TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռոման» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

08:48 06.05.2022

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Իտալական թիմի հաղթական գոլը Պելեգրինիի փոխանցումից հետո խփեց Տեմի Աբրահամը՝ 11-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հռոմյան թիմի հայտացուցակում չէր: Հիշեցնենք, որ Առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: Այսպիսով՝ «Ռոման» դուրս եկավ եզրափակիչ:

̰
Մենք չլուծված հարց ունենք. Սալահը՝ «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակչի մասին

00:01 06.05.2022

«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ մադրիդյան ակումբի հաղթանակից հետո եգիպտացին իր Instagram-ում գրել է. «Մենք չլուծված հարց ունենք»։ 2018 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլն» ու «Ռեալը» հանդիպել էին միմյանց հետ։ Սալահը վնասվածք էր ստացել առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսի հետ պայքարի արդյունքում և փոխարինվել էր։ Այդ խաղն ավարտվել  […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» 1-0 հաշվով հաղթում է «Լեսթերին»

00:00 06.05.2022

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» ընդունել է «Լեսթերին»: Առաջին խաղակեսից հետո հռոմեացիները հաղթում են 1-0 հաշվով: 11-րդ րոպեին Պելեգրինիի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Աբրահամը: Հռոմեացիները հանդես են գալիս հետևյալ կազմով՝ Պատրիսիո, Մանչինի, Սմոլինգ, Իբանես, Կարսդորպ, Կրիստանտե, Օլիվեյրա, Պելեգրինի, Զալևսկի, Ձանիոլո, Աբրահամ: Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ:

̰
Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» դիտակետում

23:57 05.05.2022

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» դիտակետում։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։ «Դինամոն» նոր կիսապաշտպան է փնտրում, որովհետև Սեբաստիան Շիմանսկին և Նիկոլա Մորան հնարավոր է հեռանան թիմից ամռանը։ Մոսկովյան ակումբը, Սպերցյանից բացի, դիտարկում է նաև «Ռոստովի» կիսապաշտպան Դանիլ Գլեբովի տրանսֆերի հնարավորությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ում անցկացրել է 21 հանդիպում՝ […]

̰
Աստված ինձ ասաց՝ այսօր քո օրն է․ Ռոդրիգո

20:52 05.05.2022

Մադրիդի «Ռեալի» խաղացող Ռոդրիգոն մեկնաբանել է 90-րդ և 91-րդ րոպեներին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր խփած գնդակները: «Չեմ կարող բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Խոսքեր չունեմ։ Սա պարզապես աներևակայելի ու անհավանական է: Աստված նայեց ինձ և ասաց. «Այսօր քո օրն է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը: «Ռեալը» 2 խաղի արդյունքով հաղթեց «Մանչեսթեր […]

̰
Ֆուտբոլը երբեմն անկանխատեսելի է լինում. Գվարդիոլան՝ «Ռեալից» կրած պարտության մասին

20:20 05.05.2022

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 3:1 հաշվով պարտությունը։ «Մենք մոտ էինք, բայց, ի վերջո, չկարողացանք դուրս գալ եզրափակիչ. ամեն ինչ պարզ է։ Մեր գոլից հետո մրցակիցն անընդհատ գրոհում էր։ Բայց խնդիրը դրանում չէր։ Մենք ստիպված չէինք շատ դիմանալ, բայց ֆուտբոլը երբեմն անկանխատեսելի է լինում։ […]

̰
Ողջ աշխարհը կարծում էր, որ խաղը գրեթե ավարտված է. Անչելոտին՝ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման մասին

19:34 05.05.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակը։ «Չեմ կարող ասել, որ մենք արդեն սովոր ենք հաղթել այս ձևով, բայց նույնը եղավ «Չելսիի» և ՊՍԺ-ի հետ։ Եթե ​​հարցնեք, թե ինչպես է մեզ դա հաջողվում, ես կպատասխանեմ, որ ակումբի պատմությունն օգնում է մեզ շարունակել […]

̰
«Օլիմպիակոսը» 47-րդ անգամ դառնում է Հունաստանի չեմպիոն

19:16 05.05.2022

«Օլիմպիակոսը» 47-րդ անգամ հաղթեց Հունաստանի առաջնությունը։ Թիմը ժամանակից շուտ իր համար երաշխավորեց տիտղոսը՝ հաղթանակ տանելով իր գլխավոր մրցակից ՊԱՕԿ-ի դեմ խաղում: Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Օլիմպիակոսը» 16 միավորով առաջ է իր մոտակա հետապնդող ՊԱՕԿ-ից։ Գլխավոր մարզիչ Պեդրու Մարտինեսի գլխավորությամբ ակումբը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ սա ակումբի 47-րդ տիտղոսն էր։

̰
Մարադոնայի ամենահայտնի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

18:55 05.05.2022

Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որով ԱԱ-1986-ի ժամանակ նա Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը, Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ Վերջնական գինը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 5,64 միլիոն դոլարը, որը 2019-ին վճարվել էր «Նյու Յորք Յանքիսի» խաղացող Բեյբ Ռութի 1928-1930թթ․ մարզաշապիկի համար։ Մարադոնայի […]

̰
«Սելտայի» ֆուտբոլիստը բռնաբարության համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

16:51 05.05.2022

«Սելտայի» հարձակվող Սանտի Մինան դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, հայտնում է Marca-ն։ Նա մեղադրվում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2017-ին: Դեպքից հետո տուժողը հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Մեղադրող կողմը պահանջել էր Մինայի համար 8 տարվա ազատազրկում, նաև 10 տարով արգելել տուժողին մոտենալ 500 մետրից պակաս հեռավորության վրա: Սանտի Մինան հանդես է գալիս «Սելտա […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

15:58 05.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին: Սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի […]

̰
Ղազախական ակումբը բանակցում է հայ մարզիչի հետ

15:12 05.05.2022

«Տոբոլի» մի շարք անհաջող արդյունքներից հետո Կուստանայի ակումբը սկսել է բանակցել թիմի նախկին մարզիչ Գրիգորի Բաբայանի հետ, հայտնում է Vesti.kz-ն։ «Բաբայանի հետ լավ հարաբերություններ ունի Կուստանայի շրջանի ակիմ Արքիմեդ Մուխամբետովը, քանի որ նրանք միասին կառուցել են չեմպիոնական «Տոբոլը»,- գրում է աղբյուրը։ Առջևում թիմը դժվարին հատված ունի առաջնությունում, և եվրագավաթներում, ու ըստ Մուխամբետովի, հենց Բաբայանն է […]

̰
Անդրեյ Շևչենկոն կարող է դառնալ իտալական ակումբի համասեփականատերը

13:00 05.05.2022

«Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնել է Պեսկարա՝ իտալական համանուն ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Il Pescara-ն։ Շևչենկոն իտալական կոնսորցիումի հետ կարող է դառնալ ակումբի գնորդը։ Խոսքը «Պեսկարայի» վերահսկիչ փաթեթի ձեռքբերման մասին է։ Շևչենկոն կարող է լինել ակումբով հետաքրքրվող մի խումբ ձեռնարկատերերի թիմի ղեկավար, կամ կարող է դառնալ բաժնետոմսերի […]

̰
Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն առաջատարների թվում են.  FORMENTERA FESTIVAL

12:53 05.05.2022

Իսպանիայի Իբիցա կղզում շարունակվում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ: Երեկ տեղի են ունեցած 6-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերները մրցել են միմյանց հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի: Հայկն ու Շանթը 4,5 ական միավորով ևս 2 շախմատիստների հետ կիսում […]

̰
Մեսսին չի հավակնում Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

11:56 05.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակում, տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունը՝ UNFP-ը: Ցուցակում ընդգրկված են հինգ խաղացողներ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»), Դիմիտրի Պայեն («Մարսել»), Լուկաս Պակետան («Լիոն») և Մարտին Տերիեն («Ռեն»): Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 15-ին։

̰
Սալահի ցանկությունն իրականանում է. եզրափակիչը կլինի «Ռեալի» հետ

11:34 05.05.2022

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը, նշել էր նաև, թե որ ակումբի հետ կցանկանա խաղալ եզրափակչում: «Հրաշալի է, որ մենք նորից դուրս եկանք եզրափակիչ: Հինգ տարվա ընթացքում երեք եզրափակիչն անհավանական ձեռքբերում է: Վաղը նոր օր է լինելու, և ամեն ինչ կսկսվի զրոյից։ Մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների […]

̰
Ի՞նչ էր կատարվում «Ռեալի» հանդերձարանում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

11:09 05.05.2022

«Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ թիմի հանդերձարանից։ Հիշեցնենք, մադրիդյան ակումբը գերդրամատիկ խաղում հաղթեց 3-1 հաշվով և դուրս եկավ ՉԼ մրցաշարի եզրափակիչ։

̰
Ռոդրիգոյի ֆանտաստիկ դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին». մադրիդցիները ՉԼ եզրափակչում են

09:57 05.05.2022

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում հաշիվը բացեցին հյուրերը: 73-րդ րոպեին Մահրեզը հեռվից կատարած հարվածով առաջ մղեց մանչեսթերցիներին։ Մինչև 90-րդ րոպեն հաշիվը չփոխվեց, կարծես դիմակայության ելքը որոշված էր: Այստեղ տեղի ունեցավ անհավանականը: Ընդամենը 2 րոպեում, 90-րդ և 90+1-րդ րոպեին, Ռոդրիգոն […]

̰
Դոնեցկի «Շախտյորը» ստացել է ՉԼ խմբային փուլի ուղեգիր

18:43 04.05.2022

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության մասնակիցների ցուցակը համալրել է «Շախտյորը»: Դոնեցկի ակումբը եվրագավաթային գլխավոր մրցաշարում հանդես կգա երկու պատճառով։ Նախ օգնեց «Զենիթի» բացակայությունը, քանի որ «Իսկ» վարկանիշում հաջորդը Ուկրաինայի չեմպիոնն է։ Երկրորդ պատճառը «Վիլյառեալի» դուրս մնալն է ՉԼ-ից։ Եթե Էմերիի թիմը հաղթեր Չեմպիոնների լիգայում, ապա իրավունք կունենար խաղալ խմբային փուլում, քանի որ Լա լիգայում միայն յոթերորդն […]

̰
Մրցավարն առաջին իսկ րոպեից ընտրություն կատարեց հօգուտ նրանց. «Վիլյառեալի» նախագահը՝ Լիվերպուլի հետ հանդիպման մրցավարության մասին

18:25 04.05.2022

«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոյգը ՉԼ կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղից հետո (2:3) քննադատել է գլխավոր մրցավար Դենի Մակքելիին: Ռոյգին զայրացրել էր ընդմիջմանը նախորդած դրվագը, երբ Մակքելին 11 մետրանոց չնշանակեց բրիտանացիների դարպասապահ Ալիսոնի՝ Ջովանի Լո Սելսոյի հետ բախման համար և նույնիսկ չօգտագործեց VAR-ը։ «Սա սկանդալ է. Ալիսոնը նոկդաունի ենթարկեց Լո Սելսոյին, սա առանցքային պահ էր։ Մրցավարն […]

̰
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

17:55 04.05.2022

Հունական Իրակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը 67 կգ քաշային Գոռ Սահակյանը գրավեց 3-րդ տեղը: Մեր մարզիկը առավել հաջող հանդես եկավ պոկում վարժությունում և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Գոռը հաջորդաբար սանձեց 130, 135 և 137 կիլոգրամանոց ծանրաձողերը և գրավեց 2-րդ տեղը: Հրում վարժությունում Գոռը արդյունավետ կատարեց 2 մոտեցում՝ բարձրացնելով 160 և 165 կիլոգրամանոց ծանրաձողերը: Արդյունքում […]

̰
Գոռ Սահակյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում. պայքարը շարունակվում է

17:23 04.05.2022

Հունական Իրակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը այսօր պայքարի մեջ են ներգրավվել 67 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը հաջող է հանդես եկել պոկում վարժությունում և նվաճել փոքր արծաթե մեդալ: Գոռը հաջորդաբար սանձել է 130, 135 և 137 կիլոգրամանոց ծանրաձողերը և գրավել է 2-րդ տեղը: Առաջատարին նա զիջում է 3 կգ: […]

̰
Փոփոխություններ սամբոյի միջազգային կանոններում

16:49 04.05.2022

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները ապրիլի 27-ին քվեարկել են սամբոյի միջազգային կանոններում փոփոխություններ և լրացումներ մտցնելու օգտին: Նորամուծությունների ցանկը, ինչպես նաև որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հրապարակված են ֆեդերացիայի պաշտոնական կայքում։  

̰
Հայտնի են Հայաստանի Մ-21 հավաքականի հանդիպումների անցկացման ժամկետները

12:32 04.05.2022

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի՝ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի H խմբի վերջին երկու հանդիպումների անցկացման ժամկետները։ H խմբի իններորդ մրցափուլի Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 հանդիպումը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 6-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այս ընտրական փուլում վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում […]

̰
«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

10:31 04.05.2022

Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և դուրս եկավ եզրափակիչ։ Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո Էմերիի սաները հաղթում էին 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ արդեն 3-րդ րոպեին դարձավ Բուլայե Դիան, իսկ 41-րդ րոպեին Ֆրենսիս Կոկլենը կրկնապատկեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում լիվերպուլցիները կարծես կերպարանափոխվեցին և 3 անգամ գրավելով դաշտի տերերի […]

̰
Նրան դեռ որոշ ժամանակ է պետք… և մի քիչ արև. Գամեյրոն՝ Մեսսիի մասին

10:18 04.05.2022

«Ստրասբուրգի» հարձակվող Կևին Գամեյրոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով մրցաշրջանի ընթացքում բազմիցս քննադատության է ենթարկվել։ «Նրան դեռ որոշ ժամանակ է պետք և մի քիչ արև: Փոփոխությունը հեշտ չէ, նրան ժամանակ է պետք, բայց նա հիանալի խաղացող է։ Մեսսին արդեն ցույց է տվել, թե ինչ հիանալի խաղացող է։ Շատ լավ է, որ նա […]

̰
Ամեն ինչ ավարտված է. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի մասին

10:10 04.05.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է եվրոպական Սուպերլիգայի նախագծի ավարտի մասին, գրում է խորվաթական Jutarnji list-ը: «Ամեն ինչ ավարտված է: Նրանք փորձում են իրենց մի փոքր մխիթարել, բայց այդ նախագիծը երբեք չի ստացվի: Նրանք դա հասկացել են և հիմա պարզապես ձեռքերը գցել են փրփուրներին: Այս հաղթանակում մեծ դերակատարում ունեին երկրպագուները` հատկապես անգլիացիները: Իտալացիներն ու իսպանացիները […]

̰
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ

22:49 03.05.2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը / 43 -րդ, 2694 /, Հրանտ Մելքումյանը / 87 –րդ, 2655 / և Հայկ Մարտիրոսյանը / 94 –րդ, […]

̰
Պատժամիջոցները լրջորեն կազդեն ռուսական ֆուտբոլի զարգացման վրա․ Ֆաբիո Կապելո

19:12 03.05.2022

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն արձագանքել է ՈՒԵՖԱ-ի որոշմանը` ռուսական ակումբներին և ազգային թիմերին մեկ մրցաշրջանով միջազգային մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։ «Ցավում եմ, որ ռուսական ակումբները դեռևս մեկ տարի չեն կարողանա մասնակցել եվրոպական մրցաշարերին։ Ֆուտբոլիստները պետք է փորձ ձեռք բերեն Եվրոպայի լավագույն թիմերի դեմ խաղալով, հակառակ դեպքում նրանք կդադարեն առաջադիմել։ Նման միջոցները լրջորեն կազդեն ռուսական ֆուտբոլի […]

̰
Ռոնալդուն կարիերայի ընթացքում գոլ խփեց 168-րդ ակումբին

18:24 03.05.2022

«Բրենտֆորդը» դարձել է 168-րդ ակումբը, որին գոլ է խփել Կրիշտիանու Ռոնալդուն: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողն ԱՊԼ-ի 35-րդ տուրի խաղում «Բրենտֆորդի» դարպասը գրավել է 11-մետրանոց հարվածով: Խաղն ավարտվել է 3-0 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում սա Ռոնալդուի 18-րդ գոլն էր:

̰
BACK_TO_TOP