TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Իբրահիմովիչը ստիպված է եղել վիրահատության ենթարկվել. նա շարքից դուրս կմնա 7-8 ամսով

10:20 26.05.2022

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ստիպված է եղել ձախ ծնկի վիրահատության ենթարկվել: Վերականգնման մոտավոր ժամկետը 7-8 ամիս է: Չի բացառվում, որ Զլատանն ավարտի կարիերան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրա՝ միլանյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման […]

̰
Ձեզ, բոլորի համար. Մխիթարյանի գրառումը հաղթական խաղից հետո

10:12 26.05.2022

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-«Ֆեյենորդ» խաղից հետո հրապարակումներ է կատարել սոցցանցերում: «Ձեզ, բոլորի համար»,-գրել է հայ ֆուտբոլիստը հրապարակված լուսանկարի տակ: Հիշեցնենք, որ «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող՝ եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասնելով նիդեռլանդական ակումբի նկատմամբ: Մխիթարյանը խաղին մասնակցեց մեկնարկից, սակայն 17-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց:  

̰
Եթե եզրափակիչ գնանք՝ մտքում ունենալով ռևանշի կամ վրեժի մեծ ցանկություն, ոչինչ չի ստացվի. Յուրգեն Կլոպ

09:51 26.05.2022

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Ռեալի» դեմ առաջիկա խաղին: Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել էին նաև 2018 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Արքայական ակումբը» հաղթել էր 3:1 հաշվով, իսկ հանդիպման սկզբում Սերխիո Ռամոսի հետ պայքարի արդյունքում վնասվածք էր ստացել Մոհամեդ Սալահը: «Հանդիպել ենք «Ռեալի» հետ և պարտվել: Հետաքրքիրն այն է, որ 2018 թվականին պարտվեցինք մադրիդցիներին, իսկ […]

̰
Ռոբերտը մեզ շատ է դուր գալիս. Լապորտան՝ Լևանդովսկու մասին

09:42 26.05.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տրանսֆերը ձեռք բերելու մասին։ «Լևանդովսկին դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Այս պահին ավելին ասել չեմ կարող։ Բնականաբար, Ռոբերտը մեզ շատ է դուր գալիս»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում L’Esportiu-ը։ 33-ամյա հարձակվողն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 50 գոլ և կատարելով 7 […]

̰
Մխիթարյանը հայկական եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում

09:33 26.05.2022

Հենրիխ Մխիթարյանը հայկական եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում: Հիշեցնենք, որ եզրափակիչում հռոմեական ակումբը նվազագույն 1:0 հաշվով հաղթել էր նիդերլանդական «Ֆեյենորդին», իսկ հայ ֆուտբոլիստը խաղասկզբում՝ 17-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով։

̰
Ռոման՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր

01:04 26.05.2022

Ռոման դարձավ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, 17-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նոր էր ապաքինվել վնասվածքից: Հավանաբար, Մխիթարյանի մոտ զգացնել տվեց նույն վնասվածքը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սերխիո Օլիվեիրան: 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս […]

̰
Ո՛չ «Ռեալը», ո՛չ  որևէ մեկը ՈւԵՖԱ-ին չի կարող ասել, թե ինչ անել. Ալեքսանդր Չեֆերին

23:42 25.05.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապեի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ քննադատություններին, հայտնում է BBC Sport-ը: Այն բանից հետո, երբ հարձակվողը որոշեց մնալ փարիզյան ակումբում, հայտնի դարձավ, որ Լա Լիգան կարող է դիմել ՈւԵՖԱ-ին և դատարան, քանի որ Մբապեի նոր համաձայնագիրը կարող է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։ «ՈւԵՖԱ-ն ունի բավականին խիստ ֆինանսական ֆեյր-փլեյի […]

̰
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ` «Ռոմա»-«Ֆեյենորդ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է

22:46 25.05.2022

«Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում մրցելու են «Ռոման» և «Ֆեյենորդը»: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումը կայանալու է Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի մեկնարկային կազմերը. «Ռոմա». Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Զալևսկի, Ձանիոլո, Պելեգրինի, Կրիստանտե, Մխիթարյան, Աբրահամ: «Ֆեյենորդ». Բեյլոու, Մալասիա, Սենեսի, Տրաուներ, Գերտրույդա, Կյոչկյու, Էուրսնես, Տիլ, Սինիստերա, Դեսերս, Նելսոն:

̰
«Ռեալի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է եղել. Յուրգեն Կլոպ

22:43 25.05.2022

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբի կայքի հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ «Մենք պետք է սովորեինք, թե ինչպես հաղթել եզրափակիչներում: Այս մրցաշրջանում մենք մի քանի կարևոր հաղթանակ տարանք և հիմա ավելի փորձառու ենք դարձել: «Ռեալի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է եղել։ Այն համաշխարհային մակարդակի ակումբ է, որը գիտի, թե ինչպես հաղթել վճռորոշ […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» 3-րդ փուլ

22:17 25.05.2022

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ռոլան Գարոսի» 3-րդ փուլ: Համաշխարհային դասակարգման սանդղակում 25-րդ վարկանիշն ունեցող Խաչանովն այս մրցաշարում արդեն հաղթել է պորտուգալացի Նունու Բորգեսին (6:3, 2:6, 6:4, 6:4) և բոլիվիացի Ուգո Դելյենին (4:6, 6:4, 7:6, 6:3)։ 3-րդ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն է լինելու աշխարհի 11-րդ ռակետ բրիտանացի Կեմերոն Նորին։ «Ռոլան Գարոսի» […]

̰
Ցանկանում եմ կարիերաս շարունակել ՊՍԺ-ում. Նեյմար

21:53 25.05.2022

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն անդրադարձել է ակումբից հեռանալու խոսակցություններին: «Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել՝ հնարավոր տրանսֆերի հետ կապված։ Ես հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ցանկանում եմ կարիերաս շարունակել Փարիզում»,- նշել է բրազիլացի հարձակվողը։ Անցած մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական […]

̰
Կազմվել է այս մրցաշրջանի թոփ-5 լիգաների խորհրդանշական հավաքականը

21:35 25.05.2022

WhoScored-ը կազմել է այս մրցաշրջանի Եվրոպայի թոփ-5 լիգաների խորհրդանշական հավաքականը։ Ֆուտբոլիստները ընտրվել են ըստ մրցաշրջանի հանդիպումների միջին գնահատականի: Առավել շատ խորհրդանշական հավաքականում ֆուտբոլիստներ կան Անգլիայից՝ 4: Գերմանական ակումբներից ընդգրկվել է 3 խաղացող, ֆրանսիական առաջնությունից՝ 2, և մեկական ֆուտբոլիստ Իսպանիայի և Իտալիայի առաջնություններից: Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ՝ Մայք Մենյան (Միլան) – 6,92; Պաշտպաններ՝ Ժոաո […]

̰
Կարեն Տոնականյանը պարտվեց մեկնարկում. Բռնցքամարտի ԵԱ

21:17 25.05.2022

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ և պարտություն կրեց 1:4 հաշվով: Այսպիսով Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը դուրս մնաց մրցապայքարից: Հիշեցնենք, որ այսօր ցերեկվա մրցահերթում ռինգ էր դուրս եկել ու հաղթանակ տարել 86 կգ քաշային Ռաֆայել […]

̰
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

21:09 25.05.2022

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի 2023թ․ առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Արման Ներսեսյան-ԲԿՄԱ Ռաֆայել Մանասյան-ԲԿՄԱ Լևոն Կարապետյան-«Շիրակ» Սերգեյ Միքայելյան-«Փյունիկ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան-ԲԿՄԱ Արսեն Գալստյան-ԲԿՄԱ Վոլոդյա Սամսոնյան-ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան-ԲԿՄԱ Տիգրան Այունց-«Ուրարտու» Արման Ղազարյան-«Ուրարտու» Պետրոս Մանուկյան-«Ուրարտու» Նորայր Նիկողոսյան-«Նորավանք» Երջանիկ […]

̰
Ռուս ավտոարշավորդը կոտրել է Ֆորմուլա 1-ի նախագահի ակնոցը

19:54 25.05.2022

Ռուս ավտոարշավորդ Դանիիլ Կվյատը բարեգործական ֆուտբոլային հանդիպման ժամանակ կոտրել է Ֆորմուլա 1-ի նախագահ Ստեֆանո Դոմենիկալիի ակնոցը։ «F-1» և «Stars of Sports» թիմերի խաղում աստղերի թիմից է խաղացել Կվյատը։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել են Ժերոմ Ռոտենը, Ֆրանչեսկո Տոտին, Լյուդովիկ Ժյուլին, Վիլյամ Գալասը, Մաքս Ֆերստապենը, Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆետելը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ։

̰
Հայտնի են «Փյունիկի» հավանական մրցակիցները ՉԼ-ի որակավորման փուլում

19:33 25.05.2022

Հայտնի են «Փյունիկի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Թե կոնկրետ որ ակումբը կլինի մեր թիմի մրցակիցը, պարզ կդառնա հունիսի 14-ին կայանալիք վիճակահանությանը: Հայաստանի չեմպիոնը որակավորման առաջին փուլի հավանական մրցակիցներն են հետևյալ ակումբները՝ «Մալմո» (Շվեդիա) «Լուդոգորեց» (Բուլղարիա) «Շերիֆ» (Մոլդովա) «Կլուժ» (Ռումինիա) «Բոդո Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Մարիբոր» (Սլովենիա) «Սլովան» (Սլովակիա) ՀԻԿ (Ֆինլանդիա) «Նյու Սեյնթս» […]

̰
Իսրայելը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը հաղթանակ է տարել իր առաջին մենամարտում

19:09 25.05.2022

Հայազգի մարզիկ Դավիթ Ալավերդյանը, որը հանդես է գալիս Իսրայելի դրոշի ներքո, գրանցել է իր առաջին հաղթանակը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Հիշեցնենք՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ն արդեն ավարտել են իրենց մենամարտերը: 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում զիջել է գերմանացի Քևին Շումանին հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) […]

̰
ԵԱ-Երևան. բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ մենամարտում

17:01 25.05.2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը. այսօր մրցումային երրորդ օրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով ուժերը չափեց գերմանացի Քևին Շումանի հետ ու պարտվեց 5:0 հաշվով: Մեկնարկային մենամարտում Վախթանգ Հարությունյանը առավելության էր հասել լեհ Բարտոշ Գոլեբիվսկիի նկատմամբ: Մայիսի 25-ին՝ երեկոյան 18:00-ից […]

̰
ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին հաղթանակը տոնեց

16:57 25.05.2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են երրորդ մրցումային օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ քաշային) առաջին մենամարտն անցկացրեց` մրցելով Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Ավելի վաղ իր երկրորդ մենամարտում […]

̰
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

16:54 25.05.2022

2022 թվականի ամռանը կկայանա Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը: Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա նոր գլխավոր մարզչի՝ Հարություն Եսայանի ղեկավարությամբ: Եսայանը մարզել է մի շարք մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցել են միջազգային մրցաշարերի և գրանցել լավ արդյունքներ: Նրա գլխավորությամբ «Լես Ֆոքսիս» թիմը դարձել է կանանց Հայաստանի […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում հաղթեց Լիբանանի Մ-19 ընտրանուն

14:14 25.05.2022

Մայիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի Մ-19 ընտրանու հետ։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 2։1 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 2:1 (1:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան (Հայաստան) Գոլերը՝ Էլոյան, 8, Ջունի, 56, Դավթյան, 90+8

̰
Ի՞նչ է ասել Նիկոլա Սարկոզին Մբապեին՝ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո

11:45 25.05.2022

Հայտնի են դարձել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի զրույցներից մեկի մանրամասները, հայտնում է RMC Sport-ը։ Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի Մբապեն չգնա «Ռեալ» և երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Մբապեի և փարիզեցիների միջև նոր պայմանագրի ստորագրումից հետո Սարկոզին ֆուտբոլիստին ասել է հետևյալը. «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» […]

̰
Միգուցե նրանք կարծում են, որ արդեն հաղթել են խաղը. Բենզեման արձագանքել է Սալահի հայտարարություններին

11:24 25.05.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի եզրափակչից մի քանի օր առաջ պատասխանել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հայտարարություններին։ Ավելի վաղ Սալահը, կիսվելով հանդիպումից իր ակնկալիքներով, ասել էր, որ իրենք պատրաստ են վրեժխնդիր լինել «Ռեալից» 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1-3 հաշվով կրած պարտության դիմաց: Ինքը՝ Սալահը, վնասվածք ստացավ այդ խաղում և փոխարինվեց առաջին խաղակեսում։ […]

̰
Յուրգեն Կլոպը ճանաչվել է ԱՊԼ 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ

10:48 25.05.2022

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգան ավարտեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» զիջելով ընդամենը մեկ միավորով, սակայն կարողացավ դուրս գալ ՉԼ եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: 54-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է արժանացել այս մրցանակին։ Առաջին անգամ նա լավագույնն էր […]

̰
Մարզման վերջում նա ինձ ասաց, որ պատրաստ է խաղալու. Մոուրինյոն՝ ԿԼ-ի եզրափակչին Մխիթարյանի մասնակցելու մասին

10:34 25.05.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի` «Ֆեյենոորդի» դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել, որում խոսել է նաև Մխիթարյանի մասին։ «Սա եզրափակիչ է։ Մինչև վաղը իմ գլխում այլևս ոչինչ չի լինի։ Փորձն այստեղ չի օգնի, չնայած ես այլ կերպ էի մտածում։ Ես նույնն եմ զգում, ինչ իմ առաջին եզրափակչի ժամանակ։ Կենտրոնացած եմ։ Գուցե, […]

̰
Մեսսին գոհ է, որ Մբապեն կմնա ՊՍԺ-ում

10:27 25.05.2022

Լիոնել Մեսսին գոհ է, որ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Ըստ Marca-ի, արգենտինացին ուրախ է, որ դադարել է լինել ԶԼՄ-ների ուշադրության հիմնական թիրախը։ Լիոնելը նաև կարծում է, որ Մբապեի հետ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենա: 23-ամյա հարձակվողը եղել է Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և առաջատարը գոլային […]

̰
Ադրբեջանին դուր չի եկել, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման միջոցառմանը ծածանվել է Արցախի դրոշը

10:17 25.05.2022

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (İBA), Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC)՝ կապված Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բացման հետ: Ադրբեջանցիներին դուր չի եկել, որ բացման միջոցառման ընթացքում ծածանվել է Արցախի դրոշը: Նամակում ասվում է, որ «այս մրցումները պետք է ծառայեն բռնցքամարտի համաշխարհային ընտանիքի առաքելությանը` միավորելու մարդկանց ու երկրներին, բայց, […]

̰
Լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռը ժամանել է Երևան

10:14 25.05.2022

«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստը՝ ինստագրամյան իր էջի Սթորիս բաժնում տեղադրելով Սոչի-Երևան չվերթի տոմսի լուսանկարը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ հրապարակել էր մեր թիմի հայտացուցակը հունիսյան խաղերի համար, որտեղ Կովալենկոյի անունը բացակայում է։ Ֆուտբոլիստը, ավելի վաղ պատասխանելով ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական […]

̰
Չեմպիոն դառնալու ճանապարհը շատ դժվար էր. «Փյունիկի» գլխավոր մարզիչ

09:07 25.05.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը», վաստակելով 74 միավոր, վաղաժամ նվաճել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը։ «Արարատի» հետ խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր գնահատականն է տվել հանդիպմանն ու ընդհանուր առմամբ թիմի ելույթներին: «Ինչպես միշտ, «Արարատը» խնդիրներ ստեղծեց: Չեմպիոն դառնալու ճանապարհը շատ դժվար էր: Մի պահ 8-9 […]

̰
«Փյունիկը»՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն

23:40 24.05.2022

Մայիսի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն,«Փյունիկը» առավելության հասավ մրցակցի նկատմամբ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Սերժ Դեբլեն: Այսպիսով, մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը», վաստակելով 74 միավոր, վաղաժամ նվաճեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթողի կոչումը։

̰
BACK_TO_TOP