09:31 26.04.2022
«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը պատմել է, որ ակումբին միանալու իր որոշման վրա մեծ ազդեցոթյուն է ունեցել Ժոզե Մոուրինյոն: «Առաջին բանը, որ նա ասաց ինձ. «Կմնա՞ս անձրևոտ Անգլիայում, թե՞ կգաս Հռոմ, որտեղ շատ արև կա»: Ծիծաղեցինք, հետո ասաց, որ լուրջ է խոսում։ Ես նրան միշտ հոր պես եմ վերաբերվել։ Մոուրինյոն ասաց, որ ինձ համար «Ռոման» իտալական […]
23:09 25.04.2022
Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան մեկնաբանել է գեղասահքի միջազգային միության (ISU) որոշումը՝ ուժի մեջ թողնել ռուս մարզիկների՝ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու արգելքը։ «Մինչև վերջին պահը հույս ունեի, որ ISU-ի ղեկավարները խելքի կգան: Հետագայում այդ մարդիկ շատ են ամաչելու նման որոշումներից։ Սպորտը քաղաքականության մեջ ներառելը մարդկային արժանապատվությունից ցածր է: Գեղասահքի հանրաճանաչությունը պահպանվել է ռուս և […]
21:41 25.04.2022
Այսօր` ապրիլի 24-ին, մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը, գրել է շախմատիստ Լևոն Արոնյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես ազգ մենք սովորեցինք մի դառը […]
21:20 25.04.2022
Կիլիան Մբապեն պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ցանկանում է լինել ՊՍԺ-ի ավագը։ «Մի՛ մտածեք ավագի թևկապի մասին, դա գալիս է ինքնըստինքյան։ Մեր ավագը Տիագո Սիլվան էր, իսկ հետո ավագի թևկապն ստացավ Մարկինյոսը: Դա բնական էր։ Նա շատ լավ ավագ է։ Հիմա նման հարցեր տալը որոշակի անհարգալից վերաբերմունք է Մարկինյոսի նկատմամբ: Այժմ նա է ՊՍԺ-ի ավագը»,- […]
19:56 25.04.2022
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի ԲԿՄԱ – «Դինամո» (1:0) խաղը դարձավ երկրի պատմության մեջ առաջին առանց ածխածնի ֆուտբոլային հանդիպումը։ Ակումբի և մարզադաշտի ղեկավարությունը նախաձեռնել են մի շարք բնապահպանական միջոցառումներ: Տեղադրվել են լրացուցիչ կայանատեղեր հեծանիվների և էլեկտրական սկուտերների համար՝ մարդկանց խրախուսելու դադարեցնել մեքենայով ճանապարհորդել: Բացի դրանից, մարզադաշտում տեղադրվել են էներգախնայող լամպեր, փոխվել է սննդի տեխնոլոգիան, նվազեցվել […]
19:45 25.04.2022
«Ֆորմուլա-1»-ի չեմպիոն, հոլանդացի Մաքս Ֆերստապենը Laureus World Sports Awards-ի վարկածով ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն մարզիկ։ Լավագույն կոչման 6 հավակնորդների թվում էին նաև աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ամերիկացի լողորդ Կալեբ Դրեսելը, մարաթոնյան վազորդ, քենիացի Էլիուդ Կիպչոգեն, «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին և ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Թոմ Բրեդին։ 2021-ի աշխարհի լավագույն թիմ է […]
19:23 25.04.2022
Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը 10-րդ անգամ անընդմեջ նվաճած Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտարարել է, որ ամռանը չեն վաճառի 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ «Եթե «Բարսելոնան» 40-50 միլիոն եվրո առաջարկի Լևանդովսկու համար, չենք վաճառի նրան։ Լևանդովսկին պայմանագիր ունի մինչև 2023 թվականը, և նա կմնա թիմում»,- Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Sky Germany-ն։ Գերմանական մամուլը սակայն գրել […]
19:08 25.04.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնից ինքնաթիռում դեմքին մի քանի հարված ստացած ուղևորը դատի կտա նրան: Այս մասին հաղորդում է TMZ-ն։ Տուժածն ամերիկացի Մելվին Թաունսենդն է։ «Ակնհայտ է, որ բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը պետք է զսպվածություն ցուցաբերեր իր չափազանց հուզված երկրպագուի նկատմամբ և չդիմեր բռունցքներին»,- ասել է Թաունսենդի փաստաբան Մեթ Մորգանը։ Մելվին […]
18:49 25.04.2022
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, հանդիպել է ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ Խելաիֆիի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Տանիի հետ ու քննարկել որդու նոր պայմանագիրը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ ՊՍԺ-ի վերջնական առաջարկը երկու տարվա պայմանագրի համար 200 միլիոն եվրո է։ Կողմերն արդեն չեն քննարկում ֆինանսական կողմը։ Այժմ […]
18:30 25.04.2022
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն, մեկնաբանելով Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին լուրերը, բավականին սուր է արտահայտվել։ «Ռեալում» արդեն 3 տարի է՝ համոզված են, որ Մբապեն կտեղափոխվի նրանց մոտ։ Գուցե նրանք չափից դուրս ինքնավստահ են այս հարցում»,- ասել է Լեոնարդոն Sky Sport Italia-ի հետ հարցազրույցում: 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ […]
17:58 25.04.2022
Կարեն Խաչանովը մեկնաբանել է այս տարվա Ուիմբլդոնի մրցաշարին Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստների մասնակցության արգելքը։ «Այս պատճառով շատ եմ տխրել։ Ուիմբլդոնը ինձ համար առանձնահատուկ մրցաշար է, լավագույններից մեկն աշխարհում։ Ցավալի է, որ հասել ենք այդ կետին։ Անցած տարի ես լավ հանդես եկա Ուիմբլդոնում՝ հասնելով քառորդ եզրափակիչ»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է Բելգրադի մրցաշարի մամուլի ծառայությունը։ ATP-ն ու […]
17:56 25.04.2022
«Չելսիի», «Մարսելի», «Գալաթասարայի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան պարտվել է Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի նախագահի ընտրություններում, հաղորդում է BBC-ն։ Դրոգբան չի հաղթահարել առաջին փուլի արգելքը։ Երկրորդ փուլում հաղթել է գործարար Յասին Իդրիս Դիալոն, որը 2 ձայնի առավելություն է ստացել ֆեդերացիայի փոխնախագահ Սորի Դիաբատեի նկատմամբ՝ 63։61։
17:51 25.04.2022
«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում երկու անգամ պարտվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Առաջին շրջանում Ռոնալդ Կումանի և երկրորդ շրջանում Չավիի ղեկավարությամբ կատալոնական թիմը «Ռայո Վալիեկանոյին» պարտվել է նույն՝ 0։1 հաշվով։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Բարսելոնան» նաև առաջին անգամ պատմության մեջ երեք անընդմեջ պարտություն կրեց տնային խաղերում։
17:32 25.04.2022
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հայտարարել է, որ ՌԴ մարզիկները չեն մասնակցելու Հայաստանի բաց առաջնությանը։ Այս մասին գրում է vnews.am-ը: «Պատկերացում չունեմ, թե ինչ մրցում է անցկացվելու Հայաստանում։ Մեր մարզիկներն այդ մրցմանը չեն մասնակցելու»,- Կոգանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ՀԳՖ փոխնախագահ Արի Զաքարյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաց առաջնությանն ակնկալվում է […]
17:21 25.04.2022
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության հանդիպումների նոր ժամանակացույցը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետևյալ օրերին՝ Հայաստան – Իռլանդիա – հունիսի 4 Շոտլանդիա – Հայաստան – հունիսի 8 Ուկրաինա – Հայաստան – հունիսի 11 (մրցավայրը դեռ վերջնական ճշտված չէ) Հայաստան – Շոտլանդիա – հունիսի 14 Հայաստան – Ուկրաինա – սեպտեմբերի […]
17:09 25.04.2022
Ա սերիայի 34-րդ տուրի «Ինտեր»-«Ռոմա» հանդիպումից հետո իտալական լրատվամիջոցները հետևյալ գնահատականներն են տվել Մխիթարյանի խաղին՝ IL MESSAGGERO՝ 6 CORRIERE DELLO SPORT՝ 5,5 GAZZETTA DELLO SPORT՝ 6,5 IL TEMPO՝ 6 CORRIERE DELLA SERA՝ 6 LA REPUBBLICA՝ 5,5 IL ROMANISTA՝ 6,5 Միջին գնահատական՝ 6 Հիշեցնենք, որ 3-1 հաշվով ավարտված այս խաղում հռոմեացիների միակ գոլը խփել էր Մխիթարյանը: […]
16:50 25.04.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ռայո Վալյեկանոյից» 0-1 հաշվով կրած պարտությունը: «Շատ նման էր նրան, ինչ տեղի ունեցավ «Կադիսի» դեմ խաղում: Սա է մեր իրականությունը։ Մենք ծանր վիճակում ենք: Չեմպիոնների լիգայի գոտում ենք, բայց մեր կյանքը դժվարացրել ենք։ Կան խաղեր, որոնք դժվար են. մենք գոլ բաց թողեցինք և […]
16:39 25.04.2022
Սենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլն անհաջող էր հայ շախմատիստների համար: Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի երկրորդ պարտիայում չկարողացավ ռևանշի հասնել Լենիեր Դոմինգեսի նկատմամբ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ առաջին պարտիայում հաղթել էր Դոմինգեսը: Սամուել Սևյանի և Ֆաբիանո Կարուանայի միջև կայացած 2-րդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ: Մրցախաղի ելքը վճռեցին արագ շախմատի երկու պարտիաները, որոնցում […]
14:50 25.04.2022
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը, նրան կօգնեն Օվիդիու Արտենյեն և Վասիլ Մարինեսկուն։ VAR-ի վրա կաշխատեն գերմանացի մրցավարները՝ Մարկո Ֆրիցը և Բաստիան Դանկերտը: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին «Էթիհադում»: «Լիվերպուլ»-«Վիլյառեալ» հանդիպումը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը, նրան կօգնեն Տոմաշ Լիստկևիչն ու Պավել Սոկոլնիցկին։ VAR-ի […]
14:43 25.04.2022
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 3-րդ տեղն է գրավել Իսպանիայում կայացած «Menorca Open Chess 2022» շախմատի միջազգային մրցաշարում։ Շանթը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել է 5 այլ շախմատիստի, այդ թվում՝ 4-րդ տեղը գրաված Հայկ Մարտիրոսյանին։ Հայ շախմատիստները 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր։ Երկուսն էլ գրանցել են 4-ական հաղթանակ և 3 ոչ-ոքի։ Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը, […]
14:06 25.04.2022
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է նոր կանոններ Փարիզի օլիմպիական խաղերի համար։ Նոր պահանջների համաձայն, հաղթողը որոշվում է երեք ռաունդից՝ երկու հաղթանակի համակարգով։ Միաժամանակ, յուրաքանչյուր ռաունդի վերջում հայտարարվում է հաղթողը: Երկու ռաունդ անընդմեջ առավելության հասած թաեքվոնդիստին է տրվում հաղթանակը: Նշանակում է, որ ոսկե միավորի համար չորրորդ փուլ չի լինելու, ինչպես եղել է նախկինում։ Եթե երկու մարզիկն […]
12:57 25.04.2022
Ստամբուլում մայիսի 13-14-ը տեղի կունենա Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը: Օրակարգի բազմաթիվ հարցերի թվում է նաև կազմակերպության նախագահի ընտրությունը: Ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը և հոլանդացի Բորիս վան դեր Ֆյորստը:
12:51 25.04.2022
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է շատ շուտով հեռանալ ֆրանսիական ակումբից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, արգենտիացին և ակումբի ղեկավարությունը հանդիպում են ունեցել, որի ընթացքում եկել են եզրահանգման, որ չեն ցանկանում շարունակել համագործակցությունը։ Նշվում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ֆրանսիական թիմին իր ծառայություններն է առաջարկել։ Իտալացի մասնագետը ցանկանում է […]
12:45 25.04.2022
Հունգարիայի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշը» 2-1 հաշվով առավելության է հասաել «Ույպեշտի» նկատմամբ և նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը ժամանակից շուտ անհասանելի է դարձել մյուս թիմերի համար։ Սա ակումբի 33-րդ չեմպիոնությունն է, ինչը հունգարական ֆուտբոլի ռեկորդ է։ Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն է ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։ 58-ամյա մասնագետի կարիերայում սա […]
12:29 25.04.2022
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»: Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Հաղորդվում է, որ կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը մինչև 2023 թվականի ամառ։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն խոսել էր Մխիթարյանի հետ պայմանագիրը […]
12:16 25.04.2022
Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իր թիմն այդ խաղում թույլ էր մրցակցից: «Ինտերը»՝ «Ինտերն» է.․․ Ա սերիայի լավագույն թիմը, նրանք հիանալի խաղացողներ ունեն: Այսօր մեզ պետք էր կատարյալ լինել, բայց մենք այդպիսին չէինք: Մենք լավ խաղացինք, բայց կատարյալ չէինք: Երկրորդ խաղակեսում մենք զիջեցինք, չնայած իմ խաղացողները գիտեին, […]
12:11 25.04.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ATP դասի հերթական մրցաշարը։ Եզրափակչում հանդիպեցին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը աշխարհի 8-րդ ռակետն է։ 2 ժամ 29 րոպե տևած մրցապայքարում հաղթեց ռուս թենիսիտը։ Խաղն ավարտվեց 6-2, 4-7, 6-0 հաշվով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ջոկովիչը հաղթել էր Կարեն Խաչանովին:
12:02 25.04.2022
Բրիտանացի բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրին և Դիլիան Ուայթը միասին վաստակել են 41 միլիոն դոլար WBC-ի ծանր քաշային կարգում անցկացված մենամարտից հետո: Ֆյուրիի հոնորարը կազմել է 33,6 մլն դոլար, Ուայթի եկամուտը՝ 7,4 մլն դոլար։ Հիշեցնենք, որ երեկ Թայսոն Ֆյուրին վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր հայրենակից Դիլիան Ուայթին և պաշտպանեց WBC չեմպիոնական գոտին։
11:44 25.04.2022
ՌՊԼ-ի 26-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոման Տուգարևը, Դմիտրի Պոլոզը և Ալի Սոուն։ Վերջինս հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հյուրերի կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Սոբոլևը և Ռուսլան Լիտվինովը։ «Ռոստովի» առաջին գոլի դրվագում գոլային փոխանցման հեղինակ […]
11:33 25.04.2022
Բելգիայի առաջնության շրջանակներում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Անտվերպենին»։ Գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Բուչանանը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։