21:08 24.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի […]
20:38 24.05.2022
Եվրոպայի առաջնության երկրոդ օրվա երկրորդ մրցափուլում հանդես եկան 63.5, 67 և 80 քաշային կարգերի բռնցքամարտիկները։ Համբարձում Հակոբյանը նշեց իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում՝ մոլդովացի Դմիտրի Կոսցյուգի դեմ մենամարտում: Հայ մարզիկը բարդ մենամարտում կարողացավ կամային հաղթանակ տոնել: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցեց մրցակցին ու տպավորիչ հաղթանակ տոնեց և մոլդովացուն նույնիսկ նոկդաունի ենթարկեց: Օրվա […]
20:24 24.05.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:
19:55 24.05.2022
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել: Հաղորդում է ArmSport.am-ը։ Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս […]
17:12 24.05.2022
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է […]
14:53 24.05.2022
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ […]
12:32 24.05.2022
Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրը` մայիսի 24-ին, Հայաստանի ունի երեք մասնակից: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների առաջնության երկրորդ մրցումային օրը որակավորման առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցն Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում: Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի […]
21:05 23.05.2022
#Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 75 կգքաշային Վախթանգ Հարությունյանի խոսքով նրան` Եվրոպայի առաջնությունում առաջինհաղթանակը տոնել օգնեցին ընկերները և տան պատերը: «Դահլիճում աջակցությունն իսկապես մեծ էր: Այստեղ էին նաև իմ ընկերները, որն արդեն իսկ մեծառավելություն էր ինձ համար: Տանը պատերը շատ են օգնում: Սակայն առաջին մենամարտիհամար լարվածությունը մեծ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Անդրադառնալով մրցակցին` […]
20:18 23.05.2022
Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Մեկնարկային մենամարտում մեր բռնցքամարտիկը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարել: Հարությունյանը դուրս է եկել 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ: Մրցումային առաջին օրը ԵԱ-ում 12 մենամարտ կկայանա: Միմյանց դեմ կմրցեն 19 երկրների […]
19:30 23.05.2022
Մայիսի 23-ին կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Նորավանք» սպորտային ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body – CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու «Նորավանք ՍԱ»-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի […]
10:49 23.05.2022
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը և ողջույնի խոսքով հանդես եկել։ Փոխվարչապետը, մասնավորապես, նշել է․ «Սիրելի՛ հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը: Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի […]
00:13 23.05.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ […]
23:57 22.05.2022
Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Միլանը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ 32-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ։ 4 րոպե անց Կեսյեն խփեց թիմի 3-րդ գոլը։ Հատկանշական է, որ բոլոր գոլերի փոխանցումներն արեց Ռաֆաել Լեանը։ Այսպիսով, «Միլանը» 86 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն։ Պիոլիի թիմն […]
23:31 22.05.2022
Այսօր կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայ մարզիկներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները․ 8կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան) 51կգ Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող 54կգ Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա) 57կգ Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0 60կգ […]
22:39 22.05.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը մեկնարկեց Եվրոպայի առաջնության պատմական ակնարկով՝ վերհիշելով նախորդ առաջնությունները հյուրընկալած երկրները: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր: «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մենք ցանկամում ենք […]
17:00 22.05.2022
Եթե չեք կարողացել գնել այսօր երեկոյան կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության տոմս, ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում,- այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Դիտե՛ք գեղեցիկ շոուն հեռուստատեսությամբ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:
13:40 22.05.2022
Հարձակվող Արտյոմ Ձյուբան կհեռանա Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»։ Այս մասին խաղացողը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Ձյուբայի պայմանագիրը Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ ավարտվում է։ Նա ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից: 2021/2022 մրցաշրջանում Ձյուբան 28 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
18:48 21.05.2022
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ փարիզյան ՊՍԺ-ի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe պարբերականը: Մբապեն որոշում է կայացնել չհեռանալ ՊՍԺ-ից և չի միանա «Ռեալ»-ին: Ֆուտբոլիստն արդեն այս մասին հայտնել է փարիզյան և մադրիդյան ակումբների ղեկավարներին: Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: […]
17:20 21.05.2022
Հայաստանի Մ-19 հավաքականը մայիսի 21-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Գոռ Մատինյան-ԲԿՄԱ Հայկ Խաչատրյան-«Արարատ-Արմենիա» Միհրան Հովհաննիսյան-«Գանձասար» Պաշտպաններ Սերգեյ Մուրադյան-«Զենիթ» (Ռուսաստան) Պողոս Կրմզյան-«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Ռուսլան Բաբայան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Արման Մարկոսյան-«Ֆիորենտինա» (Իտալիա) Անտոնի Թումանյան-«Ստրասբուրգ» (Ֆրանսիա) Մհեր Քանքանյան-ԲԿՄԱ Հայկ Սիմոնյան-«Արարատ-Արմենիա» Դանիել Զախարյան-«Փյունիկ» Արա […]
14:30 21.05.2022
Միջազգային պատվիրակությունները և հյուրերը ժամանում են Երևան` մասնակցելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
12:46 21.05.2022
«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտոն մեկնաբանել է իտալական մամուլում հայտնված այն լուրերը, թե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ՝ ամռանը միլանյան ակումբ անվճար տեղափոխվելու համար։ «Ես Մխիթարյանի հետ խոսել եմ այն մասին, թե արդյոք նա պատրա՞ստ է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, դրա վրա ենք կենտրոնացած։ Ես ճանաչում եմ նրան ու նրա պրոֆեսիոնալիզմը, 100%-ով վստահ եմ, […]
22:48 20.05.2022
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կողմ է ռուս մարզիկների դեմ խիստ պատժամիջոցներին։ «Ոչ մի ռուս մարզիկ չպետք է մասնակցի որևէ մրցաշարի։ Սա վերաբերում է բոլոր մարզաձևերին։ Սա իմ դիրքորոշումն է։ Ես չեմ շփվում ռուս ֆուտբոլիստների կամ մարզիչների հետ։ Ունեմ իմ դիրքորոշումը և արտահայտում եմ ամենուր։ Ես աջակցում եմ իմ ժողովրդին, իմ երկրին: Այսօր […]
20:56 20.05.2022
Վարշավայում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը: Այս անգամ մրցաշարի 10 մասնակիցները հարաբերությունները պարզում են արագ (մեկ շրջանով) և կայծակնային (երկու շրջանով) շախմատի մրցախաղերում: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր: Կայծակնային շախմատի մրցաշարում միավորների հաշվարկը կկատարվի սովորականի պես: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 175 հազար դոլար է, […]
19:57 20.05.2022
Դորտմունդի «Բորուսիան» դադարեցրել է համագործակցությունը գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի հետ։ «Խոր վերլուծությունից հետո ակումբը որոշեց շարժվել առաջ։ Մարկո Ռոզեին հաջողություն ենք մաղթում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։ 45-ամյա մասնագետը գերմանական ակումբը գլխավորել էր 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիները մարզիչի գլխավորությամբ անցկացրած 34 խաղում վաստակել են 69 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
17:30 20.05.2022
«Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է Եվրոպա լիգայի խաղարկության՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ 29-ամյա սերբ ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում դարձավ մրցաշարի գավաթակիր՝ էապես նպաստելով ֆրանկֆուրտցիների հաջողությանը։ Մրցաշարի ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է […]
17:01 20.05.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Lyon Open մրցաշարի 2-րդ շրջանում մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Ալեքս Մոլչանի հետ: Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե և ավարտվել Մոլչանի հաղթանակով՝ 6:2, 7:6 (7:4) հաշվով։ Քառորդ եզրափակիչում 24-ամյա Մոլչանը 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի նկատմամբ:
16:08 20.05.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին և իրեն համեմատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։ «Մարդիկ վստահ են, որ ես կարող եմ տիտղոսներ նվաճել նոր թիմերի հետ, բայց դրանք այն ակումբները չեն եղել, որոնցից բոլորը հաղթանակներ էին սպասում։ Ինձ չի անհանգստացնում, որ հիմա նախապատվությունը երիտասարդ մարզիչներին են տալիս։ Ես ու […]
15:31 20.05.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիրակի օրը՝ Telefoot-ի հաղորդման եթերում կհայտնի ապագայի վերաբերյալ իր որոշումը՝ գրում է L’Équipe-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին վերջապես կասի, թե որ ակումբում է շարունակելու մարզական կարիերան: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր որոշումը հայտնելու է նախքան Ֆրանսիայի հավաքականի ճամբարին միանալը։