19:32 14.03.2022
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը: Այս մասին մարզիկը գրառում է կատարել Instagram-ի Storys բաժնում: Հայրապետյանն իր անունը ջնջել է մասնակից մարզիկների ցանկից։ «Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն»,- գրել է նա: Մրցաշարը կանցկացվի մարտի 21-ից մարտի 27-ը Ֆրանսիայում:
16:51 14.03.2022
«Մոուրինյուն չի կարող խաղալ առանց Մխիթարյանի»,- գրում է իտալական Calciomercato-ն։ Իրականում, առանց հայ ֆուտբոլիստի, «Ռոման» այս մրցաշրջանում ունեցել է իր վատագույն ելույթները՝ սկսած Կոնֆերենցիաների լիգայում «Բոդո Գլիմտից» կրած պարտությունից մինչև «Վենեցիայից» կրած պարտություն: «Նա անփոխարինելի է Մոուրինյոյի համար, ով վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրապարակայնորեն գովել է Միկիին»,- գրում է իտալական պարբերականը: Այժմ ակումբի համար […]
14:01 14.03.2022
Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե»-«Բրյուգե» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հիշեցնենք, խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով, իսկ Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։ Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ […]
13:37 14.03.2022
Պլովդիվում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 10:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին: Այսպիսով՝ մեր ազատ ոճի հավաքականը 4 մեդալով է վերադառնում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 […]
11:40 14.03.2022
Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Օստենդեին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինվել է 80-րդ րոպեին։ «Բրյուգեն» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
11:16 14.03.2022
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սպարտակին»։ 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը։ 38-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը 11-մետրանոց հարվածով խփել է պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ էլ 11-մետրանոց նշակետից երկրորդ գոլն է խփել Սպերցյանը և հաղթանակ բերել […]
00:13 14.03.2022
Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի երիտասարդական մրցաշարում Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 3-րդ հորիզոնականը: 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: […]
21:10 13.03.2022
60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձավ Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի երիտասարդական մրցաշարի հաղթող: Դինամոյական մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց:
22:53 12.03.2022
Անգլիայի Պրեմիեր լիգան սև ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։ Որոշումը չի ազդի ակումբի՝ մարզումներ և հանդիպումներ անցկացնելու կարողության վրա։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի […]
22:20 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Նարեկ Հարությունյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե […]
21:24 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 […]
20:46 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երեկ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացած 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթել էր մակեդոնացի Աիդ Սալիհասիին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտել թուրք Յուսուֆ Դեմիրի հետ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը […]
18:50 12.03.2022
Ձմեռային դադարից հետո Գյումրիում վերսկսվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը։ Նոր մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մայիսից։ Փուլային տարբերակով ընթացող շինարարության առաջին փուլում նախատեսված է կատարել համալիրի բոլոր մասնաշենքերի հիմնային աշխատանքները։ Ավելի քան 9 հեկտար տարածքի 2300 քառակուսի մետր մակերեսի վրա կառուցվում է հյուրանոցային համալիր՝ 4 մասնաշենքով։ Իսկ շենքերի դասավորությունն ունենալու […]
18:37 12.03.2022
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է Daily Mail-ը։ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը կմիանա Գվարդիոլայի թիմին։ «Բորուսիան» տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո։ Եվս 25 միլիոն եվրո մանչեսթերյան ակումբը կհատկացնի Էրլինգ Հոլանդի բոնուսի և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջնորդավճարի համար։ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև […]
17:00 12.03.2022
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է վերանայել ակումբի զարգացման նախագիծը, հաղորդում է Sport.es-ը։ Փարիզյան ակումբում դժգոհ են Նեյմարից և մտադիր են վաճառել նրան ամռանը։ ՊՍԺ-ի ակումբի ղեկավարությունը նաև լարված հարաբերություններ ունի նրա հոր հետ, որը միևնույն ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստի գործակալն է։
16:16 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտություններ կրեցին 1/4 եզրափակչում, իսկ 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը՝ որակավորման փուլում: […]
16:06 12.03.2022
ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը կմեկնարկի երկրորդ շրջանից։ Հայ թենիսիստի մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին, որն առաջին շրջանում 6։1, 6։4 հաշվով հաղթել է իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենին։ Խաչանով – Բրուքսբի հանդիպումը տեղի կունենա այսօր։ Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 20-ին։ Մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։ Ինդիան Ուելսում հանդես […]
15:50 12.03.2022
Ֆուտբոլի կանանց Ուելսի մինչև 17 տարեկանների հավաքականը հրաժարվել է մասնակցել մարտի 15-ից 21-ը Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ ՈւԵՖԱ-ն հաստատել է նոր խաղացանկ․ Մարտի 15, Արմավիր Հայաստան Մ-17 – Թուրքիա Մ-17՝ 15։00 Մարտի 18, Երևան Թուրքիա Մ-17 – Լատվիա Մ- 17՝ 14։00 Մարտի […]
15:11 12.03.2022
Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է հայտնել «Վիտես»-«Ռոմա» խաղի վերաբերյալ, որում հռոմեական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը փոխարինվել էր 88-րդ րոպեին: «Այս խաղադաշտում հանդես գալը հեշտ չէր, մենք պետք է հարմարվեինք: Թիմը հասունանում է, մենք չենք կարող միշտ նույն խաղը ցուցադրել: Մարզիչը սիրում է փոփոխություններ կատարել, և մենք պետք է անենք այն, ինչ […]
14:56 12.03.2022
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը խզելու որոշումը։ «Դա ճիշտ որոշում էր։ Ֆինանսական առումով, իհարկե, թանկ նստեց, հարվածեց մեր գրպանին։ Այդ որոշումը կայացնելուց առաջ նախազգուշացրել եմ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը։ Ես ոչինչ չեմ անում գաղտնի։ Պայմանագիր կնքելիս արդարացի կլինե՞ր տեսնել, թե որտեղից են գալիս փողերը։ Հարցի դիտարկումն այդ տեսանկյունից պոպուլիզմ է։ Քաղաքական գործիչների […]
14:32 12.03.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնականապես որոշել է հեռանալ թիմից: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստն արդեն մյուս շաբաթ պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: Մբապեի տեղափոխության մասին պաշտոնապես կհաղորդվի մրցաշրջանի ավարտին, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերի: «Ռեալից» նա 60-80 մլն եվրոյի չափով բոնուս կստանա: Պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո:
14:14 12.03.2022
Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» 2-1 հաշվով հաղթեց «Կադիսին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը և Ռոդրիգո Դե Պաուլը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Ալվարո Նեգրոդոն։ 88-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում կարմիր քարտ ստացավ Խավի Սերանոն։ «Կադիսի» պահեստայինների թվում հայտավորված Վարազդատ Հարոյանը խաղադաշտ դուրս չեկավ։ «Ատլետիկոն» վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի […]
13:50 12.03.2022
Հայաստանի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի արգելքն առաջինը հաղթահարեց «Գյումրի»-ն: ¼ եզրափակիչի երկրորդ խաղում «Գյումրի»-ն նորից հաղթեց «Արարատին»: Երկու թիմերն էլ առաջին երկու քառորդներում չէին զիջում միմյանց: Հավասար պայքարում ավարտված առաջին քառորդից հետո` 27:27, երկրորդում` «Գյումրի»-ն երկու միավորի առավելություն ստացավ: Նույն հավասարությունը պահպանվեց նաև երրորդ և չորրորդ քառորդներում: Միայն երկու միավորի առավելության շնորհիվ «Գյումրին» հաղթեց 102:100 հաշվով […]
23:30 11.03.2022
Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը, ով այժմ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզչական շտաբում, զրկվել է պետական պարգևներից և տիտղոսներից։ Այդ մասին հայտնում է ISport.ua-ն։ Ուկրաինայի ֆուտբոլային միության (UAF) վերահսկիչ և կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Անատոլի Տիմոշչուկի նկատմամբ։ Հանձնաժողովը որոշել է. 1. Տիմոշչուկին զրկել UAF-ի արտոնագրման կենտրոնի կողմից տրված պրոֆեսիոնալ կարգի մարզչական արտոնագրից։ […]
23:17 11.03.2022
Ռոման Աբրամովիչն ունի ընդամենը 81 օր՝ առանց որևէ շահույթ ստանալու «Չելսիի» վաճառքի շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Մայիսի 31-ին կլրանա ակումբին տրված արտոնագրի ժամկետը, որը թույլ է տալիս ակումբին խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։ Հակառակ դեպքում «Չելսիի»՝ որպես գործող մարզական կառույցի գոյատևումը չի կարող երաշխավորվել։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է […]
23:02 11.03.2022
«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները 2022 թվականից կփոխվեն։ Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ այսուհետ «Ոսկե գնդակի» հանձնման համար հաշվի կառնվեն ֆուտբոլիստի նվաճումները ոչ թե օրացուցային տարում, այլ մրցաշրջանի արդյունքներով։ Դա նշանակում է, որ մյուս «Ոսկե գնդակը» կհանձնվի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով, որը կավարտվի հուլիսին։ 2022-ի ԱԱ-ն արդեն կներառվի «Ոսկե գնդակ»-2023-ում։ «Ոսկե գնդակի» քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի վարկանիշով տղամարդկանց թոփ-100 […]
22:36 11.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 1/2 եզրափակչում, համառ պայքարում զիջել է հույն մարզիկին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար կարող է պայքարել նաև 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, ով սակայն նախ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի: Ավելի վաղ տեղեկացրել […]
22:20 11.03.2022
ՈՒԵՖԱ-ի նախագահը հերթական անգամ խիստ քննադատել է Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարը. «Եթե նրանք որոշեն, որ ՈՒԵՖԱ-ն մենաշնորհ է, ապա այս երեք ակումբները՝ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» նույնպես կստեղծեն իրենց ՈՒԵՖԱ-ն և կխաղան իրենց մրցումներում։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է մնան մեր կազմում: Նրանք ուզում են լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց դա տեղի չի ունենա: […]
20:08 11.03.2022
ՈւԵՖԱ-ի նախագահը խոսել է ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցների մասին։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական թիմերին հեռացրել էին բոլոր միջազգային մրցաշարերից։ «Մենք սպորտային պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի նկատմամբ և ավելի քան մեկ միլիոն եվրո ենք հատկացրել ուկրաինացի երեխաներին և փախստականներին։ Ինչ վերաբերում է ռուս մարզիկներին ու թիմերին մրցաշարերից հեռացնելուն, ապա պետք է ասեմ, որ սա […]
19:52 11.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն են շարունակում ազատ ոճայինները: Հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը տարել է իր 3-րդ հաղթանակը և դուրս է եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, ով ևս հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ: