TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ

22:31 23.03.2022

Խորվաթիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկայնն ու 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն էլ արժանացավ բրոնզե պարգևի: Մեր ընտրանին Խորվաթիայից Երևան կժամանի մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին:

̰
Ռուսաստանը հայտ կներկայացնի Եվրո-2028-ը և Եվրո-2032-ը ընդունելու համար

20:55 23.03.2022

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Սերգեյ Անոխինը հայտնել է, որ Ռուսաստանը հայտ կներկայացնի 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություններն ընդունելու համար։ «Մենք հայտ կներկայացնենք 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնությունների անցկացման համար, սա կարևոր է»,- Անոխինի խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։ Նշենք նաև, որ այսօր ՌՖՄ-ի գործկոմի նիստում որոշվել է հրաժարվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընդլայնումից: Ավելի վաղ […]

̰
Արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղեր անցկացնելու․ Կապառոս

20:33 23.03.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշմանը. «Հավաքականից հեռանալը Հենոյի անձնական որոշումն էր: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը , գիտենք, թե նա ինչ է եղել ու ինչ է շարունակում մնալ հավաքականի համար: Հենոն իր տունն ունի՝ հանձին Ֆուտբոլի ֆեդերացիայի: […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը էլիտ ռաունդի առաջին խաղում պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն

19:54 23.03.2022

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն անհաջող մեկնարկեց Անգլիայում ընթացող էլիտ ռաունդի մրցաշարում։ Առաջին խաղում մեր տղաները 0-4 հաշվով պարտվեցին Պորտուգալիայի ընտրանուն։ Մեր մրցակիցներն են նաև Անգլիայի և Իռլանդիայի հավաքականները։

̰
Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

17:28 23.03.2022

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը […]

̰
Lequipe-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների վարկանիշը

16:54 23.03.2022

Lequipe-ը հրապարակել է ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների վարկանիշը։ «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն պահպանել է առաջատարի դիրքը՝ ամսական 3,33 միլիոն եվրո աշխատավարձով։ Նրան հաջորդում են Խոսեպ Գվարդիոլան (1,89 մլն), Յուրգեն Կլոպը և Անտոնիո Կոնտեն (1,49 մլն)։ 5-րդ տեղում Մասիմիլիանո Ալեգրին է (1,17 մլն), ապա Մաուրիսիո Պոչետինոն է (1,1 մլն)։

̰
Goal-ը քաղաքական պատճառներով հեռացրել է Արսեն  Զախարյանի անունն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից

16:51 23.03.2022

Արսեն Զախարյանը դուրս է մնացել Goal-ի վարկածով աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից։ Goal.com-ն ի սկզբանե ընդգրկել է Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանին աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների 50-յակում։ Հրապարակումը վերջին պահին որոշել է 18-ամյա կիսապաշտպանին հեռացնել ցուցակից։ Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Զախարյանի՝ ցուցակում ընդգրկվելու մասին մենք գիտեինք մեկ ամիս առաջ։ Մեր ակումբը […]

̰
ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի ֆինանսական նոր կանոնները խախտած ակումբների նկատմամբ

16:46 23.03.2022

ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն կներկայացնի նոր կանոններ։ Աշխատավարձի շեմ չի լինի, ակումբները 3 մրցաշրջանի համար կկարողանան ծախսել իրենց եկամտի 70%-ից ոչ ավելին։ Ինչպես նշում է The New York Times-ը՝ նոր համակարգի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն իրավունք կունենա խախտողների նկատմամբ կիրառել ինչպես սպորտային, այնպես էլ ֆինանսական […]

̰
Կիոկուշին կարատեի՝ Երևանում նախատեսված Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է․ ArmSport

16:42 23.03.2022

Ապրիլի 1-3-ը Երևանում նախատեսված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ կապված աշխարհում տիրող պատերազմական դրության և դրա հետևանքների հետ: Մասնավորապես, այս առաջնությանը նախատեսվում էր մեծաթիվ ռուս մարզիկների մասնակցություն, սակայն եվրոպական ֆեդերացիան պահանջ է դրել Ռուսաստանի հավաքականին արգելել մասնակցել մրցաշարին: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ն ArmSport-ի հետ զրույցում նշել է, որ […]

̰
Կարյակինը մտադիր է ՖԻԴԵ-ին այլընտրանքային կառույց ստեղծել

15:40 23.03.2022

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հայտարարել է, որ մտադիր է նոր կազմակերպություն ստեղծել՝ որպես այլընտրանքային տարբերակ շախմատի միջազգային ֆեդերացիային (FIDE): Հիշեցնենք՝ ՖԻԴԵ-ն Կարյակինին 6 ամսով որակազրկել էր, ինչի պատճառով նա բաց կթողնի հավակնորդների մրցաշարը: «Այս իրադարձություններից հետո ես հաստատապես որոշեցի, որ ընկերներիս, գործընկերներիս և համախոհներիս հետ կաշխատեմ մի նոր կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, որն այլընտրանքային տարբերակ կլինի […]

̰
Ձյուդոյիստներն Աթենքում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական գավաթին

15:03 23.03.2022

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում: Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ՝ 73 կգ), կմեկնեն Աթենք, որտեղ մարտի 26-ից մեկնարկում է Եվրոպայի երիտասարդական գավաթի […]

̰ ̰
̰
CAS-ը մերժել է ՌՖՄ-ի միջնորդությունը՝ ԱԱ ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականի հանդիպումները հետաձգելու վերաբերյալ

19:05 22.03.2022

Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է ՌՖՄ-ի միջնորդությունը՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի Ռուսաստանի հավաքականի հանդիպումները հետաձգելու վերաբերյալ, հաղորդում է ՌՖՄ մամուլի ծառայությունը։ Այսպիսով, CAS-ը մերժել է ՌՖՄ-ի կողմից ներկայացված բոլոր հարցումները: ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի դեմ ՌՖՄ-ի հայցերի քննարկումը, ըստ էության, կշարունակվի CAS-ի կողմից սահմանված ժամկետների և ընթացակարգերի համաձայն: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն […]

̰
ՌՊԼ-ի որոշ թիմեր կարող են չավարտել ընթացիկ մրցաշրջանը․ Աշոտ Խաչատուրյանց

18:14 22.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը հայտնել է, որ որոշ թիմեր կարող են չավարտել ընթացիկ մրցաշրջանը։ «Ակումբները չգիտեն, թե քանի խաղացող չի վերադառնա միջազգային ընդմիջումից հետո։ Նրանք կարող են պարզապես չավարտել առաջնությունը վնասվածքների, որակազրկումների պատճառով։ Ակնհայտ է, որ խախտվում է մարզական սկզբունքը, սակայն չպետք է ոտնահարել նաև ակումբների՝ ՌՊԼ մտնելու իրավունքը։ Հետևաբար, ընդլայնումը փոխզիջում է, […]

̰
«Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ամենամեծ եկամուտ ունեցող ակումբն է

17:55 22.03.2022

Deloitte խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների տարեկան վարկանիշը, որը գլխավորել է «Մանչեսթեր Սիթին»։ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» ստացել է 644,9 միլիոն եվրո եկամուտ։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մադրիդի «Ռեալը» (640,7 մլն) և Մյունխենի «Բավարիան» (611,4): Լավագույն տասնյակում են նաև «Բարսելոնան» (582.1), «Մանչեսթեր Յունայթեդը» (558), ՊՍԺ-ն (556.2), «Լիվերպուլը» (550.4), «Չելսին» (493.1), […]

̰
Եվրագավաթների մասնակից ակումբները կարող են համալրել կազմը Ռուսաստանի և Ուկրաինայի Պրեմիեր լիգաների ֆուտբոլիստներով

17:16 22.03.2022

ՈւԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի կանոնակարգերում նոր փոփոխությունների մասին։ Հաղորդվում է, որ եվրոպական մրցաշարերի մասնակիցներին թույլատրվել է մինչև ապրիլի 1-ը հայտում ընդգրկել նոր խաղացողների, որոնք նախկինում հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի Պրեմիեր լիգաներում։ Նշվում է, որ մեկ ակումբը չի կարող երկուսից ավելի նոր խաղացողներ գրանցել։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն թույլ […]

̰
Մեզ պե՞տք է ՖԻԴԵ-ն. Սերգեյ Կարյակին

16:50 22.03.2022

Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը մեկնաբանել է իր որակազրկումը քաղաքական հայացքների պատճառով։ ՖԻԴԵ-ն Կարյակինին 6 ամսով հեռացրել է իր հովանու ներքո անցկացվող մրցումներից այն պատճառով, որ նա բացահայտորեն պաշտպանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն իրականացնելու որոշումը։ Այսպիսով՝ գրոսմայստերը չի մասնակցի հունիսի 16-ից հուլիսի 7-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։ «Կարծում եմ, որ հիմա առիթ […]

̰
Մարտի 24-ին ՀՀ հավաքականը խաղադաշտ դուրս կգա առանց 3 առանցքային խաղացողների

16:27 22.03.2022

Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հավաքականի հետ։ Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսել է մարտի 21-ից։  Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։ Հայաստանի հավաքականի հայտացուցակում […]

̰
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա մարտի 23-ին

14:12 22.03.2022

Մարտի 24-ին Երևանում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 23-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 17։30-ին։ […]

̰
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիրներ․ Կահիրեի աշխարհի գավաթ

14:17 21.03.2022

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել է արծաթե մեդալակիր: Արթուր Դավթյանը […]

̰
Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին

12:55 21.03.2022

Եվս մեկ կորուստ Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ-ն։ Սարգիս Ադամյանը ևս չի միանա հավաքականին` իր թիմի կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

12:28 21.03.2022

Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց արզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով: Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան – «Նորավանք» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Արման Հովհաննիսյան – «Փյունիկ» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա» Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

11:58 21.03.2022

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։ Դարպասապահներ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ Լյովա Կարապետյան – «Շիրակ» Պաշտպաններ Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ Արսեն Գալստյան – ԲԿՄԱ Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Անգլիա

10:33 21.03.2022

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Անգլիա, որտեղ կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը, որի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ մեր թիմը Անգլիա է մեկնել հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ Դավիթ […]

̰
Արթուր Դավթյանը՝ Կահիրեի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր

00:12 21.03.2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթող է ճանաչվել հենացատկի եզրափակչում՝ վաստակելով 14.983 միավոր։ Հայ մարմնամարզիկը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլային մրցաշարում։ Երեկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր արծաթե մեդալակիր նժույգթափեր վարժությունում։

̰
Փայլուն հաղթանակներ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ

00:03 21.03.2022

Երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է: Ճակատագրի բերումով Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ: Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը […]

̰
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

12:55 20.03.2022

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։ Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության […]

̰ ̰
Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

22:41 19.03.2022

Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, Մեր 3-րդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։ 1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ։

̰
BACK_TO_TOP