12:23 25.06.2022
«Բավարիան» մտադիր չէ գնել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքը։ «Կրիշտիանու Ռոնալդուն թոփ ֆուտբոլիստ է՝ փայլուն կարիերայով։ Բայց, «Բավարիա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ լուրերը ճիշտ չեն»,- ասել է «Բավարիայի» տնօրեն Հասան Սալիհամիջիչը SkyDe-ի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ գերմանական գրանդը Լևանդովսկիի հեռանալու դեպքում կդիտարկի Ռոնալդուին թիմ հրավիրելու տարբերակը:
12:13 25.06.2022
«Դերբի Քաունթի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին լքել է պաշտոնը։ Իդեպ 36-ամյա Ռունին ինքն է ակումբին խնդրել ազատել իրեն այդ պաշտոնից։ Նա «Դերբի Քաունթին» գլխավորել է 2020 թվականի նոյեմբերին, սակայն չի կարողացել հաջողության հասնել: Թիմը դուրս է մնացել Չեմպիոնշիփից՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով նախավերջին տեղը։ Սակայն պետք է նաև […]
11:47 25.06.2022
Հայաստանի թենիսի տղամարդկանց ավաքականը Չեռնոգորիայում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու ենթախմբային փուլի վերջին խաղում 3։0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին և նախավերջին տեղն է գրավել իր քառյակում։ Մենախաղերում Սեդրակ Խաչատրյանը և Միքայել Ավետիսյանը հաղթել են համապատասխանաբար Անդրեյ Սպասոևիչին (6։3, 6։1) ու Ջան-Կառլո Բեսիմոյին (6։2, 6։0)։ Զուգախաղում Աշոտ […]
11:34 25.06.2022
Գարի Նևիլը «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերին կոչ է արել ամեն ինչ անել թիմի գրավչությունը բարձրացնելու համար: Թիմի նախկին պաշպանը իր մեկնաբանությունը հրապարակել է կապված այն նորության հետ, որ Քրիստիան Էրիկսենը ընտրություն է կատարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բրենտֆորդի» միջև։ «Ահա թե ինչու վաղուց ժամանակն է դադարեցնելու դիվիդենտների վճարումը։ Յուրաքանչյուր մետաղադրամ պիտի վերադարձվի ակումբին այնքան ժամանակ քանի դեռ […]
10:32 25.06.2022
«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամը չի հավատում, որ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներ կհամալրեն։ Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն ու Բեռնարդու Սիլվան, սակայն Թոնի Ֆրեյշայի կարծիքով՝ «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել այս ֆուտբոլիստներին։ «Դուք հասկանու՞մ եք, որ այս ֆուտբոլիստներից ոչ մեկը «Բարսելոնայում» չի հայտնվի։ Ես չեմ հավատում այն […]
09:26 25.06.2022
Հայաստան այցելելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։ Միջազգային ֆեդերացիայի նախագահն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արժևորել բոլոր այն մարդկանց, որոնք նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։ «Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր եղան՝ ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի […]
09:04 25.06.2022
Լոնդոնում տեղի է ունեցել Թենիսի մեծ սաղավարտի՝ «Ուիմբլդոնի» մրցաշարի վիճակահանությունը։ Տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին մրցախաղը կանցկացնի հարավկորեացի Սուն Վու Կվոնի հետ: Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոն: Երրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը կհանդիպի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասի հետ: Ուիմբլդոնի քառորդ եզրափակչի հավանական զույգերը հետևյալն են. Նովակ Ջոկովիչ […]
08:48 25.06.2022
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 5-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ամին Տաբատաբաեին և Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Ամին Տաբատաբաեին ոչ-ոքի խաղացին, Սամվել Տեր-Սահակյանը Մանուել Պետրոսյանի հետ մրցախաղում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Դայ Վան Նգուենի հետ: Ալեքսանդր Դոնչենկոն հաղթեց […]
08:44 25.06.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում։ Նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ նա դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ցածր ակտիվությունից և այդ պատճառով կարող է հեռանալ։ Բայց Sky Sports-ի տեղեկություններով պորտուգալացին մտադիր չէ փոխել թիմը և հուլիսի սկզբին կսկսի մարզումները «Մանչսթեր Յունայթեդի» հետ: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն թիմի կազմում անցկացրած 39 խաղում […]
22:50 24.06.2022
Ֆրանսիական Նիսի բնակիչներից կազմված ընդդիմադիր խումբը հայտարարություն է տարածել՝ դժգոհություն արտահայտելով իրենց քաղաքում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հնարավոր անցկացման վերաբերյալ։ Բնակիչները համարում են, որ մրցարշավի կազմակերպումը պետական փողերի անտեղի վատնում է, նաև այն կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների։
22:25 24.06.2022
Տեղի է ունեցել խճուղային հեծանվավազքի տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունը։ Մեծահասակների առաջնության երեք մրցաձևերում վերջնագիծն առաջինն է հատել ու չեմպիոն է դարձել Ստեփան Գրիգորյանը։ Երիտասարդների պայքարում Վահե Վիրաբյանը նվաճել է 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։ Իսկ պատանիների հաշվարկում երկու մրցատարածությունում հաղթել է Նարեկ Դավթյանը, մեկում՝ Արթուր Վարելջյանը։ Կանանց պայքարում 1-ական ոսկե, արծաթե ու բրոնզե […]
21:15 24.06.2022
Լեգենդար Դիեգո Մարադոնային բուժած 8 բժիշկները կկանգնեն Արգենտինայի դատարանի առջև: Այս մասին հաղորդում է գերմանական DW-n: Նրանք մեղադրվում են անուղղակի կերպով սպանության՝ ցուցաբերված անփութության համար, որը հանգեցրել է մահվան: Հիշեցնենք՝ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։
20:51 24.06.2022
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին գնահատել է Լիոնել Մեսիի առաջին մրցաշրջանը փարիզյան ակումբում։ «Չի կարելի 7 «Ոսկե գնդակ» ունեցող մարդուն ասել, թե նա ձախողել է։ Նա պատմություն է կերտել։ Նրա լավագույն մրցաշրջանը չէր, բայց «Բարսելոնայում» անցկացրած 20 տարիներից հետո նա նոր երկիր, նոր քաղաք, նոր առաջնություն, նոր թիմ ու մշակույթ է բացահայտել։ Նրա ընտանիքը՝ նույնպես։ Նա […]
20:22 24.06.2022
«Բարսելոնայի» կանանց թիմի խաղացող Կարոլինա Գրեհեմ Հանսենը հրապարակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքի և արյունոտ խաղակոշիկի լուսանկարները։ Նորվեգիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստուհին պատմել է, որ նշված եզրափակիչի մեծ մասն անցկացրել է արյունահոսող խոր վերքով։ Խաղից մեկ շաբաթ անց մարզուհին սոցցանցում ներկայացրել է ձեռքի վերքի և արյունոտ խաղակոշիկի լուսանկարը՝ նշելով, որ վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի […]
20:02 24.06.2022
Կևին-Փրինս Բոատենգը, որը խաղում է «Հերտայի» կազմում ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: 35-ամյա վետերանը որոշել է իր ուրախությունը նշել երկրպագուների հետ. «Հերտայի»՝ 2022/23 մրցաշրջանի առաջին տնային հանդիպման նախօրեին (օգոստոսի 13) Կևին-Փրինսը, համագործակցելով Hakiki սննդի կետի հետ, ի նշան պայմանագրի երկարաձգման, 2023 անվճար քաբաբ կբաժանի Բեռլինի՝ իր հարազատ շրջանի բնակիչներին: Հիշեցնենք, որ նախկինում […]
19:45 24.06.2022
ՖԻՖԱ-ի խորհուրդը, որի կազմում են կառույցի և 6 կոնֆեդերացիաների նախագահները, մի շարք որոշումներ է ընդունել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքներն ու ԱԱ-2022-ի անցկացման ժամկետը: 1. Հավաքականների ընդլայնված հայտացուցակում ընդգրկված խաղացողների թիվը 35-ից դարձել է 55: 2. Վերջնական հայտացուցակում թույլատրվել է ընդգրկել 26 ֆուտբոլիստ 23-ի փոխարեն: 3. Այն խաղացողների համար, որոնք մասնակցելու են ԱԱ-ին, ակումբային ֆուտբոլի […]
19:24 24.06.2022
Իտալական Kickest-ը ներկայացրել է Ա սերիայի վերջին 3 մրցաշրջանի ամենաարդյունավետ կիսապաշտպանների հնգյակը: Թոփ-5-ում է ընդգրկվել նաև «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն Ա սերիայի վերջին 3 մրցաշրջանում 27 գոլ է խփել և կատարել 21 արդյունավետ փոխանցում: Նա հավաքել է 48 միավոր: Այս ցուցանիշով Հենրիխը զիջում է միայն «Ինտերի» և «Լացիոյի» կիսապաշտպաններ Հաքան Չալհանօղլուին (20+30, 50 միավոր) […]
19:20 24.06.2022
Կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնության հաղթող Գյումրիի «Հայասան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում մրցելու է իսլանդական «Վալյուրի» հետ։ Մրցակիցը հայտնի է դարձել Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում: Հայկական թիմն ընդգրկվել է առաջին խմբում և հաջողության դեպքում հաջորդ հանդիպումը կանցկացնի «Պոմուրյե Բելտինչի» (Սլովենիա) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա […]
19:11 24.06.2022
Արցախցի սամբիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարում։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ատիրաու քաղաքում տեղի ունեցած մրցումներին մարզիչ Ազատ Անդրյանի գլխավորությամբ մասնակցել է նաև Արցախի Հանրապետության թիմը։ Բրոնզե մրցանակակիր են դարձել Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը։
18:06 24.06.2022
Թենիսի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունն է կրել Չեռնոգորիայում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարում։ Հայ թենիսիստները 0։3 հաշվով պարտվել են Կիպրոսի ընտրանուն։ Մենախաղերում Ռոբերտ Եդիգարյանը և Միքայել Ավետիսյանը պարտվել են համապատասխանաբար Մենելայ Էֆստատիուին (1։6, 1։6) ու Պետրոս Խրիսոխոսին (0։6, 0։6)։ Զուգախաղում Աշոտ […]
17:51 24.06.2022
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում երկու առաջատարներից մեկը՝ Հայկ Մարտիրոսյանը, կիսեց միավորը Դայ Վան Նգուենի հետ, իսկ Հանս Նիմանը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին: Շանթ Սարգսյանը և Ամին Տաբատաբաեին, հաղթելով իրենց մրցակիցներին, ևս վաստակեցին 2,5-ական միավոր և Հայկ Մարտիրոսյանի հետ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Շանթը հաղթեց Ալեքսանդր Դոնչենկոյին, իսկ Տաբատաբաեին պարտության մատնեց Մանուել Պետրոսյանին: Մամիկոն Ղարիբյանն […]
16:46 24.06.2022
Հայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է: Խմբային մրցավազքում` […]
16:40 24.06.2022
Խառը մենամարտերի ռուս մարտիկ Վյաչեսլավ Վասիլևսկին խոսել է Արման Ծառուկյանի մասին, որը հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը UFC Fight Night 208 մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու է Մատեուշ Գամրոտի հետ: «Ծառուկյանն ուժեղ մարտիկ է, բայց այսօրվա դրությամբ դեռևս չունի չեմպիոնական մակարդակ։ Չեմպիոնական ներուժ ունի, սակայն դա չափազանց լայն հասկացություն է։ Ամեն դեպքում, տարբեր կազմակերպություններում, նույնիսկ UFC-ում […]
16:26 24.06.2022
Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել և 2 տարվա պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Հենրիխն «Ինտերում» կվաստակի տարեկան 3,5 միլիոն եվրո: Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը պաշտոնապես կհաստատի հաջորդ շաբաթ: Մինչև հունիսի 30-ն «Ինտերը» չի կարող հայտարարել Հենրիխի տեղափոխության մասին, քանի որ ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի «Ռոմայի» հետ: […]
16:06 24.06.2022
Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում: «Հետևում մնաց շատ լավ մրցաշրջան և սկսվում է նորը։ Որոշել եմ հրաժարվել «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Սա կշռադատված և գիտակցված որոշում է, թերևս ամենադժվար որոշումներից մեկն իմ կյանքում՝ հաշվի առնելով թիմի հետ ձևավորված կապը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ՖԱ-ի իմ բոլոր […]
15:56 24.06.2022
Հայ լողորդներն ավարտեցին ելույթները Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում։ Այսօր Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց ազատ ոճով 50 մետր լողի մրցումներին և բավականին լավ արդյունք գրանցեց: Ընդհանուր հաշվարկում Մանուչարյանը 82 մասնակիցների մեջ գրավեց 44-րդ տեղը։ Ավելի վաղ 18-ամյա Վարսենիկ Մանուչարյանը 60 մասնակիցների պայքարում 43-րդ տեղն էր գրավել բատերֆլայ ոճով 50 մետր լողում։ Տղամարդկանց մրցումներին մասնակցած Արթուր […]
15:13 24.06.2022
Նեյմարի գործակալը պարզաբանել է ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Վագներ Ռիբեյրոյի՝ բրազիլացին ցանկանում է մնալ ակումբում և հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա նրա երազանքն է։ «Նեյմարը երազանք ունի՝ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։ Չնայած նրա հեռանալու մասին բոլոր խոսակցություններին՝ Նեյմարը մոտիվացված է ինչպես երբեք և կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել […]
15:00 24.06.2022
Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը մեկ մեդալ է նվաճել: 55 կգ քաշային Վահե Աղասյանը տարել է 4 հաղթանակ և արժանացել բրոնզե մեդալի։ 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը նույնպես գրանցել է 4 հաղթանակ, սակայն բավարարվել է 5-րդ տեղով: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել նաև Արշակ Բեկչյանը (50 կգ), […]
14:42 24.06.2022
Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին չմասնակցելու որոշման մասին, քանի դեռ ռուս և բելառուս մարզիկներին չեն արգելել մրցելույթները։ Փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն կոչ էր արել միջազգային սպորտային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին պաշտոնական մրցումներից։ IJF-ը «դարձել է առաջին միջազգային սպորտային ֆեդերացիան, որն անտեսել է ՄՕԿ-ի առաջարկությունները»,- ասված […]
13:37 24.06.2022
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport․am-ին։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ուրարտուն» զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկության եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեց «Նորավանքին»։