09:34 28.02.2022
Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ֆուտբոլային մեկնաբան եւ փորձագետ Հարի Լինեկերն առաջարկել է Ռուսաստանին դուրս թողնել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆից։ «Եթե ՖԻՖԱ-ն Աշխարհի գավաթի փլեյ-օֆֆում հաղթանակը տա Լեհաստանին և հեռացնի Ռուսաստանին (եթե, իհարկե, նրանք չհեռանան Ուկրաինայից), դա հզոր և իմաստալից ազդանշան կլինի»,- գրել է Լինեկերը Twitter-ում։ Հիշեցնենք՝ Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սեզարի Կուլեշան ասել էր, որ ազգային հավաքականը […]
00:05 28.02.2022
Բելառուսի բիաթլոնի հավաքականն դուրս է եկել բիաթլոնի Աշխարհի գավաթի այս մրցաշրջանի մնացած փուլերից: ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Ավելի վաղ Ռուսաստանի բիաթլոնի միությունը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Միջազգային բիաթլոնի միության (IBU) հովանու ներքո անցկացվող մրցումներին։ Շաբաթ օրը IBU-ն հայտարարեց, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների բիաթլոնիստները կմասնակցեն աշխարհի գավաթի և IBU […]
23:03 27.02.2022
Փետրվարի 27-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Դինամո» մարզապալատում անցկացրել է Հայաստանի սամբոյի 2022թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ մայրաքաղաքի, ՀՀ մարզերի և Արցախի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների, ովքեր հաղթողներ և մրցանակակիրներ էին դարձել ավելի վաղ անցկացված մարզային նախընտրական մրցաշարերում: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ նաև այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը, որը ապրիլի 20-ից 24-ը կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի […]
22:38 27.02.2022
Երկուշաբթի օրը ՈւԵՖԱ-ն բավականին խիստ միջոցներ է կիրառելու ռուսական ֆուտբոլի համար։ Ինչպես տեղեկացնում է լեհական Meczyki լրատվականը, որոշում է կայացվելու՝ ռուսական բոլոր ակումբներին և երկրի ազգային հավաքականը հանել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։ Ըստ աղբյուրի՝ որոշմանն իր հավանությունն է տվել նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։ Ռուսական ակումբներից եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մնացել է միայն Մոսկվայի […]
22:05 27.02.2022
Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը կարող է անցկացնել Բաքվում։ Այս մասին «Чемпионат»-ի հետ զրույցում հայտնել է թիմի մամուլի քարտուղար Դմիտրի Զելենովը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ «Լայպցիգի» դեմ խաղն անցկացնելու առաջնային տարբերակը Բաքուն է։ Այս տարբերակը քննարկում ենք ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ։ Շաբաթվա սկզբին հստակություն ենք անկնկալում»,- ասել է Զելենովը։ Ավելի վաղ հաղորդվում […]
20:55 27.02.2022
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարողացել է հեռանալ Ուկրաինայից։ Մասնագետն ընտանիքի հետ Կիևում էր։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, Պորտուգալիայի դեսպանությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, միկրոավտոբուսով կազմակերպել է նրա և մարզչի ընտանիքի տարհանումը երկրի մայրաքաղաքից։ Ավտոմեքենայով Ֆոնսեկային տեղափոխել են Ռումինիա, որտեղից նա արդեն մեկնել է Լիսաբոն։ «Հանքափորների» բրազիլացի ֆուտբոլիստները նույնպես հեռացել են Կիևից, […]
20:30 27.02.2022
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը, որը հանդես է գալիս ուկրաինական «Վերես» ակումբում, հեռացել է Ուկրաինայից։ Հայտնում է ArmSport.am-ը։ «Վերեսի» և էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Վլադիսլավ Կրեյդան Մարգարյանի հետ լուսանկար է հրապարակել և նշել, որ իրենք Լեհաստանում են․ «Մենք փրկվեցինք, եղբայր»,- գրել է ֆուտբոլիստը։
19:30 27.02.2022
Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացատկում գրավեց առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով։ Աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում։ Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար […]
19:09 27.02.2022
Սարանսկում ավարտվեց Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի եզրափակիչ մրցաշարը։ Հաղթող է ճանաչվել Սոֆյա Ակատիևան, ով կարճ և ազատ ծրագրերի համար ստացել է 222,22 միավոր։ Արծաթը բաժին հասավ Ադելյա Պետրոսյանին (211.44)։ Հայ գեղասահորդուհին հաղթել էր կարճ ծրագրում։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ալիսա Դվոեգլազովան (196.99): Հաղորդում է ArmSport.am-ը։
18:20 27.02.2022
«Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկով։ Այդ մասին հայտնում է Soccer․ru` հղում անելով «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքին։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Ենթադրվում է, որ «կարմիր-սպիտակների» ղեկավարները չեն բացառել նման տարբերակը։ «Սպարտակ» – «Լայպցիգ» հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին։
15:28 27.02.2022
Վոլեյբոլի Ազգերի լիգայի հանդիպումները կտեղափոխվեն Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (FIVB) կայքը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ FIVB-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին Ռուսաստանում կայանալիք այլ միջոցառումների հետ կապված, ներառյալ 2022 թվականի երկրորդ կեսին նախատեսված տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց Ազգերի լիգայի հանդիպումները պետք է անցկացվեին հուլիսի 5-ից 10-ը Կեմերովոյում, կանանցը՝ հունիսի […]
14:54 27.02.2022
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես կազմակերպության պատվավոր նախագահի և դեսպանի լիազորությունները՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է IJF-ի կայքում։ Փոխանցում ArmSport.am-ը։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախօրեին […]
11:50 27.02.2022
Չեխիայի հավաքականը հնարավոր է ևս հրաժարվի խաղալ Ռուսաստանի ընտրանու հետ ԱԱ որակավորման փլեյ-օֆֆում։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Ռուսաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Չեխիայի և Շվեդիայի հավաքականների միջև 2022 թվականի Աշխարհի առաջնություն դուրս գալու փլեյ-օֆֆ մրցաշարի կիսաեզրափակիչները պետք է անցկացվեն մարտի 24-ին։ Զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչում՝ մարտի 29-ին։ Ռուսաստանի համար երկու հանդիպումներն էլ նախատեսված էին Մոսկվայում։ Երեկ […]
17:23 26.02.2022
«Աբերդին» ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Ալեքս Ֆերգյուսոնի արձանն է կանգնեցվել։ Ֆերգյուսոնը շոտլանդական ակումբը գլխավորել է 1978-1986 թվականներին։ Այդ ժամանակահատվածում ակումբը երեք անգամ դարձել է Շոտլանիայի չեմպիոն, 4 անգամ՝ երկրի գավաթակիր, նվաճել Գավաթակիրների գավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։ 1986 թվականին Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը», 2013-ին՝ ավարտել մարզչական կարիերան։
16:49 26.02.2022
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին անդրադարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը: «Լիոնել Մեսսին 2021 թվականին արժանի չէր «Ոսկե գնդակին»։ Ո՞վ է հաղթել Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի առաջնությունը՝ Ժորժինյոն»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։ Հիշեցնենք՝ «Ոսկե գնդակի» քվեարկությունում Մեսսին 33 միավորով գերազանցել էր Ռոբերտ Լևանդովսկիին և 153 միավորով՝ Ժորժինյոյին։
16:40 26.02.2022
Լեհաստանի հավաքականի խոսնակ Յակուբ Կվյատկովսկին մեկնաբանել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Կուլեշայի հայտարարությունը, այն մասին, որ ազգային հավաքականը մտադիր չէ Ռուսաստանի հավաքականի հետ խաղալ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ «Մենք տեղյակ ենք բոլոր հետևանքների մասին և պատրաստ ենք տեխնիկական պարտությանը։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան շատ հեռուն է գնացել, և արդեն ուշ է փոխել մեր դիրքորոշումը»,- ասել է […]
16:22 26.02.2022
Լա Լիգան դեմ է պատերազմին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Լա Լիգայի և Սեգունդայի հերթական տուրի բոլոր հանդիպումների ժամանակ կցուցադրվի «Ո՛չ պատերազմին» հաղորդագրությունը: Խաղերի ժամանակ գրությունը կցուցադրվի մարզադաշտի էկրաններին և գովազդային վահանակներին։ Այս հաղորդագրությունը կտարածվի նաև Լա Լիգայի սոցիալական ցանցերում։
16:07 26.02.2022
Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» մտադիր են վերակենդանացնել Սուպերլիգան։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, երեք ակումբները, որոնք չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին, հաջորդ շաբաթ կառաջարկեն մրցաշարի նոր նախագիծ: Նրանք նախատեսում են հրաժարվել որոշ ակումբների՝ Սուպերլիգայի մշտական անդամ լինելու գաղափարից։ Փոխարենը առաջարկվելու է ավանդական ազգային լիգաների նման մրցաշար: Սուպերլիգայի հանրային ընկալումը փոխելու համար «Յուվենտուսի» նախագահ […]
15:58 26.02.2022
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հաղորդվում է, որ մի քանի մասնավոր ընկերություններ և ամերիկյան ֆիրմաներ միանգամից առաջարկներ են պատրաստում։ «Չելսին» գնահատվում է մոտ երկու միլիարդ եվրո։ Սպասվում է, որ գործարքը կլինի խոշորագույններից մեկը եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ: Այնուամենայնիվ, վաճառքի գործընթացի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Մեծ Բրիտանիան […]
15:42 26.02.2022
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել կոչով։ «Մենք պետք է աշխարհն ավելի լավը դարձնենք հանուն մեր երեխաների։ Աղոթում եմ աշխարհում խաղաղության համար»,- գրել է պորտուգալացին իր ինստագրամի «story» բաժնում։ Ամենայն հավանականությամբ, Ռոնալդուն նկատի ունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
15:33 26.02.2022
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահի հայտարարությանը։ Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան ասել էր, որ Լեհաստանի հավաքականը չի պատրաստվում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ «Սա ճիշտ որոշում է: Չեմ պատկերացնում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալ մի իրավիճակում, երբ Ուկրաինայում շարունակվում է զինված ագրեսիան։ Ռուս ֆուտբոլիստներն ու […]
15:18 26.02.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և գործակալ Մինո Ռայոլան հանդիպել են Մոնակոյում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Խորդի Կրոյֆը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից», ինչպես նաև կատալոնական թիմն ուժեղացնելու մի շարք այլ տարբերակներ։ Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան ներկայացնում է նաև ՀՀ հավաքականի ավագ […]
15:07 26.02.2022
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը չի կարողացել դուրս գալ Ակապուլկոյի ATP 500 մրցաշարի եզրափակիչ։ 1/2 եզրափակիչում Մեդվեդևը, ով փետրվարի 28-ին կդառնա աշխարհի առաջին ռակետ, պարտվել է «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալին։ 2 ժամ 1 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։3, 6։3 հաշվով։ Մեքսիկայի բաց առաջնության եզրափակչում 35-ամյա Նադալը կհանդիպի բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորիի հետ։
14:55 26.02.2022
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան ասել է, որ Լեհաստանի հավաքականը չի պատրաստվում խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը պետք է կայանա մարտի 24-ին, իսկ մարտի 29-ին հանդիպման հաղթողը կխաղա Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։ «Բավական է խոսել, գործելու ժամանակն է: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի սրման պատճառով Լեհաստանի հավաքականը […]
14:37 26.02.2022
Նիդերլանդները ներկայացնող MMA հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին հաղթել է ամերիկացի Օսթին Վանդերֆորդին Bellator 275 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Դուբլինում։ Միջին դիվիզիոնում չեմպիոնի կոչման համար պայքարը տևել է ընդամենը 1 րոպե 25 վայրկյան։ Մուսասին նոկաուտի է ենթարկել մրցակցին ու պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ 36-ամյա Մուսասիի համար սա 49-րդ հաղթանակն էր կարիերայի 58 […]
14:14 26.02.2022
Ռուսական РБК-ն կազմել է այն մրցաշարերի ցուցակը, որոնք Ռուսաստանը չի ընդունի առաջիկայում։ ՈւԵՖԱ-ն արգելել է Ռուսաստանում իր հովանու ներքո անցկացվող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումները։ Այսպիսով, Մոսկվայի «Սպարտակը» չեզոք մարզադաշտում կանցկացնի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի մարտ ամսվա տնային հանդիպումը։ Ազգային հավաքականը ևս չի կարողանա տանն անցկացնել Ազգերի լիգայի խաղերի (սկսվում է հունիսին), Եվրո 2024-ի ընտրական […]
13:50 26.02.2022
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան առաջարկել է Ուկրաինայի ֆուտբոլային միությանը Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։ Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը: Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ Այսպիսով […]
00:04 26.02.2022
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխության մասին։ «Անկեղծ ասած՝ ցավում եմ Չեմպիոնների լիգայի համար, քանի որ այն վերածվում է Եվրախորհրդարանի մասնաճյուղի։ Փարիզը գեղեցիկ քաղաք է, բայց Սանկտ Պետերբուրգն ավելի լավն է․ Ալժիր-Մարոկկոյի մայրաքաղաքը կշարունակի սիրով ընդունել տարբեր մարզական մրցաշարերի հյուրերին։ Նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, վտանգված են, […]
22:09 25.02.2022
Նիոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որին մասնակցել է 16 ակումբ։ 1/8 եզրափակիչի զույգերը հետևյալն են՝ Մարսել (Ֆրանսիա) – Բազել (Շվեյցարիա) Լեսթեր (Անգլիա) – Ռեն (Ֆրանսիա) ՊԱՕԿ (Հունաստան) – Գենտ (Բելգիա) Վիտես (Նիդեռլանդներ) – Ռոմա (Իտալիա) ՊՍՎ (Նիդեռլանդներ) – Կոպենհագեն (Դանիա) Սլավիա (Չեխիա) – ԼԱՍԿ (Ավստրիա) Բոդո-Գլիմտ (Նորվեգիա) – Ալկմար […]
21:43 25.02.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ «Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներից և ազգային թիմերից կպահանջվի իրենց տնային հանդիպումներն անցկացնել չեզոք մարզադաշտերում մինչև հետագա […]