TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

«Չելսիից» հեռանալու ցանկություն ունեցողներ չկան. Տուխել

14:55 07.05.2022

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին, որը ցանկանում է վերադառնալ «Ինտեր»։ «Ես ցանկանում եմ, որ Ռոմելու Լուկակուն լինի մեր թիմի կարևորագույն դերակատարներից։ Հաջորդ մրցաշրջանի համար էլ նա շատ կարևոր է։ Թիմից հեռանալու ցանկություն ունեցող խաղացողներ չկան, քանի որ դա հնարավոր չէ։ Մենք պետք է Լուկակուին աջակցենք և […]

̰
Ռաֆայել Նադալը Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է 19-ամյա Կառլոս Ալկարասին

14:36 07.05.2022

Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակչում 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, 35-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ և առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 1:6, 6:3 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ և 28 րոպե։ Կիսաեզրափակչում աշխարհի 9-րդ ռակետի մրցակիցը կլինի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 6։3, 6։4 հաշվով պարտության էր մատնել լեհ […]

̰
Աշխարհի առաջնությունում հաղթելու համար ես կյանքս կտամ. Նեյմար

14:00 07.05.2022

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությունից իր սպասելիքների մասին։ «Ես ցանկանում էի այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան, բայց, ցավոք, չհաջողվեց։ Հիմա ես ցանկանում եմ 2022 թվականն ավարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսով։ Ես պատրաստվում եմ և ֆիզիկապես, և հոգեպես, որ ամեն ինչ լավ անցնի, ու գավաթն […]

̰
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Շանթ Սարգսյանը հետ է մնում առաջատարից ընդամենը 0,5 միավոր. FORMENTERA FESTIVAL

13:53 07.05.2022

Իսպանիայի Իբիցա կղզում շարունակվում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ: Երեկ տեղի են ունեցել 8-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: 8 տուրից հետո Շանթը ևս 2 շախմատիստի հետ կիսում […]

̰
Ֆանտաստիկ խաղադրույք «Ռեալի» հաղթանակի վրա՝ Ռոդրիգոյի գոլից ընդամենը 15 վայրկյան առաջ

13:36 07.05.2022

Խաղադրույքների վրա մասնագիտացված էջը պատմել է, որ պրոֆեսիոնալ խաղադրույք կատարող Caesars Sportsbook- նիքնեյմով անձը 1000 դոլար խաղադրույք է կատարել Մադրիդի «Ռեալի» հաղթանակի վրա «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Դա տեղի է ունեցել 90-րդ րոպեին այն ժամանակ, երբ հաշիվը 1:0 էր՝ հօգուտ բրիտանական ակումբի։ Խաղադրույքից 15 ​​վայրկյան անց Ռոդրիգոն հավասարեցրել է հաշիվը, իսկ ևս մեկ րոպե հետո […]

̰
Ինքդ քեզ հաղթահարելը տանջանք չէ. оլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը՝ իր վերելքների և դժվարությունների մասին

23:50 06.05.2022

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, ՌԴ-ը ներկայացնող հայազգի  Արթուր Դալալոյանը սոցիալական ցանցերում գրել է իր կարիերայում նվաճած  հաջողությունների և դրանց հասնելու դժվարությունների մասին: «Դեռ փոքրուց ինձ չի հաջողվել հեշտ ճանապարհով հասնել նպատակներիս։ Յուրաքանչյուր նվաճման համար անհրաժեշտ է եղել պայքարել,  ահռելի աշխատանք կատարել սեփական անձի նկատմամբ, հնարավորությունների 200 տոկոսանոց ներդրում և […]

̰
Սուարեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

23:30 06.05.2022

Հարձակվող Լուիս Սուարեսը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»։ Մադրիդցիները, ամենայն հավանականությամբ, չեն երկարաձգի ուրուգվայցու հետ պայմանագիրը։ Սուարեսը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա», որտեղ հանդես է եկել 2014-2020 թվականներին։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսը կարող է տեղափոխվել «Ինտեր»։

̰
Ժոզե Մոուրինյոն բացառիկ նվաճման է հասել

22:51 06.05.2022

Ժոզե Մոուրինյոն բացառիկ նվաճման է հասել՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: 59-ամյա պորտուգալացին դարձավ ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, որն իր գլխավորած թիմերին դուրս է բերել եվրագավաթային 3 մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ: Դրանից բացի, Մոուրինյոն այդ նվաճմանը հասել է 4 տարբեր ակումբների հետ, ինչը նույնպես յուրահատուկ ձեռքբերում է։ Հատկանշական է նաև, […]

̰
«Ռոմայի» ֆուտբոլիստների կրքերը հանդերձարանում, հաղթանակից հետո

22:35 06.05.2022

«Ռոմայի» թվիթերյան էջը տեսանյութ է հրապարակել հռոմեական թիմի հանդերձարանից, որտեղ ֆուտբոլիստները բուռն տոնում են եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ դուրս գալը: Հիշեցնենք՝ հանդիպումը վնասվածքի պատճառով բացել էր թողել Հենրիխ Մխիթարյանը: Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Ռոման» կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին Ալբանիայում: 🐺 CE NE ANDIAMO IN FINAAAAALE! 🇦🇱#ASRoma #UECL pic.twitter.com/maMVqjYsUY — AS Roma […]

̰
Հայտնի են Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները

22:18 06.05.2022

«Գլազգո Ռեյնջերսի» ֆուտբոլիստ Ջեյմս Տավերնյեն ճանաչվել է Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում շոտլանդական ակումբը հաղթահարեց գերմանական «Լայպցիգի» արգելքը և դուրս եկավ եզրափակիչ։ Տավերնյեն յոթ գոլով գլխավորում է Եվրոպա Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նշենք, որ «Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամն էլ ճանաչվել է Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

̰
Արոնյանը կրկին կիսեց միավորը. Grand Chess Tour

22:03 06.05.2022

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ տուրում էլ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Այս անգամ նա սևերով միավորը կիսեց Բոգդան-Դանիել Դյակի հետ: Մեկնարկային տուրում Արոնյանը միավորը կիսել էր Ռիխչրդ Ռապորտի հետ: Երկրորդ տուրում հաշտություն կնքեցին նաև Շահրիյար Մամեդյարովն ու Ռչարդ Ռապորտը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լենիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան: Ինչպես […]

̰
Հայ մարմնամարզիկները 8 ոսկե, 6 արծաթե, 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի մրցաշարում

21:50 06.05.2022

Հայ մարմնամարզիկները գերազանց են հանդես եկել Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած «Մենք՝ ապագա օլիմպիականներս» անվանումը կրող 3-րդ միջազգային մրցաշարում։ Մանե Պողոսյանը և Մարիետա Բուչախչյանն առաջին տեղն են գրավել համապատասխանաբար զուգափայտերի վրա վարժությունում և հենացատկերում։ Վերջին մրցաձևում նաև երկրորդ մրցանակակիր է դարձել ՄանեՊ ողոսյանը։ Անհատական բազմամարտում Պողոսյանն ու Բուչախչյանն իրար են հաջորդել երկրորդ և երրորդ տեղերում, իսկ […]

̰
Մնացական Աբրահամյանը  9-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

21:39 06.05.2022

Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մեր մարզիկներից մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը, որն 9-րդ տեղը գրավեց։ Պոկում վարժությունում Աբրահամյանը 138 կգ արդյունքով 9-րդն էր, իսկ հրում վարժությունում 170 կգ արդյունքով՝ 7-րդը: Երկամարտում նրա արդյունքն է 308 կիլոգրամ։ Ընթացիկ առաջնությունում Հայաստանն առայժմ ունի 6 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 2 […]

̰
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը կարող են հետաձգվել, դարձյալ կորոնավիրուսի պատճառով

20:54 06.05.2022

Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող է կրկին հետաձգվեն մեկ տարով: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը: Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համավարակի պատճառով այն […]

̰
Գյումրիում կկայանա հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին ներկա կգտնվի անվանի ֆուտբոլիստը

20:40 06.05.2022

Գյումրիում կայանալու է հայտնի հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին մասնակցելու են հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մեծ մրցաշարից առաջ, կկայանան նախապատրաստական,փորձնական մրցումներ։ Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել են «Բարու ճանապարհ» հասարակական կազմակերպության ղեկավար, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, «Ռոսսատրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Գյումրու Ռուսական տան […]

̰
Ֆուտբոլային աշխարհը Մոնտե Կառլոյում վերջին հրաժեշտն է տվել Մինո Ռայոլային

19:58 06.05.2022

Ֆուտբոլի աստղերը Մոնտե Կառլոյում վերջին հրաժեշտն են տվել հայտնի գործակալ Մինո Ռայոլային, որը մահացել է 54 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ Էրլինգ Հալանդը, Զլատան Իբրահիմովիչը, Ջանլուիջի Դոննարումման, Սեսկ Ֆաբրեգասը, Մարկո Վերատին և Մատեյս դե Լիգտը Մոնտե Կառլոյի Սուրբ Շառլ եկեղեցում մասնակցել են հրաժեշտի արարողությանը:  

̰
Մբապպեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով. Le Parisien

19:43 06.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագրով Մբապպեի աշխատավարձը կկազմի տարեկան 50 մլն եվրո: Բացի դրանից, Կիլիանը 100 մլն եվրո բոնուս կստանա նոր պայմանագիր կնքելու համար: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի 2 տարով՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ավելի վաղ հաղորդվում […]

̰
«Ալաշկերտը» հիշեցրել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս եկած «Ռեյնջերսի» հետ ոչ-ոքի է խաղացել

19:24 06.05.2022

«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունն առաջարկում է վերհիշել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ալաշկերտի» և «Ռեյնջերսի» միջև Ibrox ստադիոնում կայացած հանդիպման ֆոտոշարքը: Գլազգոյում կայացած առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթեց նվազագույն հաշվով, իսկ Երևանում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հիշեցնենք, որ «Ռեյնջերսը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ:

̰
Արի միասին հաղթենք եզրափակիչներում. Մոուրինյուն՝ Անչելոտիին

19:06 06.05.2022

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որի թիմը խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ «Թույլ տվեք ուղերձ հղել իմ ընկեր ու կոլեգա մեծն Կառլետտոյին. արի միասին հաղթենք եզրափակիչներում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։ ՉԼ եզրափակչում «Ռեալ»-ը մայիսի 28-ին կհանդիպի «Լիվերպուլի» հետ, […]

̰
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ կայանալու է աշխարհի առաջնությունը

18:47 06.05.2022

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ մայիսի 9-ին մեկնարկում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Ռաֆայել Մեհրաբյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ վերջին […]

̰
Մեզ հաջողվել է լավ թիմ կառուցել. Մոուրինյոն՝ «Ռոմայի» հաղթանակի մասին

17:00 06.05.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում «Լեսթերի» դեմ տարած հաղթանակի մասին։ «Առաջին օրվանից ինչ պայմանագիր եմ կնքել, զգացել եմ, որ սա մեծ ակումբ է, բայց առանց հաղթանակների ու քիչ թվով եզրափակիչներով։ Մեզ հաջողվել է լավ թիմ կառուցել, որն աստիճանաբար աճ է գրանցել ու հիմա հաղթեց ԱՊԼ-ի թիմի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում […]

̰
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

16:42 06.05.2022

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Դարպասապահը 8 սեյվ է արել «Մանչեսթեր Սիթիի» դեմ կիսաեզրափակիչ խաղում։ Նրանից բացի, մրցանակին հավակնում էին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվան, «Լիվերպուլի» կիսապաշտպան Լուիս Դիասը և «Վիլյառեալի» խաղացող Ֆրանսիս Կոկլենը։

̰
«Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ

16:30 06.05.2022

Իտալական «Ռոման» 59-ամյա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով հաղթելով «Լեսթեր Սիթիին»: Squawka-ն հայտնում է, որ «Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ: Այդ ժամանակ «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչում մրցել է «Ինտերի» հետ և երկու խաղերի արդյունքում 1-2 […]

̰
ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագիրը Մբապպեի հետ

15:25 06.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է մնալ ակումբում մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է neunzigplus.de-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս երկու մրցաշրջանով։ Մբապպեի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Վերջերս Մբապպեն Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց Զլատան Իբրահիմովիչին։

̰
Grand Chess Tour-ը Արոնյանը սկսեց ոչ-ոքիով

15:16 06.05.2022

Բուխարեստում մեկնարկել է շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին փուլը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռիչարդ Ռապորտի հետ: Ոչ-ոքի են ավարտվել նաև Ֆաբիանո Կարուանա-Ալիռեզա Ֆիրուջա, Յան Նեպոմնյաշչնի-Բոգդան-Դանիել Դյակ և Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Լենիեր Դոմինգես պարտիաները: Տուրի միակ հաղթանակն իր օգտին գրանցել է Ուեսլի Սոն՝ առավելության հասնելով Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ ու գլխավորելով մրցաշարային […]

̰
Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը շարունակում են պայքարել մրցանակային տեղերի համար. FORMENTERA FESTIVAL

14:49 06.05.2022

Իսպանիայի Իբիցա կղզում շարունակվում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ: Երեկ տեղի են ունեցած 7-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերները ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները և այժմ 5-ական միավորով ևս 4 շախմատիստների հետ կիսում են 4-9 տեղերը՝ ընդամենը կես […]

̰
Nike-ը կմնա «Զենիթի» հովանավորը

13:00 06.05.2022

Nike-ը կմնա «Զենիթի» տեխնիկական հովանավորը, սակայն նոր մրցաշրջանին ընդառաջ մարզահագուստի հավաքածու չի տրամադրի ակումբին։ Այս մասին հաղորդում է BobSoccer.ru-ն։ Հիշեցնենք՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական թիմերը կոշտ պատժամիջոցների են ենթարկվել: Ընթացիկ մրցաշրջանում «Զենիթը» 4-րդ անգամ անընդմեջ և 9-րդ անգամ ողջ պատմության ընթացքում դարձավ ՌԴ չեմպիոն։

̰
Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս. Պելեն՝ Ռոդրիգոյին

12:48 06.05.2022

Պելեն շնորհավորել է Ռոդրիգո Գոմեսին, որը դուբլի հեղինակ դարձավ ՉԼ կիսաեզրափակիչ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում։ «Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս։ Այլ տարբերակ չկա նրանց համար, ովքեր քրտնաջան աշխատում են ու սիրում են իրենց գործը։ Դու տաղանդ ունես, ու մեզ դեռ շատ ուրախություն կբերես, Ռոդրիգո։ Շնորհավորում եմ, «Ռեալ»։ Անհամբեր սպասում եմ […]

̰
Նրանք պարզապես խենթ են. «Ռեալի» մասին Ռիո Ֆերդինանդի խորհուրդը «Լիվերպուլին»

12:32 06.05.2022

Ֆուտբոլային փորձագետ և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել մի կողմ թողնել իրենց ինքնագոհությունը և հանգստությունը Չեմպիոնների լիգայի խաղից առաջ: Հիշեցնենք, որ եզրափակչում «Լիվերպուլը» մրցելու է «Ռեալի» հետ: «Անկախ նրանից, թե որտեղ են նրանք, ինչպիսի խաղացողներ ունեն, այս տղաները վստահում են միմյանց, վստահում են մարզչին և երկրպագուներին, նրանք պարզապես խենթ […]

̰
Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը

12:17 06.05.2022

Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:

̰
BACK_TO_TOP