TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

«Չելսին» կրկին հաղթեց «Լիլին» ու դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ

08:59 17.03.2022

ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիլին»: 38-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց լոնդոնցիների դարպասին, այն իրացրեց Յըլմազը: Առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Պուլիշիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 71-րդ րոպեին Ասպիլիկուետան խփեց հաղթական գնդակը։ Ընդհանուր դիմակայությունում «Չելսին» հաղթեց 4-1 հաշվով և դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ:

̰
Տարիքը խոչընդոտ չէ. 40-ամյա Իբրահիմովիչը կրկին հրավիրվել է Շվեդիայի հավաքական

21:59 16.03.2022

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ի անցումային խաղերին։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի հավաքականի թվիթերյան էջը։ Ֆուտբոլիստը 40 տարեկան է։ Ավելի վաղ Իբրահիմովիչն ասել էր, որ չի ավարտի կարիերան քանի դեռ իտալական ակումբի հետ որևէ տիտղոս չի նվաճել։ Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը, ով Եվրո-2016-ից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, նախորդ տարի վերադարձավ […]

̰
Մեսսին ու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ չեն հասնում ՉԼ-ի 1/4 եզրափակիչ

20:55 16.03.2022

34-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին և 37-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դուրս չեկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիական ՊՍԺ-ն Մեսսիի հետ 1/8 եզրափակիչում չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը։ Անցած մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» հետ 1/8 եզրափակիչում պարտվել էր ՊՍԺ-ին, Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ՝ պորտուգալական «Պորտուին»։ Դրանից առաջ նրանք […]

̰
«Բարսելոնան» նոր հովանավոր ունի

20:27 16.03.2022

«Բարսելոնան» և Spotify երաժշտական ծառայությունը երկարաժամկետ պայմանագիր են կնքել։ Spotify-ը կդառնա «Բարսելոնայի» գլխավոր գործընկերը 2022 թվականի հուլիսի 1-ից։ Շվեդական ընկերության տարբերանշանը կհայտնվի կատալոնական թիմի մարզաշապիկների ու հանդերձանքների առջևի մասում։ Spotify-ը կլինի նաև ակումբի մարզադաշտի տիտղոսային գործընկերը, որը կվերանվանվի Spotify Camp Nou: Համաձայնագիրը նախատեսված է չորս տարով։

̰
ՉԼ 1/8 եզրափակիչի «Լիլ»-«Չելսի» խաղը կկայանա՝ չնայած Աբրամովիչի դեմ սանկցիաներին

19:56 16.03.2022

ՈՒԵՖԱ-ն չի չեղարկի ՉԼ 1/8 եզրափակիչի «Լիլ»-«Չելսի» խաղը։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դեմ ուղղված սանկցիաները չեն խանգարի խաղի կայացմանը։ Անգլիական ակումբի գործունեության արտոնագիրը, որը տրված է բրիտանական կառավարության կողմից, տարածվում է նաև Չեմպիոնների լիգայի վրա։ Ընդ որում, եթե «Չելսին» դուրս գա մրցաշարի հաջորդ փուլ, հազիվ […]

̰
Սպերցյանի և Զախարյանի գոլերը՝ ՌՊԼ-ի 21-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում

19:25 16.03.2022

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը, որը նա գրանցել էր «Սպարտակի» դեմ խաղում, ընդգրկվել է ՌՊԼ-ի 21-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում։ Լավագույն հնգյակում է նաև Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գոլը։ После 21-го тура #ТинькоффРПЛ только пять голов вошли в подборку лучших Сможете угадать, какие футболисты попали в топ? pic.twitter.com/lENR946kw2 — Тинькофф Российская […]

̰
Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել անցած 11 տարիների ընթացքում

19:02 16.03.2022

11 տարվա մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խաղում ոչ մի հարված չի կատարել դեպի դարպասը: Ընդ որում` պորտուգալացին խաղացել է առանց փոխարինման։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 0։1 հաշվով պարտվել է մադրիդյան թիմին և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից 1/8-րդ եզրափակիչի փուլում։ Կրիշտիանուի կարիերայում վերջին անգամ նման դեպք եղել է 2003 թվականին՝ […]

̰
Հովհաննես Համբարձումյանը կերկարաձգի պայմանագիրն «Անորտոսիսի» հետ

17:57 16.03.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կերկարաձգի պայմանագիրը Կիպրոսը ներկայացնող ակումբի հետ: Համբարձումյանն ակումբի հետ 2 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել: Կիպրոսի ընթացիկ առաջնությունում «Անորտոսիսը» 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Համբարձումյանը 2020 թվականի հուլիսի 1-ից է հանդես գալիս «Անորտոսիսի» կազմում:

̰
Աշխարհի առաջին ռակետ Դանիլ Մեդվեդևին հնարավոր է չթույլատրեն մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

17:54 16.03.2022

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը հնարավոր է՝ չմասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։ Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նայջել Հադլսթոնը հայտնել է, որ կառավարությունն արդեն քննարկում է այդ հարցը մրցաշարի կազմակերպիչների հետ։ Հադլսթոնը նշել է, որ ոչ ոք չի կարողանա մրցաշարում հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։ Բայց սա կարող է բավարար չլինել: Մեծ Բրիտանիայի […]

̰
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրը փոխվել է

17:39 16.03.2022

2022թ-ի շախմատի համաշխարհային օլիմպիադան, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայում, շախմատի միջազգային ֆեդերացիան տեղափոխել է Հնդկաստանի Չեննայ քաղաք: Ենթադրվում է, որ այն կսկսվի հուլիսի վերջերին: Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է ՖԻԴԵ-ի անդամ երկրների համար: Առաջին անգամ այն անցկացվել է 1927-ին Լոնդոնում։ 1950 թվականից մրցումները տեղի են ունենում երկու տարին մեկ: Վերջին մրցաշարն անցկացվել է 2018-ին […]

̰
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի երրորդ փուլին

15:21 16.03.2022

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Եգիպտոս, որտեղ մարտի 17-20-ը կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հիշեցնենք՝ հայ մարմնամարզիկներն ընդհանուր առմամբ 5 մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում: Նշենք, որ աշխարհի գավաթի չորրորդ փուլը կանցկացվի Բաքվում, որին Հայաստանի հավաքականը չի […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

14:45 16.03.2022

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի միակ գնդակն առաջին կեսի վերջնամասում խփել է Ռենան Լոդին։ Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, այդպիսով՝ «Ատլետիկոն» երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Ռոնալդուն ոչնչով չի կարողացել […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին

14:16 16.03.2022

Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ […]

̰
Մխիթարյանը պարզաբանել է, թե որ դեպքում կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ. Corriere della Sera

13:23 16.03.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել հռոմեական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։ Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», սակայն ցանկանում է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։ Հիշեցնենք՝ Մխիթարյանը օրերս հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում […]

̰
Քրիստիան Էրիկսենը վերադառնում է Դանիայի հավաքական

23:47 15.03.2022

Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ից հետո առաջին անգամ հրավիրվել է Դանիայի հավաքական։ Կիսապաշտպանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր ընկերական խաղերին կմասնակցեն Նիդեռլանդների ու Սերբիայի հավաքականների դեմ։ Հանդիպումները կկայանան մարտի 26-ին և 29-ին։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիա-Դանիա խաղի ժամանակ Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Նրա կյանքը կարողացել էին փրկել հավաքականի բժիշկները, որից հետո Էրիկսենը բավականին երկար […]

̰
Սպորտային արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական թիմերին միջազգային մրցաշարերից զրկելու որոշումը

23:07 15.03.2022

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ՈՒԵՖԱ-ի՝ ռուսական ֆուտբոլային թիմերի մասնակցությունն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին արգելելու որոշումը։ Այս մասին հայտնում է AP-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, դատարանի  որոշումը ժամանակավոր է և չի տարածվի աշխարհի առաջնության վրա։ Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և Ռուսաստանի հավաքականին զրկել էին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ Ռուսաստանի հետ […]

̰
Մեսսին ու Ռոնալդուն դուրս են «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցանկի լավագույն տասնյակից․ առաջատարը Լևանդովսկին է

21:43 15.03.2022

Լիոնել Մեսսին այլևս  «Ոսկե Գնդակի» հավակնորդների տասնյակում չէ: Այս մասին գրում է Goal.com-ը։ ՊՍԺ-ի հարձակվողը մեկ շաբաթում 10-յրդ տեղից տեղափոխվել է 20-րդը, ինչը կապված է փարիզյան թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հետ։ Կրիշտիանու Ռոնալդուն երկու տեղով բարելավել է դիրքերն ու այժմ 16-րդն է։ Առաջին տասնյակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝ 1. Ռոբերտ Լևանդովսկի՝ «Բավարիա» 2. Կարիմ […]

̰
Արգենտինայի հավաքականը ապագայում կարող է մասնակցել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային

21:25 15.03.2022

Արգենտինայի հավաքականի մարզչի օգնական Ռոբերտո Այալան նշել է, որ ազգային հավաքականը տեսանելի ապագայում կարող է դառնալ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասնակիցներից մեկը։ «Կարծում եմ, որ Արգենտինան կհրավիրվի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա: Մենք կկարողանանք մասնակցել այս մրցաշարին և անցկացնել մեզ անհրաժեշտ հանդիպումները»,- Այալայի խոսքերն է մեջբերում La Red-ը։

̰
«Չելսիով» շուրջ 200 գնորդ է հետաքրքրված

19:59 15.03.2022

«Չելսիի» ձեռքբերմամբ հետաքրքրված է մոտ 200 գնորդ, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, հետաքրքրված անձինք մինչև մարտի 18-ը պետք է հաշվետվություն ներկայացնեն բոլոր ներդրողների վերաբերյալ։ Պետք է նաև ներկայացվի ակումբի հետագա զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ «Չելսիից» պոտենցիալ գնորդներին հայտնել են, որ կարևոր նշանակություն կունենա ամենաբարձր արժեքը վճարելու և ակումբի աշխատակիցների աշխատատեղերը պահելու հնարավորությունը։ Հիշեցնենք՝ փետրվարի […]

̰
Հայաստանի Մ-17 աղջիկների հավաքականը որակավորման փուլում պարտվեց Թուրքիայի ընտրանուն

19:30 15.03.2022

Արմավիրում կայացավ ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման B լիգայի երկրորդ խմբի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:4 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

̰
Մեսսիի կինը հազիվ է զսպել արցունքները, երբ երկրպագուները սուլել են արգենտինացուն

18:47 15.03.2022

Համացանցում հայտնվել են Լիոնել Մեսսիի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի լուսանկարները Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ ՊՍԺ-«Բորդո» խաղից: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ Մեսսիի կինը հազիվ է զսպել արցունքները, երբ փարիզյան ակումբի երկրպագուները դժգոհություն են հայտնել արգենտինացու խաղից և սուլել:  

̰
«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ ևս 2 տարով. Calciomercato

18:29 15.03.2022

«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով, հայտնում է Calciomercato-ն։ Միաժամանակ, հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, որը գործող պայմանագրով տարեկան վաստակում է մոտ 4 մլն եվրո։ Նոր պայմանագրի համաձայն՝ հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում […]

̰
Լուկաս Սելարայանը երրորդ խաղն անընդմեջ ամենաբարձր գնահատականն է ստացել. WhoScored

17:44 15.03.2022

MLS-ի երրորդ տուրում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Տորոնտոյին»։ Տանտերերի առաջին գոլը 56-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ WhoScored-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։ Նախորդ՝ մեկնարկային երկու տուրերի խաղերում նա ևս լավագույնն էր ճանաչվել։ Եվս մեկ հետաքրքիր փաստ: Սկսած 2021 թվականի հոկտեմբերի 27-ից […]

̰
Նորվեգիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղի համար

17:36 15.03.2022

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Նորվեգիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի և Սլովակիայի հետ ընկերական խաղերի համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը մինչ այդ՝ մարտի 24-ին, Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ:

̰
Մալխաս Ամոյանն իր քաշային կարգում լավագույնն է աշխարհում

17:32 15.03.2022

Աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային հունա-հռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը լավագույնն է աշխարհում իր քաշային կարգում՝ ըստ UWW-ի։ Մալխասը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակն իր քաշային կարգում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Մալխասը դարձավ աշխարհի առաջնության և ԵԱ Մ23 մրցաշարի հաղթող։

̰ ̰
Մեսսիի հայրը կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ քննարկելու որդու հնարավոր վերադարձը

22:41 14.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Նշվում է, որ ֆուտբոլիստի հայրն արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի տեղափոխության հարցը: Մեսսին 2000-ից 2021 թվականներին եղել է «Բարսելոնայի» համակարգում, բայց 2021 թվականի ամռանը տեղափոխվել է ՊՍԺ: Անձամբ հարձակվողը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ, բայց ակումբին թույլ չտվեցին գրանցել գործարքը՝ ֆինանսական […]

̰
Նեյմարը վիրավորվել է երկրպագուներից և մեկնել Բարսելոնա

21:50 14.03.2022

Նեյմարը շատ է վիրավորվել ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուներից, ովքեր սուլել են ֆուտբոլիստի հասցեին Լիգա 1-ի՝ «Բորդոյի» հետ հանդիպման ժամանակ։ Երկրպագուները դժգոհ են եղել և սուլել են նաև նրա թիմակից և ընկեր Լիոնել Մեսսիի հասցեին։ Lequipe-ի փոխանցմամբ՝ Նեյմարը վիրավորվել է երկրպագուների պահվածքից և շտապ մեկնել է Բարսելոնա։ Նա որոշել է այցելել որդուն ու հանգստանալ այդ բացասական էմոցիաներից։ […]

̰
Սպերցյանն ամենաբարձր գնահատականն է ստացել «Սպարտակի» դեմ խաղում. WhoScored

21:19 14.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Սպարտակ»-«Կրասնոդար» խաղի համար, որն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, ամենաբարձր գնահատականը ստացել է Էդուարդ Սպերցյանը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել այդ խաղում: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր՝ 7,9 գնահատականը։

̰
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն սխալ է համարում պատժամիջոցների կիրառումը ռուս մարզիկների նկատմամբ

21:01 14.03.2022

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, «Զենիթի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն ճիշտ չի համարում պատժամիջոցներ կիրառել ռուս մարզիկների նկատմամբ։ «Ինձ համար սպորտը քաղաքականության հետ կապ չունի։ Սպորտը մշակույթ է, նրանք սխալվում են։ Մարդիկ պետք է շարունակեն խաղադաշտ դուրս գալ մարզական մրցաշարերում։ Նրանք դրա կարիքն ունեն։ Ես համաձայն չեմ մարզիկներին չեմպիոն լինելու իրավունքից զրկելուն։ Սպորտը կարող է միայն […]

̰
BACK_TO_TOP