TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» Լևանդովսկու համար պատրաստ է 35 մլն եվրո առաջարկել

12:49 28.04.2022

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպել է Ռոբերտ Լևանդովսկիի ներկայացուցիչների հետ: Sport.es-ի տեղեկություններով՝ նա Լևանդովսկու գործակալին է փոխանցել պայմանագրի պայմանները, որոնք կատալոնական ակումբը կարող է առաջարկել լեհ հարձակվողին: «Բարսելոնան» Լևանդովսկուն 2 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է առաջարկել՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Բավարիային» կատալոնական ակումբը պատրաստ է 35 մլն եվրո առաջարկել: 33-ամյա Լևանդովսկին մյունխենյան ակումբ […]

̰
«Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» կարող են զրկվել ՉԼ-ին մասնակցելու իրավունքից, եթե չվճարեն 15 միլիոն եվրո տուգանք

12:41 28.04.2022

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» կարող են զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։ Այս երեք ակումբները հանդիսանում են Սուպերլիգայի հիմնադիրներ, չնայած այն հանգամանքին, որ նախագիծը մինչ օրս կյանքի չի կոչվել։ Երեք գրանդ ակումբները պետք է վճարեն 15 միլիոն եվրո տուգանք, այլապես կարող են զրկվել ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից։ […]

̰
Ո՞վ է «Լիվերպուլ»-«Վիլյառեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստը

12:23 28.04.2022

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան լավագույն խաղացող է ճանաչվել «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում։ ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը գնահատել է Տիագո Ալկանտարայի խաղը։ «Նա ցույց տվեց, որ շատ լավ է տեսնում խաղադաշտը և հիանալի փոխանցումներ է կատարում: Նա հեռանում էր հսկողությունից, և մի քանի կարևոր խլումներ կատարեց: Ամբողջ 90 րոպեների ընթացքում ֆուտբոլի դաշտը […]

̰
ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայում կարող է կիրառել «Չորսի եզրափակիչը»

12:14 28.04.2022

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ձևաչափը փոխելու հնարավորությունը: Այսպես, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում կարող է կիրառվել այսպես կոչված «Չորսի եզրափակիչը»՝ 2-խաղյա դիմակայությունների փոխարեն: Այս մասին հայտնում է The Times-ը: Սա ենթադրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում զույգերից յուրաքանչյուրը մեկ խաղ կանցկացնի: Ընդ որում, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կարող են անցկացվել մեկ շաբաթվա ընթացքում՝ միևնույն քաղաքում: […]

̰
«Լիվերպուլը» ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթեց «Վիլյառեալին»

11:52 28.04.2022

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ 53-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Երկու րոպե անց Սադիո Մանեն կրկնապատկեց բրիտանացիների առավելությունը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, Իսպանիայում։

̰
«Ռոման» և Մխիթարյանը պատրաստվում են բանակցությունների

11:44 28.04.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ CalcioMercato-ի փոխանցմամբ՝ կողմերը բանակցությունները կսկսեն մոտ օրերս։ Ակումբը չի ցանկանում, որ Մխիթարյանը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պատրաստ են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում անցկացրել է 31 […]

̰
Մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք անհավանական թիմի դեմ․ Գվարդիոլա

15:19 27.04.2022

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 4-3 հաշվով տարած հաղթանակից իր տպավորություններով։ «Մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք անհավանական թիմի դեմ: Եղան պահեր, երբ նրանք բաց թողեցին, իսկ հետո վերադարձան խաղ։ Կարծում եմ՝ մենք դա թույլ տվեցինք «Ռեալին» նյարդերի պատճառով։ Սովորաբար մենք բաց չենք թողնում առավելությունը, բայց […]

̰
ՊՍԺ-ն ցանկանում է ազատվել Ռամոսից

14:37 27.04.2022

ՊՍԺ-ն վճռական է Սերխիո Ռամոսից ազատվելու հարցում։ Ակումբը նոր կենտրոնական պաշտպան է փնտրում։ Հաղորդվում է, որ առաջնային թեկնածուներից է Կալիդու Կուլիբալին։ Սենեգալցին «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսի սիրելի խաղացողներից է, ինչը նշանակում է, որ տրանսֆերը փարիզյան ակումբի համար հեշտ չի լինի։ Կենտրոնական պաշտպանի տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է:

̰
Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանն ապահովել է 3 մեդալ

14:24 27.04.2022

Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանն ապահովել է 3 մեդալ: 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանն այսօր կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը: Մրցաշարին մասնակցում են 16 երկրի ներկայացուցիչներ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Մարզիչ Գարիկ Հարությունյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: […]

̰
Բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

13:20 27.04.2022

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 13 մարզիկ: Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով՝ ծաղկաձորյան հավաքը նախատեսված է ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարձրացման համար. «Գերծանր քաշային […]

̰
Մյուս մարզիկների վերաբերմունքը իմ՝ Ռուսաստանը ներկայացնող մարզիկիս հանդեպ, շատ լավն էր. Արթուր Դալալոյան

10:13 27.04.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արթուր Դալալոյանը հաջող է մասնակցել սպորտային մարմնամարզության Իտալիայի ակումբային առաջնությանը՝ հաղթելով հենացատկերի մրցումներում և երկրորդ տեղը գրավելով օղակների վրա վարժությունում։ Անդրադառնալով մրցաշարին՝ Արթուրը, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ լավ ընթացավ, ինչպես և ծրագրել էի։ Նեապոլում ոչ շատ բարդ կոմբինացիաներով մասնակցեցի 4 վարժության. թերացումներից խուսափեցի։ Մրցումները լավ էին կազմակերպված։ Մյուս մարզիկների վերաբերմունքը իմ՝ […]

̰
Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է

09:08 27.04.2022

Տեղի է ունեցել  Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչների հավաքը, որում ընդունվել է մրցաշրջանը վաղաժամ ավարտելու առաջարկը: Որոշումն ընդունվել է, քանի որ ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնությունը հնարավոր չէ շարունակել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների պատճառով: Մրցաշարային աղյուսակը ֆիքսվել է 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ, մրցանակաբաշխություն չի լինելու: Բոլոր թիմերը կողմ են քվեարկել չեմպիոնական տիտղոսը «Շախտյորին» հանձնելուն, այդ թվում` Կիևի «Դինամոն»: ՈՒՊԼ-ի […]

̰
Լևոն Արոնյանն ու Տաթև Աբրահամյանը հնարավորություն են ստացել շարունակելու պայքարը Ամերիկայի գավաթի համար. vnews.am

08:50 27.04.2022

Սենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Մեկ մրցախաղում պարտված շախմատիստները պայքարը շարունակելու հնարավորություն են ստանում և կարող են ի վերջո նույնիսկ դառնալ մրցաշարի հաղթող: Հենց այդպիսի հնարավորություն է ստացել Լևոն Արոնյանը, որը կիսաեզրափակչում զիջել էր Լենիեր Դոմինգեսին: Շարունակելով պայքարը՝ Արոնյանը նախ 1,5-0,5 հաշվով հաղթել է […]

̰
Ո՞վ է «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

08:25 27.04.2022

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» կիսաեզրափակիչ առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրիտանական ակումբի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան: Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին: Այսօր Չեմպիոնների լիգայի մյուս կիսաեզրափակիչում ուժերն են չափելու «Լիվերպուլն» ու «Վիլյառեալը»:

̰
Ֆանտաստիկ խաղ Մանչեսթերում. գոլառատ խաղում «Ռեալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»

08:16 27.04.2022

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով առավելության հասավ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ: Հենց խաղի առաջին րոպեներին դաշտի տերերը մեծ առավելություն ստացան: 2-րդ րոպեին Դե Բրույնեն բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց Ժեզուսը կրկնապատկեց այն: Մինչև ընդմիջման գնալը Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում Ֆիլ Ֆոդենը հաշիվը դարձրեց 3:1: Երկու […]

̰
Առաջին խաղակեսից հետո «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթում է «Ռեալին». ՉԼ

00:10 27.04.2022

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» աընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Առաջին խաղակեսից հետո 2-1 հաշվով առջևում են մանչեսթերցիները: Խաղի 2-րդ րոպեին հաշիվը բացել է Դե Բրյույնեն, 11-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը կրկնապատկել է բրիտանական ակումբի առավելությունը:  Իսկ 33-րդ րոպեին Բենզեման կրճատել է հաշվի տարբերությունը:  

̰
Մխիթարյանը գիտի՝ ինչպես հաղթել «Լեսթերին». իտալական մամուլ

23:59 26.04.2022

Մխիթարյանը գիտի՝ ինչպես հաղթել «Լեսթերին»․ իտալական մամուլն անդրադարձել է «Ռոմայի»՝ «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպմանը։ «Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» առաջատարն է, անփոխարինելի թիմակիցների և Մոուրինյուի համար, ովքեր սպասում են նրա հետ պայմանագրի երկարաձգմանը։ Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում արդեն 7 անգամ հանդիպել է «Լեսթերի» հետ՝ 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն, բայց ամենակարևորը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում […]

̰
«Վիլյառեալը» մտադիր է հանդես գալ առաջին համարով. Սամուել Չուկվեզե

23:44 26.04.2022

«Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին խաղից իր ակնկալիքներով։ 22-ամյա նիգերիացին ընթացիկ մրցաշրջանն անվանել է լավագույնն իր կարիերայում, ինչպես նաև նշել է, որ «Վիլյառեալը» չի վախենում «Լիվերպուլից»։ «Մենք խաղալու ենք «Լիվերպուլի» դեմ, որը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից է, սակայն «Վիլյառեալը» մտադիր է հանդես գալ առաջին համարով: Մեր գլխավոր մարզիչը […]

̰
Մեսսին և Ռոնալդուն չեն ընդգրկվել Ոսկե Գնդակի հավակնորդների թոփ-20-ում. առաջատարը Բենզեման է

23:27 26.04.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է գլխավորել «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի: Ֆրանսիացի հարձակվողն անցած անգամ ևս առաջատարն էր: Մեկ հորիզոնականով իր դիրքը բարելավել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և այժմ 2-րդն է: Նա շրջանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նահանջել է 5-ից 7-րդ տեղը: Նրան գերազանցել են […]

̰
Երևանի դպրոցներից մեկն անվանակոչվել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով

22:55 26.04.2022

Երևանի 171-րդ հիմնական դպրոցն անվանակոչվել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։ Այսօր տեղի է ունեցել պաշտոնական միջոցառումը: Կարեն Ասրյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում […]

̰
Նեյմարը և իր ընկերուհին ՊՍԺ-ի չեմպիոնության առթիվ երեկույթ են կազմակերպել Փարիզում

17:44 26.04.2022

ՊՍԺ-«Լանս» (1:1) հանդիպումից հետո, որը թույլ տվեց փարիզյան թիմին ժամանակից շուտ դառնալ 2021/22 մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն, ակումբի հարձակվող Նեյմարը իր տանը շքեղ երեկույթ է կազմակերպել թիմակիցների համար։ ՊՍԺ-ի յոթ խաղացող հրավիրվել է այդ միջոցառմանը՝ Իդրիսա Գուեյեն, Մարկինյոսը, Պրեսնել Կիմպեմբեն, Դանիլո Պերեյրան, Նաթան Բիտումազալյան, Էրիկ Ժունիոր Դինա-Էբիմբեն և Ալեքսանդր Լետելիեն: Երեկույթին ներկա է եղել նաև Նեյմարի […]

̰
Կարևոր բանի հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին․ Ունայ Էմերի

16:06 26.04.2022

Ունայ Էմերին գնահատել է «Վիլյառեալի»` Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու հնարավորությունները: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչը խոսել է այսօր կայանալիք «Լիվերպուլի» դեմ առաջին կիսաեզրափակիչ հանդիպման մասին։ «Կարևոր բանի հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը 1/8 եզրափակչում մեզ վստահություն հաղորդեց։ Կիսաեզրափակչում կփորձենք պայմաններ ստեղծել, որպեսզի շանսեր ունենանք։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է: Մեզ հետաքրքիր դիմակայություն […]

̰
ՄաքԳրեգորը դեռ պատրաստ չէ մենամարտերի. UFC-ի նախագահ

15:20 26.04.2022

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր աստղերից մեկը՝ Քոնոր ՄաքԳրեգորը, դեռևս չի կարող մասնակցել մենամարտերի: «Քոնորի համար ոչ մի մրցակցի թեկնածություն չենք դիտարկում, որովհետև նա պատրաստ չէ: Երբ բժիշկը կանաչ լույս տա, կսկսենք մտածել հնարավոր հակառակորդների մասին»,- Ուայթի խոսքերը փոխանցում է The Sun-ը: Հիշեցնենք, որ իռլանդացին վերջին մենամարտն անցկացրել է հուլիսի 11-ին […]

̰
Մեսսին միանգամից 4 ցուցանիշով լավագույնն է Լիգա 1-ում

15:08 26.04.2022

Ըստ Statman Dave-ի վիճակագրության՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է փոխանցումներով, որոնք գրոհն առաջ են տանում առնվազն 10 մետր դեպի հակառակորդի դարպասը: Նա այդպիսի 215 փոխանցում է կատարել: Արգենտինացին նաև լավագույնն է լիգայում տուգանային հրապարակ կատարած 76 փոխանցումներով և 18 կտրող փոխանցումներով: Միջին հաշվով 90 րոպեում Մեսսին մեկ խաղում 0,65 գոլային […]

̰
Երիտասարդ ծանրորդները Հունաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

14:49 26.04.2022

Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը […]

̰
Պոլ Պոգբան հայտնել է խաղընկերներին, որ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

14:36 26.04.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կհեռանա թիմից՝ հայտնում է Mirror-ը: Աղբյուրի տվյալներով՝ տեղեկությունը ֆրանսիացին հայտնել է իր խաղընկերներին ու նույնիսկ լքել է ակումբի WhatsApp-ի չատը: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղի 10-րդ րոպեին նա վնասվածքն էր ստացել ու փոխարինվել: Հիմա տեղեկություններ են տարածվում, որ Պոգբան ընտրություն է կատարել ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» միջև: […]

̰
Ո՞վ կարող է փոխարինել Լևանդովսկիին «Բավարիայում»

13:20 26.04.2022

«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկիին «Բավարիայում»՝ հայտնում է Bild-ը: Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել Ալերի գործակալների հետ: Ամռանը մյունխենցիները հնարավորություն կունենան 40 միլիոն եվրոյով ձեռք բերել իվուարցի հարձակվողին, ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները կազմում են տարեկան մոտ 10 միլիոն եվրո: Ալերն «Այաքսին» միացել է 2021 թվականին «Վեսթ Հեմից» 22,5 միլիոն […]

̰
Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան կարող է հեռացվել համալսարանից՝ դասերից բացակայելու պատճառով

12:53 26.04.2022

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան մեծ թվով բացակայությունների համար նկատողություն է ստացել ՌԴ ազգային տնտեսության և պետական ​​կառավարման ակադեմիայի կարգապահական հանձնաժողովից, հայտնում է Чемпионат-ը։ 2020 թվականին Զագիտովան ընդունվել է այս ուսումնական հաստատության «Լրագրություն» բաժինը: Նրա մասնագիտական ուղղությունն է «պրոդյուսերություն և մշակութային քաղաքականություն»: Հիմա օլիմպիական չեմպիոնուհին դասերի չհաճախող ու մի քանի առարկաներից ատեստավորում չանցած ուսանողների թվում […]

̰
Երկու թիմերի համար էլ ճնշումը նույն մակարդակի է լինելու. Անչելոտին՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի մասին

12:46 26.04.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում հոգեբանական ճնշման մասին։ «Երկու թիմերի համար էլ ճնշումը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Մենք չենք կարող հաջողություն անվանել կիսաեզրափակիչ դուրս գալը. եզրափակչում հանդես գալը հաջողություն կհամարվի, բայց դրա համար պետք է հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը»,- Անչելոտիի խոսքն է […]

̰
Բուքմեյքերները «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի բացահայտ ֆավորիտ են համարում անգլիական ակումբին

12:26 26.04.2022

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» այսօր կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Գվարդիոլայի թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․45 է։ Մադրիդցիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․50 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․50 գործակցով։ Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2019-2020 թվականների Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Այն ժամանակ երկու խաղում էլ 2։1 […]

̰
BACK_TO_TOP