TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Ռուս և բելառուս ֆուտբոլիստները չպետք է ենթարկվեն պատժամիջոցների, նրանք մեղավոր չեն հակամարտության մեջ. ՈւԵՖԱ-ի նախագահ

10:58 02.05.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին։ «Ռուս և բելառուս ֆուտբոլիստները չպետք է ենթարկվեն պատժամիջոցների, քանի որ նրանք մեղավոր չեն հակամարտության մեջ։ Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն ցանկանում է բարի կամք դրսևորել և գործնականում ցույց տալ, որ պատժամիջոցները մարզիկների և մարդկանց դեմ չեն։ ՈՒԵՖԱ-ի կողմից ռուսական և բելառուսական ֆուտբոլային ակումբների նկատմամբ որոշումը […]

̰
«Ռոման» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Բոլոնիայի» հետ. Մխիթարյանը չի մասնակցել խաղին

10:51 02.05.2022

Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային»: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Տանտերերի կազմում հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս խաղից հետո «Ռոման» 59 միավորով Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: «Բոլոնիան» 43 միավորով շարունակում է զբաղեցնել 13-րդ հորիզոնականը։

̰
Անչելոտին խոսել է Մբապեի՝ Ռեալ տեղափոխության հնարավորության մասին

19:40 01.05.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությանը Մադրիդ, փոխանցում է armsport.am-ը: «Արդյո՞ք Մբապեի տեղափոխությունը մեզ համար առաջնահերթություն է։ Կարծում եմ՝ այս ակումբի ապագան արդեն գրված է նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի ձեռագրով»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում RMC-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» նախնական համաձայնություն է ձեռք […]

̰
Ես կկարոտեմ քեզ. Մխիթարյանի գրառումը Մինո Ռայոլայի մահից հետո

02:00 01.05.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել․ «Ես կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ մեզ հետ կլինես»։

̰
Մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան

01:44 01.05.2022

Թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Այս մասին հայտնում է նրա ընտանիքը։ Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին Ռայոլայի մահվան մասին: Ավելի ուշ Ռայոլայի օգնականը, իսկ հետո ինքն էլ հերքել էր լրատվամիջոցների հայտարարությունները։ Մինո Ռայոլան համաշխարհային ֆուտբոլում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, նա կնքել է բազմաթիվ գործարքներ […]

̰
Հովհաննես Հովսեփյանը ընտրվել է Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի տնօրենների խորհրդի տնօրեն

20:24 30.04.2022

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ընտրվել է Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) տնօրենների խորհրդի տնօրեն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Իտալիայի Ասսիզի քաղաքում կայացած ընտրություններում Հովհաննես Հովսեփյանին ձայն են տվել 45 ընտրողներից 29-ը։ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ է ընտրվել ազգությամբ հույն Իոաննիս Ֆիլիփատոսը։

̰
Ո՞վ է «Չելսիի» ամենահավանական գնորդը

18:58 30.04.2022

Հայտնի է դարձել «Չելսիի» հավանական գնորդի անունը։ Այն ամերիկա-շվեյցարական կոնսորցիումն է, որը ստեղծվել է գործարար Հանսյորգ Վիսի ու «Լոս Անջելես Դոջերսի» համասեփականատեր Թոդի Բոելիի կողմից: Շվեյցարական Blick պարբերականի հաղորդմամբ հենց այս կոնսորցիումն է հաղթել լոնդոնյան ակումբը գնելու «մրցավազքը»։ Հաղորդվում է, որ գործարքը կարող է ավելի քան 3.5 մլրդ ֆունտ ստեռլինգ կազմել և ռեկորդային դառնալ սպորտի […]

̰
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է մասնակցի Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությանը

17:36 30.04.2022

Ինչպես հայտնում է РБК-Спорт-ը, ՌՖՄ-ն մտածում է Ամերիկայի գավաթին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին։ Այս տարբերակը հնարավոր է 2024 թվականին։ Մրցաշարը կկայանա Էկվադորում։ Ամերիկայի գավաթին սովորաբար մասնակցում է տասներկու թիմ: Երկուսը մասնակցում են հրավերով։ Կազմակերպիչները հյուր-թիմերին կանչում են իրենց հայեցողությամբ։ Ամերիկայի գավաթի գործող գավաթակիրը Արգենտինայի հավաքականն է։

̰
«Վանի» դարպասապահը վիրահատվել է

17:00 30.04.2022

«Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը վիրահատվել է «Արարատի» հետ հանդիպման նախախաղային վարժանքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները սակայն չեն նշվում։ Նշվել է, որ Մելիքսեթյանի մոտ կրկնվել էր ավելի վաղ ստացած վնասվածքը։ Չնայած դրան՝ նա կարողացել էր մինչև վերջ մասնակցել «Արարատի» դեմ խաղին, որն ավարտվել […]

̰
Ռուսաստանցի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Ռոլան Գարոսին»

16:50 30.04.2022

Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժիլ Մորետոնը։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար պարտադիր է խիստ չեզոքությունը՝ առանց դրոշի և օրհներգի։ Մեծ Բրիտանիայի կառավարության և Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչների դիրքորոշումը չենք քննարկում։ Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը»,- […]

̰
Ռուսաստանը զրկվեց 2023 թվականի Ունիվերսիադան անցկացնելու իրավունքից

15:36 30.04.2022

Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործկոմը որոշել է հաջորդ տարվա ամառային 32-րդ Ունիվերսիադան Ռուսաստանից տեղափոխել այլ երկիր։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ունիվերսիադան չի անցկացվելու Եկատերինբուրգում, սակայն չի տեղեկացրել նոր վայրի մասին։ Ունիվերսիադան նախատեսված է 2023 թվականի օգոստոսի 7-19-ը։ Ավելի վաղ FISU-ն Եկատերինբուրգին զրկել էր այս տարվա սեպտեմբերին նախատեսված Մարտարվեստների համաշխարհային խաղերն անցկացնելու իրավունքից։ […]

̰
Այն, որ նա ստիպված էր լքել խաղադաշտը նման կարևոր հանդիպմանը, լավ նշան չէ. Մոուրինյուն՝ Մխիթարյանի վնասվածքի մասին

15:27 30.04.2022

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթերի»-«Ռոմա» առաջին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխի վնասվածքի մասին: «Չգիտեմ՝ Մխիթարյանն ինչպես է, բայց այն, որ նա ստիպված էր լքել խաղադաշտը նման կարևոր հանդիպմանը, լավ նշան չէ»,- ասել է պորտուգալացին:

̰
Ռուսաստանց Արթուր Դանիելյանը հանդես չի գա այլ երկրի դրոշի ներքո

15:00 30.04.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունն այն պատճառով, որ Ռուսաստանը հեռացվել է միջազգային մրցումներից։ «Չեմ պատրաստվում նման քայլի դիմել»,- պատասխանել է Դանիելյանը Metaratings.ru-ի հարցին։ Մարտի 1-ին գեղասահորդների միջազգային միությունը՝ ISU-ն, հայտարարեց ռուսաստանցի մարզիկներին միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից զրկելու մասին։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականը արդեն բաց է թողել Մոնպելյեում տեղի ունեցած գեղասահքի […]

̰
«Ալաշկերտը» պաշտոնապես հաստատել է Արամ Ոսկանյանի հրաժարականի լուրը

14:54 30.04.2022

Երևանի «Ալաշկերտը» պաշտոնապես հաստատեց Արամ Ոսկանյանի հրաժարականի լուրը: Նրա հետ մարզչական շտաբից հեռացել են Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը: «Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ: Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի […]

̰
Մեսսին թոփ 5 առաջնություններում վտանգավոր պահերն իրացնելու առումով այս մրցաշրջանի վատագույն ցուցանիշն ունի

14:46 30.04.2022

Լիոնել Մեսսին թոփ 5 առաջնություններում վտանգավոր պահերն իրացնելու առումով վատագույն ցուցանիշն ունի այս մրցաշրջանում, հաղորդում է Whoscored-ը։ Ցանկում տեղ է գտել 165 ֆուտբոլիստ, որոնք ընթացիկ մրցաշրջանում ամենաքիչը 10 նման պահ են ունեցել։ 34-ամյա Մեսսիի իրացնելիությունը 8.3 տոկոս է կազմել, որը վատագույն արդյունքն է բոլոր այս ֆուտբոլիստների շրջանում։ 34-ամյա Մեսսին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2021 […]

̰
Երկրպագուները միշտ ավելի շատ արյուն են ուզելու. Թայսոն Ֆյուրին հաստատել է կարիերան ավարտելու որոշումը

14:40 30.04.2022

Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հաստատել է մարզական կարիերան ավարտելու որոշումը: 33-ամյա Ֆյուրին անցյալ շաբաթ կայացած մենամարտում նոկաուտի էր ենթարկել Դիլիան Ուայթին և հայտնել կարիերան ավարտելու մասին: Կարիերայի  ընթացքում Ֆյուրին տարել է 32 հաղթանակ և 1 մենամարտ ավարտել ոչ-ոքի: «Բացարձակապես ճիշտ է՝ ես ավարտել եմ կարիերաս: Ինչպես ասել է հռոմեացի մեծ […]

̰
Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել

14:32 30.04.2022

Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել: Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» առաջին խաղում: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր՝ տեղը զիջելով Ժորդան Վերետուին: Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել: Եթե բուժզննումը հաստատի վնասվածքը, հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» […]

̰
Հայ ծանրորդները վերջին հավաքը կանցկացնեն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում

14:21 30.04.2022

Հայ ծանրորդները Ծաղկաձորում ավարտել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի հերթական ուսումնամարզական հավաքը։ Մարզիչներն առավելապես ուշադրություն են դարձրել անհատական մարզումներին։ Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի տեղեկություններով՝ ծանրորդների վնասվածքները գրեթե բուժվել են: Մայիսի 3-ից հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում: Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է մայիսի 28-ին՝ Ալբանիայում։

̰
21-ամյա Սամուել Սևյանը 33-րդ շախմատիստն է աշխարհում

14:12 30.04.2022

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանն ԱՄՆ-ի գավաթի խաղարկության արդյունքներով կդառնա 2700-ից բարձր գործակից ունեցող աշխարհի 33-րդ շախմատիստը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Այդ մրցաշարի առաջին փուլում 21-ամյա Սևյանը 1,5։0,5 հաշվով հաղթել էր Ուեսլի Սոյին, երկրորդում 1,5։2,5 արդյունքով զիջել էր Ռեյ Ռոբսոնին, իսկ երրորդում՝ Ֆաբիանո Կարուանային՝ 1։1 (0։2)։ Սևյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Կորնինգ քաղաքում։ Ծնողները […]

̰
Մխիթարյանը 7 միավոր է ստացել «Լեսթերի» դեմ խաղում

13:52 30.04.2022

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» խաղի համար 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացել է 7 միավոր: Հիշեցնենք` 57-րդ րոպեին վնասվածքի պատճառով Մխիթարյանը փոխարինվեց` տեղը զիջելով Ժորդան Վերետուին: Խաղի ամենաբարձր գնահատականին արժանացել է «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսը՝ 7,5: Հռոմեացիների կազմում լավագույնը ճանաչվել է Նիկոլա Զալևսկին (7,4), որը գոլային փոխանցման հեղինակ է […]

̰
Լևոն Արոնյանը չկարողացավ նվաճել ԱՄՆ-ի գավաթը

13:41 30.04.2022

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանին չհաջողվեց դառնալ Ամերիկայի գավաթակիր: Եզրափակիչ 2-րդ պարտիայում Լևոնը պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Այսպիսով՝ Ֆաբիանո Կարուանան դարձավ Ամերիկայի գավաթակիր՝ պարգևատրվելով 60 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած Արոնյանը ստացավ 35 հազար դոլար պարգևավճար: 5-րդ տեղը զբաղեցրած Սամուել Սևյանը պարգևատրվեց 18 հազար դոլարով: Կանանց […]

̰
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե մեդալ են նվաճել Չեխիայում

13:20 30.04.2022

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադառնում Չեխիայում կայացած IBA-ի Ա կարգի միջազգային մրցաշարից։ Հաղթող է դարձել 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որն առավելության է հասել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ուելսցի բռնցքամարտիկի նկատմամբ: Արծաթե պարգևների են արժանացել Արմեն Ղուշչյանը (48 կգ) և Ժորժիկ Մարությանը (60 կգ)։ Նրանցից երկրորդը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ հանդիպմանը։ […]

̰
Ո՞վ կլինի Էդուարդ Վարդանյանի նոր մրցակիցը

13:12 30.04.2022

ՌԴ-ն ներկայացնող խառը մենամարտների հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը նոր մրցակից կունենա ACA պրոմոութերական ընկերության հովանու ներքո անցկացվելիք «Գրան պրի» մրցաշարում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նրա մրցակիցը պետք է լիներ UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Լուիս Պենյան, սակայն միջազգային անձնագիր ստանալու վերաբերյալ բարդությունների պատճառով նա չի կարող մասնակցել մրցաշարին։ Այժմ Վարդանյանը, ով կարիերայի ընթացքում տոնել է […]

̰
Հարոյանի «Կադիսը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Սևիլիայի» հետ

13:00 30.04.2022

Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Կադիսի» հետ: Դաշտի տերերից գոլի հեղինակ է դարձել Նեսիրին, պատասխան գոլով աչքի է ընկել Պերեսը: ՀՀ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը դուրս չի եկել մարզադաշտ: Նա դեռ չի ապաքինվել վնասվածքից հետո: «Սևիլիան» այս խաղից հետո 64 միավորով Լա լիգայի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կադիսը» […]

̰
Լևանդովսկին հայտնել է, որ ցանկանում է լքել «Բավարիան» և տեղափոխվել «Բարսելոնա»

12:59 30.04.2022

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և սպասում է տրանսֆերի իրականացմանը,  հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ լեհ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ, քննարկվել են պայմանագրի մանրամասները: Նշվում է, որ հանդիպումն արդյունավետ է անցել, և Լևանդովսկին հայտնել է, որ ցանկանում է լքել «Բավարիան» և տեղափոխվել «Բարսելոնա»:  

̰
Հուսով եմ, որ Ռայոլայի մոտ ամեն ինչ լավ կլինի․ Ջուզեպե Մարոտա

12:50 30.04.2022

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է գործակալ Մինո Ռայոլայի առողջական վիճակի մասին։ «Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Մենք ընկերություն ենք անում: Մինոն լավ պատրաստված, խորամանկ գործակալ է, բայց շատ կոռեկտ։ Նա ասում է այն ամենը, ինչ մտածում է, այդ թվում՝ ֆինանսական պահանջները, որոնք միշտ չափազանց մեծ են, բայց պարզ։ Ես […]

̰
Մխիթարյանն ու «Ռոման» տարաձայնություններ ունեն, թեև կողմերը վստահ են համաձայնության գալու հարցում

12:43 30.04.2022

Մեկնարկել են «Ռոմայի» ղեկավարության և Հենրիխ Մխիթարյանի միջև բանակցությունները՝ կողմերի պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Հայտնի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ Մխիթարյանն ու «Ռոման» տարաձայնություններ ունեն բանակցություններում: Հռոմեացիներն առաջարկում են պայմանագրի երկարաձգման «1+1» տարբերակը, իսկ Հենրիխն ակնկալում է միանգամից կնքել 2 տարվա պայմանագիր: Աղբյուրը, սակայն, նշում է, որ կողմերը վստահ են համաձայնության գալու հարցում: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ […]

̰
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լեհաստանում

12:42 30.04.2022

Հունիսին Հայաստանի ազգային հավաքականը ելույթները կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության «Բ» դիվիզիոնի առաջին խմբում: Հունիսի 11-ին մեր ընտրանին պետք է հյուրընկալվի Ուկրաինայի ազգային հավաքականին: Հանդիպումը կանցկացվի Լեհաստանում, քանի որ Ուկրաինայում դեռևս շարունակվում են ռազմական գործողությունները: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն զրուցել է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարի հետ, որից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայաստանի […]

̰
Ես հիանում եմ նրանով, նա մեծագույններից է. «Լեսթերի» գլխավոր մարզիչը՝ Մոուրինյուի մասին

12:30 30.04.2022

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հարցազրույցի ժամանակ գովեստի խոսքեր է ասել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին: Հիշեցնենք՝ մրցակիցները պայքարում են Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում։ «Ժոզեն յուրահատուկ մարզիչ է. նա ներկայիս սերնդի լավագույն մարզիչներից մեկն է։ Շատ ասպեկտներ կան նրա աշխատանքում. դա առաջին հերթին խաղացողների հետ լավ աշխատանքն է, տակտիկական պահերը։ Ես հիանում եմ նրանով: Նա […]

̰
Մբապեն գերազանցեց Իբրահիմովիչի ցուցանիշը

12:10 30.04.2022

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Ստրասբուրգի» հետ: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Այժմ նա ունի 115 գոլ ՊՍԺ-ի կազմում, Լիգա 1-ում: Այսպիսով, 23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում գոլերի քանակով այժմ երկրորդ տեղն է զբաղեցնում ակումբի պատմության մեջ՝ գերազանցելով 113 գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին։ Լիգա 1-ում ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն […]

̰
BACK_TO_TOP