13:15 01.06.2022
Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում հուլիսի 24-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան 16-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Փառատոնի՝ խաղաղության ջահը վառվել է Հռոմի Արա Պացիս Ավգուստայե հուշահամալիրի զոհասեղանի կրակից: Ջահը հանձնվել է փառատոնի կազմակերպիչներին: Մինչ բացման արարողությունը կրակը կշրջի Սլովակիայի քաղաքներով: Սպասվում է Եվրոպայի 48 երկրների ԱՕԿ-ների 14-18 տարեկան շուրջ 3000 մարզիկ- […]
12:47 01.06.2022
Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում այսօր: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Արգենտինայի դեմ խաղից իր սպասելիքներով, ինչպես նաև պատմել, թե ինչ փոփոխություններ են լինելու թիմում։ «Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Ափսոս, որ մնացինք առանց Կիեզայի, Իմոբիլեի, Բերարդիի ու Վերատիի։ […]
12:46 01.06.2022
Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-5-ը կշարունակի հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ՝ Գոռ Մատինյան ԲԿՄԱ, Հայկ Խաչատրյան «Արարատ-Արմենիա»: Պաշտպաններ՝ Անտոնի Թումանյան «Ստրասբուրգ» (Ֆրանսիա), Արման Մարկոսյան «Ֆիորենտինա» (Իտալիա), Սերգեյ Մուրադյան «Զենիթ» (Ռուսաստան), Պողոս Կրմզյան «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), Մհեր Քանքանյան-ԲԿՄԱ, Հայկ Սիմոնյան «Արարատ-Արմենիա», Դանիել Զախարյան «Փյունիկ», Արա Ջոլաքյան […]
12:19 01.06.2022
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 2 հայ ծանրորդ: Մինչև 81 կգ քաշայինների կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը: Նրանք առաջին հայ ծանրորդներն են, ովքեր դուրս կգան մրցահարթակ: Ընդհանուր առմամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացված է 10 մարզիկով: Աղջիկների հավաքականը ներկայացնում է 3 մարզուհի: Նրանցից Իզաբելլա Յայլյանն արդեն մասնակցել է առաջնությանը […]
12:15 01.06.2022
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ռոլան Գարոս-2022-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթող և Ֆրանսիայի բաց առաջնության 13-ակի չեմպիոնը հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին՝ 6:2, 4:6, 6:2, 7:6 հաշվով։ Հանդիպումը տևել է 4 ժամ 12 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար Նադալը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 2-ին։
21:23 31.05.2022
Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Ռոմայից»՝ հաղորդում է Sky Sport Italia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ժամանակ հայ կիսապաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում բարելավել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց առաջարկը։ Նշվում է, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել 33-ամյա հայ կիսապաշտպանին, քան «Ռոման»: […]
21:08 31.05.2022
UFC-ի բրազիլացի մարտիկ Պաուլո Կոստան կալանավորվել է բուժքրոջ դեմքին հարվածելու համար՝ հայտնում է G1 պորտալը։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել պատվաստման հետ կապված միջադեպի ժամանակ: Նա փորձել է պատվաստման հավաստագիր ստանալ: Պատվաստվելու վերաբերյալ բժիշկների պահանջին Կոստան պատասխանել է, որ արդեն պատվաստված է։ Ծագած վեճի ընթացքում մարզիկը հրել և հարվածել է առավել շատ համառություն […]
20:53 31.05.2022
Սամուել Էտո’Օ-ի դուստրը՝ Էրիկա դո Ռոսարիո Նևեսը, դատի է տվել իր կենսաբանական հորը՝ երկու տարվա ընթացքում ալիմենտներ չվճարելու համար։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։ Մադրիդի դատարանը մի քանի ամիս առաջ վճռեց, որ «Բարսելոնայի» և Կամերունի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իսկապես 22-ամյա աղջկա հայրն է։ Հիմա Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահը պարտավոր է դստերը վճարել մոտ […]
20:37 31.05.2022
Կասաբլանկայում տեղի ունեցավ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի (CAF) եզրափակիչ հանդիպումը, որում Մարոկկոյի «Վիդադ» ակումբը 2:0 հաշվով հաղթեց Եգիպտոսի «Ալ-Ահլիին»։ Մարոկկոյի ակումբի համար այս հաղթանակը 3-րդն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Նախկինում թիմը հաղթել էր 1992 և 2017 թվականներին։ «Ալ-Ահլին» Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն էր։ Եգիպտոսական ակումբը նվաճել է գավաթը վերջին երկու տարիներին։ «Ալ-Ահլին» […]
20:23 31.05.2022
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն գոլերի տասնյակը՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվում է քվեարկություն՝ որոշելու ՉԼ 2021/2022 խաղարկության լավագույն գոլը: Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են «Ռեալի» ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման, Վինիսիուս Ժունիորը, Մարկո Ասենսիոն, Ռոդրիգո Գոեսը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսին, Կիլիան Մբապեն, «Բավարիայի» հարձակվող […]
19:54 31.05.2022
Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է ԱՄԷ-ում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում։ Դասական շախմատի Հայաստանի կանանց քառակի չեմպիոնուհին 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և 1-2-րդ տեղերն է բաժանել սերբ շախմատիստուհի Անջելիջա Ստոյանովիչի հետ։ Երկու առաջատարներն անցկացրել են թայ-բրեյք։ Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է դարձել հայուհին։ Մրցաշարին մասնակցել է 17 երկրի 71 շախմատիստուհի։
19:46 31.05.2022
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան շնորհակալություն է հայտնել և խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 […]
19:35 31.05.2022
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները: Խաղը պետք է մեկնարկեր ժամը 23:00-ին, բայց երկրպագուների հետ բախումների պատճառով մեկնարկը 36 րոպեով հետաձգվել էր. «Նման խնդիրներ կան միայն ֆուտբոլում, այն էլ՝ անգլիական որոշ թիմերի մասնակցությամբ: Նման մեծ թվով բրիտանացի երկրպագուների՝ առանց տոմսերի ներկա գտնվելու նախադեպն արդեն ունեցել ենք […]
19:18 31.05.2022
Միլանի «Ինտերը» վստահություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու հարցում, Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը 33-ամյա հայ ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» նույնպես հետաքրքրված է Մխիթարյանին պահելու հարցում և նրան առաջարկել է պայմանագիր 1+1 սխեմայով տարեկան 3 միլիոն եվրո […]
18:58 31.05.2022
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկված է 4-ական ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալից» և «Լիվերպուլից», մեկական էլ՝ «Չելսիից», «Մանչեսթեր Սիթիից», ՊՍԺ-ից: Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ» Մադրիդ): Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն (երեքն էլ՝ «Լիվերպուլ»), Անտոնիո Ռուդիգեր («Չելսի»): Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ» Մադրիդ), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»): […]
18:09 31.05.2022
Առաջին անգամ Հայաստանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիր, որտեղ և գերազանց հաղթանակ տոնեց գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Եվրոպայի եռակի չեմպիոնի դիմավորումը քաղաքի մուտքի մոտ էր։ Գյումրեցի չեմպիոնը ոչ միայն ոսկե մեդալով, նաև առաջին անգամ Եվրոպայի առաջնության հաղթողներին շնորհված ոսկեզօծ գոտիով էր։ Իսկ էմոցիաներն ու տպավորությունները մեծ էին, որի համար մարզիկը շնորհակալ է դահլիճում ներկա […]
15:50 31.05.2022
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 ընտրանու հետ: Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ Սկոպյե են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ Արման Ներսեսյան-ԲԿՄԱ Լյովա Կարապետյան-«Շիրակ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան-ԲԿՄԱ Արսեն Գալստյան-ԲԿՄԱ Վոլոդյա Սամսոնյան-ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան-ԲԿՄԱ Տիգրան Այունց-«Ուրարտու» Արման Ղազարյան-«Ուրարտու» Պետրոս Մանուկյան-«Ուրարտու» Նորայր Նիկողոսյան-«Նորավանք» Կիսապաշտպաններ Արամ Խամոյան-ԲԿՄԱ Միքայել […]
15:42 31.05.2022
Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) – Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 350 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե […]
15:33 31.05.2022
Մարզահագուստ արտադրող Macron ընկերությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզազգեստը՝ տեղեկացնում է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի նոր խաղարկությունում: Տնային խաղում մեր հավաքականը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ:
14:23 31.05.2022
«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 21-ամյա բրազիլացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անցկացրել է 13 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Իսկ «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա ՉԼ-ի մրցաշրջանում անցկացրած […]
12:56 31.05.2022
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամենաշատ 11-մետրանոցներն է վաստակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սպերցյանը 5 11-մետրանոց է վաստակել, և սա ամենամեծ ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ՝ «Կրասնոդարը» նախորդ մրցաշրջանում 13 անգամ է 11 մետրանոցի իրավունք ստացել: Ավարտված մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 […]
12:48 31.05.2022
«Վելեսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Գալոյանի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ռոստովն» է հանդիսանում՝ տեղեկացնում է Metaratings-ը: Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ, այդ թվում՝ ավարտված մրցաշրջանի առաջատարներից մեկը: Գալոյանը «Վելես» է տեղափոխվել 2020 թվականի հուլիսին Մոսկվայի «Տորպեդոյից»։ «Վելեսի» կազմում նա անցկացրել է 78 հանդիպում, դարձել […]
12:46 31.05.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հիշել է, թե ինչպես է իր վրա ազդել կորոնավիրուսը: «Ասել էի, որ նոր տարին կսկսեմ նոր մարտկոցներով, սակայն վարակվեցի կորոնավիրուսով, և դա վատ ազդեցություն թողեց: Բոլոր ախտանշաններն ունեի՝ ուժեղ հազ, ջերմություն, կոկորդի ցավ: Ընդհանրապես չէի կարողանում մարզվել. մոտ մեկուկես ամիս նույնիսկ վազել չէի կարողանում, քանի որ ախտահարվել էին թոքերս: Չնայած դրան՝ […]
12:39 31.05.2022
Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է գրավել Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։ Առաջինը վրացիներն են, երկորդը՝ սերբերը, երրորդը՝ Իսպանիան, չորրորդը՝ Անգլիան: Մեր երկրի հաշվին գրանցվել է 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Առավելագույն քանակության՝ 3 ոսկե մեդալ ունի Վրաստանը, իսկ ամենից շատ մրցանակակիր՝ Իտալիան։ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի հաղորդմամբ՝ Բելգիան իր առաջին մեդալն է […]
12:26 31.05.2022
Ներկայացնում ենք Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բոլոր չեմպիոններին: 46-48 կգ քաշային կարգ՝ Սախիլ Ալախվերդովի (Վրաստան) 48-51 կգ՝ Մարտին Մոլինա Սալվադոր (Իսպանիա) 51-54 կգ՝ Բիլալ Բենամա (Ֆրանսիա) 54-57 կգ՝ Վասիլ Ուստուրոյ (Բելգիա) 57-60 կգ՝ Արտյուշ Գոմցյան (Վրաստան) 60-63.5 կգ՝ Հովհաննես Բաչկով (Հայաստան) 63.5-67 կգ՝ Վախիդ Աբասով (Սերբիա) 67-71 կգ՝ Մոհամեդ Հարիս Ակբար (Անգլիա) 71-75 կգ՝ […]
12:20 31.05.2022
Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսել մայրաքաղաքում գործող ֆուտբոլի ակադեմիայում,և երեկ երեկոյան անցկացրել է առաջին մարզումն Ազգերի լիգայի շրջանակներում տեղի ունենալիք հունիսյան խաղերին ընդառաջ: Մարզման ընթացքում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը: 28-ամյա հարձակվողի գոլի տեսանյութը ներկայացրել է ՀՖՖ-ի թվիթերյան էջը: #TikoMagic🐅 That’s it. This is the tweet🚀#Armenia #ArmeniaNT #Barseghyan #Հայաստան pic.twitter.com/Ra6OLePtGt — […]
10:57 31.05.2022
Լիոնել Մեսսին մեկնաբանել է «Ռեալի» հաղթանակը ՉԼ եզրափակչում։ ««Ռեալից» կրած պարտությունը սպանեց մեզ։ Դա ինձ, մյուս խաղացողների ու ողջ ՊՍԺ-ի համար շատ ծանր պահ էր։ Բայց դա ցույց տվեց, որ միշտ չէ, որ լավագույն թիմը հաղթում է Չեմպիոնների լիգան։ «Ռեալի» հանդեպ ողջ հարգանքից ելնելով՝ նրանք ՉԼ այս մրցաշրջանի լավագույն թիմը չէին ու, այնուամենայնիվ, հաղթեցին բոլորին» […]
10:45 31.05.2022
Կանադայի հավաքականը հրաժարվել է ընկերական խաղ անցկացնել Իրանի հավաքականի հետ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Canada Soccer-ին։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին նախատեսված խաղի չեղարկման որոշումը կայացվել է Կանադայի կառավարության և 2020 թվականի հունվարին Թեհրանում կործանված ինքնաթիռի ուղևորների ընտանիքների կողմից ճնշման ներքո։ Հաղորդվում է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի կտա Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ […]
10:20 31.05.2022
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի՝ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալուց հետո գովեստի խոսքեր է ասել նրա հասցեին: «Մեկը մյուսից բարձրակարգ մենամարտեր անցկացրեց՝ աստիճանաբար ավելացնելով: Այս մրցումների համար առաջինը նա է, երկրորդ, երրորդը չկա.. հետո գալիս է չորրորդը: Բաչկովը ռինգը տեսնում է, բռնցքամարտին տիրապետում է, հակառակորդին կարդում է, նա գիտի՝ որտեղ ավելացնի, որտեղ […]