12:00 30.04.2022
«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը կսկսվի 2022 թվականի հունիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո. «Բարսելոնան» քաղաքային խորհուրդից շինարարական աշխատանքների թույլտվություն է ստացել։ «Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքները կիրականացվեն 2022/23 մրցաշրջանում և սկզբնական շրջանում դրանք չեն խանգարի հանդիպումներին։ Շինարարական աշխատանքների երկրորդ փուլը կսկսվի 2023 թվականի ամռանը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 2023/24 մրցաշրջանում թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում, […]
11:45 30.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նորածին որդու մահից հետո։ Ռոդրիգեսը վերբեռնել է Ռոնալդուի նկարը, որտեղ նա ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում գոլ խփելուց հետո մատով դեպի երկինք է ցույց տվել: Այս ժեստով Ռոնալդուն ցույց է տվել, որ գոլը նվիրել է մահացած նորածին որդուն։ […]
11:30 30.04.2022
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցին, ովքեր խնդրել են համեմատել իր «Բարսելոնան» Չավիի ներկայիս թիմի հետ։ «Իհարկե, «Բարսելոնան» առաջադիմել է որոշ առումներով: Նրանք պայմանագիր են կնքել երեք հարձակվողի հետ, ովքեր կարող են խաղալ առջևում: Համեմատելը ճիշտ չէ. «Բարսելոնան» ետ էր մնում «Ռեալից» 8 միավորով, երբ ես հեռանում էի, իսկ […]
10:51 30.04.2022
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը, Սալահը քվեարկության արդյունքով ստացել է ձայների 48 տոկոսը։ Նրան հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը։ Նշենք, որ Սալահն այս մրցանակին արժանացել էր նաև […]
10:47 30.04.2022
«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները նշել էին, որ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Կլոպի հետ միասին պայմանագրերը երկարաձգել են նրա օգնականները՝ Պեպեյն Լեյնդերսը և Պետեր Կրավիցը։ Ակումբը շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթում և ԱՊԼ-ում հաղթելու համար։
10:45 30.04.2022
«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստների համար խնջույք է կազմակերպել։ Կատալոնացիներն այսպիսով ցանկացել են բարձրացնել թիմի ոգին։ Խաղացողները հավաքվել են ակումբի մարզաբազայի տարածքում, որտեղ խորոված են պատրաստել։ Հիշեցնենք, որ վերջին չորս խաղում «Բարսելոնան» կրել է 3 պարտություն։ 33 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 63 միավորով 2-րդն են։
10:22 30.04.2022
Մեյսոն Գրինվուդը կշարունակի մնալ կալանքի տակ՝ իր նախկին ընկերուհուն սեռական բռնության ենթարկելու գործով: «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա հարձակվողը հունվարին բերման էր ենթարկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում մի շարք լուսանկարներ հայտնվեցին, որոնցում պատկերված էր ֆուտբոլիստի նախկին ընկերուհին՝ հայտարարելով, որ ինքը բռնության է ենթարկվել: Գրինվուդը կասկածվում է հարձակման, սեռական բռնության և մահափորձի սպառնալիքների մեջ: Մանչեսթերի ոստիկանությունը […]
10:09 30.04.2022
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Հիշեցնենք՝ այս շաբաթ կայացան կիսաեզրափակիչ առաջին երկու հանդիպումները՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» և «Լիվերպուլ»-«Վիլյառեալ»: «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան է ճանաչվել շաբաթվա լավագույն խաղացող։ Նրա փոխանցումների 97%-ը ճշգրիտ են եղել: Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի համար պայքարում էին նաև Բերնարդու Սիլվան (Մանչեսթեր Սիթի), Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ) և […]
23:38 29.04.2022
Կազմվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների արդյունքներով։ «Լիվերպուլի» միանգամից յոթ խաղացող ընդգրկվել է այս հավաքականում։ Երեքը ներկայացնում են «Մանչեսթեր Սիթին», մեկը՝ «Ռեալը»: Դարպասապահ՝ Ալիսոն (Լիվերպուլ) Պաշտպաններ՝ Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյկ, Կոնատե, Ալեքսանդր-Առնոլդ (բոլորը՝ «Լիվերպուլ») Կիսապաշտպաններ՝ Ֆիլ Ֆոդեն, Բերնարդո Սիլվա, Կևին Դե Բրույնե (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարա, Սադիո Մանե (երկուսն էլ՝ […]
23:22 29.04.2022
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է իր և Կիլիան Մբապեի ապագայի մասին հարցին. «Այսօր ես 100%-ով մնում եմ ՊՍԺ-ում: Կիլիան Մբապեն՝ ևս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի ընտանիքը մոտ ժամանակներս կմեկնի Իսպանիա՝ «Ռեալի» ղեկավարության հետ բանակցելու: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, […]
23:00 29.04.2022
ՊՍԺ-ն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Նեյմարին 90 մլն եվրոյի դիմաց, հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիական ակումբն արդեն բրազիլացուն ներառել է իր տրանսֆերային ցուցակում, բայց նրան չի վաճառի 90 մլն եվրոյից պակաս գումարով: Սակայն անձամբ Նեյմարը չի ցանկանում հեռանալ թիմից: Ավելի վաղ Նեյմարն ասել էր, որ մտադիր է դեռ 3 տարի խաղալ […]
22:31 29.04.2022
2022 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես […]
18:47 29.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի հավաքականը, հայտնում են Ավստրիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավստրիայի հավաքականի հետ Ռալֆ Ռանգնիկի պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Եթե թիմը դուրս գա ԵՎՐՈ 2024-ի հիմնական փուլ, ապա համագործակցության ժամկետն ավտոմատ կերկարաձգվի ևս 2 տարով։ 63-ամյա գերմանացի մասնագետը անգլիական թիմը գլխավորել է […]
18:28 29.04.2022
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի հաղթող գերմանացի Բորիս Բեքերը կարող է բանտարկվել ֆինանսական խարդախությունների համար։ Բրիտանական Standard պարբերականի հաղորդմամբ՝ անվանի մարզիկը դատապարտվել է Սնանկության մասին օրենքի չորս կետ խախտելու մեղադրանքով։ Նա կարող է ազատազրկվել, քանի որ սնանկ հայտարարվելուց հետո թաքցրել է մի քանի հարյուր հազար ֆունտ գնահատվող իր ակտիվները։ 54-ամյա Բեքերը ֆինանսական ճգնաժամում է հայտնվել […]
17:52 29.04.2022
Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը Խորվաթիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում 1։3 հաշվով պարտվել է սլովենացի հասակակիցներին։ Հայաստանի հավաքականից 87-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Էրիկ Շաղոյանը։ Առաջին խաղում մեր պատանի ֆուտբոլիստները 3։4 հաշվով զիջել էին Խորվաթիայի հավաքականին։
17:08 29.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ հաղթեց «Մարսելին»։ Հանդիպման առաջին խաղակեսը բավականին գոլառատ ստացվեց։ Նախ տանտերերը երկու րոպեում երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Աչքի ընկան Դեսերսը և Սինիստերան։ Սակայն ֆրանսիացիները շատ արագ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Պատասխան գոլերի հեղինակներ դարձան Դիենգը և Գերսոնը։ Երկրորդ խաղակեսում` մեկնարկային սուլիչից վայրկյաններ անց, Դեսերսը կրկին առաջ […]
16:53 29.04.2022
Սոֆիայում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ Արդեն Բուլղարիայի մայրաքաղաքում են գտնվում Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը: Նրանք Վրաստանի Գորի քաղաքում են ավարտել ուսումնամարզական վերջին հավաքը և այնտեղից են մեկնել Բուլղարիա: Հայաստանից այս երկու մարզիկները կմասնակցեն առաջնությանը, որի մեկնարկը կտրվի վաղը՝ ապրիլի 30-ին: Ընդ որում՝ մեր տղաները հանդես […]
16:44 29.04.2022
Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում: ՀՀ […]
15:55 29.04.2022
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Այնտրախտին», իսկ «Լայպցիգը»՝ «Ռեյնջերսին»։ «Վեսթ Հեմ»-«Այնտրախտ» հանդիպման արդեն առաջին րոպեին հաշիվը բացել են հյուրերը, աչքի է ընկել Կնաուֆը։ 20 րոպե անց Անտոնիոն հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսում գերմանական ակումբը կրկին առաջ է անցել․ այս անգամ աչքի է ընկել Կամադան։ Հանդիպումն ավարտվել է գերմանական թիմի […]
15:25 29.04.2022
ESPN հեռուստաալիքը ներկայացրել է մինչև 21 տարեկան լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում ընդգրկված է 39 խաղացող․ նրանք ընտրվել են երկար ցուցակից, որում ընդգրկված է եղել 75 խաղացող։ Ընտրության հիմնական չափանիշներն են բարձր մակարդակի ելույթների քանակը, երկար ժամանակահատվածում կայուն ելույթները և ապագայում բարձր մակարդակի խաղացող դառնալու հնարավորությունը: Առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդն է, […]
15:15 29.04.2022
ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի շրջանակում Հայաստանի Մ-16 հավաքականը ապրիլի 29-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մրցեց Սլովենիայի Մ-16 ընտրանու հետ։ Սլովենիան հաղթեց 3։1 հաշվով։ Սլովենիա Մ-16 – Հայաստան Մ-16 3:1 (1:0) Տրեշնևկա, Զագրեբ Մրցավար՝ Կառլո Բառաչ (Խորվաթիա) Գոլերը՝ Ժավբի, 20, Բակշիչ, 72, Մլակար, 86,Շաղոյան, 87
14:19 29.04.2022
Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի «Ռոմա»-«Լեսթեր» հանդիպումը։ «Մենք կազմակերպված էինք խաղում, կարողացանք ճնշել և խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց ժամանակի ընթացքում կորցրինք ինտենսիվությունը, սկսեցինք չափազանց խորքից խաղալ: Դիմակայության ելքը կորոշվի «Օլիմպիկոյում»։ Կիրակի օրը մենք հանդիպում ունենք «Բոլոնիայի» հետ, մի թիմ, որը շատ լավ է խաղում։ Ի տարբերություն «Լեսթերի», մենք պետք է կենտրոնանանք […]
14:00 29.04.2022
Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ մասնակցեց «Լեսթերի» դեմ խաղին։ Նա «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է հանդիպման 57-րդ րոպեին։ Այդ 8 խաղերից 4-ում Մխիթարյանի ակումբը հաղթանակ է տարել, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի և 2 պարտություն է կրել։ Այդ հանդիպումներից ամենահիշարժանը 2017 թվականի փետրվարի 5-ին կայացած հանդիպումն էր։ Այդ ժամանակ Մխիթարյանը հանդես […]
13:17 29.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Լեսթերի» հետ։ Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի կազմում Պելեգրինին բացել է հաշիվը։ 67-րդ րոպեին Մանչինիի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Հռոմում։
10:45 29.04.2022
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 28–ին Երևանում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում, կայացան «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Տղաները մրցեցին վեց, իսկ աղջիկները՝ չորս քաշային կարգերում։ Մրցումներում լավագույնս հանդես եկան Շիրակի մարզի ներկայացուցիչները, որոնք […]
20:24 28.04.2022
Vbet ՀՊԼ-ի 30-րդ տուրի «Ուրարտու»- «Արարատ» հանդիպումից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ մտան կենդանիների հետ։ Կենդանիները Dingo թափառող կենդանիների կացարանի բնակիչներն են։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է համաշխարհային ֆուտբոլում տեղ գտած պրակտիկային և կոչ է անում հնարավորության դեպքում որդեգրել անտուն և հաշմանդամ կենդանիներին։ Հաղորդում է ArmSport.am-ը;
15:59 28.04.2022
Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Էրլինգ Հոլանդը, Ռոմելու Լուկակուն, Մարիո Բալոտելլին և այլոք։
14:56 28.04.2022
Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչ այսօր կպայքարի հաղթողի կոչման համար: Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը: Մրցաշարին մասանկցում են 16 երկրի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում […]
12:55 28.04.2022
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլից» 0-2 հաշով կրած պարտությունը: «Կիսաեզրափակչում պետք է խաղալ այնպիսի ուժեղ մրցակիցների դեմ, որոնք լավ մարզավիճակում են, ինչպես «Լիվերպուլը»: Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, բայց թույլ չտվեցին։ Մեզ չէր հաջողվում գրոհել, պաշտպանվեցինք այնքան, որքան կարող էինք, որպեսզի հնարավորություն պահպանենք պատասխան խաղից առաջ: Մեր […]