12:54 24.06.2022
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանն Իտալիայի հավաքականի չմասնակցելու մասին։ «Առանց Իտալիայի աշխարհի առաջնությունը նույնն է, ինչ կապուչինոն առանց սուրճի։ Ինձ համար տխրեցնող է, որ Եվրոպայի չեմպիոնները չկան։ Նաև ցավում եմ Վերատիի և Դոնարումայի համար»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Sport Mediaset-ը։ Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլի C խմբում 2-րդ տեղը […]
12:48 24.06.2022
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ AS-ի տեղեկացմամբ՝ Ռոնալդուն այլևս հանդես չի գա «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ այդ թիմում տիտղեսներ նվաճելու շանսեր չկան: Ըստ աղբյուրի՝ 37-ամյա հարձակվողին ուզում է ձեռք բերել «Բավարիան»։ Մյունխենցիներն այս տարբերակը կդիտարկեն, եթե Լևանդովսկին, այնուամենայնիվ, ամռանը հեռանա թիմից։ Վերջերս տեղեկություն տարածվեց, թե Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»:
12:02 24.06.2022
Զինեդին Զիդանը խոսել է ԱԱ-2006-ի եզրափակիչ՝ Ֆրանսիա-Իտալիա խաղի մասին: Նա այդ խաղի 7-րդ րոպեին բացել էր հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ ավելի ուշ Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից։ Ֆրանսիացիները 11-մետրանոց հարվածաշարում այդ ժամանակ զիջեցին մրցակցին, իսկ Զիդանն ավարտեց խաղացողի կարիերան։ «Դա Ֆրանսիայի հավաքականի կազմում իմ լավագույն խաղերից մեկն էր։ […]
11:32 24.06.2022
«Բարսելոնան» նոր պաշտոնական առաջարկ է պատրաստում «Բավարիային» Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար: Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Լապորտայի և Լևանդովսկու գործակալի միջև հիանալի հարաբերություններն օգնեցին պահել բանավոր համաձայնությունը։ Լևանդովսկու համար «Բարսելոնան» միշտ առաջնահերթություն է եղել՝ չնայած «Չելսիի» և ՊՍԺ-ի կողմից հետաքրքրվածությանը»,-նշել է նա: Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները համաձայնել են 50 մլն […]
11:07 24.06.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ճանաչել է Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ պաշտոնական կայքը։ 19-ամյա կիսապաշտպանը նաև տեղ է գտել Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Trnasfermarkt […]
10:37 24.06.2022
Մարզահամերգային համալիրում մեկնարկած SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող թիմի հետ ու 94։59 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը։ Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին՝ Իրանի թիմի հետ։
10:30 24.06.2022
«Արարատ-Արմենիան» և «Արարատը» շարունակում են նախապատրաստվել Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ավանի ակադեմիայում թիմերը ստուգողական հանդիպում են անցկացրել։ «Արարատ-Արմենիան» առաջին հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ։ «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նույնպես առաջին հանդիպումն էր անցկացնում երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: «Արարատ-Արմենիան» հաղթել է 3-0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Կարեն Մուրադյանը, […]
10:21 24.06.2022
Հրապարակվել է Իսպանիայի առաջնության 2022/23 մրցաշրջանի օրացույցը։ Լա լիգան կմեկնարկի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023-ի հունիսի 4-ին։ Իսպանական ֆուտբոլի երկրպագուներին հատկապես հետաքրքիր են Էլ Կլասիկոյի օրերը: «Ռեալը» «Բարսելոնային» կընդունի հոկտեմբերի 16-ին՝ 9-րդ տուրում և կհյուրընկալվի մարտի 19-ին՝ 26-րդ տուրում։ «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 18-ին՝ 6-րդ տուրում և փետրվարի 26-ին՝ 23-րդ տուրում։ […]
20:30 23.06.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխությունը ձգձգվում է: La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը մինչև հունիսի 30-ը լինելու է ուժի մեջ: Սպասվում է, որ Մխիթարյանն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի որպես միլանյան թիմի ֆուտբոլիստ: Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը երեկ՝ հունիսի 22-ին, բուժզննում է անցել […]
19:49 23.06.2022
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը նոր որոշում է կայացրել։ Այլևս ֆուտբոլի Ազգային լիգան, որը հզորությամբ երկրորդն է Ռուսաստանում, կոչվելու է Առաջին լիգա։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ որոշումը ուժի մեջ է մտնելու 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Հզորությամբ Ռուսաստանի երկրորդ լիգան մինչև 1998 թվականը ևս անվանվել է Առաջին լիգա։ 1998 թվականից մինչև 2010 թվականը այն կոչվել է Առաջին դիվիզիոն։ 2011 թվականից հերթական […]
18:55 23.06.2022
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը (1242 միավոր)։ Աղյուսակի լավագույն հինգ թիմերն են հաջորդաբար Բրազիլիայի (1837), Բելգիայի (1821 ), Արգենտինայի (1770), Ֆրանսիայի (1764) և Անգլիայի (1737) հավաքականները։
18:42 23.06.2022
Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում այսօր երկրորդ մեկնարկն է ունեցել մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ ազատ լողաոճում, 23, 46 արդյունքով, 90 մասնակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, դարձյալ 50մ լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28,8 վայրկյան ցուցանիշով զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը: Այդ արդյունքով մեր լողորդուհին սահմանել […]
15:59 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ Երևանում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։ Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ […]
16:15 22.06.2022
Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բրազիլիայում, հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը Cessna 680 Citation ինքնաթիռով Լաս Վեգասից Սան Պաուլո էր թռչում: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով օդանավը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բոա Վիստա քաղաքի օդանավակայանում։ Նեյմարը և ինքնաթիռում գտնվող մյուս մարդիկ չեն տուժել։
16:00 22.06.2022
«Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները և պարտավորվել է 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա Ռոբերտ Լևանդովսկու համար, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Բավարիայում», որի հետ ունի դեռ մեկ տարվա պայմանագիր։
15:45 22.06.2022
Ա Սերիան ներկայացրել է ավարտված առաջնության լավագույն 30 գոլերը։ Հիշեցնենք, որ չեմպիոնի կոչումը նվաճել է «Միլանը», փոխչեմպիոն է դարձել «Ինտերը», երրորդ տեղը գրավել է «Նապոլին»։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ ուղեգիրը նվաճել է Թուրինի «Յուվենտուսը»։ Հաջորդ երկու տեղերը գրավել են և Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգրեր նվաճել «Լացիոն» ու «Ռոման»։
15:30 22.06.2022
Չամուսնացածների միջև սեռական հարաբերությունները պաշտոնապես արգելված կլինեն նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է Daily Star-ը։ Այսպիսի արգելք աշխարհի առաջնություններում կկիրառվի առաջին անգամ։ Արգելքը խախտողներին կսպառնա 7 տարվա ազատազրկում Կատարում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի մուսուլման բնակիչների մեծամասնություն ունեցող երկրում։
15:15 22.06.2022
Ամերիկուհի Քեթի Լեդեկին դարձել է աշխարհի 17-ակի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում 25-ամյա մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել ազատ ոճ՝ 1500 մետր տարածությունում` հաղթահարելով այն 15 րոպե 30,15 վայրկյանում։ Բուդապեշտում նա նվաճել էր ոսկե մեդալ նաև ազատ ոճ՝ 400 մետր տարածությունում: Քեթի Լեդեկին աշխարհի չեմպիոնի առաջին տիտղոսը նվաճել է 2013 թվականին։ […]
14:47 22.06.2022
Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված բռնցքամարտի Ակրոպոլիսի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչումը նվաճել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ 54 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 63,5 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը արժանացել են արծաթե մեդալի, Արարատ […]
14:42 22.06.2022
Գեղասահքի կանանց մենասահքի 2018թ․ օլիմպիական չեմպիոնուհի, 20-ամյա ռուսաստանցի Ալինա Զագիտովան կանցկացնի բռնցքամարտի ցուցադրական մենամարտ։ Նրա մրցակիցը կլինի բռնցքամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող 2020թ․ օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալբերտ Բատիրգազիևը, հաղորդում է ria.ru-ն։ Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում։
14:32 22.06.2022
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի այն խոսքերի մասին, թե Սուպերլիգայի գաղափարը դեռ ապրում է: «Ինձ համար Սուպերլիգայի նախագիծն արդեն մեռել է: Տարօրինակ է, «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայում և արժանիորեն, բայց մյուս կողմից, իրենց դուր չի գալիս այնտեղ խաղալը: Եթե դուք գոհ չեք, ապա մի խաղացեք Չեմպիոնների լիգայում: Բոլորիս համար […]
14:19 22.06.2022
Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը․ Հունահռոմեական ոճ 55 կգ՝ Հոմերոս Առաքելյան 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան 63 կգ՝ Ռուբեն Միհրանյան 67 կգ՝ Աշոտ Խաչատրյան 72 կգ՝ Արման Խաչիկյան 77 կգ՝ Հենրիկ Գևորգյան […]
14:06 22.06.2022
Մադրիդում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան չորրորդ տուրի պարտիաները։ Միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ։ Ռուսաստանցի գրոսմայստերը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից կես միավոր հետ է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը չորրորդ տուրում ոչ-ոքի խաղաց […]
13:50 22.06.2022
Իսպանական «Լևանտեի» հայազգի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում՝ տեղեկացնում է ռուսաստանցի լրագրող Արարատ Մամբրեյանը։ «Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ 20-ամյա կիսապաշտպանը ներկա է եղել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև խաղին։ Բացառված չէ, որ հենց այդ օրերին է ձեռք բերվել վերջնական պայմանավորվածություն»,- գրել է լրագրողը: Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017 […]
13:42 22.06.2022
3 գրանդ ակումբ պայքարում է Զինեդին Զիդանի համար: Այս մասին գրում է RMC Sport-ը: Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնը պատրաստ են փոխանցել ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Յուվենտուսը»: ՊՍԺ-ն ներկայումս մարզում է Մաուրիսիո Պոչետինոն, «Բավարիան»՝ Յուլիան Նագելսմանը, իսկ «Յուվենտուսը»՝ Մասիմիլիանո Ալեգրին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ մտադիր է աշխատել Ֆրանսիայի ազգային […]
13:29 22.06.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում հայտնված 2 ֆուտբոլիստ մերժել է ակումբին: Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը, որը ցանկանում է իր տեղը պահպանել Նիդեռլանդների հավաքականում ԱԱ-2022-ին ընդառաջ, հրաժարվել է տրանսֆերից։ Եվս մեկ մերժում ակումբը ստացել է դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից։ Նա նախընտրում է մնալ «Բրենտֆորդում», կամ վերադառնալ «Տոտենհեմ»: Այսպիսով, այս ամառ ֆուտբոլիստները միայն […]
13:19 22.06.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը։ «Որևէ չարություն և ագրեսիա չունեմ, միայն մարզական հետաքրքրություն է։ Իհարկե, ինձ հետաքրքրում է Մախաչևի հետ մենամարտելը։ Շատ ուրախ կլինեմ, եթե ինձ ընձեռեն այդ հնարավորությունը։ Նրան էլ պետք է մենամարտ, որը տիտղոս կբերի»,- Hustle MMA-ին ասել է Արման Ծառուկյանը։ 2019 թվականի […]
13:05 22.06.2022
Երևանի ավագանին բնակարան է հատկացրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի 92,3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Մալխաս Ամոյանի ընտանիքին: Մալխասը սոցցանցում շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն՝ նշելով որ մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը:
12:40 22.06.2022
Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերում»: Այս մասին ասել է միլանյան ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան: «Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է միլանյան ակումբի տնօրենը: Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ, իսկ Օնանան արդեն […]
12:36 22.06.2022
Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, տեղեկացնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացուն անհանգստացնում է ակումբի պասիվ տրանսֆերային քաղաքականությունը: Հարձակվողի վրդովմունքը սաստկացել է այն բանից հետո, երբ մանչեսթերցիները չկարողացան համաձայնության գալ մի քանի խաղացողի հետ՝ կենտրոնանալով «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ: Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանն ավարտել է […]