17:00 09.05.2022
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ Մյունխենի «Բավարիան» նոր առաջարկ է արել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը պատշաճ տպավորություն չի թողել խաղացողի վրա։ Ավելին, 33-ամյա ֆուտբոլիստը հիասթափվել է, երբ լսել է պայմանները։ Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկուն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանական գրանդի կազմում հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման […]
14:18 09.05.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնից: Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցաշարը կայացել է օլիմպիական կարգով։ Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին […]
10:35 09.05.2022
Հունաստանում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցապայքարի մեջ մտավ նաև Հայաստանը ներկայացնող գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը: 81 կգ քաշայինների կագում Միլենա Խաչատրյանը երկամարտի 211 կգ (96+115) արդյունքով դարձավ 7-րդը: Պոկում վարժությունւոմ Միլենան 5-րդն էր, իսկ հրում վարժությունում՝ 7-րդը:
10:17 09.05.2022
Ներկայացնում ենք 96 կգ քաշային ծանրորդների մրցումը, որում գյումրեցի Գարիկ Կարապետյանը դառնում է աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք՝ հունական Հերակլիոնում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 18-ամյա տաղանդավոր մարզիկը առաջին տեղ է գրավել երկամարտի 370 կգ արդյունքով: Գարիկն իրացրել է իր բոլոր 6 մոտեցումները՝ նվաճելով նաև մեկական փոքր ոսկե և բրոնզե մեդալներ:
09:42 09.05.2022
Իսպանիայի Իբիցա կղզում ավարտվեց «Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին հաջող մասնակցեցին հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Երեկ տեղի ունեցան վերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Մեր երկու գրոսմայստերներն էլ իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Այսպիսով՝ Շանթը վաստակեց 7,5 միավոր և կիսեց 2-3 տեղերը իսպանացի Ջեյմ Լատասա Սանտոսի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Շանթը դարձավ 3-րդը: Հայկ Մարտիրոսյանը […]
09:39 09.05.2022
Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց: ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստերը 4-րդ տուրում սևերով պարտության մատնեց Լենիեր Դոմինգեսին: Տուրը հաղթական էր նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Ուեսլի Սոյի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանայի ու Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Շահրիյար Մամեդյարովն ու Բոգդան-Դանիել Դյակը, նաև Ալիռեզա Ֆիրուջան ու Ռիչարդ Ռապորտը հաշտություն կնքեցին: […]
21:46 08.05.2022
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200) երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ ծանրաձողը և արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում […]
18:31 08.05.2022
Մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նորավանք»- «Ուրարտու» հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Գևորգ Շախկալդյանը, 4-րդ պաշտոնյան՝ Շահեն Աղայանը։ Հանդիպան տեսուչ է նշանակվել Անդրանիկ Բոնջուկյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։
16:55 08.05.2022
Արդեն 6-րդ տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մայիսի 7-ին Գյումրիում կայացան սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառման ծրագրում ընդգրկված էր 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական […]
16:10 08.05.2022
Հայաստանի Մ-15 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 8-ին Երևանում հանդիպեց Մոլդովայի Մ-15 ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հայաստան Մ-15 – Մոլդովա Մ-15 2:1 (0:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Յուրա Մահտեսյան (Հայաստան) Գոլերը՝ Բասմաջյան, 58, Պիրաու, 64, Խուդավերդյան, 80+4 Հայաստան Մ-15 1.Հովհաննես Ուրուշանյան, 3. Հենզել Բաղոյան, 4. […]
15:20 08.05.2022
Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մադրիդի ATP-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում 19-ամյա իսպանացի տաղանդ Կառլոս Ալկարասը երեք սեթում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Խաղն ավարտվեց 6-7, 7-5,7-6 հաշվով: Հանդիպումը տևեց 3 ժամ 38 րոպե։ Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը երկու սեթում հաղթել էր Հուբերտ Հուրկաչին, իսկ Ալկարասը երեք սեթում առավելության էր հասել իր հայրենակից Ռաֆայել Նադալի նկատմամբ։ Մյուս կիսաեզրափակիչում […]
14:35 08.05.2022
Հայաստանի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 8-ին Երևանում իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Լիբանանի Մ-14 ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 3:1 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Լիբանան Մ-14 – ՀայաստանՄ-14 1:3 (0:1) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Աշոտ Հարությունյան (Հայաստան) Գոլերը՝ Սահակյան, 28, Գասպարյան, 36, Ալեքսանյան, 53, Ջուրդի, 69 Լիբանան Մ-14 23. […]
14:20 08.05.2022
Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ 76-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել փոխարինման մտած Անսու Ֆատին։ Երեք րոպե անց Մարկ Բարտրան վերականգնել է հաշվի հավասարությունը։ Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Ժորդի Ալբան հաղթական գնդակն է խփել: «Բարսելոնան» վաստակած 69 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ «Բետիսը» 58 միավորով 5-րդ […]
13:55 08.05.2022
Լա Լիգայի 35-րդ տուրում «Կադիսը» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել է «Էլչեին»։ Հատկանշական է, որ տանտերերը գոլերը խփել են խաղի վերջնամասում՝ 80-րդ, 83-րդ րոպեներին և մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ «Կադիսի» կազմում աչքի են ընկել Ալվարո Նեգրեդոն, Ռուբեն Սոբրինոն և Էնտոնի Լոզանոն։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստի ակումբը […]
13:35 08.05.2022
Լեհաստանի առաջնության 32-րդ տուրում «Պոգոնը» մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել «Շլյոնսկի» հետ։ 28-րդ րոպեին տանտերերը բացել են հաշիվը, 51-րդ րոպեին «Պոգոնը» հավասարեցրել է այն: Հյուրերի կազմում 71-րդ րոպեից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ «Պոգոնը» մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։
13:18 08.05.2022
Կայացել է բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի նորընտիր տնօրենների խորհրդի առաջին գործկոմի նիստը, որը եղել է օնլայն տարբերակով։ Նիստի ընթացքում EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով EUBC-ի գործկոմի հաջորդ նիստը կկայանա Երևանում` մայիսի 30-ին։ Նախքան այդ` մայիսի 23-ին Երևանում կկայանա Բռնցքամարտիկների կոմիտեի ընտրությունը։
12:55 08.05.2022
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտնել է, որ մոտ ապագայում Զինեդին Զիդանը կարող է դառնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։ Հարցին, թե արդյոք Զիդանին կարելի է համարել Դիդյե Դեշամի հետնորդը, Լե Գրեն պատասխանել է. «Մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք ասում: Զիդանը ցույց է տվել Մադրիդում, որ ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ […]
12:29 08.05.2022
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում առաջին անգամ ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների լիգայի մրցաշարը: Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց Պրեմիեր լիգայի չորրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը՝ զիջելով «Բրայթոնին» խոշոր՝ 0-4 հաշվով: Պորտուգալացի հարձակվողը միշտ մասնակցել է կա՛մ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, կա՛մ գոնե ընտրական մրցաշարին: Այսպիսով, Ռոնալդուի այս շարքը կընդհատվի, եթե նա ամռանը կամ ձմռանը չտեղափոխվի […]
12:10 08.05.2022
Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 2 հայ ծանրորդ: Մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: Նշենք, որ Միլենան այս առաջնությունում միակ աղջիկն է, որը ներկայցնում է Հայաստանի հավաքականը: Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Հայաստանն արդեն ունի 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 […]
11:40 08.05.2022
Իսպանիայի Իբիցա կղզում ավարտին է մոտենում «Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 54 շախմատիստ: Երեկ տեղի են ունեցել նախավերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: մեր երկու գրոսմայստերներն էլ հաղթանակ են տարել: Մրցաշարի վերջին տուրից առաջ Շանթը 7 միավորով կիսում է 2-3 տեղերը, իսկ […]
11:27 08.05.2022
Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված: 3-րդ տուրում նա շարունակեց ոչ-ոքիների շարքը՝ սպիտակներով 62-րդ քայլին հաշտություն կնքելով Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Յան Նեպոմնյաշչնի-Լենիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանան-Ուեսլի Սո պարտիաները: Ինչպես նախորդ երկու տուրերում, այս անգամ էլ միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: […]
11:00 08.05.2022
Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մեր մարզիկներից մրցահարթակ դուրս եկան 89կգ քաշային Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը: Մեր տղաներից հաջող հանդես եկավ Գրիգորյանը: Նա նվաճեց 2 փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքում ճանաչվեց երկրորդը՝ 340կգ (155+185) ցուցանիշով: Գևորգ ղահրամանյանը ձախողեց ելույթը հրում վարժությունում և մնաց առանց մեդալի: Այսպիսով ընթացիկ առաջնությունում Հայաստանն արդեն […]
23:53 07.05.2022
Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Պորտուն» արտագնա հաղթանակ տոնեց «Բենֆիկայի» նկատմամբ ու իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն: Vnews.am-ի փոխանցմամբ՝ 90+4 րոպեին խաղի միակ գնդակը խփեց հյուրերի պաշտպան Զայդու Սանուսին: Հավելենք, որ «Բենֆիկան» չեմպիոնական տիտղոսը նվաճել է 37 անգամ, Լիսաբոնի «Սպորտինգը»՝ 19:
23:10 07.05.2022
Մայիսի 5-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է Սաքսոնիա-Անհալթի ֆուտբոլային ասոցիացիայի (FSA) պատվիրակությանը: FSA-ն վերոնշյալ հանդիպման վերաբերյալ տարածել է մամուլի հաղորդագրություն, որը դեսպանաունը թարգմանաբար ներկայացնում է. «FSA-ն կամուրջներ է կառուցում դեպի Հայաստան 2022 թվականի մայիսի 5-ին Սաքսոնիա-Անհալթի ֆուտբոլային ասոցիացիայի (FSA) պատվիրակությունը հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին։ Բացի FSA-ի նախագահ Հոլգեր Շտալկնեխտից, երկխոսությանը մասնակցել […]
21:00 07.05.2022
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ֆեդերացիան կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան: ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան,Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, ՄելիքՍանդրոսյան, […]
20:23 07.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի առաջին հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները։ Յուրաքանչյուր օրվա հաղթողի անունը կհայտնենք հաջորդ օրվա մրցութային տեքստի հրապարակմանը զուգահեռ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
17:00 07.05.2022
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սվիշչևը խոսել է ռուս գործարար Ռոման Աբրամովիչի կողմից «Չելսի» ակումբը ամերիկացի գործարար Թոդ Բոուլիին վաճառելու մասին: Սվիշչևի խոսքերը մեջբերել է «Спорт-Экспресс»-ը: «Սա դաս է. Մենք միշտ ասել ենք, որ փողերը պետք է ծախսվեն Ռուսաստանում։ Այն օլիգարխները, ովքեր փող են աշխատում մեր երկրում և ցանկանում են զարգացնել սպորտը, պետք է ներդրումներ կատարեն […]
16:50 07.05.2022
Ամերիկյան կոնսորցիումը կգնի Լոնդոնի «Չելսին»՝ վճարելով 5,2 միլիարդ դոլար, հաղորդում է ակումբի կայքը։ Կոնսորցիումի մասնակիցներն են ամերիկացի միլիարդատեր, բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի համասեփականատեր Թոդ Բյոլին, ամերիկացի գործարար Մարկ Ուոլթրը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը և ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը։ Գործարքին պետք է հավանություն տան Անգլիայի ֆուտբոլային իշխանությունները և Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ «Չելսիի» բաժնետոմսերի համար […]
16:16 07.05.2022
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ռուսական թիմերի դեմ պատժամիջոցների մասին։ Այս մասին գրել է AS-ը: «Իրավիճակը բարդ է, և մենք այլ կերպ չէինք կարող վարվել, թեև ինչ-որ չափով ինձ ցավ է պատճառում մարզիկներին պատժելը»,- ասել է Չեֆերինը։ Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ-ի հերթական որոշման մասին, ըստ որի 2022/2023 […]
15:58 07.05.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտը, հաղորդում է Polsat Sport-ը։ Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում նախատեսված խառը մենամարտերի UFC Fight Night 208 մրցաշարում։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 18 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Նա UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Մատեուշ Գամրոտը տարել […]