TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

22:15 19.03.2022

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Հայաստանի […]

̰
«Նորավանքը» հաղթեց «Նոային», «Ալաշկերտը»՝ «Արարատին»

22:05 19.03.2022

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ մարտի 19-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նորավանք» – «Նոա» 3։1 (2։1) Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Իբրահիմ Շուեյբու, 9, 27, 53 («Նորավանք»), Գեղամ Հարությունյան, 4 («Նոա») «Արարատ» – «Ալաշկերտ» 0։1 (0։0) Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Շահեն Աղայան Գոլը՝ Ժոզե Էմբալո, 48

̰ ̰
Արթուր Շախպազյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել. բռնցքամարտի Մ22 ԵԱ

19:55 19.03.2022

Եվս մեկ մեդալ է ապահովված Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր փայլուն ելույթների շարքը շարունակում է 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Այս անգամ մեր մարզիկի հարվածներին չդիմացավ շվեդ Համպաս Բռոմանը։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ։ Հայտնում է ArmSport.am-ը։

̰
Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր

19:05 19.03.2022

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, շարունակում է հաջող ելույթները Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում: Հարություն Մերդինյանը նժույգ թափերի վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս էին եկել եզրափակիչ։ Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։ […]

̰
Տիգրան Բարսեղյանը՝ Transfermarkt-ի թոփ-10 ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների թվում

18:44 19.03.2022

Transfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։  Փախանցում է ArmSport. am-ը։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 […]

̰
 Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը

17:48 19.03.2022

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մարտի 21-27-ը տեղի կունենա  գեղասահքի աշխարհի առաջնությանը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանը կներկայացնի միայն Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի մրցաշարին:

̰
Կառավարության ռազմավարական նպատակներից է առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացումը. Նիկոլ Փաշինյան

17:23 19.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև […]

̰
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

15:53 19.03.2022

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը։ Մրցել է երկու տարիքային խումբ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգև, հավաստագիր, գավաթ և մեդալ։ Մրցանակներ հանձնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդես եկել ելույթով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեկնարկել են 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները

15:14 18.03.2022

Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները։ Մրցումներին այսօր հետևել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ։ Սպորտլանդիային մասնակից յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 10 աշակերտ՝ 5 տղա և 5 […]

̰
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

14:13 18.03.2022

Մարտի 18-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկը տվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ նա հաջող խաղ և բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին. «Լավ խաղ և ազնիվ պայքար եմ մաղթում բոլորիդ: […]

̰
Արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը նվաճել է թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

13:15 18.03.2022

Մարտի 11-13-ը Երևանում անց է կացվել մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ։ Մեր հայրենակից Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Մարզիկը վերադարձել է ոսկե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով, տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

̰
Հայտնի դարձան ԵԼ 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

12:51 18.03.2022

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ավարտից հետո հայտնի դարձան բոլոր թիմերը, որոնք կխաղան 1/4 եզրափակչում։ Եվրոպա լիգայում հաղթելու համար պայքարը կշարունակեն հետևյալ թիմերը. «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) «Ատալանտա» (Իտալիա) «Բրագա» (Պորտուգալիա) «Ռեյնջերս» (Շոտլանդիա) «Բարսելոնա» (Բարսելոնա) «Այնտրախտ» (Գերմանիա) «Վեսթ Հեմ» (Անգլիա) «Լիոն» (Ֆրանսիա) 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր:

̰
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը` Եվրոպայի առաջնության համար

12:05 18.03.2022

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-ն, հրապարակել է այն մարզիկների ցուցակը, ովքեր մասնակցելու են Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Հայաստանի հավաքականների կազմերը․ Հունահռոմեական ոճի հավաքական․ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ) Գևորգ Ղարիբյան (60 կգ) Հրաչյա Պողոսյան (63 կգ) Սլավիկ Գալստյան (67 կգ) Մալխաս Ամոյան (77 կգ) Կարապետ Չալյան (82 կգ) Դավիթ Օվասափյան (130 կգ)։ գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան […]

̰
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը գերազանց է մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

11:48 18.03.2022

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, գերազանց է մեկնարկել Եգիպտոսում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ։ Մրցաշարը կավարտվի մարտի 20-ին։ Արթուր Դավթյան Արթուր Ավետիսյան Վահագն Դավթյան Հարություն Մերդինյան

̰
Լիոնել Մեսսին չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից. RMC Sport

11:42 18.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է RMC Sport-ը: Արգենտինացին երազում է փարիզյան ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին և ցանկանում է թիմում մնալ հաջորդ մրցաշրջանում։ Հաղորդվում է նաև, որ Մեսսին չի մտածում «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:

̰
«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ ու դուրս եկավ ԵԼ 1/4 եզրափակիչ

11:37 18.03.2022

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ: 28-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 37-րդ րոպեին Տոռեսի փոխանցումից հետո Պեդրին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 50-րդ րոպեին էլ Օբամեյանգը խփեց հաղթական գնդակը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով՝ կատալոնական ակումբը դուրս եկավ ԵԼ 1/4 եզրափակիչ: Եվրոպա […]

̰
«Ռոման» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Վիտեսի» արգելքը և դուրս եկավ ԿԼ հաջորդ փուլ

11:29 18.03.2022

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական «Վիտեսի» հետ: 62-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը: Թվում էր, թե խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 91-րդ րոպեի Աբրահամը խփեց պատասխան գոլն ու հռոմեական ակումբին դուրս բերեց քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր 1-0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

̰
Ռուսլան Ասլիկյանը հաղթանակով է մեկնարկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

00:05 18.03.2022

Գեղեցիկ հաղթանակ Ռուսլան Ասլիկյանի կատարմամբ։ 54 կգ քաշային հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Շվեդ Նեբիլ Իբրահիմի հետ մենամարտում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց։ Առաջին ռաունդում զիջելով 3-2 հաշվով, մեր բռնցքամարտւկը հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկելով մենամարտի ընթացքը` հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ 1/4 եզրափակիչում Ասլիկյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցչի […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե թիմը ՉԼ ուղեգիր չնվաճի

22:48 17.03.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն, եթե նրանք չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ակումբի շատ խաղացողների պայմանագրերում այդպիսի կետ կա, հայտնում է The Athletic-ը։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ կարող են պայմանավորվել ավելի փոքր կրճատման շուրջ: Ֆուտբոլիստների մի մասի համար աշխատավարձը չի փոխվի, եթե նրանք դուրս չգան Չեմպիոնների լիգա։ Նման կետ ունեցողների թվում է կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն […]

̰
Մխիթարյանը մեզ համար շատ կարևոր է. Մոուրինյո

20:56 17.03.2022

«Մխիթարյանի բացակայությունը «Ուդինեզեի» հետ խաղում ազդե՞լ է «Ռոմայի» խաղի վրա»: Այս հարցը տրվել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝  «Վիտեսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում. «Չեմ կարող ասել, որ «Ուդինեզեի» հետ խաղում նրա բացակայությունն էր պատճառը, որ մենք չհաղթեցինք, բայց նա մեզ համար շատ կարևոր է»,- մեջբերում է Մուրինյուին Tuttomercatoweb-ը:    

̰
55-ամյա ճապոնացին խաղադաշտ է դուրս եկել նոր ակումբի կազմում

20:48 17.03.2022

Ճապոնացի հարձակվող, 55 ամյա Կազույոշի Միուրան իր նորամուտը նշեց «Սուզուկա Փոինթ Գիտտերս» ակումբի կազմում: Նա թիմի մեկնարկային կազմում է եղել Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնի 1-ին տուրի՝ «Ռայնմիր Աոմորիի» դեմ խաղում և խաղադաշտում անցկացրել է 65 րոպե։ Նա «Յոկոհամայից» է վարձավճարով տեղափոխվել «Սուզուկա» ակումբ։ Նրա ավագ եղբայրը՝ Յասուտոշի Միուրան, մարզում է այդ ակումբը։ Ֆուտբոլիստն անցկացնում է իր […]

̰
ՉԼ 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են

19:09 17.03.2022

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, 1/4 եզրափակիչում հանդես կգան՝ «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա) «Չելսին» (Անգլիա) «Լիվերպուլը» (Անգլիա) «Ռեալը» (Իսպանիա) «Ատլետիկոն» (Իսպանիա) «Վիլյառեալը» (Իսպանիա) «Բավարիան» (Գերմանիա) «Բենֆիկան» (Պորտուգալիա) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին։

̰
Էռլինգ Հոլանդը կարող է դառնալ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

18:51 17.03.2022

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե միանա «Մանչեսթեր Սիթիին»։ 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստին առաջարկում են շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, հայտնում է Daily Mail-ը: Այժմ Պրեմիեր լիգայում ամենաշատը վաստակում են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)՝ շաբաթական մոտ 385 հազար։ «Մանչեսթեր […]

̰
ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել տրանսֆերային կանոնակարգում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ

18:30 17.03.2022

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել տրանսֆերային կանոնակարգում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Փոփոխությունները թույլ կտան ուկրաինացի խաղացողներին նոր թիմեր տեղափոխվել տրանսֆերային պատուհանից դուրս։ Հիմա ուկրաինացիներին կարելի կլինի գրանցել, նույնիսկ եթե ակումբի գրանցման ժամանակն ավարտվել է։ Նշվում է, որ տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե ուկրաինացի ֆուտբոլիստներին թույլատրվի դուրս գալ երկրից։ Բացի դրանից, ակումբները չեն կարող գրանցել երկուսից ավելի […]

̰
«Չելսիի» հովանավորը կրկին պահանջում է անհապաղ հեռացնել իր տարբերանշանը մարզաշապիկներից

18:14 17.03.2022

Լոնդոնի «Չելսիի» տիտղոսային հովանավոր Three ընկերությունը պահանջում է, որ իր տարբերանշանն անհապաղ հեռացվի թիմի մարզաշապիկներից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնցիները չեն կարող դա անել, քանի որ դրա համար պետք է թողարկել նոր մարզաշապիկ, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սանկցիաներ է կիրառել ակումբի նկատմամբ՝ թույլ չտալով նրան շատ գումար ծախսել։ Հավանական է, որ […]

̰
Խորեն Բայրամյանը ռեկորդակիր է դարձել «Ռոստովում»

17:58 17.03.2022

Խորեն Բայրամյանը 10-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռոստովի» կազմում։ Այդ ցուցանիշով հայ կիսապաշտպանը ռուսական ակումբում ռեկորդակիր է դարձել բոլոր ֆուտբոլիստների և սաների մեջ։ Այս մրցաշրջանում Բայրամյանը ՌՊԼ-ում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

̰
«Բարսելոնան» մերժել է Նեյմարին գնելու առաջարկը

17:41 17.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամռանը կարող է հեռանալ թիմից։ RMC Sport-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբն արդեն գնորդներ է փնտրում բրազիլացու համար։ Առաջին հերթին ֆրանսիական ակումբը դիմել է «Բարսելոնային»։ Սակայն կատալոնական ակումբը մերժել է իր նախկին խաղացողին ձեռք բերելու առաջարկը. պարզապես գործարքի համար ակումբը գումար չունի: Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև […]

̰
Վահան Բիչախչյանը ստացել է «Պոգոնի»՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակները

16:48 17.03.2022

«Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ստացել է այդ կոչման համար նախատեսված մրցանակները, այդ թվում՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել էր լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի […]

̰
«Շարունակելու ենք համագործակցությունն իսպանական ակումբների հետ»․ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար

15:56 17.03.2022

ՀՖՖ-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ, որը ներկայացրել է այցի մանրամասները: -Պարոն Վանեսյան, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հայ բժիշկների այցելությունն Իսպանիա: -Իսպանիա մեկնելու […]

̰
BACK_TO_TOP