TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Արսեն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:05 04.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց միայն 201 կգ, չկարողանալով բարձրացնել 210 կգ:Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ […]

̰
Կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

20:27 04.06.2022

Հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Իռլանդիա հանդիպումից հետո, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը. Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։  

̰
Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով

18:58 04.06.2022

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։ Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, բայց […]

̰
Էդուարդ Սպերցյանը բացել է Հայաստան- Իռլանդիա հանդիպման հաշիվը

18:52 04.06.2022

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում է Իռլանդիայի ընտրանու հետ: Երկրորդ կեսի 75-րդ րոպեին մեր թիմի կազմում հեռահար ֆանտաստիկ  հարվածով հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը։ Հաղորդում է ArmSport․am-ը

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Բարսելոնայի ֆուտբոլիստի հետ

18:39 04.06.2022

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բանակցություններն այս պահին առաջընթաց չեն գրանցել, սակայն մանկունիանցիները ցանկանում են անձամբ հոլանդացու հետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդը փորձում է օգտվել «Բարսելոնայի» ոչ այնքան լավ ֆինանսական վիճակից, որը կարող է պատճառ […]

̰
Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

18:02 04.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ: […]

̰
Դեմբելեն ցանկանում է մնալ Բարսելոնայում

15:24 04.06.2022

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»՝ առանց աշխատավարձի կրճատման, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» սպասում է ֆինանսական խնդիրների լուծմանը, ուստի չի շտապում նոր պայմանագիր առաջարկել խաղացողին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականի […]

̰
Հինգ ակումբ ստացել է 2022/2023թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

12:59 04.06.2022

Հունիսի 3-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային […]

̰
Ազգերի Լիգա․ Նիդեռլանդները խոշոր հաշվով հաղթեց Բելգիային, Ֆրանսիան պարտվեց Դանիային

12:50 04.06.2022

Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան A դիվիզիոնի հերթական կենտրոնական հանդիպումները։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, Նիդեռլանդները 4-1 հաշվով հաղթեց Բելգիային։ Դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սթիվեն Բերգվեյնը և Դենզել Դյումֆրիսը։ Բելգիացիների միակ գոլը ավելացված ժամանակում խփեց Միշի Բաչուային։ Ֆրանսիան 1-2 հաշվով զիջեց Դանիային։ 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց հաշիվը։ 68-րդ […]

̰
Կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և  Վրաստանի հավաքականների միջև

12:15 04.06.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումներից մեկը հաճելի անակնկալ կլինի հայկական ֆուտբոլի երկրպագուների համար: Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին , Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը , Արթուր Եդիգարյանը, […]

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում

11:13 04.06.2022

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում: Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Հայկ Իշխանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էդգար Մալաքյանը և Ռուդիկ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

̰
Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

10:13 04.06.2022

Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ / 19:00) և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (22:00), որը 6 տարվա դադարից հետո վերադարձել է մրցահարթակ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ […]

̰
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

00:11 04.06.2022

Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206): Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205): Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ […]

̰
Հայտնի է՝ քանի տարվա պայմանագիր կկնքի Մխիթարյանն Ինտերի հետ. աղբյուր

23:37 03.06.2022

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվում է «Ինտեր»։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, Ռոմանոն հայտնել է՝ քանի տարվա պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպանը միլանյան ակումբի հետ։ «Նա երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Նա ուզում է Չեմպիոնների լիգայում խաղալ, ուստի որոշել է մերժել «Ռոմայի» առաջարկը։ Գործարքը կայացած է։ Շուտով սպասվում է բուժզննումն […]

̰
Կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

23:22 03.06.2022

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 4-ին, և կմեկնարկի ժամը 17։00-ին։

̰
Կայացել է Խոակին Կապառոսի և Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը

20:04 03.06.2022

Հայաստան-Իռլանդիա հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի  նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները

15:40 03.06.2022

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր համալիրի կառուցման շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, շինարարը ներկայացրել է առաջիկա անելիքները։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ […]

̰
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԵԱ

14:18 03.06.2022

Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 174 կգ ծանրաձողն ու փոքր արծաթե […]

̰
̰
Երևանում այս տարի կանցկացվի Շախմատի միջազգային երեք մրցաշար

22:13 02.06.2022

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման […]

̰
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ

20:56 02.06.2022

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ էին մտել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Վարդան Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով 2-րդն էր: Իսկ Վարդան Մանուկյանը արդյունավետ էր կատարել միայն առաջին մոտեցումը և 160 կգ արդյունքով 6-րդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդները հաջող […]

̰
Առաջին վարժությունից հետո Անդրանիկ Կարապետյանը 2-րդն է, Վարդան Մանուկյանը՝ 6-րդը. Ծանրամարտի ԵԱ

19:54 02.06.2022

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են Վարդան Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը: Արդեն մարզիկներն ավարտել են առաջին վարժությունը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով 2-րդն է: Նա ընդամենը 1 կիլոգրամ է զիջում իտալացի Անտոնիո Պիցցոլատոյին: Իսկ Վարդան Մանուկյանը արդյունավետ է […]

̰
Տանիքը՝ նորոգ, բայց շենքային ու գույքային պայմանները՝ խիստ վատ․ Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցը ենթակա է վերանորոգման

18:41 02.06.2022

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվել է «Սևան» մարզական ընկերության Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի տանիքը։ Այստեղ են մարզումներն անցկացնում ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերի սաները։ Տանիքից կաթոցներ հիմա չկան, բայց մինչ այդ հասցրել են վնասել շենքը։ Մարզադպրոցի ընդհանուր շենքային և մարզումային պայմանները խիստ վատն են։ Մարզագույքը հին է, վաղուց կարիքը կա նորացման։ Այլընտրանքը հարմարեցված կամ […]

̰
Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Իտալիային․ Ֆինալիսիմա

16:14 02.06.2022

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցավ «Ֆինալիսիման», որտեղ մրցեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան և Կոպա Ամերիկայի գործող գավաթակիր Արգենտինան։ Լատինամերիկացիները ամբողջ հանդիպման ընթացքում բավականին լուրջ առավելություն ունեին և կարողացան հաղթանակի հասնել 3-0 հաշվով։ 28-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը։ Առաջին կեսին ավելացված ժամանակի ընթացքում Անխել Դի Մարիան կրկնապատկեց առավելությունը։ Վերջին գոլը արգենտինացիները խփեցին արդեն հանդիպման հիմնական […]

̰
Ուկրաինան հաղթեց Շոտլանդիային և վճռորոշ խաղում կպայքարի Ուելսի հետ․ ԱԱ փլեյ-օֆֆ

16:07 02.06.2022

Գլազգո քաղաքում տեղի ունեցավ Կատար-2022-ի որակավորման փուլի հանդիպումը։ Փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Ուկրաինայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Շոտլանդիայի հավաքականին։ 33-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն առաջ է մղել ուկրաինացիներին։ 49-րդ րոպեին Ռոման Յարեմչուկը կրկնապատկել է հաշիվը։ 79-րդ րոպեին Քալում ՄաքԳրեգորը կրճատել է տարբերությունը։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը խփեց Ուկրաինայի երրորդ գոլը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ […]

̰
Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

14:03 02.06.2022

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հունիսի 2-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

̰
Հայտնի է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

13:44 02.06.2022

Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ […]

̰
Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվել են. El Periodico

13:20 02.06.2022

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն: Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։ Պիկեն և Շակիրան […]

̰
Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը՝ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

23:38 01.06.2022

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Այսօր պայքարի մեջ էին մտել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը: Պոկում վարժությունից հետո Ռաֆիկ Հարությունյանը 160 կգ արդյունքով 2-րդն էր, թեև առաջին հորիզոնականը զբաղեցնող իսպանացի Պերես Մատան ևս նույն արդյունքն ուներ: Իսկ Կարեն Մարգարյանը սանձել […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը Սկոպյեում նախախաղային մարզում է անցկացրել

23:35 01.06.2022

Հայաստանի Մ-21 հավաքականը Սկոպյեում նախախաղային մարզում է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Վաղը մեր երիտասարդները կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ։    

̰
BACK_TO_TOP