընդամենը 1 միավոր: Նա հաջորդաբար պարտության է մատնել սերբ, իտալացի, թուրք և ուկրաինացի ըմբիշների և […]

̰
Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

11:47 29.06.2022

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից, ժամը՝ 13:00-ին. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի […]

̰
Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալ, Վիգեն Նազարյանը ևս բրոնզ է նվաճել

11:36 29.06.2022

Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճում արդեն խաղարկվել են մեդալներ 5 քաշային կարգերում: Դրանցից անմասն չեն մնացել նաև հայ ըմբիշները: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք մարզիկ Թալիփ Չիֆթչիին և դարձել է բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում […]

̰
Սուրեն Աղաջանյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

11:26 29.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը։ Նա իր առաջին երկու գոտեմարտերում բացահայտ առավելությամբ հաղթել էր լատվիացի և շվեդ ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի հետ: Ադրբեջանցու հետ Սուրենը ևս փայլուն է գոտեմարտել ու դարձյալ առավելության է […]

̰
Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

16:40 28.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը։ Նա բացահայտ առավելությամբ երկու հաղթանակ է տարել լատվիացի և շվեդ ըմբիշների նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այսօր երեկոյան 3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալների համար։

̰
Աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

20:00 27.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-17-ն անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն […]

̰
Արմա՛ն, գլուխդ բարձրացրո՛ւ․ Իսլամ Մախաչևն աջակցել է Ծառուկյանին

19:21 27.06.2022

Ռուսաստանցի հայտնի մարզիկ Իսլամ Մախաչևն իր սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ աջակցելով մեր հայրենակից Արման Ծառուկյանին, որը Լաս Վեգասում կայացած UFC-ի մրցաշարի ընթացքում պարտվել էր լեհ Մատեուշ Գամրոտին։ «Դա բավականին բարձր մակարդակի մարտ էր։ Ես շնորհավորում եմ Գամրոտին հիանալի մարտ վարելու կապակցությամբ։ Արմա՛ն, գլուխդ բարձրացրո՛ւ, մեծ ապագան դեռ առջևում է»,- գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ […]

̰
Կարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է բոսնիացի Ադնան Դերոնյային

18:19 27.06.2022

Համբուրգում կայացել է բռնցքամարտի Universum մրցաշարը, որի ընթացքում մենամարտել է նաև գերմանահայ Կարո Մուրադը: 38-ամյա բռնցքամարտիկը մրցել է բոսնիացի Ադնան Դերոնյայի հետ: 4-րդ ռաունդից հետո Մուրադի 26-ամյա մրցակիցը չի կարողացել շարունակել մենամարտը, որից հետո գրանցվել է տեխնիկական նոկաուտ: 38-ամյա Կարո Մուրադը 34-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 23-ը՝ նոկաուտով: Մուրադը 4 տարվա դադարից հետո […]

̰
Ցանկանում եմ այդպիսի ևս հինգ ռաունդ տեսնել․ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Ծառուկյան-Գամրոտ մենամարտի մասին

17:40 27.06.2022

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Արման Ծառուկյանի և Մատեուշ Գամրոտի մենամարտի մասին։ «Հիանալի մենամարտ էր։ Ցանկանում եմ այդպիսի ևս հինգ ռաունդ տեսնել։ Շատ լավ աշխատանք էր»,- այս մասին Խաբիբը գրել է իր Twitter-ի էջում։ Լաս Վեգասում կայացած Ծառուկյան-Գամրոտ մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել էին Լեհաստանի ներկայացուցչին։

̰
Գոռ Կարապետյանը՝ ձյուդոյի պատանեկան ԵԱ փոխչեմպիոն

17:21 27.06.2022

Խորվաթիայի Պերեկ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Կարապետյանը չորս հաղթանակ է տարել և նվաճել է արծաթե մեդալ։  

̰
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն

17:11 27.06.2022

Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «ԱՍՎԵԼ Լիոնը» մրցել է «Մոնակոյի» հետ և առավելության հասել 84:82 հաշվով: Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «ԱՍՎԵԼ Լիոնի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը։ Ջոնսը Մալթայում կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որպեսզի մասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի […]

̰
Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը

16:52 27.06.2022

Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշարը: Հուշամրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մանուել Պետրոսյանի հետ, Սամվել Տեր-Սահակյանը՝ Շանթ Սարգսյանի հետ, Նիհալ Սարինը՝ Վան Նգուենի հետ։ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոն հաղթել է ամերիկացի Հանս Նիեմանին ու իր ակտիվում ունի 4 միավոր։ Իրանի ներկայացուցիչ Ամին Թաբատաբաեին հաղթել է Մամիկոն Ղարիբյանին։ Այժմ […]

̰
Իսպանական ակումբը կթույլատրի երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ

16:43 27.06.2022

Հաջորդ մրցաշրջանից ընտանի կենդանիները ևս կարող են ներկա գտնվել Լա լիգայի հանդիպումներին։ Մասնավորապես «Ժիրոնա» ակումբի ղեկավարությունը պատրաստվում է թույլատրել երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ։ «Բոլորի համար տեղ կա. մարզադաշտը ընտանեկան վայր է, որտեղ պետք է հարգել նաև ընտանի կենդանիներին»,- մեջբերում է «Ժիրոնայի» գործադիր տնօրեն Նաչո Մաս Մագային Marca-ն։ «Ժիրոնան» 2021/22 մրցաշրջանն անցկացրել է […]

̰
Նեպոմնյաշչին շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը․ Հավակնորդների մրցաշար

16:24 27.06.2022

Հավակնորդների մրցաշարում, որն անցկացվում է Մադրիդում, կայացել են 8-րդ տուրի հանդիպումները։ 8-րդ տուրից հետո առաջատար Յան Նեպոմնյաշչին արդեն մեկ միավորով առաջ է Ֆաբիանո Կարուանայից, որը պարտվեց իր հայրենակից Հիկարու Նակամուրային։ Իսկ Նեպոմնյաշչին կիսեց միավորը չինացի Դին Լիժենի հետ։ 9-րդ տուրում Նեպոմնյաշչին կմրցի Կարուանայի հետ։

̰
Վիգեն Նազարյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

16:19 27.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Վիգենը 1/4 եզրափակչում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիին։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին, իսկ առաջին գոտեմարտում 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։

̰
Ես նրա երկրպագուն եմ․ Ուիլյամսը շանը անվանել է Նադալի պատվին

16:08 27.06.2022

Ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ խոսել է իսպանաց Ռաֆայել Նադալի մասին, որն այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։ «Նա շատ բան արեց 2022 թվականին։ Ես միշտ եղել եմ Ռաֆայի երկրպագուն։ Ես իմ շանը անվանել եմ նրա պատվին։ Նա այնքան քաղցր է, ես կարոտում եմ […]

̰
Դմիտրի Գունկոն՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

15:55 27.06.2022

«Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» համակարգում: Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում […]

̰
Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

15:46 27.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Հոմերոս Առաքելյանը։ Նա ժամանակից շուտ 10-1 հաշվով հաղթեց բուլղարացի Պաոլո Միլկովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Իր առաջին գոտեմարտում Հոմերոսը բացահայտ առավելությամբ հաղթել էր սերբ Սաբոլկ Լոսոնկին։ Կիսաեզրափակչում Հոմերոսը կմրցի ռումինացի Դենից Միհայի հետ։

̰
Փոխվել են «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը

15:36 27.06.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի կանոնակարգում: Մասնավորապես, փոխվել են մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը: «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 6-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: […]

̰
Վիգեն Նազարյանը երկրորդ հաղթանակը տարավ․ ըմբշամարտի Մ20 ԵԱ

15:31 27.06.2022

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին։ Հիշեցնենք` առաջին գոտեմարտում Վիգենը 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։ Այսպիսով՝ Վիգենը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիի […]

̰
12 թեկնածուներից 11-ը դուրս են եկել պայքարից․ կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները

15:16 27.06.2022

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը, որի ծրագրի հիմնական կետը կառույցի նոր ղեկավարության ընտրությունն էր։ IWF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը դեռ քվեարկության մեկնարկից առաջ հանել էին իրենց թեկնածությունը։ Մնացել էին երկու թեկնածու՝ Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդը, որը մինչ այժմ զբաղեցնում էր IWF-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, և […]

̰
5 հայ ըմբիշներից 3-ը մեկնարկեցին հաղթանակով․ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ

15:07 27.06.2022

Հռոմում մեկնարկել  է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր պայքար է ընթանում 5 քաշային կարգերում։ Մեր մարզիկներից 3-ը հաջող են ավարտել մեկնարկային ելույթները։ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը հաղթել է սերբ Սաբոլկ Լոսոնկին,  77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը՝ Էստոնիայի ներկայացուցիչ Ռայմոն Ուիբոյին, իսկ 87 կգ քաշային […]

̰
Կարեն Գրիգորյանը՝ Մադրիդի շախմատի մրցաշարի մրցանակակիր

14:38 27.06.2022

Մադրիդում կայացել է շախմատի միջազգային անհատական բլից մրցաշար, որին մասնակցել են 14 երկրի 138 շախմատիստներ։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Էդուարդու Իտուրզագան։ Նրան կես միավորով զիջել են Յուսնել Բակալաոն և հայազգի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

̰
BACK_TO_TOP