TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Էլչեի նկատմամբ

22:06 06.03.2022

Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Էլչեին»: Ինչպես տեղեկացնում է armsport,am-ը, 44-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆիդելը։ 61-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփեց պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ Մեմֆիս Դեպայն առաջ մղեց կատալոնացիներին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ «Բարսելոնան» վաստակեց 48 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական։ «Էլչեն» 29 միավորով […]

̰
Փյունիկը հաղթեց Արարատ-Արմենիային՝ կրճատելով վերջինիս հետ միավորների տարբերությունը

19:35 06.03.2022

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Փյունիկը» 1-0 հաշվով հաղթեց առաջատար «Արարատ-Արմենիային», տեղեկացնում է armsport.am-ը: Հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Հուգո Ֆիրմինոն։ Այսպիսով՝ «Փյունիկը» վաստակեց 44 միավոր և «Արարատ-Արմենիայի» հետ միավորների տարբերությունը հասցրեց երեքի։

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Բալկանյան երկրների առաջնությունում

15:30 06.03.2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդնել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: […]

̰
Մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականին ընդունել է Կատարում ՀՀ դեսպանը

14:44 06.03.2022

Այսօր սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականին ընդունել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը շնորհավորել և նորանոր հաղթանակներ է մաղթել մարմնամարզիկներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 […]

̰
Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

20:38 05.03.2022

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Դավթյանը։ Նա հաղթող է ճանաչվել հենացատկի երափակչում, տեղեկացնում է armsport.am-ը: Երեկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգթափերում:

̰
«Արարատը» և «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին

18:51 05.03.2022

Vbet ՀՊԼ-ի 21-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ։ Էդգար Թորոսյանի սաները վաստակեցին 35 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ուրարտուն» 21 միավորով 6-րդ տեղում է։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Աբրամովիչը շատ բան է արել անգլիական ֆուտբոլի և «Չելսիի» համար․ Նիկոլա Անելկա

23:59 04.03.2022

«Չելսիի» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան խոստովանել է, որ Ռոման Աբրամովիչի գլխավորությամբ լոնդոնյան ակումբում խաղալուց միայն հաճելի տպավորություններ է ունեցել։  Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Աբրամովիչը վաճառում է «Չելսին»։ «Ես տխրեցի, երբ իմացա այս լուրը։ Երբ ես եկա «Չելսի», թիմը Պրեմիեր լիգայում չորրորդ կամ հինգերորդն էր։ Նրան հաջողվել է ստեղծել մի ակումբ, որը հաղթում է […]

̰
ՀՖՖ բժիշկները վերապատրաստում են անցել Մադրիդում

22:25 04.03.2022

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի ու ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի օժանդակությամբ մի քանի օր շարունակ գտնվել են Մադրիդում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Մեր բժիշկները մասնակցել են վերապատրաստման կուրսերի թեմատիկ սեմինարների, հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, Մադրիդի «Ռեալի» բժշկական […]

̰
Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով են վերադառնում Դոհայից

22:02 04.03.2022

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադառնում Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունից: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել նժույգթափերում:

̰
Գյումրեցի դպրոցականները հաղթել են  շախմատի և առարկայական միջազգային օլիմպիադաներում

20:25 04.03.2022

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 18-րդ դպրոցական օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 37 մասնակիցներով, նրանցից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից առցանց ձևաչափով օլիմպիադային Գյումրիի «ֆոտոն» վարժարանից 5 աշակերտ է մասնակցել՝ 2-ը՝ մաթեմատիկա, ևս 2-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ ֆիզիկա առարկաներից: Նրանցից 2-ը ինֆորմատիկայից բրոնզե մեդալ […]

̰
Աշխարհի թիվ 1 ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը հեռացրել է Ռուսաստանի դրոշը «Ինստագրամի» իր էջից

17:07 04.03.2022

Աշխարհի թիվ 1 ռակետ, 2021 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հեռացրել է Ռուսաստանի դրոշի պատկերը «Ինստագրամ» սոցիալական ցանցում իր էջի նկարագրությունից։ Championat.com-ի ներկայացրած լուսանկարներում երևում է, որ նախկինում նրա էջում նշված է եղել ռուսական դրոշը, իսկ հիմա այն բացակայում է։ Փետրվարի 28-ից Մեդվեդևն իր կարիերայում առաջին անգամ գլխավորում է ATP-ի աղյուսակը, […]

̰
Իսպանիայի դատարանը չեղարկել է Ժոզե Մոուրինյուի տուգանքը

16:48 04.03.2022

Իսպանիայի արդարադատությունը չեղյալ է հայտարարել 2015 թվականին Ժոզե Մոուրինյուի նկատմամբ 571 հազար եվրոյի չափով տուգանքը՝ ենթադրյալ հարկերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը։ Պորտուգալացուն մեղադրել են այն աշխատավարձի հիման վրա, որը նա ստացել է 2010-2012 թվականներին, երբ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։ Ավելի վաղ Իսպանիայի հարկային մարմինները բողոք էին ներկայացրել Մոուրինյուի դեմ՝ մեղադրելով մարզչին եկամուտների […]

̰
Ուկրաինան լքած ֆուտբոլիստներից մեկին տեղավորել եմ իմ տանը. ՈւԵՖԱ-ի նախագահ

16:38 04.03.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, նշել, որ փորձում է օգնել Ուկրաինայից հեռացող ֆուտբոլիստներին: «Ես կառավարություններից օգնություն եմ խնդրել, բայց նրանք միշտ չէ, որ կարող են երաշխավորել անվտանգությունը: Դժվար է բացատրել, թե որքան բարդ են այս բանակցությունները։ Ֆուտբոլիստներից մեկին, որը լքել է Ուկրաինան, ես տեղավորեցի իմ տանը։ Մենք պետք է շատ […]

̰
Մոսկվայի «Սպարտակի» սանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

16:12 04.03.2022

Մոսկվայի «Սպարտակի» սան Ալբերտ Մնացականյանը համալրել է «Ալաշկերտի» կազմը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հայ կիսապաշտպանը հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ռուսական «Տեքստիլշիկը»: Մնացականյանը հանդես է եկել Հայաստանի Մ17 և Մ19 հավաքականներում:

̰
Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը

15:52 04.03.2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մարտի 5-ից մասնակցելու է Բալկանյան երկրների՝ մարզասրահներում անցկացվող առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցումներին կմասնակցեն նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ Լևոն Աղասյանը մեր երկիրը կներկայացնի նաև Սերբիայում մարտի 18-22-ն անցկացվելիք մարզասրահների աշխարհի առաջնությունում: Հունիսի […]

̰
Աշոցքում ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվել են միջազգային մրցաշարի 3-րդ օրվա մրցումները

15:37 04.03.2022

Ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվել են «Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի» և ՀՀ դահուկավազքի մեծահասակների առաջնության արագավազքի մեկնարկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Հիշեցնենք՝ Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով: Առաջին օրը տղամարդիկ մրցել […]

̰
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին զրկեց միջազգային մրցաշարերի մասնակցելու և անցկացնելու իրավունքից

15:20 04.03.2022

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ռուս մարզիկներին զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից, ինչպես նաև չեղարկել 2022 թվականին Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով: Մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվել է նաև Բելառուսը: Ավելի վաղ Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել էր մասնակցել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը, որն անցկացվելու է մարտի 7-13-ը:

̰
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են թույլ տալ լեգիոներներին միակողմանիորեն խզել պայմանագրերը ՌՊԼ-ի ակումբների հետ

14:25 04.03.2022

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են օտարերկրացիներին թույլ տալ խզել պայմանագրերը ՌՊԼ ակումբների հետ: Այս որոշումը կարող է կայացվել առաջիկա 7-10 օրվա ընթացքում։ Եթե ​​ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն օտարերկրացիներին թույլ տան միակողմանիորեն խզել պայմանագրերը ՌՊԼ ակումբների հետ, դա չի ազդի այս խաղացողների ապագայի վրա: Նրանք չեն պատժվի։ Որոշումը նախատեսվում է ընդունել որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղացողները […]

̰
«Չելսիի» վաճառքից ստացված գումարի մի մասն Աբրամովիչը կտրամադրի ռուս-ուկրաինական պատերազմում տուժած անձանց օգնությանը

14:11 04.03.2022

«Չելսիի» վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Ուկրաինայում տուժած անձանց օգնությանը։ Այս մասին հայտնել է Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը։ «Խոսքը բոլոր կողմերից հակամարտությունից տուժածների մասին է՝ ռուսներ, ուկրաինացիներ, Դոնեցկում և Լուգանսկում տուժածներ»,- մեջբերում է ներկայացուցչին RBC Sport-ը։ Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր «Չելսին» վաճառելու որոշման մասին։ Նա հանձնարարել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, որին նվիրաբերվելու է ակումբի […]

̰
Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի․ Անդրեյ Շևչենկո

14:00 04.03.2022

Անդրեյ Շևչենկոն կիսվել է ռուս մարզիկների՝ միջազգային մրցումներից հեռացվելու վերաբերյալ իր կարծիքով։ «Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի: Ես դրա մասին չեմ մտածում: Ես ոչինչ չեմ դիտում, ոչ մի սպորտաձև: Այժմ դրա ժամանակը չէ: Ես ամբողջովին կենտրոնացած եմ Ուկրաինային օգնելու վրա: Քանի դեռ պատերազմը չի դադարել, ես ճիշտ որոշում եմ համարում ռուսներին թույլ չտալ մասնակցել […]

̰
Լեհաստանի հավաքականն ավտոմատ կերպով դուրս կգա ԱԱ որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչ

12:52 04.03.2022

Լեհաստանն ավտոմատ կերպով դուրս կգա Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչ՝ Ռուսաստանի հավաքականին մրցաշարին մասնակցելուց զրկելուց հետո: Ինչպես հայտնում է Przegląd Sportowy-ը՝ մեջբերելով Լեհաստանի ֆուտբոլային միության աղբյուրը, ՖԻՖԱ-ն չի պատրաստվում փոխարինող փնտրել Ռուսաստանի հավաքականին։ Այսպիսով, Լեհաստանը ավտոմատ կերպով դուրս կգա փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կխաղա Չեխիայի կամ Շվեդիայի հետ։ Այս մասին ՖԻՖԱ-ի պաշտոնական որոշում դեռ […]

̰
Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է

12:35 04.03.2022

Մարտի 24-ին Արմավիրում պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը։ Սակայն Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, […]

̰
Ուկրաինացիներ, «Բարսելոնան» ձեզ հետ է. Ժոան Լապորտա

12:12 04.03.2022

Իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցել է ուկրաինացիներին: «Բարսելոնայի անունից ես ցանկանում եմ ցույց տալ մեր աջակցությունն ու համերաշխությունը ողջ Ուկրաինայի ժողովրդին: Ամեն անգամ, երբ մենք հնարավորություն ունեինք այցելել Ուկրաինա, մենք նկատում էինք մեր ակումբի երկրպագուների մեծ աջակցությունը: Մեր համայնքում կան նաև բազմաթիվ ուկրաինացի մարզիկներ, ովքեր օգնել են ընդլայնել ակումբի պատմությունը: Դուք բոլորդ, ովքեր տառապում […]

̰
Ուկրաինան ՖԻՖԱ-ին խնդրել է տեղափոխել Շոտլանդիայի դեմ ԱԱ-2022-ի անցումային խաղը

11:56 04.03.2022

Ուկրաինան ՖԻՖԱ-ին խնդրել է հետաձգել ԱԱ-2022-ի անցումային խաղը Շոտլանդիայի հետ, որը նախատեսված է մարտի 24-ին Գլազգոյում: «ՖԻՖԱ-ն այսօր դիմում է ստացել Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայից՝ մարտին նախատեսված խաղերը հետաձգելու խնդրանքով»,- նշել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը: Հնարավոր է, որ ԱԱ-2022-ի վիճակահանությունը, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 1-ին Դոհայում, անցկացվի առանց 32 մասնակիցներից 2-ի:

̰
Ռուսական ակումբները խնդրում են բացել տրանսֆերային պատուհան՝ ներքին տրանսֆերների համար

11:25 04.03.2022

ՌՊԼ-ի ակումբները խնդրում են բացել տրանսֆերային պատուհան ՌՊԼ-ի, ՖԱԼ-ի և ՊՖԼ-ի միջև խաղացողների տեղափոխության համար: Շատ ակումբներ մտահոգված են արտասահմանցի խաղացողների հնարավոր հեռանալու և խաղացողների թվի կրճատման պատճառով և առաջարկում են գարնանը բացել տրանսֆերային պատուհանը ներքին տրանսֆերների համար։

̰
Ֆուտբոլիստ, ով աշխարհին ճանաչելի դարձրեց հայկական ֆուտբոլը. Վարդան Մինասյանը՝ Մխիթարյանի մասին

11:01 04.03.2022

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՀ ընտրանուց հեռանալու որոշմանը։ «Հայաստանի հավաքականի, հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին` Հենրիխ Մխիթարյանն է։ Ֆուտբոլիստ, ով իր մարզական տաղանդի, աշխատասիրության, կարգապահության և բարձր մոտիվացիայի շնորհիվ կարողացավ հասնել մեծ հաջողությունների և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձրեց հայկական ֆուտբոլը։ Գնահատենք մեր […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. փոխվել է եզրափակչի օրը

10:52 04.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին: Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը […]

̰
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը կարող է գնել «Չելսին»

10:45 04.03.2022

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռեթքլիֆը, հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիով» ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ գործարարն ավելի վաղ ևս փորձել էր գնել «Չելսին» Ռոման Աբրամովիչից։ Ռեթքլիֆի կարողությունը, տարբեր տվյալներով, 15-25 միլիարդ եվրո է։ «Չելսին» կարող է դառնալ անգլիացի գործարարի 3-րդ ակումբը։ Ավելի վաղ նա գնել է շվեյցարական «Լոզանն» ու ֆրանսիական «Նիսը»։

̰
ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև բելառուսական ֆուտբոլի դեմ

10:29 04.03.2022

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև բելառուսական ֆուտբոլի դեմ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Բելառուսական բոլոր ակումբները և հավաքականները, որոնք մասնակցում են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, իրենց տնային հանդիպումները կանցկացնեն չեզոք մարզադաշտերում: Հանդիպումները, որոնցում տանտերերը կլինեն բելառուսական թիմերը, կանցնեն առանց հանդիսականների։ ՈւԵՖԱ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում հավելյալ նիստեր կհրավիրի իրավիճակը վերագնահատելու համար։

̰
Շնորհակալ ենք, Հենո՛․ ՀՖՖ-ն տեսանյութ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի մասին

10:13 04.03.2022

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին։ Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ հայտարարել էր ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։

̰
BACK_TO_TOP