09:51 04.03.2022
ՀՀ հավաքականի և «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը բարեհաջող վիրահատվել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նախնական գնահատականով՝ Կարապետյանի ապաքինումը կտևի 3 ամիս:
19:51 03.03.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պեկինի խաղերից ռուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին։ «Իրավիճակն, իհարկե, հրեշավոր է։ Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (IPC) համար. Այլ կերպ չեմ կարող ասել։ Երեկ կայացվեց մեկ որոշում (սկզբում IPC-ն թույլ էր տվել ռուսներին պարալիմպիկ խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով), այսօր այս որոշումը փոխվել է, […]
19:27 03.03.2022
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը, ասել է. «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական […]
18:45 03.03.2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առաջացնում են շինանյութերի պակաս, որոնք անհրաժեշտ են Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շարունակելու համար, որը պատկանում է Մադրիդի «Ռեալին», ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Super Deporte-ը։ Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող մարզադաշտը վերակառուցման փուլում է, որպեսզի դառնա բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը բաց է տարվա ամեն օր այլ մարզական միջոցառումների, երաժշտական համերգների, տոնավաճառների և համաժողովների համար: […]
18:30 03.03.2022
Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց […]
18:10 03.03.2022
Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն: Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, […]
17:01 03.03.2022
Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը: Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: […]
14:02 03.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն […]
00:22 03.03.2022
Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»։ Միլիարդատերը նշել է, որ «Չելսիից» հեռանալու որոշումը «անհավանական դժվար» է եղել իր համար, սակայն նշել է, որ ինքը «միշտ որոշումներ է կայացրել՝ ելնելով ակումբի շահերից»։ «Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ամենաճիշտ որոշումը ակումբը վաճառելն է»,- հայտարարել է Աբրամովիչը։ Նա նաև հայտարարել է բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին, որին կփոխանցվի «Չելսիի» վաճառքից […]
18:30 02.03.2022
14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ […]
19:33 01.03.2022
Երևանում անցկացվել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձան Սահակ Ղամբարյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գարիկ Ոսկանյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Էդուարդ Մխոյանը (109 կգ) և Դավիթ Գասպարյանը (+109 կգ): Կազմվել է հավաքականը, որը […]
14:45 01.03.2022
Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. 57 կգ Էդիկ Հարությունյան 61 կգ Նորիկ Հարությունյան 65 կգ Հրաչյա Մարգարյան 70 կգ Նարեկ Հարությունյան 74 կգ Մենուա Յարիբեկյան 79 կգ Մուշեղ Մկրտչյան 86 կգ Մհեր Մարկոսյան 125 […]
14:38 01.03.2022
Հայաստանի հունահռոմեական ոճի Մ23 տարեկանների հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար հայտնի է: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով. 55 կգ Ազատ Սեդրակյան, 60 կգ Տիգրան Մինասյան, 63 կգ Վլադիմիր Հարոյան, 67 կգ Սահակ […]
14:07 01.03.2022
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում կայացած Ստրանջայի 73-րդ մրցաշարում, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Բացի Անի Հովսեփյանից՝ մրցաշարին մասնակցել են նաև Լիլիթ Դալլաքյանը (48 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ): Հայ մարզուհիները մրցավայր են մեկնել մարզիչ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ: Նշենք՝ բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ Կարեն […]
22:59 28.02.2022
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներին ու ակումբներին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից: Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։ Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից, որտեղ՝ 1/8 եզրափակիչում պետք է մրցեր գերմանական «Լայպցիգի» հետ։
15:28 28.02.2022
Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում: Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով: Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի մյուս […]
14:22 28.02.2022
ATP-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թենիսիստների թարմացված վարկանիշը փետրվարի 28-ի դրությամբ։ Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևը պաշտոնապես դարձել է աշխարհի առաջին ռակետը։ Նա դուրս եկավ առաջին հորիզոնական՝ 150 միավորով գերազանցելով սերբ Նովակ Ջոկովիչին։ Այն, որ վարկանիշը գլխավորելու է Մեդվեդևը, հայտնի էր դարձել դեռ անցյալ շաբաթվա կեսերին, երբ Ջոկովիչը Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեց չեխ Իրժի Վեսելիին։ […]
13:50 28.02.2022
ՖԻԴԵ-ն՝ իր հովանու ներքո անցկացվող մրցումներում արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշներով: Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է ՖԻԴԵ-ի խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել երեկ։ Ինչպես նշվում է, այս վճիռն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայտարարության հիման վրա, որը նախկինում կոչ էր արել […]
13:34 28.02.2022
Լաս Վեգասում կայացել է UFC Vegas 49 մրցաշարը։ Օրվա գլխավոր մենամարտում հանդիպել են ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արման Ծառուկյանն ու իսպանացի Ժոել Ալվարեսը։ Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում: Մրցավարը իսպանացուն տեխնիկական նոկաուտ է գրանցել։ Այժմ Ծառուկյանն ունի 18 հաղթանակ և երկու պարտություն։ Ալվարեսը պարտվել է 22-ից 3-րդ մենամարտում։
13:22 28.02.2022
Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի 1-0 հաշվով հաղթել է «Սպեցիային»։ Տանտերերը ամբողջ երկրորդ կեսն անցկացրել են 10 հոգով, քանի որ առաջին կեսի վերջում երկրորդ դեղին քարտից հետո հեռացվել էր Կելվին Ամիանը։ Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով «Ռոմային» հաղթանակ է պարգևել Թեմի Աբրահամը։ Հյուրերի կազմում հանդիպման մեկնարկից խաղադաշտում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ […]
12:55 28.02.2022
Բելգիայի առաջնության 29-րդ տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Անտվերպին»։ Տանտերերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հայ հարձակվողը բելգիական ակումբում աչքի է ընկել արդեն երկրորդ անգամ։ Սարգիսը փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Բրյուգեն» այժմ 57 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Անտվերպը» 53 միավորով երրորդ տեղում է։
12:07 28.02.2022
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի ATP-500 մրցաշարում։ Եզրափակչում Նադալի մրցակիցը բրիտանացի Քեմերոն Նորին էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե և ավարտվեց 6:4, 6:4 հաշվով։ Նադալի համար սա այս տարվա երկրորդ տիտղոսն է։ Ավելի վաղ նա նա հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում։
11:46 28.02.2022
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Տանտերերի կազմում հանդիպման 73-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Այս խաղից հետո «Սլովանը» 53 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
11:42 28.02.2022
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի վերահսկողությունը կհանձնի հոգաբարձուների խորհրդին: «Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ես հավատարիմ եմ մնում այս արժեքներին: Այդ իսկ պատճառով այսօր ես ակումբի ղեկավարությունն ու հոգածությունը հանձնում եմ «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին»,- ասել է Աբրամովիչը։ Աբրամովիչը մոտ 20 տարի է, ինչ ակումբի սեփականատերն է։ Նա ակումբը գնել է […]
11:34 28.02.2022
Մեկնարկել է MLS-ի 2022 թվականի առաջնությունը։ Առաջին տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Վանքուվերին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ամբողջական հանդիպում է անցկացրել տանտերերի կազմում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
10:39 28.02.2022
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ իրենց ուժերն են չափել նաև հայ ըմբիշները: Մրցավայր մեկնած 10 ըմբիշից մեդալ են նվաճել 3-ը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հանդես են եկել 63 կգ քաշային կարգում:
10:25 28.02.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Դոնբասում ռուսական զորքերի հատուկ գործողության պատճառով արգելել է Ռուսաստանում անցկացնել միջազգային հանդիպումներ: Ռուսաստանի հավաքականը տնային հանդիպումները պետք է անցկացնի չեզոք տարածքում, առանց հանդիսատեսի և հանդես գա որպես «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ»: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՖԻՖԱ-ն իր հովանու ներքո անցնող միջազգային մրցաշարերում Ռուսաստանի հավաքականին զրկել է նաև դրոշի […]
09:50 28.02.2022
Շվեդիայի ֆուտբոլային միության ղեկավարությունը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հավաքականի դեմ հնարավոր փլեյ-օֆֆի անցկացումից՝ անկախ նրանից, թե որտեղ կկայանա հանդիպումը։ Շվեդիան նաև դիմել է ՖԻՖԱ-ին՝ կոչ անելով չեղարկել փլեյ-օֆֆում Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները։ Շվեդիան կհանդիպի Ռուսաստանի հետ, եթե հաղթի Չեխիայի ընտրանուն, իսկ ռուսները հաղթեն լեհերին: Հայտնի է սակայն, որ լեհերը ևս հրաժարվել են խաղալ Ռուսաստանի հավաքականի […]
09:43 28.02.2022
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) խորհրդակցում է «Գազպրոմ» կորպորացիայի հետ հովանավորչական գործարքի դադարեցման հետ կապված իրավական հարցերի շուրջ, հայտնում է The Guardian-ը։ Անցյալ տարվա մայիսին «Գազպրոմը» երկարաձգեց պայմանագիրը ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը, որով ընկերությունը դարձավ Եվրոպայի երկու առաջնությունների հովանավոր, ինչպես նաև շարունակում է համագործակցությունը Չեմպիոնների լիգայի հետ։ Հրատարակության համաձայն՝ 2018-2021 թվականների համար «Գազպրոմի» հովանավորչական […]
09:40 28.02.2022
Դանիայի առաջնության 19-րդ տուրում «Վեյլեն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Օրխուսին»։ Տանտերերի կազմում հենց սկզբից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը, ով դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Վեյլեն» 12 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է։