TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Սա առաջին մեդալս էր, այսքանով չեմ սահմանափակվելու. Ռաֆայել Հովհաննիսյան

10:02 31.05.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, ով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, եզրափակիչ մենամարտից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով: Նշենք, որ սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում: Եզրափակչում, շատ համառ պայքարում, Ռաֆայելը պարտվել էր Վրաստանի ուժեղագույն և փորձառու բռնցքամարտիկներից մեկին: «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի […]

̰
Ռաֆայել Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց. Կարեն Աղամալյան

09:48 31.05.2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի արծաթե մեդալը Եվրոպայի առաջնությունում: «Ռաֆայել Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց: Շատ գոհ եմ նրանից: Արեց այն, ինչ կարող էր: Նա այս առաջնության բացահայտո՞ւմն էր. գուցե, թեև ինձ համար՝ ոչ: Նրա մրցակիցը բավականին փորձառու բռնցքամարտիկ էր, 4 անգամ դարձել էր Ռուսաստանի չեմպիոն»,- […]

̰
Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային». Corriere dello Sport

09:44 31.05.2022

Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ռոբերտո Մայդան հավաստիացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Ռոմային»։ «Մխիթարյանը թիմին հրաժեշտ է տվել Տիրանայում կայացած եզրափակչի հաջորդ օրը՝ հաղորդելով, որ տեղափոխվում է «Ինտեր»։ «Ռոման» դեռ հույս ունի համոզել նրան, բայց արդեն շանս չկա»,- գրել է Մայդան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում […]

̰
Շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար. Փաշինյանը շնորհավորել է բռնցքամարտիկներին

08:22 31.05.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ընտանիքով այցելել էինք Մարզահամերգային համալիր՝ հետևելու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: Շնորհավորում եմ Երևանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմում չեմպիոն հռչակված Հովհաննես Բաչկովին, արծաթե մեդալակիրներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին, Արթուր Բազեյանին և բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը […]

̰
Աբրամովիչը պաշտոնապես վաճառեց «Չելսին»

22:29 30.05.2022

«Չելսիի» սեփականատերը պաշտոնապես փոխվել է՝ հայտնում է ակումբի կայքը: Այսօր ավարտվել է գործարքը, որի արդյունքում նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբը վաճառել է Տոդ Բյոլիին և Clearlake Capital համընկերությանը: Ակումբի կառավարումը հավասարապես բաժանվելու է 2 կողմերի միջև: Ըստ անգլիական մամուլի՝ Ռոման Աբրամովիչը «Չելսին» վաճառել է 4.25 մլրդ ֆունտ սթեռլինգի դիմաց:

̰
Ակնհայտ է, որ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը». Մեսսի

22:10 30.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին և հատուկ նշել «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեմայի անունը: Հիշեցնենք, որ 2021 թվականին մրցանակը ստացել էր Մեսսին: «Կարծում եմ՝ կասկածներ չկան: Ակնհայտ է, որ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Նա փայլուն մրցաշրջան անցկացրեց և մեծապես նպաստեց իր թիմի հաջողությանը Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերում»,- ասել է […]

̰
Ռաֆայել Հովհաննիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

22:02 30.05.2022

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը չեմպիոնական մենամարտում զիջեց  վրացի Գեորգի Կուշինաշվիլիին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաև Արթուր Բազեյանը: Հայաստանի հավաքականի համար միակ ոսկին նվաճել է 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:  Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

̰
Միխայել Շումախերի որդին վթարի է ենթարկվել Մոնակոյի Գրան պրիի ժամանակ

21:40 30.05.2022

«Հաաս» ակումբի ավտոարշավորդ Միկ Շումախերը վթարի է ենթարկվել Մոնակոյի Գրան պրիի ժամանակ: Գերմանացին չի կարողացել կառավարել բոլիդն ու բախվել է արգելապատնեշներին: Հարվածից հետո բոլիդը 2 մասի է բաժանվել: Բարեբախտաբար Միկը վնասվածքներ չի ստացել: Հիշեցնենք, որ Միկ Շումախերը «Ֆորմուլա 1-ի» լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի որդին է:

̰
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող

20:58 30.05.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող։ 21-ամյա հայ ֆուտբոիստը ստացել է ակումբի երկրպագուների ձայների ավելի քան մեկ երրորդը: Երկրորդ տեղը զբաղեցրել է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, երրորդը՝ կիսապաշտպան Ալեքսանդր Չեռնիկովը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», «Մարսելը» և «Նիցան»։

̰
Առանց աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ. Բաչկովի առաջին հարցազրույցը չեմպիոն դառնալուց հետո

20:28 30.05.2022

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև լրագրողներիդ՝ այս ամենը հանրությանը հասանելի դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- ասել է […]

̰
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

19:44 30.05.2022

Երևանում ավարտին մոտեցող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եզրափակիչ մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Լունե Համրաուին և հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Բաչկովը պայքարից դուրս էր […]

̰
Վրաստանը ներկայացնող ջավախահայ մարզիկը դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:35 30.05.2022

Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Վրաստանի ներկայացուցիչ Արտյուշա Գոմցյանը եզրափակիչում մրցեց իսպանացի Խոսե Բրոտոնս Կուիլեսի հետ։ Ջավախքը ներկայացնող հայ մարզիկը հաղթեց նվազագույն առավելությամբ՝ 3-2 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մինչ այդ Գոմցյանը պայքարից դուրս էր թողել իտալացի Ջանլուկա Ռուսոյին, իռլանդացի Պոլ Ջոն Հալեին և հունգարացի Ռոլանդ Վերեշին։

̰
Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը. Sharjah Masters 2022

19:17 30.05.2022

Մայիսի 20-30-ը ԱՄԷ-ի Շարժա էմիրությունում ընթանում էր ավանդական դարձած Շարժա Մասթերս միջազգային բաց մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ՝ 9-ը՝ Շարժա Մասթերսում և 1-ը՝ Չելենջերսում։ Առավել հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, որը կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը։ Լրացուցիչ գործակիցներով Հայկը 4-րդն է: Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը կազմում է՝ […]

̰
Համառ պայքարում Արթուր Բազեյանը պարտվեց և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

18:57 30.05.2022

Երևանում ավարտին է մոտենում տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը, որոնցից 3-ում աշխարհամասի չեմպիոնի կոչման համար ներկայացված են հայաստանցի մարզիկներ: Նրանցից մեկը 57 կգ քաշային Արթուր Բազեյանը արդեն անցկացնել է իր եզրափակիչ մենամարտը: Նա մրցել է բելգիացի Վասիլ Ուստուրոյի հետ: Համառ մրցապայքարում մրցավարները 3-2 հաշվով հաղթանակը շնորհել են բելգիացուն: Ավելի ուշ […]

̰
Հայաստանի հավաքականի առաջին մարզման տեսանյութը

18:20 30.05.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել հավաքի շրջանակներում։ Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի 4-6 շաբաթ: Սարգիս […]

̰
«Բավարիայում» իմ դարաշրջանն ավարտվել է. Ռոբերտ Լևանդովսկի

17:57 30.05.2022

Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բավարիայում»: ««Բավարիայում» իմ դարաշրջանն ավարտվել է. այս ակումբում խաղալը շարունակելու տարբերակ չեմ տեսնում։ «Բավարիան» լուրջ ակումբ է։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով եմ՝ ինձ չեն կանգնեցնի»,- ասել է հարձակվողը Լեհաստանի հավաքականի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Bayern & Germany-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]

̰
Ֆրանսիական «Նիցան» արձագանքել է Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին

17:37 30.05.2022

Ֆրանսիական «Նիցայի» հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Նիկոլաս Բերնարն արձագանքել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին տեղեկություններին։ «Մենք ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին տեղեկություն չենք հայտնում»,- ասել է Բերնարը «Չեմպիոնշիփ»-ի թղթակցին։ Metaratings-ն այսօր հայտնել էր, որ ֆրանսիական «Նիցան» ակտիվորեն հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ […]

̰
Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, որը հանդես կգա Ինտերում. Italy-24

16:27 30.05.2022

Ինչպես հայտնում է Italy-24-ը, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, որը հանդես կգա «Ինտերում»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հռոմեական ակումբը միլանցիներից ծանուցում է ստացել հայ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու մասին։ Մխիթարյանն արդեն բանավոր համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխությանը, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։ Քանի որ 77 համարի մարզաշապիկը պատկանում է […]

̰
Ցանկանում եմ «Մոնցայի» հետ հաղթել Ա սերիան և Չեմպիոնների լիգան․ Սիլվիո Բեռլուսկոնի

15:35 30.05.2022

Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, որն այժմ «Մոնցայի» նախագահն է, կիսվել է իր հույզերով ակումբի՝ Ա սերիայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ։ «Մենք գրել ենք Մոնցայի պատմությունը: Հիմա ցանկանում եմ հաղթել Ա սերիան, իսկ հետո՝ Չեմպիոնների լիգան։ Ես սովոր եմ կյանքում հաղթելուն, այնպես որ՝ կտեսնենք»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։ Ինչպես […]

̰
«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը Իբրահիմովիչի  հետ

15:22 30.05.2022

Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ ևս մեկ մրցաշրջանով, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ «Զլատան Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել, նա ցանկանում է շարունակել խաղալ: Նա կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2023 թվականը»,- «Թվիթերում» գրել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել […]

̰
Լևոն Աղասյանը հաղթել է միջազգային մրցաշարում

15:14 30.05.2022

Լևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին: Մրցումներին մասնակցել են բավականին ուժեղ աթլետներ: Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց է տվել 16,64 մ. արդյունք և գրավել առաջին տեղը: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: […]

̰
Լեգենդար Կյելինին խոստացել է, որ անպայման կվերադառնա «Յուվենտուս»

15:09 30.05.2022

«Յուվենտուսի» նախկին պաշտպան, լեգենդար Ջորջիո Կյելինին, որը համաձայնել է տեղափոխվել MLS-ի «Լոս Անջելես» ակումբ, ասել է, որ մի օր կվերադառնա Թուրին։ «Ես կցանկանայի նոր բան փորձել, նույնիսկ իմ անձնական կյանքում: Դրանից հետո ես անպայման կվերադառնամ «Յուվենտուս».․․ Թուրինն իմ տունն է»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։ 37-ամյա Կյելինին «Յուվենտուսում» հանդես է եկել 2005 […]

̰
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչպես է խաղում Մեսսին. Նեյմար

14:53 30.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ֆրանսիական թիմում Լիոնել Մեսսիի անցկացրած առաջին մրցաշրջանի մասին: «Լեոն երկար տարիներ է անցկացրել «Բարսելոնայում», նրա համար դժվար էր միանգամից հարմարվել փարիզյան ակումբին հարմարվել։ Դժվար է փոխել թիմերն ու քաղաքները: Լեզուն նույնպես տարբեր է: Շատ բաներ կան, որոնք շփոթեցնող են: Թիմը իր խաղաոճն ունի, և խաղացողները չեն հասկանում, թե ինչպես է […]

̰
Ամբողջ մարզադաշտը երգել է Максим-ի հետ

14:40 30.05.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Սպարտակը» 2-1 հաշվով հաղթել է «Դինամոյին», իսկ դինամոյականների կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Արսեն Զախարյանը: Հանդիպումը կայացել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Պարգևատրման արարողությունից հետո հայտնի երգչուհի Максим-ը կատարել է «Знаешь ли ты» երգը, իսկ ամբողջ մարզադաշտը ձայնակցել է երգչուհուն։

̰
ՉԼ հաղթելը իմ հավակնությունն է, և դա կլինի ՊՍԺ-ի հետ. Նեյմար

14:15 30.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է հաջորդ մրցաշրջանի իր ծրագրերի մասին: «Իմ նպատակն է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Աշխարհի գավաթը և Չեմպիոնների լիգան հաղթելը հաջորդ մրցաշրջանի իմ հավակնությունն է: Դա պետք է լինի ՊՍԺ-ի հետ. ես պայմանագիր ունեմ այս ակումբի հետ և այլ ընտրություն չկա։ Այո, դա կլինի ՊՍԺ-ի հետ»,- ասել է Նեյմարը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված […]

̰
Հայաստանի գեղասահքի բաց առաջնությանը 140 մարզիկ է մասնակցել 5 երկրից

13:54 30.05.2022

Ավարտվել է 2022 թվականի Հայաստանի գեղասահքի բաց առաջնությունը, որին 5 երկրի 140 գեղասահորդ է մասնակցել: Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Այս տարի ևս մեր հայ մարզիկները պատվով ներկայացրին իրենց ծրագրերը և ավարտեցին 2021/2022 մրցաշրջանը։ Համոզված ենք, որ այս առաջնությունը լավ փորձ էր գեղասահորդների և նրանց մարզիչների համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած […]

̰
Արթուր Առուստամյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

12:59 30.05.2022

Լիպեցկի «Մետալուրգի» առաջատար ֆուտբոլիստը Արթուր Առուստամյանը կարող է կարիերան շարունակել «Կռիլյա Սովետովում», հայտնում է «Матч ТВ»-ն: Առուստամյանը փորձաշրջան կանցնի Սամարայի թիմում: Նշվում է նաև, որ Արթուրի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ևս մեկ ակումբ՝ «Նիժնի Նովգորոդը»: Արթուր Առուստամյանը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) ավարտված մրցաշրջանում անցկացրած 37 խաղում խփել է 9 գոլ և կատարել 7 […]

̰
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է եվրոպական մրցաշարերի 50 լավագույն գոլերը

12:51 30.05.2022

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է եվրոպական մրցաշարերի լավագույն գոլերը: Տեսանյութում ներկայացված են 2021-22 մրցաշրջանի լավագույն 50 գոլերը:

̰
Ֆինլանդիայի հոկեյի հավաքականը 4-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն

12:50 30.05.2022

Ֆիննական Տամպերեում կայացավ 2022 թվականի Հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ մրցեցին Ֆինլանդիայի և Կանադայի հավաքականները: Համառ պայքարի արդյունքում տանտերերին հաջողվեց հաղթանակ տոնել 4:3 հաշվով (օֆերթայմում) ու պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն (1995, 2011, 2019, 2022): Առաջնության բրոնզե մեդալները նվաճեցին Չեխիայի հոկեյիստները: 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Ֆինլանդիայի թիմը նույնպես առաջինն էր: Հիշեցնենք նաև, […]

̰
«Սպարտակը»՝ Ռուսաստանի գավաթակիր, Զախարյանը՝ գոլի հեղինակ

12:17 30.05.2022

Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Սպարտակը» 2-1 հաշվով հաղթել է «Դինամոյին» և նվաճել գավաթը: Հանդիպումը կայացել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հանդիպման հաշիվը բացվել է 11-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը: 56-րդ րոպեին «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը խփել է պատասխան գնդակը, բայց ավելին անել իր թիմին չի հաջողվել: 73-րդ րոպեին գոլի հեղինակ […]

̰
BACK_TO_TOP