TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը 3 տուրից հետո առաջատարների թվում է. Grand Chess Tour 2-րդ փուլ

15:23 20.05.2022

Վարշավայում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը: Այս անգամ մրցաշարի 10 մասնակիցները հարաբերությունները պարզում են արագ (մեկ շրջանով) և կայծակնային (երկու շրջանով) շախմատի մրցախաղերում: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր: Կայծակնային շախմատի մրցաշարում միավորների հաշվարկը կկատարվի սովորականի պես: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 175 հազար դոլար է, […]

̰
Մ-17 ԵԱ եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա-Բելգիա հանդիպումը կսպասարկեն 2 հայ մրցավարներ

14:39 20.05.2022

Այսօր Իսրայելի Նես Ցիոնա քաղաքում կայանալիք մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա – Բելգիա հանդիպումը սպասարկելու են հայ մրցավարները: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Խաղի մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը, որին օգնելու են Խաչատուր Հովհաննիսյանը և ռումինացի Ալեքսանդրու Չերեյը։ Չորրորդ պաշտոնական ներկայացուցիչն է իսրայելցի Դևիդա Ֆուկսմանան։ Նույն կարգավիճակով Նալբանդյանն […]

̰
Հայաստանը Համաշխարհային գիմնազիադայիում արդեն 3 մեդալ է նվաճել

13:57 20.05.2022

Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում շարունակվող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։ 80 կգ քաշային կարգում հայ մարզիկը նախ հաղթել է ալժիրցի Մոհամեդ Չիխաբին, թուրք Էյուպ Չեթինին և ռումինացի Իոան Կիրիկային։ Իսկ եզրափակչում նա առավելության է հասել ղազախ Ասխաբ Հաջիևի նկատմամբ: Այս մասին հայտնում է Համաշխարհային գիմնազիադայի պաշտոնական կայքը։ […]

̰
«Ինտերը» կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ. Calciomercato

12:39 20.05.2022

Իտալական Calciomercato պարբերականի փոխանցմամբ՝ Իտալիայի գործող չեմպիոն «Ինտերը» կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա հնարավոր տեղափոխությունը: Աղբյուրը տեղեկություններով՝ «Ինտերը» փորձում է օգտվել «Ռոմայի» ղեկավարության դանդաղկոտությունից, որը դեռևս չի կարողանում վերջնական համաձայնության գալ Հենրիխի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Ավելի վաղ լրագրող Ալֆրեդո Պեդուլան հայտնել էր, որ Մխիթարյանի մեծ երկրպագուն է «Ինտերի» գլխավոր մարզիչ […]

̰
Մենք առնվազն ակնկալում ենք, որ մեր մարզիկները կկրկնեն լավագույն արդյունքը՝ 2 ոսկե մեդալ. Արայիկ Հարությունյան

20:33 19.05.2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած ասուլիսը վերաբերել է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Հիշեցնենք, որ առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին, իսկ բուն առաջնությունը կտևի մայիսի 21-ից 31-ը: Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը, ֆեդերացիան, մյուս գործընկերները արել են առավելագույնը մրցաշարը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Մանրամասները՝ […]

̰
Միրչա Լուչեսկուն հրաժարվել է գլխավորել թուրքական ակումբը

20:22 19.05.2022

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել է աշխատանքի անցնել թուրքական Սուպերլիգայում։ Ինչպես տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը, ռումինացի մասնագետը առաջարկ է ունեցել «Ֆեներբախչեից», սակայն չի ընդունել այն։ «Իմ պայմանագիրը «Դինամոյի» հետ լրանում է 2024 թվականի ամռանը, և ես չեմ կարող այսպիսի պայմաններում լքել ակումբը։ Բավականին լուրջ առաջարկ ստացա, բայց չեմ կարող ընդունել այն։ Այս պահին […]

̰
Ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար

19:10 19.05.2022

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական ուսումնական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման նպատակով շենքային և ուսումնական բարենպաստ պայմաններով կապահովվեն Լոռու մարզի հետևյալ ուսումնական հաստատությունները. մասնավորապես նախատեսվում է մարզադահլիճ կառուցել Ստեփանավանի թիվ 1 վարժարանի, Վանաձորի թիվ 9, […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի շիրակցի 4 բռնցքամարտիկ

18:57 19.05.2022

  2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եվրոպական այս կարևոր ստուգատեսում Հայաստանի ազգային հավաքականի թիմի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի նաև Շիրակի մարզի 4 տիտղոսակիր բռնցքամարտիկ․ Արթուր Հովհաննիսյան՝ 51 կգ քաշային կարգ, Եվրոպական մարզական խաղերի և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկով՝ 63,5 կգ քաշային կարգ, Օլիմպիական խաղերի […]

̰
Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքի մանրամասները

17:41 19.05.2022

Ռոման Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնեցրել են «Չելսիի» վաճառքի մանրամասները։ Ավելի վաղ նշվել էր, որ Աբրամովիչը ցանկանում է վերադարձնել «Չելսիին» տված 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ պարտքը, սակայն նրա ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։ Այժմ, ըստ Bloomberg-ի, Աբրամովիչի փաստաբաններն ու բրիտանական կառավարությունը փոխզիջման են եկել այս հարցում. հիմա գործարարն ու նրա փաստաբանները վստահ են, որ […]

̰
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները

17:33 19.05.2022

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]

̰
Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները սպասարկող բոլոր մրցավարները հայտնի են

17:18 19.05.2022

Հայտնի են դարձել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։ Աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ կաշխատի 36 մրցավար, 69 օգնական և VAR-ի 24 մրցավար։ Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հատկանշական է, որ Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կաշխատեն կին մրցավարներ։ Ընտրությունը կանգ է առել Ստեֆանի Ֆրապարտի (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգայի (Ռուանդա) և Յոշիմի Յամաշիտայի (Ճապոնիա) վրա: […]

̰
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցանկը

14:27 19.05.2022

Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների աղյուսակը։ Առաջին տեղը զբաղեցնում է իսպանական «Բարսելոնան»։ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն չեն ընդգրկվել ցուցակի լավագույն 5-յակում։ Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի: 1. «Բարսելոնա»՝ 4,76 մլրդ եվրո 2. «Ռեալ Մադրիդ»՝ 4,75 մլրդ եվրո 3. «Բավարիա»՝ 4,21 մլրդ եվրո 4. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4,2 մլրդ եվրո 5. «Լիվերպուլ»՝ 4,1 մլրդ […]

̰
Բրիտանական և իտալական 4 թոփ ակումբներ հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

12:50 19.05.2022

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան, ով նշում է, որ Մխիթարյանը դեռ համաձայնության չի եկել հռոմեական թիմի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին հայ կիսապաշտպանի մեծ երկրպագուն է և նրան տեսնում է որպես իր թիմի […]

̰
ՊՍԺ-ն դադարեցրել է Մբապեի անունով մարզաշապիկների վաճառքը

11:21 19.05.2022

ՊՍԺ-ն դադարեցրել է Կիլիան Մբապեի անունով մարզաշապիկների առցանց վաճառքը: Այդ մասին հայտնում են Mirror-ը․ Besoccer-ը և Sport.es-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին մի քանի օրից կհայտնի, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Հավանական տարբերակներից մեկը «Ռեալ» տեղափոխությունն է։ Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Այս մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 45 […]

̰
Ավստրալիայի վարչապետը ֆուտբոլ խաղալիս ընկել է ու գցել երեխայի

11:10 19.05.2022

Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորիսոնի նախընտրական արշավի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։ Դևենպորտ քաղաքում Մորիսոնը մինչև 8 տարեկան տղաների ֆուտբոլային մարզմանն է մասնակցել։ Երեխաների հետ խաղի ժամանակ նա վայր է ընկել՝ պատահաբար գցելով նաև երեխաներից մեկին: Հետո վարչապետն ու փոքրիկը բարձրացել են ու ձեռք ձեռքի են տվել:

̰
Դիեգո Սիմեոնեն դատի կտա նախկին կնոջը

09:30 19.05.2022

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է դատի տալ իր նախկին կնոջը՝ Կարոլինա Բալդինիին, հայտնում է La Nacion-ը։ Այս որոշման պատճառ է հանդիսացել այն, որ արգենտինացի մասնագետի նախկին կինը հեռուստաեթերում պատմել է ընտանիքի ու ամուսնուց բաժանման մանրամասները: «Ես հոգնել եմ նրանից: Նա լավ գիտի, որ ես երբեք չեմ խոսել տեղի ունեցածի և վնասի մասին։ […]

̰
«Այնտրախտը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

09:16 19.05.2022

Եվրոպա լիգայի եզրափակչում մրցեցին գերմանական «Այնտրախտը» և շոտլանդական «Ռեյնջերսը»։ 57-րդ րոպեին «Ռեյնջերսը» բացեց հաշիվը, սակայն գերմանական ակումբը 69-րդ րոպեին կրճատեց այն, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Գոլեր չգրանցվեցին, և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին գերմանացիները:

̰
Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ

18:49 18.05.2022

Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ։ Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Արշակ Պետրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականին առաջնորդել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն հռչակվելու տարիներին, Քովիդ-19-ը համաճարակի ծանր պայմանների պատճառով չի կարողանա առաջնորդել Հայաստանի հավաքականը հետագա մրցաշարերում։ Հիշեցնենք, որ այս տարի տեղի է ունենալու […]

̰
Վանաձորցի մարզիկները Սուրդօլիմպիկ խաղերում բրոնզե մեդալ են նվաճել

16:10 18.05.2022

Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում մայիսի 1-15-ն անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդօլիմպիկ խաղերը, որին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Առաջնությանը ազատ, հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում Հայաստանի հավաքականի կազմում լավագույնի կոչման համար պայքարում էին նաև վանաձորցի մարզիկները։ Համառ պայքարի արդյունքում 57 կգ քաշային կարգում ազատ ոճային ըմբիշ Աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարից առաջ

16:07 18.05.2022

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը, «‎Հարավկովկասային երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ […]

̰
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը՝ Եվրոպայի առաջնությանը

15:23 18.05.2022

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ՝ Օլիմպավանում: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 10 ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ […]

̰
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

17:58 17.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը նախատեսված էր 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ […]

̰
«Այսօր՝ առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ». Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց ԵԱ-ում

15:38 17.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: ԿԳՄՍ նախարարը շփվել է բռնցքամարտիկների հետ և հաջողություն մաղթել նրանց կարևոր ստուգատեսում. «Ակնկալիքները շատ […]

̰
Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

14:40 17.05.2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ) Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն […]

̰
Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից. Բռնցքամարտի կանանց ԱԱ

14:21 17.05.2022

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից: Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ կապահովեր: Մինչ այդ Անին մեկնարկային մենամարտում առավելության էր հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, իսկ երկրորդ փուլում 5-0 […]

̰
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

14:15 17.05.2022

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, որոնք ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման […]

̰
Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

11:33 17.05.2022

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։ Հայաստանի հաշմանդամային սպորտի […]

̰
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)

10:14 17.05.2022

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Բազկամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը Դավիթ Ներսիսյանը փայլուն ելույթներով հանդես է եկել +60 տարիքային խմբի 80կգ քաշային կարգում։ Մայիսի […]

̰
Սարգիս Ադամյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում․ WhoScored

18:32 16.05.2022

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ WhoScored-ի։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցել է «Անտվերպենի» հետ և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը․ նա 66-րդ րոպեին է […]

̰
Մեկնարկում է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

15:05 16.05.2022

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tickets.ffa.am կայքից։ Խաղը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Տոմսերի արժեքը հետևյալն է. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ Տոմսերը […]

̰
BACK_TO_TOP