14:48 09.03.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից հայտնել են, որ ֆեդերացիան ցանկություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն ժամկետների հետ կապված դեռևս ոչ մի հստակություն չկա: Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ […]
14:36 09.03.2022
Մարտի 11-21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 […]
00:06 09.03.2022
Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա՝ հայտնում է Mirror-ը: 37-ամյա խաղացողը Կարինգտոնում գտնվող մարզաբազա է ժամանել Cadillac մակնիշի շքեղ ավտոմեքենայով՝ 2 թիկնապահի ուղեկցությամբ։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն մանչեսթերյան դերբիից առաջ գնացել էր Պորտուգալիա: Գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշել էր, որ Կրիշտիանուն վնասվածք է ունեցել, սակայն անգլիական մամուլի պնդմամբ՝ խաղընկերներին դուր չէր եկել պորտուգալացու վերաբերմունքը:
23:58 08.03.2022
ՊՍԺ-ն ռեկորդային գումարներ կծախսի Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ The Independent-ը հայտնում է, որ ակումբը պատրաստ է տարեկան 100 մլն եվրո հատկացնել միայն ֆուտբոլիստի աշխատավարձի համար։ Ըստ աղբյուրի՝ այժմ բանակցություններ են ընթանում։ Նախկինում Մբապեին առաջարկվել էր շուրջ 50 միլիոն՝ առանց բոնուսների։ 100 միլիոն աշխատավարձը Մբապեին կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում։ Հիշեցնենք, որ Մբապեն այս ամառ […]
23:47 08.03.2022
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Սան Խոսեի» հետ և հյուրերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Հիշեցնենք, որ WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ […]
23:38 08.03.2022
1982թ․ աշխարհի չեմպիոն, «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Գրացիանին իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին «Ատալանտայի» հետ խաղում։ «Խաղադաշտում լավագույնը Մխիթարյանն էր․ խաղի արտասովոր ընթերցանությամբ և ուղղահայաց փոխանցումներով, հայ ֆուտբոլիստն ամենավառն էր «Ռոմայի» կազմում։ «Ռոման» չափազանց շատ խնդիրներ ունեցավ վերջին շրջանում՝ վտանգելով չորրորդ տեղը զբաղեցնելու իրական հնարավորությունները: Այս հաղթանակը ստիպում է մեզ այս պահին կառչել […]
23:27 08.03.2022
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: Չեռնոգորիայի հավաքականի մամուլի ծառայությունը արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի, նաև Հունաստանի հետ ընկերական խաղերի համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ևս մեկ խաղ կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում Նորվեգիայի ընտրանու հետ:
23:11 08.03.2022
Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ, Ջորջիո Պետրոսյանն իր հերթական մենամարտը կանցկացնի ապրիլի 30-ին։ Միլանում կայանալիք երեկոյի ընթացող Պետրոսյանը 70 կգ քաշային կարգում նա կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Այդինի հետ։ Հայ մարզիկը վերջին մենամարտն անցկացրել է Սինգապուրում։ Կիսաթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հայ մարտիկը պարտություն էր կրել։
22:48 08.03.2022
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գրանցել է Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքարկումն ուղղված ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ ռուսական հավաքականներին ու ակումբներին եվրոպական մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։ ՌՖՄ-ն խնդրում է CAS-ին չեղարկել որոշումն ու վերականգնել բոլոր ռուսական թիմերի ու ակումբների մասնակցությունը ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։ ՌՖՄ-ն նաև միջնորդություն է ներկայացրել՝ կասեցնելու յուրաքանչյուր վիճարկվող […]
22:26 08.03.2022
Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր անհաջող ելույթներ ունեցան մեր ըմբիշները: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը և 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը գոտեմարտեցին բրոնզե մեդալների համար և բոլորն էլ պարտություն կրեցին: Մեր հավաքականը առայժմ մեդալ չունի: Վաղը բրոնզե մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Սահակ […]
21:52 08.03.2022
Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում «Սլովանը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Ժիլինային»։ Երկրորդ գոլը խփել է Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ 56 միավորով Բարսեղյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Տրնավան» 11 միավոր պակաս ունի:
21:43 08.03.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։ Ինչպես նշում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ գործարքի հնարավորությունները քննարկելու համար։ Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան […]
19:54 08.03.2022
Ռոման Աբրամովիչից «Չելսին» գնելու պայքարը նոր թափ է հավաքում։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ ակումբը գնելու հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի գործարար Վուդի Ջոնսոնը, որը NFL-ի «Նյու Յորք Ջեթս» ակումբի սեփականատերն է։ Բացի դրանից՝ պայքարի մեջ է մտել նաև Սաուդյան Արաբիայից մի կոնսորցիում: Նշվում է, որ արդեն կա առնվազն 10 պոտենցիալ գնորդ։ Հիշեցնենք, որ Աբրամովիչին «Չելսին» պատկանում […]
19:25 08.03.2022
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ճշգրտումներ կատարել խաղացողների տրանսֆերային կանոնակարգում այն բանից հետո, երբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշում է կայացրել ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող արտասահմանցի խաղացողներին միակողմանի խզել պայմանագրերը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMW-ն։ Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է թիմերին թույլատրել օգտվել խաղացողների գրանցման նոր կանոնակարգից մինչև 2022 թվականի ապրիլի […]
18:50 08.03.2022
Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 6։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին ու ևս դուրս գա կիսաեզրափակիչ։ Հայտնում է ArmSport.am-ը։
14:47 08.03.2022
ՖԻՖԱ-ն հատուկ տրանսֆերային պատուհան կբացի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների համար։ «ՖԻՖԱ-ն թույլ կտա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող օտարերկրացիներին մինչև 2022 թվականի հունիսը դադարեցնել աշխատանքային պայմանագրերը և կբացի հատուկ տրանսֆերային պատուհան։ Արտասահմանյան ակումբները մինչև հունիս կկարողանան պայմանագիր կնքել առավելագույնը երկու խաղացողի հետ։ Ըստ այդմ՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագրերը կարող են կասեցվել […]
14:36 08.03.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։ Football Transfers-ը հայտնում է, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով հինգերորդն է։
22:49 07.03.2022
Պլովդիվում ընթանում է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը պայքարի մեջ են ներգրավվել հունահռոմեական ոճի ըմբիշները: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը երկու հաղթանակից հետո պարտություն է կրել և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Բրոնզի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը և 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը, քանի որ նրանց հաղթած մրցակիցները հասել […]
21:53 07.03.2022
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել է ձայների 92%-ը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր ակումբում Վահանն անցկացրել է հինգ պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
20:39 07.03.2022
Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆը կարող է կայանալ ոչ թե մարտին, այլ հունիսին։ ՖԻՖԱ-ն դիտարկում է այս տարբերակը, հաղորդում է Sport.pl-ը։ Սկզբում հանդիպումը նախատեսված էր մարտի 24-ին, Մոսկվայում։ Լեհաստանի հավաքականը հրաժարվեց ռուսների դեմ խաղալուց՝ Ուկրաինայի տարածքում ստեղծված իրավիճակի պատճառով, այնուհետև ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հեռացրին Ռուսաստանի […]
20:23 07.03.2022
«Լոս Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ֆեներբահչեում», հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։ Հայկական արմատներով ֆուտբոլիստն ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում ԱԱ-2022 ընտրական փուլի խաղերի համար։ Ի դեպ, Ռոսսին դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել Ուրուգվայի հավաքականի կազմում։ Մարտի 24-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պերուի, իսկ 29-ին՝ Չիլիի ընտրանիների […]
19:50 07.03.2022
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամլյանը հայտարարել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք մարտի 11-21-ը կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Աղջիկների պայքարում կունենենանք 3 մարզուհի՝ 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան 52 կգ՝ Արևիկ Դոխոյան 60 կգ՝ էլիդա Քոչարյան Տղաների պայքարում հանդես կգա 12 մարզիկ՝ 48 կգ՝ Սեյրան Եղիկյան 51կգ՝ Հենրիկ Սահակյան 54 կգ՝ […]
19:31 07.03.2022
Գոլֆի միջազգային ֆեդերացիան (IGF) հայտարարել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում կասեցնելու մասին։ Ավելի վաղ ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին թույլ չտալ ռուսներին և բելառուսներին մասնակցել մրցաշարերին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության պատճառով։ «Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին և կարող ենք փոխել մեր որոշումը՝ կապված ապագա իրադարձությունների հետ»,- […]
19:16 07.03.2022
ՌՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ուրալին»: 59-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն ամբողջական հանդիպում է անցկացրել, իրացրել է 11 մետրանոցը։ Հարձակվող Վլադիմիր Իլինը 6 րոպե անց կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Հյուրերը 78-րդ րոպեին կարողացել են մեկ գնդակ հետ բերել կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվիի դիպուկ հարվածի շնորհիվ։ Այս հաղթանակից […]
18:51 07.03.2022
Այսօր Պլովդիվում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը պայքարի մեջ են ներգրավվել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր առավել հաջող է հանդես եկել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը: Նա երկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: 1/4-ում նա 3 րոպեում 8:0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Սաբա Ջավախիշվիլիին: Մինչ այդ Գևորգ Թադևոսյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ […]
18:25 07.03.2022
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Դանիիլ Մեդվեդևին և հայազգի Կարեն Խաչանովին իրենց կամքին հակառակ ստիպել են հեռացնել Ռուսաստանի դրոշը Instagram-ի պրոֆիլներից, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ATP-ի աղբյուրին։ Ավելի վաղ դրոշն անհետացել էր երկու մարզիկների էջերից։ Մարտի 1-ին ATP-ն և WTA-ն, կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, որոշել են չզրկել ռուս մարզիկներին մրցումներին մասնակցելու իրավունքից՝ թույլ տալով […]
15:43 07.03.2022
MLS-ի երկրորդ տուրի «Սան Խոսե»-«Կոլամբուս» հանդիպման լավագույն խաղացող հյուրերի կազմում ճանաչվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը դուբլի հեղինակ էր դարձել: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ մեկնարկային տուրի խաղում նա ևս լավագույնն էր ճանաչվել այս պորտալի կողմից։
14:05 07.03.2022
Լա լիգայի 27-րդ տուրում «Կադիսը» 2-0 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Ռուբեն Ալկարասը և Ուսամա Իդրիսին։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը։ Այսպիսով, «Կադիսը» վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ «Ռայո Վալեկանոն» 31 միավորով 13-րդ տեղում է։
13:43 07.03.2022
Մեքսիկայի առաջնության 9-րդ տուրի «Կերետարո»-«Ատլաս» խաղի ժամանակ մասսակայան անկարգություն է տեղի ունեցել: «Կոռեխիդոր» մարզադաշտում ընթացող հանդիպումը 62-րդ րոպեին դադարեցվել է երկրպագուների բախումների պատճառով։ Ինչպես գրում է Marca-ն, բախումների հետևանքով 17 երկրպագու է մահացել։ This game in #Queretaro vs #atlas is the craziest soccer riot I’ve ever seen on live TV. #LigaMX Queretaro fans decided to […]
13:20 07.03.2022
MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 3-3 է խաղացել «Սան Խոսեի» հետ։ Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Նա չափազանց գեղեցիկ գնդակների հեղինակ է դարձել: Սելարայանը փոխարինվել է 89-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Կոլամբուսը» 3-րդ տեղում է։